ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
3 փետրվարի 2011 թվականի N 4
10. 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`
1. Ընդունել ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2009 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) քննարկել եզրակացությունների և հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում հսկող մարմնի կողմից արձանագրված թերությունները և այսուհետև ապահովել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից տեղեկատվություն ներկայացնելը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն և 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի հունիսի 26-ի N 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի պահանջներին համապատասխան.
2) քննարկել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից 2009 թվականին իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված և ամփոփ հաշվետվությամբ արձանագրված խախտումների առաջացման պատճառները, ձեռնարկել միջոցներ` փաստաթղթերով չհիմնավորված, անարդյունավետ և ոչ նպատակային, նախահաշվից ավելի կատարված ծախսերի կրճատման, նախատեսված նորմերի խախտումներ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ թույլ չտալու համար, և արդյունքների մասին տեղեկատվությունը եռամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) եռամսյա ժամկետում ապահովել ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների փաստերի առնչությամբ անհրաժեշտ վերաձևակերպումների և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարումը.
4) ձեռնարկել համապատասխան միջոցներ` ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների հետևանքով ընկերություններին և պետությանը պատճառված վնասների վերականգնման համար.
5) հիմք ընդունելով ամփոփ հաշվետվությամբ ներկայացված` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության ուսումնասիրման արդյունքները` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն և 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշումների կատարումը լիարժեք չապահոված`
ա. վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
բ. լիազորված մարմինների աշխատակազմերից և ընկերությունների աշխատողներից նշանակված վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` միջոցներ ձեռնարկել սահմանված կարգով մրցույթների անցկացման կամ նշանակումների կատարման միջոցով ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացն ավարտելու համար և ապահովել այդ ընկերություններում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի պահանջների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի «զ» ենթակետի, 49-րդ և 50-րդ կետերի, 52-րդ կետի «ա» ենթակետի պահանջները` միջոցներ ձեռնարկել «Մարտունու ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանների լիարժեք ապահովման համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թ. փետրվարի 3-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
I. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման
գործընթացը և առկա խնդիրները 2009 թվականին
1.1. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման
գործընթացը 2009 թվականին
Հաշվետու ժամանակահատվածում, ըստ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների (այսուհետ` լիազորված մարմիններ) կողմից ներկայացված տեղեկատվության, Հայաստանի Հանրապետությունում 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ թվով 332 առևտրային կազմակերպություններում գործել են վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ), որոնցից 158-ը` վճարովիության սկզբունքով, որոնք համատեղության կարգով վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործառույթներ են իրականացրել ևս 118 ընկերություններում, իսկ 68 ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) լիազորությունները դրվել են լիազորված մարմինների աշխատակազմերից և ընկերություններից նշանակված 77 աշխատակիցների վրա (աղյուսակ 1):
Աղյուսակ 1.
50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս
ունեցող բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների
(վերստուգողների) ձևավորման ամփոփ տվյալները 2009 թ.
._________________________________________________________________________.
|NN|ՀՀ գործադիր իշխանության|Ընկե- |Մրցույ|Այն |Մրցույ|Այն |Լիա- |Ընկե- |
|ը/|հանրապետական և |րու- |թում |ընկե-|թում |ընկե-|զորված|րութ- |
|կ |տարածքային |թյուն-|հաղթող|րութ-|հաղթող|րութ-|մարմնի|յուն- |
| |կառավարման մարմիններ |ների |ճանաչ-|յուն-|ճանաչ-|յուն |աշխա- |ների |
| | |քանակը|ված |ների |ված |ների-|տակազ-|աշխա- |
| | |որտեղ |(նշա- |քանա-|(նշա- |քանա-|մից |տակազ-|
| | |գործել|նակ- |կը, |նակ- |կը, |վեր- |մերից |
| | |են |ված) |որոն-|ված) |որոն-|ստու- |վեր- |
| | |վեր- |և |ցում |և |ցում |գող |ստու- |
| | |ստու- |վճարո-|հանձ-|վճարո-|վեր- |հանձնա|գող |
| | |գող |վիու- |նաժո-|վիու- |ստու-|ժողով-|հանձնա|
| | |հանձնա|թյան |ղովի |թյան |գող- |ների |ժողով-|
| | |ժողով-|սկըզ- |անդամ|սկըզ- |ները |անդամ-|ների |
| | |ներ |բուն- |ները |բուն- |նշա- |ների |անդամ-|
| | |(վեր- |քով |համա-|քով |նակ- |(վեր- |ների |
| | |ստու- |գործող|տեղու|գործող|վել |ստու- |(վեր- |
| | |գող- |վեր- |թյան |վեր- |են |գող- |ստու- |
| | |ներ) |ստու- |կար- |ստու- |համա-|ների) |գող- |
| | | |գող |գով |գող- |տեղու|պարտա-|ների) |
| | | |հանձնա|նշա- |ների |թյան |կանու-|պարտա-|
| | | |ժողով-|նակ- |քանակը|կար- |թյուն-|կանու-|
| | | |ների |վել | |գով |ներ |թյուն-|
| | | |անդամ-|են | | |իրակա-|ներ |
| | | |ների |որպես| | |նացնող|իրակա-|
| | | |քանակը|վեր- | | |աշխա- |նացնող|
| | | | |ստու-| | |տակից-|աշխա- |
| | | | |գող | | |ների |տակից-|
| | | | | | | |քանակը|ների |
| | | | | | | | |քանակը|
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 1|ՀՀ կառավարության | 2 | | | 1 | | 1 | |
| |աշխատակազմ | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| |ՀՀ նախարարություններ | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 2|ՀՀ աշխատանքի և | 2 | | | 1 | | 1 | |
| |սոցիալական հարցերի | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 3|ՀՀ առողջապահության | 15 | | | 2 | | | 40 |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 4|ՀՀ արդարադատության | 1 | | | 1 | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 5|ՀՀ արտակարգ | 2 | | | | | 3 | |
| |իրավիճակների | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 6|ՀՀ արտաքին գործերի | - | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 7|ՀՀ բնապահպանության | 1 | | | 1 | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 8|ՀՀ գյուղատնտեսության | 16 | | | 2 | | 13 | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| 9|ՀՀ էկոնոմիկայի | 1 | 3 | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|10|ՀՀ էներգետիկայի և | 14 | 3 | | 9 | 2 | 1 | |
| |բնական պաշարների | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|11|ՀՀ կրթության և | 6 | | | 3 | 1 | 1 | |
| |գիտության | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|12|ՀՀ մշակույթի | - | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|13|ՀՀ պաշտպանության | 12 | | | 10 | 1 | 1 | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|14|ՀՀ սպորտի և | 3 | | | 3 | | | |
| |երիտասարդության հարցերի| | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|15|ՀՀ տարածքային | 1 | | | | | 1 | |
| |կառավարման | | | | | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|16|ՀՀ տրանսպորտի և կապի | 5 | | | 5 | | | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|17|ՀՀ քաղաքաշինության | 2 | | | | | 1 | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|18|ՀՀ ֆինանսների | 1 | | | | | 3 | |
| |նախարարություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| |ՀՀ գերատեսչություններ | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|19|ՀՀ ԿԱ պետական | 1 | | | | | 3 | |
| |եկամուտների կոմիտե | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|20|ՀՀ ԿԱ պետական գույքի | 24 | | | 3 | | 5 | |
| |կառավարման վարչություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|21|ՀՀ քաղաքացիական | 3 | 3 | | 2 | | | |
| |ավիացիայի գլխավոր | | | | | | | |
| |վարչություն | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|22|ՀՀ ԿԱ միջուկային | 1 | | | 1 | | | |
| |անվտանգության պետական | | | | | | | |
| |կոմիտե | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|23|ՀՀ հանրային հեռուստա- | 4 | | | 2 | 2 | | |
| |ռադիոընկերության | | | | | | | |
| |խորհուրդ | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|24|ՀՀ ոստիկանություն | 2 | | | | | 2 | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|25|ՀՀ տարածքային | 8 | | | 8 | | | |
| |կառավարման | | | | | | | |
| |նախարարության ջրային | | | | | | | |
| |տնտեսության պետական | | | | | | | |
| |կոմիտե | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
| |ՀՀ մարզպետարաններ | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|26|ՀՀ Արագածոտնի | 4 | 3 | 3 | | | 1 | |
| |մարզպետարան | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|27|ՀՀ Արարատի մարզպետարան | 38 | | | 22 | 16 | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|28|ՀՀ Արմավիրի մարզպետարան| 6 | | | 6 | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|29|ՀՀ Գեղարքունիքի | 29 | | | 12 | 17 | | |
| |մարզպետարան | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|30|ՀՀ Լոռու մարզպետարան | 18 | | | 13 | 5 | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|31|ՀՀ Կոտայքի մարզպետարան | 35 | | | 9 | 26 | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|32|ՀՀ Շիրակի մարզպետարան | 34 | | | 12 | 22 | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|33|ՀՀ Սյունիքի մարզպետարան| 18 | | | 8 | 10 | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|34|ՀՀ Վայոց Ձորի | 9 | | | 3 | 6 | | |
| |մարզպետարան | | | | | | | |
|__|_______________________|______|______|_____|______|_____|______|______|
|35|ՀՀ Տավուշի մարզպետարան | 14 | | | 7 | 7 | | |
|__________________________|______|______|_____|______|_____|______|______|
| Ընդամենը | 332 | 12 | 3 | 146 | 115 | 37 | 40 |
._________________________________________________________________________.
