041.0480.300511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2011 թվականի N 480-Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Ռ. Սարուխանյանին 2011 թվականի հունիսի 14-18-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող ներդրումային քաղաքականության 1-ին համաշխարհային աշխատանքային ժողովին մասնակցելու համար:
2. Կ. Մինասյանի և Ռ. Սարուխանյանի` Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի և Ռ. Սարուխանյանի` Վիեննա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կորպորացիայի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Կ. Մինասյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