Սեղմել Esc փակելու համար:
ՏՎՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՎՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ` ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱ ...

 

 

          Համաձայնեցված է                   Հայաստանի Հանրապետության

       Հայաստանի Հանրապետության           կառավարությանն առընթեր պետական

          ֆինանսների նախարար                եկամուտների կոմիտեի նախագահ

 

    ___________________ Վ. Գաբրիելյան     ___________________ Գ. Խաչատրյան

 

19 ապրիլի 2011 թ. N 19

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ՏՎՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ` ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:

Օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդը, ներառվում են`

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.

2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.

3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.

5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.

6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.

7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի վարձու աշխատողների ցանկը, ինչպես նաև Օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում է աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է Օրենսգրքով նախատեսված հետևյալ հիմքերով`

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը (109-րդ հոդված, 1-ին մաս, 6-րդ կետ).

2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից (109-րդ հոդված, 1-ին մաս, 7-րդ կետ).

3) աշխատանքի ընդունվելիս Օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ է եղել (109-րդ հոդված, 1-ին մաս, 12-րդ կետ).

4) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողը թաքցրել է (109-րդ հոդված, 1-ին մաս, 13-րդ կետ).

5) Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում.

6) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 5-րդ կետ).

7) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 6-րդ կետ).

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 8-րդ կետ).

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 9-րդ կետ).

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 10-րդ կետ):

Վերը նշված հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարից առաջացած գործատուին ունեցած պարտքերը` մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ: Այդ դեպքում գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը:

Օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն աշխատավարձը վճարելիս պահումների և գանձումների ընդհանուր չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով, որը չի կարող գերազանցել աշխատողի 1 ամսվա աշխատավարձի 50%-ը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Այն դեպքում, երբ մինչև աշխատանքային տարվա ավարտը աշխատողին տրամադրվել է տվյալ տարվա ամենամյա արձակուրդ, սակայն աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այդ աշխատանքային տարվա ավարտը, ապա`

1) չաշխատած օրերի համար վճարված արձակուրդային գումարը որոշելու համար հաշվարկվում է տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատողին հասանելիք արձակուրդի օրերի քանակը, որից հետո կատարվում է արձակուրդային գումարի վերահաշվարկ, և արդյունքում գործատուի կողմից ավել վճարված արձակուրդային գումարները գանձվում են վարձու աշխատողից.

2) տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատողին հասանելիք 1 ամսվա արձակուրդի օրերի քանակը որոշվում է աշխատանքային տարվա համար աշխատողին հասանելիք արձակուրդի օրերի քանակը 12-ի բաժանելու միջոցով, իսկ աշխատած ոչ լրիվ ամսվա համար հասանելիք արձակուրդի օրերի քանակը որոշվում է աշխատողին հասանելիք 1 ամսվա արձակուրդի օրերի քանակը տվյալ ամսվա լրիվ աշխատանքային օրերի թվի վրա բաժանելու և տվյալ ամսում փաստացի աշխատած և ամենամյա արձակուրդի իրավունք տվող ստաժի այլ ժամանակահատվածում ներառված օրերի թվով բազմապատկելու միջոցով.

3) աշխատողին հասանելիք արձակուրդի օրերի քանակը որոշելուց հետո կատարվում է արձակուրդային գումարի վերահաշվարկ և այդ ժամանակաշրջանների համար օրենքով սահմանված կարգով ներկայացվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):

Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և, հետևաբար` Օրենսգրքով սահմանված ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր: Կազմակերպությունը աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 2010 թ. հունվարի 18-ին, համաձայն որի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120000 դրամ: Աշխատողի համար 2010 թ. օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 3-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ: Աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2010 թ. նոյեմբերի 25-ին:

 

(դրամ)

.______________________________________________________________.