1.2. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման
գործընթացում առկա խնդիրներն ըստ լիազորված մարմինների համակարգերի
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի 16 բաժնետիրական ընկերություններից 14-ի վերստուգող հանձնաժողովները (նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման և իրավաբանական վարչությունների քաղաքացիական ծառայողների անդամակցությամբ և նախարարի օգնականի նախագահությամբ) ձևավորվել են միայն հաշվետու տարվա կեսերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի հունիսի 29-ի N 159-Ա հրամանով: Այդ կապակցությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության 09.08.2010 թ. NՍԱ/06.2/2980-10 գրությամբ առաջարկվել է 2009 թ. վերստուգման գործընթացը դադարեցնել (քաղաքացիական ծառայողների ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ):
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համակարգի ընկերություններում նախկինում գործող վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումից հետո արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ այդ ընկերություններում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չեն ձևավորվում (գործընթացը դանդաղ է ընթանում), որի արդյունքում չեն ապահովվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ՀՀ կառավարության 04.12.2008 թ. N 1411-Ա որոշմամբ հավատարմագրային կառավարման են հանձնվել ՌԴ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ԵԷՍ» ՓԲԸ-ին: ՀՀ կառավարության 19.05.2005 թ. N 1187 որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով (ՀՀ կառավարության 13.05.2010 թ. N 528-Ն որոշման խմբագրությամբ) սահմանվել է, որ ՀՀ կառավարության 19.05.2005 թ. N 1187 որոշումը չի տարածվում 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ այն բաժնետիրական ընկերությունների վրա, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:
ՀՀ մշակույթի նախարարություն
Համակարգի 10 ընկերություններում էլ վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չեն ձևավորվել տարբեր պատճառներով: Մասնավորապես, 6 ընկերություններ միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի (համաձայն ՀՀ կառավարության 2008 թ. հուլիսի 24-ի N 826-Ն որոշման):
««ՀՊ-ինֆո» ինֆորմացիոն կենտրոն» և «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց» ՓԲԸ-ները գործունեություն չեն ծավալել:
«Գրականության տարածման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարվել է (ՀՀ կառավարության 2009 թ. դեկտեմբերի 3-ի N 1414-Ա որոշման համաձայն):
«Ավտոտրանսպորտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը փոխանցվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նախարարության ենթակայության «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» և «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ներում գործել են վերստուգողներ, որոնք իրենց պայմանագրերի գործողության ժամկետն ավարտվելու հետ կապված, ազատվել են աշխատանքից (համապատասխանաբար` 26.12.2009 թ., 27.12.2009 թ. և 02.04.2010 թ.), առանց 2009 թ. իրենց գործունեության վերաբերյալ եզրակացություններ և հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 29.07.10 թ. N1/11/1193-10 գրությամբ տեղեկացվել է, որ նոր վերստուգողներ չեն նշանակվել` հայտարարված մրցույթում հաղթողների բացակայության պատճառով (հայտարարվել է նոր մրցույթ):
«Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Համակարգի 6 ընկերություններից 5-ում գործել են վերստուգողներ` բոլորն էլ վճարովիության սկզբունքով: Վերստուգող հանձնաժողով չի գործել միայն «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ում, քանի որ ընկերությունը ստեղծվել է հաշվետու տարվա վերջին` ՀՀ կառավարության 06.08.2009 թ. N 1009-Ա որոշման համաձայն և գտնվում է ձևավորման փուլում:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն
Համակարգի 24 ընկերություններից 21-ում գործել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի 19.01.2007 թ. N 08-Ա հրամանով ստեղծված ընդամենը 1 վերստուգող հանձնաժողով, որի անդամների պարտականություններն իրականացրել են լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված 5 աշխատակիցներ:
Երևանի քաղաքապետարան
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` ՀՀ կառավարության 08.04.2010 թ. «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու մասին» N 383-Ն որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները (բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», և «ը» ենթակետերով սահմանված, ինչպես նաև բաժնետոմսերի օտարման և (կամ) գրավադրման լիազորությունների) վերապահվել են Երևանի քաղաքապետին` ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 15.11.2000 թ. «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու մասին» N 739 որոշումը: Ըստ այդմ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ներկայումս դուրս է գտնվում սույն գործընթացից:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Մարզպետարանի ենթակայության 5 ընկերություններից 4-ում գործել է 1 վերստուգող հանձնաժողով` վճարովիության սկզբունքով («Աշտարակի ԲԿ» ՓԲԸ-ում): Հանձնաժողովի անդամները, որի նախագահ է նշանակվել լիազորված մարմնի աշխատակիցը, միաժամանակ համատեղության կարգով վերստուգողի պարտականություններ են իրականացրել ևս 3 ընկերություններում: Իրացման փոքր ծավալներով պայմանավորված (ըստ լիազորված մարմնի ներկայացրած տեղեկատվության)` «Արտենիի ԱԿ» ՊՓԲԸ-ում վերստուգող հանձնաժողով (վերստուգող) չի ձևավորվել և ըստ այդմ ընկերությունը դուրս է մնացել վերահսկողական դաշտից:
ՀՀ Արարատի մարզպետարան
Նախորդ տարվա համեմատ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման և գործունեության ուղղությամբ առկա են դրական տեղաշարժեր: Այսպես, եթե նախորդ տարում մարզի ընկերությունների ճնշող մեծամասնությունում վերստուգողների պարտականությունները դրված են են եղել հենց ընկերությունների տնօրենների կամ հաշվապահների վրա («Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության պահանջների խախտմամբ), ապա հաշվետու տարում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացները համապատասխանեցվել են գործող օրենսդրության պահանջներին և իրականացվել մրցութային կարգով:
ՀՀ Շիրակի մարզպետարան
«Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ի վերստուգողը 2009 թ. գտնվել է երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդում և նրան փոխարինող չի նշանակվել:
II. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության
համապատասխանությունը հաստատված աշխատանքային ծրագրերին և ՀՀ
ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. N 598-Ա հրամանի պահանջներին
2.1. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության
ընթացքում արձանագրված դրական միտումները
Առևտրային կազմակերպություններում գործող վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել 2009 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ 310 եզրակացություն և ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածի ձևով պահանջվող 287 հաշվետվություն:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացված վերոհիշյալ տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լիազորված մարմինների կողմից հաստատված աշխատանքային ծրագրերին և ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. N 598-Ա հրամանով հաստատված «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացության կազմման մեթոդական ուղեցույցի» պահանջներին համապատասխան եզրակացություններ են ներկայացրել, մասնավորապես`
ՀՀ կառավարության աշխատակազմի («Հրազդան-7» ՓԲԸ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (»Սթրես կենտրոն» և ««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ), ՀՀ արդարադատության (»Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ), ՀՀ արտակարգ իրավիճակների (»Տեղեկատվական ապահովման ազդարարման կենտրոն» և «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ներ), ՀՀ բնապահպանության (»Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ), ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների (»Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ), ՀՀ տրանսպորտի և կապի (»Հատուկ կապ» և «Հայաստանի հեռուստառադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ներ) նախարարությունների, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (»Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ներ), Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի մարզպետարանների ենթակայության ընկերությունների վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները):
Ընկերությունների գործունեության ընթացքում առկա խնդիրների բացահայտմանն ու ֆինանսատնտեսական խախտումների կանխարգելմանն ուղղված ծրագրային և արտածրագրային ստուգումների արդյունքներն ամփոփող հաշվետվություններն ու եզրակացությունները առավել պատշաճ մակարդակով են ներկայացրել, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության («Հայաէրոնավիգացիա», «Ավիաուսումնական կենտրոն» և «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներ), ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի (»Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ), ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության բոլոր ընկերությունների, ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության ՓԲԸ-ների (»Հրազդանի ԲԿ», «Հրազդանի ծննդատուն», «Աբովյանի ԲԿ», «Աբովյանի ծննդատուն», «Չարենցավանի ԲԿ») վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները):
Ներկայացված եզրակացությունների ուսումնասիրության արդյունքները վկայում են վերջին շրջանում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների)` ընկերություններում ֆինանսատնտեսական խախտումների կանխարգելմանն ուղղված գործունեության ակտիվացման դրական միտումների մասին:
2.2. Ներկայացված հաշվետվությունների և եզրակացությունների
ուսումնասիրության արդյունքում բացահայտված թերություններն ըստ
լիազորված մարմինների համակարգերի
ՀՀ կառավարության աշխատակազմ
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից հայտնաբերված բազմաթիվ թերությունները չեն հանգեցրել գումարային խախտումների: Հարկ է նշել նաև, որ ներկայացված եզրակացությունը կազմված չէ ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. N 598-Ա հրամանի պահանջներին համապատասխան:
ՀՀ առողջապահության նախարարություն
Ներկայացված եզրակացությունների ուսումնասիրության և վերլուծությունների արդյունքների մասին ՀՀ ֆինանսների նախարարության 23.07.2010 թ. N 5.1-5/5339-10 գրությամբ ծանուցվել է ՀՀ առողջապահության նախարարություն, որում ներկայացվել են համապատասխան առաջարկություններ` առկա թերությունները և բացթողումները շտկելու ուղղությամբ:
Ըստ այդմ, ՀՀ առողջապահության նախարարության 26.08.2010 թ. NՀՔ/06/6270-10 գրությամբ ներկայացվել են եզրակացությունների լրամշակված տարբերակները: Վերջիններիս ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված ոչ բոլոր դիտողություններն ու առաջարկություններն են հաշվի առնվել, սակայն համեմատած նախորդ տարվա եզրակացությունների հետ` նկատելի են բավականին դրական տեղաշարժեր:
Այդուհանդերձ`
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից ներկայացված եզրակացության վերլուծական մասում ներկայացված չի եղել տեղեկատվություն` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, աշխատավարձի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, կազմակերպության սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության վերլուծական մասում բացակայում է տեղեկատվությունը` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի վերաբերյալ:
