031.0101.180511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, շահագործման ժամկետների երկարաձգման և օգտահանության բնագավառում «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
18 մայիսի 2011 թվականի
ՆԿ-101-Ա