Սեղմել Esc փակելու համար:
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԴԱՏՈՒՆ ԵՎ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԴԱՏՈՒՆ ԵՎ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0466.240511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2011 թվականի N 466-Ա

 

Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԴԱՏՈՒՆ ԵՎ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2011 թվականի մայիսի 23-27-ը գործուղել Դատուն և Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու, ինչպես նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում չինական որոշ ընկերությունների հետ բանակցություններ վարելու համար:

2. Ի. Իսայանի` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի` Դատուն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ի. Իսայանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2011
N 466-Ա
Որոշում