|Ցուցանիշը                       |Գումարը |      Հաշվարկը      |

|______________________________________________________________|

|Արձակուրդային գումարի հաշվարկը                                |

|______________________________________________________________|

|միջին ամսական աշխատավարձը       | 120000 |     120000:6x6     |

|________________________________|________|____________________|

|միջին օրական աշխատավարձը        |   5714 |     120000:21      |

|________________________________|________|____________________|

|արձակուրդային գումարը           | 114280 |       5714x20      |

|______________________________________________________________|

|2010 թ. օգոստոս ամսվա հաշվարկը                                |

|______________________________________________________________|

|աշխատավարձը                     |  27273 |    120000:22x5     |

|________________________________|________|____________________|

|արձակուրդային գումարը           |  97138 |   114280:20x17     |

|________________________________|________|____________________|

|ԱՎՈՒՄ (ընդամենը)                | 124411 |   27273+97138      |

|________________________________|________|____________________|

|վարձու աշխատողի սոցիալական վճարը|   3732 |     124411x3%      |

|________________________________|________|____________________|

|գործատուի սոցիալական վճարը      |  20221 |19000+(124411-      |

|                                |        | 100000)x5%         |

|________________________________|________|____________________|

|սոցիալական վճարներ (ընդամենը)   |  23953 |    3732+20221      |

|________________________________|________|____________________|

|անձնական նվազեցումը             |  30000 |                    |

|________________________________|________|____________________|

|եկամտահարկը                     |  10136 |8000+((124411-(3732+|

|                                |        |30000))-80000)x20%  |

|______________________________________________________________|

|2010 թ. սեպտեմբեր ամսվա հաշվարկը                              |

|______________________________________________________________|

|արձակուրդային գումարը           |  17142 |    114280:20x3     |

|________________________________|________|____________________|

|աշխատավարձը                     | 102857 |   120000:21x18     |

|________________________________|________|____________________|

|ԱՎՈՒՄ (ընդամենը)                | 119999 |   17142+102857     |

|________________________________|________|____________________|

|վարձու աշխատողի սոցիալական վճարը|   3600 |     119999x3%      |

|________________________________|________|____________________|

|գործատուի սոցիալական վճարը      |  20000 |19000+(119999-      |

|                                |        | 100000)x5%         |

|________________________________|________|____________________|

|սոցիալական վճարներ (ընդամենը)   |  23600 |   3600+20000       |

|________________________________|________|____________________|

|անձնական նվազեցումը             |  30000 |                    |

|________________________________|________|____________________|

|եկամտահարկը                     |   9280 |8000+((119999-(3600+|

|                                |        | 30000))-80000)x20% |

.______________________________________________________________.

 

2010 թ. հունվարի 18-ից մինչև նոյեմբերի 25-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում առկա են 9 լրիվ ամիսներ (փետրվար-հոկտեմբեր), որոնց համար արձակուրդի օրերի քանակը կազմում է` 15.00 օր (20:12/ամիս/x9/ամիս/), և 2 ոչ լրիվ ամիսներ (հունվար և նոյեմբեր), որոնց համար արձակուրդի օրերի քանակը կազմում են. հունվար` 1.00 օր (1.67:15x9) և նոյեմբեր` 1.44 օր (1.67:22x19), որտեղ 1.67` մեկ ամսվա հասանելիք արձակուրդի օրերի թիվն է (20/օր/:12/ամիս/): Տվյալ դեպքում` աշխատողին հասանելիք արձակուրդային օրերի քանակը կլինի 17 լրիվ աշխատանքային օր (15.00+1.00+1.44=17.44): Գործատուն`

ա. վերահաշվարկում է նախկինում հաշվարկված արձակուրդային գումարն արդեն 17 աշխատանքային օրվա կտրվածքով, որը կազմում է 97138 դրամ (114280:20x17), իսկ տարբերությունը` 17142 դրամ (114280-97138).

բ. կատարում է վերահաշվարկ` վերահաշվարկված և նախկինում հաշվարկված արձակուրդային գումարների նկատմամբ հաշվարկված եկամտահարկի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որը տվյալ դեպքում կազմում է.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|                        |Աշխատավարձը և        |Եկա- |Պարտադիր        |

|                        |արձակուրդային գումարը|մտա- |սոցիալական      |

|                        |                     |հարկը|ապահովության    |

|                        |                     |     |վճարները        |

|                        |                     |     |________________|

|                        |                     |     |վարձու  |գործա- |

|                        |                     |     |աշխատողի|տուի   |

|_____________________________________________________________________|

|2010 թ. օգոստոսի համար                                               |

|_____________________________________________________________________|

|նախկինում հաշվարկված    |124411 (27273+ 97138)|10136|  3732  | 20221 |

|________________________|_____________________|_____|________|_______|

|վերահաշվարկված (չի      |124411 (27273+97138) |10136|  3732  | 20221 |

|փոխվում)                |                     |     |        |       |

|________________________|_____________________|_____|________|_______|

|տարբերությունը          |         0           |  0  |    0   |   0   |

|_____________________________________________________________________|

|2010 թ. սեպտեմբերի համար                                             |

|_____________________________________________________________________|

|նախկինում հաշվարկված    |119999 (102857+17142)| 9280|  3600  | 20000 |

|________________________|_____________________|_____|________|_______|

|վերահաշվարկված          |  102857 (102857+0)  | 6977|  3086  | 19143 |

|(փոխվում է)             |                     |     |        |       |

|________________________|_____________________|_____|________|_______|

|տարբերությունը          |         17142       | 2303|   514  |  857  |

._____________________________________________________________________.

 

գ. վարձու աշխատողից գանձում է 14325 դրամ (17142-(2303+514)) մինչև աշխատանքային պայմանագրի լուծումը.

դ. 2010 թ. սեպտեմբեր ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվում է հարկային գործակալի եկամտահարկի ճշտված հաշվարկ և գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարների ճշտված հաշվետվություն:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.04.2011
N 19
Պաշտոնական պարզաբանում