«Պրոֆ. Ռ. Օ. Յոսանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգողի եզրակացության վերլուծական մասում ներկայացված չի եղել տեղեկատվություն` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, աշխատավարձի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
«Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի եզրակացության վերլուծական մասում ներկայացված չի եղել տեղեկատվություն` հաշվեկշռի կառուցվածքի վերլուծության (ընթացիկ իրացվելիության գործակից, սեփական միջոցներով ապահովվածության գործակից), դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի եզրակացության վերլուծական մասում բացակայում է տեղեկատվությունը` հաշվեկշռի կառուցվածքի վերլուծության, դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
««Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգողի եզրակացության վերլուծական մասում բացակայում է տեղեկատվությունը` բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
«Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն», «Առողջապահության ազգային ինստիտուտ», «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Հատուկ պոլիկլինիկա», ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Սևանի հոգեբուժական հիվանդանոց», «Հոգեբուժական բժշկական կենտրոն» և «Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ների եզրակացությունները կազմելիս վերստուգողներն ամբողջությամբ չեն առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. N 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Համակարգի «Տեղեկատվական ապահովման ազդարարման կենտրոն» և «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ներում գործող 1 վերստուգող հանձնաժողովի կողմից չի ներկայացվել այդ ընկերություններում հանձնաժողովի 2009 թ. գործունեության արդյունքների մասին ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ սահմանված հաշվետվությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Համակարգում գործող միակ ընկերության մասով («Դիվանագետ» ՓԲԸ) 2009 թ. գործունեության արդյունքներին վերաբերող ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը ողջ ծավալով ընդհանրապես չի ներկայացվել` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 11.03.2010 թ. ««Դիվանագետ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 228-Ա որոշումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Վերստուգող հանձնաժողովների եզրակացությունները ներկայացվել են զգալի ուշացումով, իսկ ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «դ» ենթակետով պահանջվող և որոշման N 2 հավելվածի ձևով նախատեսված հաշվետվությունները վերստուգող հանձնաժողովների 2009 թ. գործունեության արդյունքների մասին, ընդհանրապես չեն ներկայացվել:
«Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ում և «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ում գործել են վերստուգողներ` վճարովիության սկզբունքով, որոնց հետ պայմանագրեր են կնքվել համապատասխանաբար 07.08.2009 թ. և 09.09.2009 թ., մինչդեռ նրանց կողմից ներկայացվել են միայն իրենց ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքները, այն էլ միայն 2009 թ. չորրորդ եռամսյակի կտրվածքով:
«Արմավիրի ԳԱՄԿ» և «Արարատի ԳԱՄԿ» ՊՓԲԸ-ների վերստուգող հանձնաժողովների եզրակացություններում բացակայում են ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքները, ինչը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ վերստուգող հանձնաժողովի անդամն աշխատանքից ազատվել է և համապատասխան տեղեկատվությունը չի ներկայացրել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համակարգի 10 ընկերություններից միայն 1-ում` «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ում է գործել մեկ վերստուգող հանձնաժողով (վճարովիության սկզբունքով):
ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով, վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները) ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը ՀՀ ֆինանսների նախարարություն պետք է ներկայացնեն վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ընկերությունների հաշվետու տարվա գործունեության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշիվների հավաստիության ստուգման արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. N 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցով նախատեսված կարգով կազմված եզրակացությունները: Մինչդեռ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգի ընկերություններից միայն «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի կողմից են մեծ ուշացումով (ս.թ. օգոստոսի 3-ին) ներկայացվել ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների և դրանց վերացման համար ընկերության կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունները, ինչպես նաև վերստուգող հանձնաժողովի գործունեության արդյունքների մասին ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված հաշվետվությունը, այն էլ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 13.07.2010 թ. N 1/5.-5/4969 գրությամբ կատարած ծանուցումից հետո: Ընդ որում, ներկայացված փաթեթում նշված է, որ ստուգումներն անցկացվել են 2010 թ. հունիսի 17-ից մինչև հունիսի 28-ը, հետևաբար հասկանալի չի հաշվետվության և եզրակացության զգալի ուշացումով ներկայացնելու հանգամանքը:
Վերստուգող հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության վերլուծական մասում բացակայել է տեղեկատվությունը` դրամարկղի և դրամական գործառնությունների ստուգման, հաստիքացուցակի, աշխատավարձի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի վերաբերյալ:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Հաշվետու տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ համակարգի ընկերությունների վերստուգող հանձնաժողովի և վերստուգողների ներկայացրած եզրակացությունների ուսումնասիրությամբ որոշ դեպքերում բացահայտվել են առանձին բացթողումներ, ինչի մասին ՀՀ ֆինանսների նախարարության 21.08.2010 թ. N 1/5.1-5/6229-10 գրությամբ ծանուցվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Ներկայացվել են նաև համապատասխան առաջարկություններ` առկա թերությունները և բացթողումները շտկելու ուղղությամբ: Ըստ այդմ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 08.09.2010 թ. N01/19.2/2855-10 գրությանը կից ՀՀ ֆինանսների նախարարությանն են տրամադրվել վերստուգող հանձնաժողովի և վերստուգողների եզրակացությունների և դրանց գործունեության արդյունքների մասին ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված հաշվետվությունների լրամշակված տարբերակները, որոնցում հաշվի են առնվել կատարված բոլոր դիտողությունները և առաջարկությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Համակարգի «Էկրան» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից հաշվետվություն և եզրակացություն չի ներկայացվել` ՀՀ կառավարության 2009 թ. սեպտեմբերի 3-ի N 1005-Ն որոշման համաձայն ընկերությունը լուծարման գործընթացում գտնվելու պատճառաբանությամբ:
ՀՀ մշակույթի նախարարություն
Համակարգի 10 ընկերությունների մասով էլ եզրակացություններ ու հաշվետվություններ չեն ներկայացվել` տարբեր պատճառներով վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չձևավորվելու հանգամանքով պայմանավորված:
ՀՀ պաշտպանության նախարարություն
«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից չի ներկայացվել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2009 թ. գործունեության արդյունքների մասին ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 923-Ն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված հաշվետվությունը:
«65 ռազմական գործարան» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից չեն ներկայացվել իր գործունեության տարեկան եզրակացությունը և հաշվետվությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հատուկ կապ» ՓԲԸ-ի վերստուգողի եզրակացության վերլուծական մասում ներկայացված չի եղել տեղեկատվություն` հաշվեկշռի կառուցվածքի վերլուծության (ընթացիկ իրացվելիության գործակից, սեփական միջոցներով ապահովվածության գործակից և այլն), կազմակերպության կանոնադրական կապիտալի, սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման վերաբերյալ:
«Վարչատնտեսական» ՓԲԸ-ի վերստուգողի ներկայացրած եզրակացության վերլուծական մասում բացակայել է տեղեկատվությունը` հաշվեկշռի կառուցվածքի վերլուծության (ընթացիկ իրացվելիության գործակից, սեփական միջոցներով ապահովվածության գործակից), առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, աշխատավարձի, պարգևատրման, հավելավճարների, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հիմնական միջոցների, պաշարների և ոչ նյութական ակտիվների հաշվառման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
«Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲԸ-ի վերստուգողի եզրակացության վերլուծական մասում ներկայացված չի եղել տեղեկատվություն` առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, աշխատավարձի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման համապատասխանության, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից ներկայացված եզրակացության վերլուծական մասում բացակայել է տեղեկատվությունը` խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
«Հայաստանի հեռուստառադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից ներկայացված եզրակացության վերլուծական մասում բացակայել է տեղեկատվությունը` հաշվարկների վիճակի վերաբերյալ:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն
Ըստ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի 23.07.2010 թ. Ե2-2773 գրությամբ ներկայացված տեղեկատվության` համակարգի 24 ընկերություններից «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ում, «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» և «Ռադիո» ՓԲԸ-ներում գործում են մրցութային կարգով ընտրված և նշանակված վերստուգող հանձնաժողովներ (բոլորն էլ վճարովիության սկզբունքով), որոնց կողմից, սակայն, չեն ներկայացվել իրենց 2009 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունները և հաշվետվությունները:
Ըստ նույն տեղեկատվության` համակարգի մնացած 21 ընկերություններում ստեղծված 1 վերստուգող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում նախատեսված ստուգումներն իրականացրել է ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. թիվ 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի համաձայն և արդյունքներն ամփոփել հանձնաժողովի 06.07.2010 թ. նիստում: Վերջինիս N 08 արձանագրությունում էլ նշվում է, որ ընդունվել են «ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության տնօրինության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական թվով 21 ընկերություններում վերստուգող հանձնաժողով 2009 թ. գործունեության տարեկան հաշվետվության և տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի ստուգումների հիման վրա, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. թիվ 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին համապատասխան կազմված եզրակացությունները» և հաստատել հանձնաժողովի գործունեության արդյունքները:
Սակայն, այդուհետ որևէ այլ տեղեկատվություն չի ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն, բացառությամբ նշված արձանագրությամբ հաստատված և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի վերոհիշյալ գրությանը կից տրամադրված ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված մեկ հաշվետվության (բոլոր ընկերությունների մասով միատեղված):
ՀՀ Արարատի մարզպետարան
«Դվինի ԱԱՊԿ» և «Գետազատ ԱԱՊԿ» ՓԲԸ-ների վերստուգողի կողմից ներկայացված եզրակացություններում բացակայում է տեղեկատվությունը` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, աշխատավարձի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, կազմակերպության սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
