031.0227.291298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում /Անշարժ գույքի գրանցման ծրագիր/ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 դեկտեմբերի 1998 թ.
ՆԿ-227