Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՀՀ ԱԶԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0193.191298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով` որոշում եմ.

1. 1998 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) միջազգային պայմանագրերի վավերացում`

- Եվրոհամայնքի վարկատու և Հայաստանի Հանրապետության (վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկառուի գործակալ միջև վարկային համաձայնագիրն ու Հայաստանի Հանրապետության և Եվրոհամայնքի միջև փոխըմբռնման հուշագիրը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը.

բ) «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

դ) «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ե) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (հսկիչ-դրամարկղային մեքենաների վերաբերյալ, քվեարկություն).

զ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը (երկրորդ ընթերցում):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

19 դեկտեմբերի 1998 թ.

ՆՀ-193

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.12.1998
N ՆՀ-193
Հրամանագիր