«Վ. Արտաշատի ԲԱ» և «Դալարի ԱԱՊԿ» ՓԲԸ-ների վերստուգողների կողմից ներկայացված եզրակացություններում բացակայում է տեղեկատվությունը` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, հաստիքացուցակի, աշխատավարձի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
«Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից ներկայացված եզրակացության մեջ բացակայում է տեղեկատվությունը` առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, կազմակերպության սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
«Դիմիտրովի ԱԱՊԿ», «Մխչյանի ԲԱ» և Բուրաստանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ների վերստուգողի կողմից ներկայացված եզրակացություններում բացակայում է տեղեկատվությունը` դրամարկղի և դրամական գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
«Արգավանդի ԱԱՊԿ» և «Գեղանիստի ԱԱՊԿ» ՓԲԸ-ների վերստուգողի կողմից ներկայացված եզրակացություններում բացակայում է տեղեկատվությունը` հաշվեկշռի կառուցվածքի վերլուծության, դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման վերաբերյալ:
«Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի ԱԿ» և «Զանգակատուն ԱԱՊԿ» ՓԲԸ-ների վերստուգողի կողմից ներկայացված եզրակացություններում բացակայում է տեղեկատվությունը` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, խնայողության ռեժիմի, ֆինանսական կարգապահության պահպանման և հիմնադրամների կազմավորման վերաբերյալ:
«Հայանիստ ԱԱՊԿ», «Հովտաշատ ԱԱՊԿ», «ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ», «Նորաշենի ԱԱՊԿ», «Սայաթ-Նովայի ԱԱՊԿ», «Դարակերտի ԱԱՊԿ», «Դաշտավանի ԱԱՊԿ», «Արարատի հիվանդանոց ԲԿ», «Նոր Խարբերդի ԱԱՊԿ» և «Մարմարաշենի ԲԱ» ՓԲԸ-ների վերստուգողների կողմից ներկայացված եզրակացություններից երևում է, որ վերստուգողները չեն առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. N 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցով: ՈՒստի, նշված եզրակացություններն ու հաշվետվություններն ունեն էական թերություններ և ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «գ» ենթակետի հիմքով համարվել են չներկայացված:
«Շահումյանի ԲԱ», «Այգեզարդի ԱԱՊԿ» և «Քաղցրաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ-ների մասով հաշվետվություններ և եզրակացություններ չեն ներկայացվել, վերստուգողի աշխատանքից ազատվելու հանգամանքով պայմանավորված, ինչը սակայն չէր կարող հիմք հանդիսանալ պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար: Տվյալ պարագայում անհրաժեշտ էր, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19.05.2005 թ. N 1187-Ն որոշման 2.1 կետի դրույթները, նշված ընկերություններում լիազորված մարմնի կողմից նշանակել վերստուգող (ժամանակավորապես համապատասխան գործառույթներն իրականացնելու համար) միաժամանակ միջոցներ ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (մրցույթների միջոցով) սեղմ ժամկետում վերստուգողի թափուր պաշտոնը համալրելու ուղղությամբ:
Եզրակացություններում և հաշվետվություններում, ինչպես նաև դրանց ներկայացման գործընթացում առկա թերությունների և բացթողումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության 05.08.2010 թ. N 3/5.1-5/5727-10 գրությամբ ծանուցվել է մարզպետարանի աշխատակազմ, ինչին ի պատասխան ներկայացվել են վերը նշված ընկերությունների ճշգրտված եզրակացությունները (բացառությամբ «Հայանիստ ԱԱՊԿ», «Հովտաշատ ԱԱՊԿ» և «Բուրաստանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ների), որոնցում հաշվի են առնվել կատարված դիտողությունները, իսկ «Շահումյանի ԲԱ», «Այգեզարդի ԱԱՊԿ» և «Քաղցրաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ-ների մասով ներկայացվել են եզրակացությունները, բայց բացակայում են ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված հաշվետվությունները:
ՀՀ Արմավիրի մարզպետարան
«Վաղարշապատի հիվանդանոց» և «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ների վերստուգողի կողմից ներկայացված եզրակացություններում բացակայում են հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծության վերաբերյալ տեղեկությունները:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
«Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից հաշվետվություն և եզրակացություն չի ներկայացվել` աշխատանքից ընկերության տնօրենի հեռացման պատճառաբանությամբ: Դրա հետ կապված ընկերության ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձանց (գլխավոր հաշվապահ, տնտեսագետ) բացակայության հետևանքով վերստուգողին ստուգումներ կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չեն տրամադրվել, ինչի արդյունքում էլ ստուգումներ իրականացնելու հնարավորություն չի եղել, հետևաբար եզրակացություն և հաշվետվություն չի կազմվել:
ՀՀ Լոռու մարզպետարան
«Ախթալայի ԱԿ», «Ալավերդու ԲԿ», «Վահագնիի ԱԿ», ««Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա», «Լոռու հոգենյարդաբանական դիսպանսեր», «Լեռնապատի ԱԿ», «Տաշիրի ԲԿ» և «Մեծ Պարնիի ԱԿ» ՓԲԸ-ների վերստուգողների եզրակացությունների վերլուծական մասում չի ներկայացվել տեղեկատվություն` դրամարկղի, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, կազմակերպության սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման, դրանց նպատակային օգտագործման, ակտիվների և պարտավորությունների գույքագրման արժանահավատության վերաբերյալ:
«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա», «Դսեղի ԱԿ», «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» և «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ-ների վերստուգողների եզրակացությունների վերլուծական մասում չի ներկայացվել տեղեկատվություն` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վերստուգողի եզրակացության վերլուծական մասում չի ներկայացվել տեղեկատվություն` դրամարկղի և դրամական գործառնությունների, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, կազմակերպության սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման, ակտիվների և պարտավորությունների գույքագրման արժանահավատության վերաբերյալ:
«Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՓԲԸ-ի վերստուգողի եզրակացության վերլուծական մասում չի ներկայացվել տեղեկատվություն` առհաշիվ գումարների ստուգման, պարգևատրման, գալիք ժամանակաշրջանի վճարումների, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
ՀՀ Շիրակի մարզպետարան
«Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ի 2009 թ. տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացություն և հաշվետվություն չի ներկայացվել` ընկերությունում վերստուգողի բացակայության պատճառով:
ՀՀ Սյունիքի մարզպետարան
«Տեղի ԱԱՊԿ», «Խնձորեսկի ԱԱՊԿ», «Դարբասի ԱԿ», «Գորիսի ԲԿ», «Մեղրու ԲԿ» և «Գորայքի ԱԱՊԿ» ՓԲԸ-ների վերստուգողների կողմից կազմված եզրակացությունների վերլուծական մասում չի ներկայացվել տեղեկատվություն` կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծության, դրամարկղի, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաստիքացուցակի, պարգևատրման, հավելավճարի, կոլեկտիվ պայմանագրի պայմանների պահպանման, հաշվարկների վիճակի, կազմակերպության սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման, ակտիվների և պարտավորությունների գույքագրման արժանահավատության վերաբերյալ:
«Քաջարանի ԲԿ» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից կազմված եզրակացությունների վերլուծական մասում չի ներկայացվել տեղեկատվություն` դրամարկղի, բանկային գործառնությունների, առհաշիվ գումարների ստուգման, հաշվարկների վիճակի, կազմակերպության սեփական կապիտալի, գալիք ժամանակաշրջանի վճարումների պահուստի կազմավորման և օգտագործման հաշվառման, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
ՀՀ Տավուշի մարզպետարան
«Նոյեմբերյանի հիվանդանոց» (համատեղության կարգով` «Կոթիի ԲԱ») և «Իջևանի ԱԱՊԿ» (համատեղության կարգով` «Գետահովտի ԱԱՊԿ») ՓԲԸ-ների վերստուգողների կողմից ներկայացված եզրակացություններից երևում է, որ վերստուգողները չեն առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 26.06.2009 թ. N 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի դրույթներով: Հետևաբար նշված եզրակացություններում և հաշվետվություններում առկա են զգալի թերություններ և ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի N 1923-Ն որոշման 7-րդ կետի «գ» ենթակետի հիմքով համարվում են չներկայացված:
«Նոյեմբերյանի հիվանդանոց» և «Կոթիի ԲԱ» ՓԲԸ-ների վերստուգողի կողմից չի ներկայացվել նաև ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հաշվետվությունը:
III. Կատարված ստուգումներն ու դրանց արդյունքներն ըստ լիազորված
մարմինների համակարգերի
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից իրականացվել է 1602 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է 403140.2 հազ. դրամի ֆինանսական խախտում, գույքագրման արդյունքներով բացահայտվել է 2754.6 հազ. դրամի ավելցուկ և 29492.4 հազ. դրամի պակասորդ:
Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 58796.9 հազ. դրամը, որից 64.3 հազ. դրամը` գույքագրման պակասորդի գումարներից: Այդ թվում`
ՀՀ կառավարության աշխատակազմ
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 3 (1-ը` արտածրագրային) ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 5 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ առողջապահության նախարարություն
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 49 ստուգում: Արձանագրվել է 92278.7 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 2085.2 հազ. դրամ, նախահաշվից ավելի կատարված ծախսեր` 90193.5 հազ. դրամ: Գույքագրման արդյունքներով բացահայտվել է 26.5 հազ. դրամի պակասորդ: Ընդհանուր առմամբ համոզիչ չեն ներկայանում վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարված ստուգումների թվի և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների ու արձանագրված գումարների ծավալների հավաստիությունը` և՛ քանակական, և՛ որակական առումներով, քանի որ այդ խախտումների ամբողջ ծավալը (92278.7 հազ. դրամ) բաժին է ընկնում ընդամենը 2 ընկերությունների` «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ին` 62072.0 հազ. դրամ (նախահաշվից ավելի կատարված ծախսեր) և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ին` 30206.7 հազ. դրամ (28121.5 հազ. դրամը` նախահաշվից ավել կատարված ծախսեր և 2085.2 հազ. դրամը` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր):
Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է միայն 26.5 հազ. դրամը:
ՀՀ արդարադատության նախարարություն:
Վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 7 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Կատարված ստուգումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է` ի հետևանք վերստուգող հանձնաժողովի կողմից ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման հավելվածով սահմանված հաշվետվությունը չներկայացնելու:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Կատարված ստուգումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է` ի հետևանք ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու (պայմանավորված ՀՀ կառավարության 11.03.2010 թ. ««Դիվանագետ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 228-Ա որոշմամբ «Դիվանագետ» ՓԲԸ-ի լուծարմամբ):
ՀՀ բնապահպանության նախարարություն
Վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 4 ստուգում: Ստուգումների արդյունքում արձանագրվել է 10807.3 հազ. դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր` 264.0 հազ. դրամ, նախահաշվից ավելի կատարված ծախսեր` 10543.3 հազ. դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 15 ստուգում:
