041.0454.240511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2011 թվականի N 454-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` 2012 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների իրականացման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի մայիսի 24-ի
N 454-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Լ. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
խորհրդական
Ե. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
մշակույթի և հումանիտար համագործակցության
վարչության պետ
Վ. Սուքիասյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Հ. Կամենդատյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության
սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման վարչության կրթության,
գիտության, հանգստի, մշակույթի և կրոնի
բնագավառներում բյուջետային ընթացիկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ
տրանսպորտային տեսչության պետ
Ա. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
հասարակական կարգի ապահովման վարչության պետ,
ոստիկանության գնդապետ
Հ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության
վարչության պետ
Գ. Սողոմոնյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության
վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության
ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)