031.0211.191298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդվարդ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոհամայնքի միջև փոխըմբռնման հուշագիրը» և «Եվրոհամայնքի (վարկատու) և Հայաստանի Հանրապետության (վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (վարկառուի գործակալ) միջև վարկային համաձայնագիրը» քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
19 դեկտեմբերի 1998 թ.
ՆԿ-211