Գյուղատնտեսության աջակցության մարզային (ԳԱՄ) թվով 9 կենտրոններում (բացառությամբ «Գեղարքունիքի ԳԱՄ Կենտրոն» ՓԲԸ-ի) իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ դրանցում հաշվապահական հաշվառումը վարվում է բավարար մակարդակով և համապատասխանում է հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջներին, հաշվետվություններում և ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են: Միաժամանակ, ԳԱՄ կենտրոններում հայտնաբերվել են նույնատիպ թերություններ: Մասնավորապես, ընկերությունները չունեն բաժնետերերի ընդհանուր ժողովի լիազորություններն իրականացնող մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված ծախսերի նախահաշիվներ և աշխատակիցների հաստիքացուցակներ, ընկերություններում չեն ձևավորվել հիմնադրամներ, հաստատված չեն նաև մատուցվող ծառայությունների սակագները, դրանց հաշվարկման մեթոդիկան և իրականացման ընթացակարգերը (դրանք կանոնակարգված են առանձին կնքված պայմանագրերով): Միաժամանակ ընկերությունների պայմանագրերում և ներքին իրավական ակտերում առկա են տեխնիկական այլ թերություններ:
Վերստուգողների հանձնաժողովների կողմից թվարկված բոլոր թերություններն արձանագրվել են և նշվել, որ նման հարցերը լուծվում են կենտրոնական կառավարման միջոցով: Միաժամանակ հանձնաժողովների կողմից ԳԱՄ կենտրոններում իրականացված ստուգումների արդյունքում ընկերություններում առաջարկվել է`
- հիմնական միջոցների հաշվառումը վարել նաև ըստ գույքային համարների,
- տեղում շտկել ընկերության պայմանագրերում և ներքին իրավական ակտերում առկա տեխնիկական թերությունները, այն համապատասխանեցնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
- ապահովել ընկերությունների տարեկան ծախսերի նախահաշիվների և աշխատակիցների հաստիքացուցակների հաստատումն ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովի լիազորությունները իրականացնող մարմնի կողմից:
Ի հետևանք ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի N 1923-Ն որոշման N 2 հավելվածի ձևին համապատասխան հաշվետվությունները չներկայացնելու` բացակայում է հայտնաբերված խախտումների գումարների վերաբերյալ տեղեկատվությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում 11 ստուգում է իրականացվել: Արձանագրվել է ընդամենը 21.7 հազ. դրամի խախտում, այդ թվում` 11.7 հազ. դրամը` գույքագրման արդյունքներով բացահայտված ոսկու և 10.0 հազ. դրամը` արծաթի պակասորդ, որոնք ձևակերպվել են որպես արտադրության անվերադարձ կորուստներ (հետևաբար չեն վերականգնվել): Ըստ վերստուգող հանձնաժողովի տեղեկատվության` ընկերության գույքագրման հանձնաժողովի կողմից խախտվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թ. հունիսի 2-ի «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման կարգը» հաստատելու մասին N 102 հրամանի պահանջները:
Նախորդ տարիներին արձանագրված գումարներից (գույքագրման արդյունքներով բացահայտված 675,0 հազ. դրամի պակասորդ) 01.01.2010 թ. դրությամբ փաստացի վերականգնվել է 250.0 հազ. դրամը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Հաշվետու տարվա ընթացքում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից կատարվել է 66 ստուգում: Ստուգումների արդյունքում արձանագրվել են 49772.1 հազ. դրամի խախտումներ, այդ թվում` նախահաշվից ավել կատարված ծախսեր` 49669.1 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 103.0 հազ. դրամ:
Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 103.0 հազ. դրամը:
Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրամադրված լրացուցիչ պարզաբանումների` վերը նշված նախահաշվից ավել կատարված 49669.1 հազ. դրամի չափով ծախսերը վերագրվում են «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ին և իրենց մեջ ներառում են`
- 28309.0 հազ. դրամի չափով հիմնական միջոցների մաշվածության գումարը, որը չի արտացոլվել ընկերության նախահաշվում, քանի որ վերջինս կազմված է դրամական կանխիկ հոսքերի (փաստացի ֆինանսական մուտքեր և ծախսումներ) ձևաչափով,
- մի շարք ծախսերի գծով նախահաշվով չնախատեսված ընդամենը 18383.3 հազ. դրամի չափով ծախսերը (տարածքի անվտանգության համակարգի տեղադրում` 5000.0 հազ. դրամ, սննդի կազմակերպում` 4123.0 հազ. դրամ, հիմնական միջոցների ձեռքբերում` 4263.0 հազ. դրամ, փոքրարժեք գույքի ձեռքբերում` 4997.3 հազ. դրամ), որոնք կատարվել են հիմնադրամի հանձնարարությամբ,
- նախահաշվով նախատեսվածից ըստ էության ավել կատարված ընդամենը 1976.8 հազ. դրամի չափով ծախսերը (էլեկտրաէներգիա` 426,5 հազ. դրամ, կանաչապատում և սանմաքրում` 86,9 հազ. դրամ, բանկային ծառայություններ` 25,6 հազ. դրամ և կապի ծառայություններ` 1437.8 հազ. դրամ):
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Համակարգի վերստուգողների կողմից կատարվել է 55 ստուգում: Արձանագրվել է 4708,6 հազ. դրամի խախտում (շեղում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմերից):
Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 9.8 հազ. դրամ:
ՀՀ մշակույթի նախարարություն
Կատարված ստուգումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները բացակայում են` ի հետևանք համակարգի ընկերություններում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չձևավորվելու և դրանով պայմանավորված` ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունը չներկայացնելու:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 59 ստուգում: Արձանագրվել է 5243.5 հազ. դրամի խախտում, այդ թվում` ընկերությանը հասցված նյութական վնաս` 87.4 հազ. դրամ, անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր` 2321.3 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 1034.0 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 1100.0 հազ. դրամ, այլ ծախսեր` 700.8 հազ. դրամ: Գույքագրման արդյունքներով բացահայտվել է 200.5 հազ. դրամի ավելցուկ:
Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 3310.0 հազ. դրամը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Կատարված ստուգումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները նույնպես բացակայում են` ի հետևանք համակարգի ընկերություններում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չձևավորվելու և դրանով պայմանավորված` նաև ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունը չներկայացնելու:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Համակարգի միակ` «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 9 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է ՀՀ օրենսդրության պահանջների որոշ խախտումներ: Մասնավորապես.
- Առկա է անհամապատասխանություն կանոնադրական կապիտալի` գործող կանոնադրությամբ արձանագրված (378640.6 հազ. դրամ) և 01.01.2010 թ. դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված (372741.8 հազ. դրամ) տվյալների միջև: Ըստ այդմ խախտվել են ՀՀ կառավարության 20.08.2009 թ. N 961-Ա և 08.10.2009 թ. N 1152-Ա որոշումների (ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասով), ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի (կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների գրանցման մասով) պահանջները:
- ընկերությունում հաշվապահական հաշվառումը վարվել է հին հաշվային պլանով, այսինքն` չեն կիրառվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թ. դեկտեմբերի 29-ի «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը հաստատելու մասին» N 319 հրամանի դրույթները:
Եզրակացության ուսումնասիրության արդյունքների մասին ՀՀ ֆինանսների նախարարության 04.08.2010 թ. N 3/5.1-5/5680-10 գրությամբ ծանուցվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, միաժամանակ ներկայացվել են համապատասխան առաջարկություններ` առկա թերությունները և բացթողումները շտկելու ուղղությամբ: Ըստ այդմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության 19.08.2010 թ. N 03/22/4935-10 գրությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ ֆինանսների նախարարությանը, որ «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի վերստուգողի գործունեության 2009 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ եզրակացությամբ արձանագրված խախտումները ընկերության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում վերացվել են և գումարային արտացոլում չեն ստացել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 49 ստուգում: Արձանագրվել են 4283.1 հազ. դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ` 13.5 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 632.0 հազ. դրամ, նախահաշվից ավելի կատարված ծախսեր` 1329.6 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 2308.0 հազ. դրամ:
Արձանագրված գումարներն ամբողջությամբ (4283.1) փաստացի վերականգնվել են: Հարկ է նշել, որ 632.0 հազ. դրամը վերականգնվել է արտածրագրային ստուգումներից հետո:
Գույքագրման արդյունքներով բացահայտվել է 18687.0 հազ. դրամի պակասորդ (ապրանքանյութական արժեքներ), որից վերականգնվել է 26.8 հազ. դրամը:
Վերոնշյալից բացի` «Հատուկ կապ» ՓԲ ընկերության վերստուգողի կողմից 2009 թ. ընթացքում բացահայտվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների խախտման մի շարք փաստեր, մասնավորապես` աշխատանքային պայմանագրերի կնքման կամ գիշերային հերթափոխով աշխատողների վարձատրման, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածով նախատեսված անօրինական աշխատանքի դեպքերի մասով (վերջին դեպքում աշխատանքից ազատված աշխատակիցները շարունակել են աշխատել և շփվել գաղտնի փաստաթղթերի հետ): Առկա են որոշ խախտումներ և առանձին թերություններ նաև գործուղում մեկնած աշխատակիցների վճարման կարգի, նրանց աշխատաժամանակի հաշվառման, ինչպես նաև աշխատաժամանակի վարձատրության չափի սահմանման գործընթացում:
Վերստուգողը ներկայացրել է նաև, որ 2009 թ. ընթացքում ընկերության կողմից ձեռք են բերվել 7216.3 հազ. դրամի նյութական արժեքներ, այդ թվում 3450.0 հազ. դրամ արժեքով` «DAEWOO NEXIA-D» մակնիշի ավտոմեքենա: Վերջինիս անհրաժեշտությունը ընկերության գործունեության համար այդ ժամանակահատվածում բացակայել է, որչափ էլ դրա անհրաժեշտության և անհետաձգելիության մասին ստեղծվել են անհրաժեշտ փաստաթղթային հիմքեր: Արդյունքում` խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջը (գնումը պետք է իրականացվեր ոչ թե մեկ անձից, այլ մրցութային կարգով, ըստ այդմ` համապատասխան պահանջների կիրառմամբ):
Հատկանշական է նաև, որ նույն կարգով ընկերության կողմից դեռևս 30.12.2008 թ. գնվել է «DAEWOO» մակնիշի և 2 ավտոմեքենա, ինչի մասին արձանագրվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից` 2009 թ. փետրվարին «Հատուկ կապ» ՓԲԸ-ում կատարված ուսումնասիրությունների ժամանակ:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Համակարգի ընկերություններում վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 2 ստուգում: Արձանագրվել են 9328.8 հազ. դրամի խախտում, այդ թվում` ոչ նպատակային ծախսեր 6088.3 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 1876.4 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 1364.1 հազ. դրամ: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում «Հատուկպայթշին» ԲԲԸ-ում վերստուգողի կողմից իրականացված ստուգման ընթացքում ՀՀ կառավարության 05.12.2001 թ. N 1194 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված ՀՀ պետական բյուջե շահութաբաժնի վճարման չափի մասին տեղեկանքի և ընկերության ֆինանսական հաշվետվության N 2 ձևի տվյալների համադրության շնորհիվ հայտնաբերվել է, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թ. նոյեմբերի 30-ի N 1110-Ն հրամանով հաստատված «50% և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման հաշվարկի» ձևն ընկերության կողմից սխալ է կազմվել և սահմանված կարգով ՀՀ պետական բյուջե շահութաբաժնի վճարման չափի առաջարկություն չի կատարվել: Այսպիսով, ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմում է 459.3 հազ. դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարություն
Վերստուգող հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 1 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե
Վերստուգող հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 1 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն
Վերստուգող հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 21 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Վերստուգող հանձնաժողովի և վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 13 ստուգում: Խախտումներ չեն հայտնաբերվել:
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտե
Վերստուգողի կողմից հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է 4 ստուգում: Ստուգումների ընթացքում արձանագրվել է 22710.0 հազ. դրամի խախտում (նախահաշվով սահմանված ծախսերի գերազանցում):
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 20 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ Ոստիկանություն
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 2 ստուգում: Արձանագրվել է 1714,0 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 1000.0 հազ. դրամ, ոչ նպատակային ծախսեր` 35.0 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 679.0 հազ. դրամ: Գույքագրման արդյունքներով բացահայտվել է 25.3 հազ. դրամի ավելցուկ և 10.3 հազ. դրամի պակասորդ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական
կոմիտե
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 35 ստուգում: Արձանագրվել է 26718.3 հազ. դրամի խախտում, այդ թվում` ընկերությանը հասցված նյութական վնաս` 15.0 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 25082.3 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 1621.0 հազ. դրամ: Գույքագրման արդյունքներով բացահայտվել է 7.0 հազ. դրամի ավելցուկ:
Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 1621.0 հազ. դրամը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Վերստուգող հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 12 ստուգում: Արձանագրվել է 35559.9 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 3161.5 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 31848.8 հազ. դրամ, ոչ նպատակային ծախսեր` 308.4 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր` 226.8 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 14.4 հազ. դրամ: Գույքագրման արդյունքներով բացահայտվել են 19.9 հազ. դրամի ավելցուկ և 18.9 հազ. դրամի պակասորդ:
ՀՀ Արարատի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 214 ստուգում: Արձանագրվել է 9599.8 հազ. դրամի խախտում` նախահաշվից ավել կատարված ծախսեր: Ընդհանուր առմամբ, համոզիչ չեն ներկայանում վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարված ստուգումների թվի և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների ու արձանագրված գումարների ծավալների հավաստիությունը` և՛ քանակական, և՛ որակական առումներով (խախտումների ամբողջ ծավալը բաժին է ընկնում ընդամենը 3 ընկերությունների` «Կանաչուտի ԱԱՊԿ» ՓԲԸ-ին` 52.0 հազ. դրամ, «Փոքր Վեդու ԱԱՊԿ» ՓԲԸ-ին` 89.0 հազ. դրամ և «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ին` 9458.8 հազ. դրամ:
ՀՀ Արմավիրի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 64 ստուգում: Արձանագրվել է 275.0 հազ. դրամի խախտում` անարդյունավետ ծախսեր:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 85 ստուգում: Արձանագրվել է 4056.1 հազ. դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր` 393.0 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 327.5 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 2432.8 հազ. դրամ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ` 39.4 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 863.4 հազ. դրամ:
ՀՀ Լոռու մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 129 ստուգում: Արձանագրվել է 4023.5 հազ. դրամի ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտում: Գույքագրման արդյունքում արձանագրվել է 9.9 հազ. դրամի ավելցուկ:
Արձանագրված խախտումները ամբողջությամբ վերականգնվել են:
ՀՀ Կոտայքի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 130 ստուգում: Արձանագրվել է 79388.7 հազ. դրամի խախտում, այդ թվում` ընկերությանը հասցված նյութական վնաս` 5332.0 հազ. դրամ, անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր` 3586.6 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 2550.7 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 29007.6 հազ. դրամ, ոչ նպատակային ծախսեր` 1912.9 հազ. դրամ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ` 185.5 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 36342.2 հազ. դրամ, այլ խախտումներ` 471.2 հազ. դրամ: Գույքագրման արդյունքներով բացահայտվել են 2492.0 հազ. դրամի ավելցուկ և 10552.0 հազ. դրամի պակասորդ:
Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 28802.5 հազ. դրամ:
ՀՀ Շիրակի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 263 ստուգում: Ստուգումների արդյունքում արձանագրվել է 34309.2 հազ. դրամի խախտում, այդ թվում` նախահաշվից ավել կատարված ծախսեր` 5187.2 հազ. դրամ, ոչ նպատակային ծախսեր` 165.7 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր` 12543.6 հազ. դրամ, օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 15410.7 հազ. դրամ, այլ խախտումներ` 1002.0 հազ. դրամ: Գույքագրման արդյունքում արձանագրվել է 165.0 հազ. դրամի պակասորդ:
Արձանագրված խախտումներից փաստացի վերականգնվել է 16329.7 հազ. դրամը:
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 13 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 88 ստուգում: Գույքագրման արդյունքում բացահայտվել է 11.0 հազ. դրամի պակասորդ:
Արձանագրված խախտումները ամբողջությամբ վերականգնվել են:
ՀՀ Տավուշի մարզպետարան
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 173 ստուգում: Արձանագրվել է 8363.6 հազ. դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր` 50.0 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 181.0 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 5766.7 հազ. դրամ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ` 654.0 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր` 845.3 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 866.6 հազ. դրամ:
Աղյուսակ 2.
50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս
ունեցող բաժնետիրական ընկերություններում 2009 թ. ընթացքում
վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից կատարված
ստուգումների և հայտնաբերված խախտումների ամփոփ տվյալները`
աղյուսակային տեսքով
._____________________________________________________________________.
|Հ/|ՀՀ գործադիր իշխանության|Ստու|Հայտնաբերված խախտումների և |
|Հ |հանրապետական և |գում|վերականգնումների ծավալը (հազ. դրամ) |
| |տարածքային |ների|_____________________________________|
| |կառավարման մարմիններ |քանա|Ընդամենը|Գումար-|Գույքա|Գույքա-|Պակա-|
| | |կը |խախտում-|ների |գրման |գրման |սորդի|
| | | |ներ |վերա- |ավել- |պակա- |վերա-|
| | | | |կանգ- |ցուկ |սորդ |կանգ-|
| | | | |նում | | |նում |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 1|ՀՀ կառավարության | 3 | 0.0 | | | | |
| |աշխատակազմ | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| |ՀՀ նախարարություններ | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 2|ՀՀ աշխատանքի և | 5 | 0.0 | | | | |
| |սոցիալական հարցերի | | | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 3|ՀՀ առողջապահության | 49 | 92278.7| | | 26.5 | 26.5|
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 4|ՀՀ արդարադատության | 7 | 0.0 | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 5|ՀՀ արտակարգ | - | 0.0 | | | | |
| |իրավիճակների | | | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 6|ՀՀ արտաքին գործերի | - | 0.0 | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 7|ՀՀ բնապահպանության | 4 | 10807.3| | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 8|ՀՀ գյուղատնտեսության | 15 | 0.0 | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| 9|ՀՀ էկոնոմիկայի | 11 | 0.0 | 250.0 | | 21.7 | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|10|ՀՀ էներգետիկայի և | 66 | 49772.1| 103.0 | | | |
| |բնական պաշարների | | | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|11|ՀՀ կրթության և | 55 | 4708.6 | 9.8 | | | |
| |գիտության | | | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|12|ՀՀ մշակույթի | - | 0.0 | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|13|ՀՀ պաշտպանության | 59 | 5243.5 | 3310.0| 200.5| | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|14|ՀՀ սպորտի և | - | 0.0 | | | | |
| |երիտասարդության հարցերի| | | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|15|ՀՀ տարածքային | 9 | 0.0 | | | | |
| |կառավարման | | | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|16|ՀՀ տրանսպորտի և կապի | 49 | 4283.1 | 4283.1| |18687.0| 26.8|
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|17|ՀՀ քաղաքաշինության | 2 | 9328.8 | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|18|ՀՀ ֆինանսների | 1 | 0.0 | | | | |
| |նախարարություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| |ՀՀ գերատեսչություններ | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|19|ՀՀ ԿԱ պետական | 1 | 0.0 | | | | |
| |եկամուտների կոմիտե | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|20|ՀՀ ԿԱ պետական գույքի | 21 | 0.0 | | | | |
| |կառավարման վարչություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|21|ՀՀ քաղաքացիական | 13 | 0.0 | | | | |
| |ավիացիայի գլխավոր | | | | | | |
| |վարչություն | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|22|ՀՀ ԿԱ միջուկային | 4 | 22710.0| | | | |
| |անվտանգության պետական | | | | | | |
| |կոմիտե | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|23|ՀՀ հանրային հեռուստա- | 20 | 0.0 | | | | |
| |ռադիոընկերության | | | | | | |
| |խորհուրդ | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|24|ՀՀ ոստիկանություն | 2 | 1714.0 | | 25.3 | 10.3 | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|25|ՀՀ տարածքային | 35 | 26718.3| 1621.0| 7.0 | | |
| |կառավարման | | | | | | |
| |նախարարության ջրային | | | | | | |
| |տնտեսության պետական | | | | | | |
| |կոմիտե | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| |ՀՀ մարզպետարաններ | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|26|ՀՀ Արագածոտնի | 12 | 35559.9| | 19.9 | 18.9 | |
| |մարզպետարան | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|27|ՀՀ Արարատի մարզպետարան | 214| 9599.8 | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|28|ՀՀ Արմավիրի մարզպետարան| 64 | 275.0 | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|29|ՀՀ Գեղարքունիքի | 85 | 4056.1 | | | | |
| |մարզպետարան | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|30|ՀՀ Լոռու մարզպետարան | 129| 4023.5 | 4023.5| 9.9 | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|31|ՀՀ Կոտայքի մարզպետարան | 130| 79388.7|28802.5|2492.0|10552.0| |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|32|ՀՀ Շիրակի մարզպետարան | 263| 34309.2|16329.7| | 165.0 | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|33|ՀՀ Սյունիքի մարզպետարան| 13 | 0.0 | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|34|ՀՀ Վայոց Ձորի | 88 | 0.0 | | | 11.0 | 11.0|
| |մարզպետարան | | | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
|35|ՀՀ Տավուշի մարզպետարան | 173| 8363.6 | | | | |
|__|_______________________|____|________|_______|______|_______|_____|
| |Ընդամենը |1602|403140.2|58732.6|2754.6|29492.4| 64.3|
._____________________________________________________________________.
IV. Հաշվետու ժամանակաշրջանում վերստուգող հանձնաժողովների
(վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության ուղղությամբ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները և
դրանց արդյունքները
1. ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման կատարման շրջանակներում`
ա. Ապահովել է ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թ. հունիսի 26-ի N 598-Ա հրամանով հաստատված «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացության կազմման մեթոդական ուղեցույցի» գործողության մեջ դնելու գործընթացի իրականացման վերահսկողությունը:
Հրամանի և դրանով հաստատված կարգի ներդրումն էապես նպաստել է վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության բարելավմանը: Արդյունքում` նկատելի դրական միտումներ են արձանագրվել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ստուգումների իրականացման, խախտումների ու թերությունների հայտնաբերման և դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, ըս այդմ` ընկերության կառավարման մարմիններին համապատասխան առաջարկությունների ներկայացման, հաշվետվությունների և եզրակացությունների կազմման և այլ աշխատանքների կատարման ընթացքում:
բ. Բոլոր լիազորված մարմիններից պահանջել է սահմանված կարգով ներկայացնել իրենց համակարգի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից`
- ընկերությունների գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների ու վնասների հաշիվների հավաստիության ստուգման արդյունքում կազմված եզրակացությունները,
- տեղեկություններ` ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների և դրանց վերացման համար ընկերությունների կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին,
- վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները,
- ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկություններ:
գ. ՈՒսումնասիրել և վերլուծել է առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվությունները և եզրակացությունները, ինչպես նաև դրանց բովանդակության համապատասխանությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
դ. ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված ժամկետում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը և եզրակացությունը չտրամադրելու դեպքերում դիմել է համապատասխան լիազորված մարմնին` ՀՀ կառավարության նշված որոշման հանձնարարականները կատարելու պահանջով:
ե. Եզրակացությունների ու հաշվետվությունների ուսումնասիրության ընթացքում դիտողություններ առաջանալու դեպքում դրանց մասին ծանուցել է վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին) և համապատասխան լիազորված մարմնին` վերջինիցս պահանջելով միջոցներ ձեռնարկել թերությունների վերացման համար:
2. Հաշվետու տարվա` 2009 թ. գործունեության արդյունքներով ՀՀ 2010 թ. պետական բյուջե շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացի շրջանակներում պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ընկերությունների կողմից թույլ են տրվում իրականացվող որոշ ծախսերի առավելագույն սահմանաչափերի խախտումներ, դրանց ոչ ճիշտ ձևակերպումներ և տվյալների սխալ արտացոլման բազմաթիվ դեպքեր:
Վերոգրյալ դրսևորումների հետագա կանխման և հնարավորինս իսպառ բացառման անհրաժեշտության հանգամանքով պայմանավորված, ՀՀ ֆինանսների նախարարության 09.07.2010 թ. N 1/5.1-5/4855-10 գրությամբ առաջարկվել է լիազորված մարմիններին` հանձնարարել իրենց ենթակայության բոլոր ընկերությունների վերստուգող հանձնաժողովներին և վերստուգողներին` իրականացնել 2009 թ. ընթացքում ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N 1238-Ն որոշման պահանջների կատարման արտածրագրային ստուգումներ և արդյունքների մասին տեղեկությունները ներկայացնել լիազորված մարմիններին և ՀՀ ֆինանսների նախարարություն:
Ըստ լիազորված մարմիններից ստացված տեղեկատվության` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից իրականացված արտածրագրային ստուգումների շնորհիվ բացահայտված խախտումների և շահույթի (շահութաբաժնի) հաշվարկներում կատարված ճշգրտումների արդյունքում արձանագրվել է ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 8177.9 հազ. դրամի չափով շահութաբաժնի գումար: Այդ թվում` ըստ լիազորված մարմինների`
ՀՀ կառավարության աշխատակազմ
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից իրականացված արտածրագրային ստուգումների արդյունքում զուտ շահույթին ավելացվող գումարը կազմել է 4845.0 հազ. դրամ, որն իրենից ներկայացնում է ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերը` ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող գումարի չափով: Սակայն այդ հանգամանքը շահութաբաժնի հաշվարկի վրա չի ազդել և ընկերությունը 2009 թ. իր գործունեության արդյունքներով շահութաբաժին վճարող չի հանդիսացել, քանի որ հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներով արձանագրվել է 6221.0 հազ. դրամի չափով վնաս, ըստ այդմ` կուտակված հաշվեկշռային վնասը կազմել է 58019.0 հազ. դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից իրականացված արտածրագրային ստուգումներով արձանագրվել է ընկերության կողմից 2009 թ. գործունեության արդյունքներով ՀՀ 2010 թ. պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումար` 3016.0 հազ. դրամի չափով:
Մասնավորապես, այդ պարտավորությունն առաջացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006 թ. N 1110-Ն հրամանի հավելվածի 031 հոդվածով (լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ավելի ցույց տրված ծախսերի գումարի չափով), 033 հոդվածով (պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային սանկցիաների գումարի չափով) և 037 հոդվածով (արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարվող ծախսերի չափով /քաղաքների կամ այն բնակավայրերի բարեկարգման աշխատանքներին, գյուղատնտեսական աշխատանքների օժանդակություն և այլն/) ավելացումների հանրագումարի արդյունքում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից իրականացված արտածրագրային ստուգումների արդյունքներով արձանագրվել է ընկերության կողմից 2009 թ. գործունեության արդյունքներով 2010 թ. պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորություն` 488.0 հազ. դրամի չափով, ինչը հետևանք է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006 թ. N 1110-Ն հրամանի հավելվածի 027 հոդվածով (ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերի չափով) և 034 հոդվածով (անհատույց տրամադրված ակտիվների (այդ թվում` ֆինանսական օգնության) չափով) ավելացումների հանրագումարի:
ՀՀ ԿԱ գույքի կառավարման վարչություն
Ներկայացվել է միայն «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի, ինչպես նաև «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» և «Ռադիո» ՓԲԸ-ների վերստուգող հանձնաժողովների կողմից իրականացված արտածրագրային ստուգումների արդյունքների մասին տեղեկատվությունը, ըստ որի 2009 թ. ընթացքում նշված ընկերություններում իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերի խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի կողմից իրականացված արտածրագրային ստուգումների արդյունքներով արձանագրվել է ՀՀ պետական բյուջե վճարվող շահութաբաժնի գումարի ավելացում` 1688.2 հազ. դրամի չափով, որն հետևանք է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006 թ. N 1110-Ն հրամանի հավելվածի 037 հոդվածում (արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարվող ծախսերի չափով (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներին, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն)) կատարված փոփոխության (նախկինում արտացոլված 29305.0 հազ. դրամ գումարը ստուգումների արդյունքում ավելացել է 8441.2 հազ. դրամի չափով): Ի հետևանք վերստուգող հանձնաժողովի սույն հայտնաբերման` «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տարեկան ընդհանուր ժողովի որոշման համաձայն 2009 թ. գործունեության արդյունքներով ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարվելիք գումարի չափը 134004.0 հազ. դրամի դիմաց ավելացել և կազմել է 135692.2 հազ. դրամ:
ՀՀ ոստիկանություն
«02 շաբաթաթերթ» ՓԲԸ-ում վերստուգող հանձնաժողովի կողմից իրականացված արտածրագրային ստուգումների արդյունքներով արձանագրվել է զուտ շահույթի չափի փոփոխություն (2009 թ. գործունեության արդյունքներով զուտ շահույթի նոր մեծությունը կազմել է 5551.0 հազ. դրամ` նախկինում ներկայացված 4296.0 հազ. դրամի փոխարեն), ի հետևանք ինչի ՀՀ 2010 թ. պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմել է 251.0 հազ. դրամ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
«Սևանի պոլիկլինիկա» և «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ-ների վերստուգողների կողմից իրականացված արտածրագրային ստուգումների արդյունքներով արձանագրվել են այդ ընկերությունների կողմից 2009 թ. գործունեության արդյունքներով ՀՀ 2010 թ. պետական բյուջե վճարվելիք շահութաբաժինների պարտավորություններ` համապատասխանաբար` 1330.1 հազ. դրամ և 768.0 հազ. դրամ (ընդամենը` 2098.1 հազ. դրամ), որոնք առաջացել են`
«Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասով` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006 թ. N 1110-Ն հրամանի հավելվածի 010 հոդվածով (շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո զուտ շահույթ) 471.0 հազ. դրամի և 050 հոդվածով (զուտ շահույթին ավելացվող գումար) 6179.5 հազ. դրամի հանրագումարի (6650.5 հազ. դրամ) 20 տոկոսի չափով, որը կազմում է 1330.1 հազ. դրամ (1150.0 հազ. դրամն արդեն վճարվել է),
«Սևանի հիվանդանոց» ՓԲԸ-ի մասով առկա է եղել 3840.0 հազ. դրամի զուտ շահույթ, սակայն ընկերությունը շահութաբաժին (768.0 հազ. դրամի չափով) չի հաշվարկել, ըստ այդմ` անտեսելով ՀՀ կառավարության 05.12.2001 թ. N 1194 որոշման պահանջները:
ՀՀ Շիրակի մարզպետարան
«Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի վերստուգողի կողմից արտածրագրային ստուգումներով արձանագրվել է ընկերության կողմից 2009 թ. գործունեության արդյունքներով ՀՀ 2010 թ. պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորություն` 636.6 հազ. դրամի չափով, ինչն հետևանք է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006 թ. N 1110-Ն հրամանի հավելվածի 033 հոդվածի` պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային սանկցիաների գումարների մասով կատարված փոփոխության:
3. ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության կողմից կատարված ստուգումների (այն ընկերություններում, որոնցում կատարվել է հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող շահութաբաժինների հաշվարկման ճշտության և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև, զուտ շահույթի բաշխման ծրագրային ստուգում) և այդ ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացված 2009 թ. հաշվետվությունների (ստուգումների) արդյունքների համադրմամբ, մասնավորապես, պարզվել է.
