Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական
ֆինանսների նախարար եկամուտների կոմիտեի նախագահ
___________________ Վ. Գաբրիելյան ___________________ Գ. Խաչատրյան
«» ապրիլի 2011 թ. 29 ապրիլի 2011 թ. N 20
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված 15 օր ժամկետը հաշվարկվում է անձանց կողմից մեկ տարվա ընթացքում ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների երկու անգամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու օրերի հանրագումարով:
2. ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածում սահմանված մեկ տարվա սկիզբ է համարվում նույն հոդվածում սահմանված անձանց կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների` առաջին անգամ ՀՀ սահմանով տեղափոխելու օրը: