Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0632.230511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2011 թվականի N 632-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հաշվեկշռում գտնվող գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցների)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի մարտի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 12-ի

N 632-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.___________________________________________________________________.

|NN |Անվանումը           |Քա- |Թողարկ-|Գույքի   |Գույքի   |Գույքի   |

|ը/կ|                    |նակը|ման    |(միավորի)|(միավորի)|արժեքի   |

|   |                    |    |տարե-  |գնահատված|մեկնարկա-|որոշման  |

|   |                    |    |թիվը   |արժեքը   |յին գինը |հետ      |

|   |                    |    |       |(դրամ)   |(դրամ)   |կապված   |

|   |                    |    |       |         |         |վճարը    |

|   |                    |    |       |         |         |(ներառյալ|

|   |                    |    |       |         |         |ավելացված|

|   |                    |    |       |         |         |արժեքի   |

|   |                    |    |       |         |         |հարկը)   |

|   |                    |    |       |         |         |(դրամ)   |

|___|_______________________________________________________________|

|   |70% և  ավելի մաշվածք ունեցող                                   |

|___|_______________________________________________________________|

|1. |Պենտիում-IV         |1   |   2006|    15000|    15000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|2. |Համակարգիչ ՍՊՅու    |1   |   2004|    10000|    10000|      600|

|   |Սելերոն             |    |       |         |         |         |

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|3. |Պենտիում-IV         |1   |   2004|    25000|    25000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|4. |Պենտիում-IV         |1   |   2004|    15000|    15000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|5. |Պենտիում-IV         |1   |   2004|    15000|    15000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|6. |Պենտիում-IV         |1   |   2004|    15000|    15000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|7. |Մոնիտոր Սամսունգ    |1   |   2006|     7000|     7000|      600|

|   |793դտ ՍՌՏ           |    |       |         |         |         |

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|8. |Մոնիտոր թաչմեյթ 17  |1   |   2007|     6000|     6000|      600|

|   |ֆլեթ                |    |       |         |         |         |

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|9. |Մոնիտոր Սամսունգ    |1   |   2008|     8000|     8000|      600|

|   |720Ն ԼՍԴ 17         |    |       |         |         |         |

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|10.|Տպիչ ՀՊ 840ս        |1   |   2002|     8000|     8000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|11.|Տպիչ Քենոն ԼԲՊ-2900 |1   |   2007|    10000|    10000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|12.|Տպիչ ՀՊ ԼՋ-1100     |1   |   2000|     9000|     9000|      600|

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|13.|Հեռուստացույց       |1   |   1997|    12000|    12000|      600|

|   |Սոնի-21 ՎՄ-5        |    |       |         |         |         |

|___|____________________|____|_______|_________|_________|_________|

|   |Ընդամենը            |13  |       |   155000|         |         |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2011
N 632-Ն
Որոշում