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ում կատարվել է 01.01.2007-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվառման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 2080582.9 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից 2026150.9 հազ. դրամը վերաձևակերպվել է:
2009 թ. իր գործունեության արդյունքների մասին ընկերության վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ արձանագրվել է 21.7 հազ. դրամի ֆինանսական խախտում: Վերականգնվել է 250.0 հազ. դրամ` նախորդ տարիներին արձանագրված գումարներից:
«Վեբեր» ՓԲԸ-ում կատարվել է 01.01.2003-30.12.2009 թթ. ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության կողմից առաջադրված հարցերի ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է ընդամենը 41189.7 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնման է ենթակա 19157.5 հազ. դրամը:
Լիազորված մարմնի կողմից չի ապահովվել ընկերության վերստուգողի 2009 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը (ՀՀ կառավարության 03.12.2009 թ. N 1414-Ա որոշման համաձայն ընկերության լուծարմամբ պայմանավորված):
ՀՀ Պաշտպանության նախարարություն
«Ավտոմատիկա» ԱՊՓԲ-ում կատարվել է 01.01.2009-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից առաջադրված հարցերի ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 110229.9 հազ. դրամի ֆինանսական խախտում, որն ամբողջովին ենթակա է վերականգնման:
Ընկերության 2009 թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
«Աշտարակի ԲԿ» ՓԲԸ-ում կատարվել է 01.10.2007-01.10.2009 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվառման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 3048.8 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից 500.0 հազ. դրամը վերականգնվել է:
Ընկերության 2009 թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ արձանագրվել է 13668.4 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից գումար չի վերականգնվել:
ՀՀ Կոտայքի մարզպետարան
«Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կատարվել է 01.01.2008-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվառման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 9961.5 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնվել է 7150.0 հազ. դրամ:
2009 թ. իր գործունեության արդյունքների մասին ընկերության վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ արձանագրվել է 4206.7 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնվել է 149.2 հազ. դրամ:
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում կատարվել է 01.01.2008-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվառման և ժամանակի ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 10394.8 հազ. դրամի ֆինանսական խախտում, որն ամբողջովին վերականգնվել է:
2009 թ. իր գործունեության արդյունքների մասին ընկերության վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ արձանագրվել է 26168.2 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից գումար չի վերականգնվել:
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կատարվել է 01.01.2008-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվառման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 4994.4 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնվել է 1186.4 հազ. դրամը:
2009 թ. իր գործունեության արդյունքների մասին ընկերության վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ արձանագրվել է 14788.3 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնվել է 9328.7 հազ. դրամը:
«Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կատարվել է 01.01.2008-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվառման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 4834.1 հազ. դրամի ֆինանսական խախտում, որն ամբողջովին ենթակա է վերականգնման:
2009 թ. իր գործունեության արդյունքների մասին ընկերության վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ արձանագրվել է 34.8 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից գումար չի վերականգնվել:
ՀՀ Սյունիքի մարզպետարան
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կատարվել է 01.01.2007-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 14357.6 հազ. դրամի ֆինանսական խախտում, որն ամբողջովին ենթակա է վերականգնման:
Ընկերության 2009 թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել:
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կատարվել է 01.01.2007-01.01.2010 թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում: Ստուգված ժամանակահատվածում արձանագրվել է 10998.6 հազ. դրամի ֆինանսական խախտում, որն ամբողջովին ենթակա է վերականգնման:
Ընկերության 2009 թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել:
V. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի
10-ի N 51 արձանագրային որոշման հանձնարարականների կատարման ընթացքը
ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2008 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին» N 51 արձանագրային որոշմամբ տրված հանձնարարականների կատարման շրջանակներում, լիազորված մարմինների կողմից ներկայացրած տեղեկատվության համաձայն`
1) ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիմնականում ապահովվել են համակարգերի մեծ մասում 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից եզրակացությունների կազմումը և ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թ. հունիսի 26-ի N 598-Ա հրամանով հաստատված «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացության կազմման մեթոդական ուղեցույցի» դրույթներին համապատասխան,
2) տեղերում քննարկվել են նախորդ հաշվետու ժամանակաշրջանում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված և ամփոփ հաշվետվությամբ արձանագրված խախտումների առաջացման պատճառները, միջոցներ են ձեռնարկվել փաստաթղթերով չհիմնավորված, անարդյունավետ և ոչ նպատակային, նախահաշվից ավել կատարված ծախսերի կրճատման, նախատեսված նորմերի խախտումները, աշխատանքների և ծառայությունների հավելագրումները բացառելու ուղղությամբ և արդյունքների մասին տեղեկատվությունը սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն,
3) հիմնականում ապահովվել է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2008 թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների փաստերի առնչությամբ անհրաժեշտ վերաձևակերպումների և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարումը, ձեռնարկվել են միջոցառումներ` ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների հետևանքով ընկերություններին և պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ,
4) միջոցներ են ձեռնարկվել սահմանված կարգով մրցույթների անցկացման կամ նշանակումների կատարման միջոցով ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացն ավարտելու համար, ըստ այդմ սահմանված ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվություն է ներկայացվել իրականացված (իրականացվելիք) միջոցառումների մասին:
Հանձնարարականների կատարման ուղղությամբ հատկանշական է ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ հաշվետու տարում հիմնականում ապահովվել են այդ նախարարությունների համակարգերի վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից, ի տարբերություն նախորդ տարվա, 2009 թ. տարեկան եզրակացությունների և հաշվետվությունների սահմանված կարգով կազմումը և ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն: Հարկ է նշել նաև, որ ներկայացված հաշվետվություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են դրանց կազմման համար սահմանված պահանջներին:
Միաժամանակ, դեռևս խնդիրներ են առկա ՀՀ մշակույթի նախարարության համակարգի ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման և վերջիններիս կողմից անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման առումով:
Հանձնարարականների կատարման շրջանակներում`
ա) ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայության ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացը համապատասխանեցվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերության պահանջներին,
բ) ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից այս անգամ էլ չի ապահովվել իր ենթակայության ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2009 թ. տարեկան եզրակացությունների և հաշվետվությունների ներկայացումը` օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ հանձնարարականների կատարման շրջանակներում արձանագրվել են նաև որոշ թերացումներ լիազորված մարմինների կողմից:
Մասնավորապես, հիմնականում չեն քննարկվել, ինչպես ձևակերպված է հանձնարարականում, իրենց համակարգերի`
ա) վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացված եզրակացությունների և հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2009 թ. մայիսի 19-ի N 02/23.4/3315-09 հանձնարարականի կատարման շրջանակներում հսկող մարմնի կողմից բացահայտված թերությունները, հետևաբար ՀՀ ֆինանսների նախարարություն չեն ներկայացվել համապատասխան առաջարկություններ` ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն և 2005 թ. մայիսի 19-ի N 1187-Ն որոշումների պահանջների կատարումը լիարժեք չապահոված և վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
բ) ընկերությունների (լիազորված մարմինների աշխատակազմերի) աշխատակիցներից նշանակված վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների կողմից ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն և 2005 թ. մայիսի 19-ի N 1187-Ն որոշումների պահանջների կատարումը լիարժեք չապահովելու համար նրանց նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով և (կամ) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու հարցը, հետևաբար արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն: