031.0219.211298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Գևորգ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Օզոնային շերտի պահպանության մասին» 1985 թվականի մարտի 22-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» 1987 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ստորագրված համաձայնագիրը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
21 դեկտեմբերի 1998 թ.
ՆԿ-219