Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵ ...

 

 

040.0711.010611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2011 թվականի N 711-Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.

2) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

3) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված համապատասխան նախահաշիվների առկայության պայմաններում քննարկել չափաբաժիններով հաշվարկված ծախսերի հատկացման հնարավորության հարցը տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի

N 711-Ն որոշման

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Սննդամթերքի անվանումը              |Չափի |Մեկ մարդու համար,          |

|                                   |միա- |օրական (զտաքաշ)            |

|                                   |վորը |___________________________|

|                                   |     |երեխաների    |մեծահասակների|

|_____________________________________________________________________|

|                       1. Հաց և  հացամթերք                           |

|_____________________________________________________________________|

|Ցորենի հաց                         |գրամ |450          |500          |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Ցորենի ալյուր                      |գրամ |10           |10           |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Կարտոֆիլի ալյուր                   |գրամ |8            |5            |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Մակարոնեղեն                        |գրամ |30           |40           |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Ձավարեղեն, ընդեղեն                 |գրամ |70           |80           |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Չորահաց (սուխարի)                  |գրամ |2            |6            |

|_____________________________________________________________________|

|                            2. Կարտոֆիլ                              |

|_____________________________________________________________________|

|Կարտոֆիլ                           |գրամ |300          |300          |

|_____________________________________________________________________|

|                 3. Բանջարաբոստանային մշակաբույսեր                   |

|_____________________________________________________________________|

|Բանջարեղեն                         |գրամ |400          |400          |

|_____________________________________________________________________|

|           4. Մրգեր, հատապտուղներ, ընկուզազգիներ և  խաղող            |

|_____________________________________________________________________|

|Թարմ մրգեր                         |գրամ |200          |250          |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Չորացրած մրգեր                     |գրամ |20           |25           |

|_____________________________________________________________________|

|                     5. Շաքար և  հրուշակեղեն                         |

|_____________________________________________________________________|

|Շաքար, մուրաբա, ջեմ, մեղր,         |գրամ |70           |70           |

|հրուշակեղեն                        |     |             |             |

|_____________________________________________________________________|

|                       6. Կաթ և  կաթնամթերք                          |

|_____________________________________________________________________|

|Կաթնաշոռ                           |գրամ |60           |35           |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Կաթ                                |գրամ |200          |200          |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Մածուն, կեֆիր                      |գրամ |200          |200          |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Թթվասեր                            |գրամ |30           |30           |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Պանիր                              |գրամ |10           |15           |

|_____________________________________________________________________|

|                         7. Միս և  մսամթերք                          |

|_____________________________________________________________________|

|Միս                                |գրամ |120          |125          |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Թռչնամիս                           |գրամ |30           |30           |

|_____________________________________________________________________|

|                        8. Ձուկ և  ձկնամթերք                         |

|_____________________________________________________________________|

|Ձուկ, ծովամթերք                    |գրամ |30           |42           |

|_____________________________________________________________________|

|                              9. Ձու                                 |

|_____________________________________________________________________|

|Ձու                                |հատ  |2 (շաբաթական)|2 (շաբաթական)|

|_____________________________________________________________________|

|                     10. Կարագ և  բուսական յուղեր                    |

|_____________________________________________________________________|

|Կարագ                              |գրամ |30           |30           |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Բուսական յուղ                      |գրամ |25           |30           |

|_____________________________________________________________________|

|                     11. Ոչ ալկոհոլային խմիչքներ                     |

|_____________________________________________________________________|

|Կակաո, սուրճ                       |գրամ |3            |2            |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Թեյ                                |գրամ |1            |2            |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Մրգային հյութեր                    |մլ   |200          |200          |

|_____________________________________________________________________|

|                           12. Այլ մթերք                             |

|_____________________________________________________________________|

|Տոմատի մածուկ                      |գրամ |5            |5            |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Խմորիչ                             |գրամ |1            |1            |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Աղ` յոդացված                       |գրամ |5            |5            |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Համեմունք                          |գրամ |1            |1            |

|___________________________________|_____|_____________|_____________|

|Մասուր                             |գրամ |20           |20           |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 19.01.17 թիվ 19-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի

N 711-Ն որոշման

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Հանդերձանքի անվանումները                |Չափի |Քանակը` |Շահա-    |

|ը/կ|                                        |միա- |հաշվարկ-|գործման  |

|   |                                        |վորը |ված մեկ |ժամկետը  |

|   |                                        |     |մահճակա-|(տարի)   |

|   |                                        |     |լի համար|         |

|___|________________________________________|_____|________|_________|

|1. |Վերնաշապիկ, ներքնաշապիկ (մայկա)         |հատ  |       9|        3|

|___|________________________________________|_____|________|_________|

|2. |Վարտիք, փոխան, տրիկո                    |հատ  |       9|        3|

|___|________________________________________|_____|________|_________|

|3. |Տաք խալաթ (ննջազգեստ` պիժամա, տաք       |հատ  |       3|        3|

|   |հագուստ)                                |     |        |         |

|___|________________________________________|_____|________|_________|

|4. |Ամառային խալաթ (ննջազգեստ` պիժամա,      |հատ  |       3|        3|

|   |ամառային հագուստ)                       |     |        |         |

|___|________________________________________|_____|________|_________|

|5. |Զուգագուլպա, գուլպա (տաք, ամառային)     |զույգ|       2|        1|

|___|________________________________________|_____|________|_________|

|6. |Տնային հողաթափեր                        |զույգ|       1|      0.5|

|___|________________________________________|_____|________|_________|

|7. |Կիսաճտքավոր կոշիկ                       |զույգ|       1|        1|

|___|________________________________________|_____|________|_________|

|8. |Տաք ճտքավոր կոշիկ                       |զույգ|    0.25|      1.5|

|_____________________________________________________________________|

|               I. Աշխատանքային հագուստ և  կոշիկ                      |

|_____________________________________________________________________|

|1. |Բամբակյա կոստյում (կուրտկա,             |լրա- |       1|        1|

|   |անդրավարտիք)                            |կազմ |        |         |

|___|________________________________________|_____|________|_________|

|2. |Հատուկ աշխատանքային տաք խալաթ           |հատ  |     0.5|        1|

|___|________________________________________|_____|________|_________|

|3. |Բամբակյա գոգնոց                         |հատ  |     0.1|      0.5|

|___|________________________________________|_____|________|_________|

|4. |Բամբակյա կոստյում` տաքացվող ներդիրով    |լրա- |     0.5|        3|

|   |                                        |կազմ |        |         |

|___|________________________________________|_____|________|_________|

|5. |Ձեռնոց                                  |հատ  |     0.5|      0.5|

|___|________________________________________|_____|________|_________|

|6. |Ռետինե ճտքավոր կոշիկ                    |զույգ|     0.3|        2|

|___|________________________________________|_____|________|_________|

|7. |Կիրզե ճտքավոր կոշիկ                     |զույգ|     0.3|        3|

|___|________________________________________|_____|________|_________|

|8. |Ոտքի փաթաթան` տաք                       |զույգ|       1|        1|

|___|________________________________________|_____|________|_________|

|9. |Ոտքի փաթաթան` ամառային                  |զույգ|       1|        1|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի

N 711-Ն որոշման

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Անկողնային և  հիգիենիկ պարագաների       |Չափի |Քանակը` |Շահա-    |

|ը/կ|անվանումները                            |միա- |հաշվարկ-|գործման  |

|   |                                        |վորը |ված մեկ |ժամկետը  |

|   |                                        |     |մահճակա-|(տարի)   |

|   |                                        |     |լի համար|         |

|_____________________________________________________________________|

|                    I. Անկողնային պարագաներ                          |

|_____________________________________________________________________|

|1. |Սավան                                   |հատ  |    12/9|3 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|2. |Վերմակասավան                            |հատ  |    12/9|3 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|3. |Խանձարուր կամ տակը փռոց                 |հատ  |       1|3 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|4. |Բարձի երես (վերին)                      |հատ  |       8|3 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|5. |Բարձի երես (ներքին)                     |հատ  |       4|2 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|6. |Ներքնակի երես                           |հատ  |     6/3|3 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|7. |Սրբիչ` հիվանդի համար                    |հատ  |       4|1 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|8. |Ներքնակ                                 |հատ  |       4|4 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|9. |Բմբուլե բարձ                            |հատ  |       3|10 տարի  |

|___|________________________________________|_____|________|_________|

|10.|Բրդե տաք վերմակ                         |հատ  |       2|4 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|11.|Ամառային վերմակ                         |հատ  |     1.5|3 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|12.|Պարկեր` իրերի պահման համար              |հատ  |     0.5|4 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|13.|Պարկեր` հիվանդի սպիտակեղենի պահման      |հատ  |       1|3 տարի   |

|   |համար                                   |     |        |         |

|___|________________________________________|_____|________|_________|

|14.|Սրբիչ` սպասքի համար                     |հատ  |       2|1 տարի   |

|_____________________________________________________________________|

|                    II. Հիգիենիկ պարագաներ                           |

|_____________________________________________________________________|

|1. |Օճառ` տնտեսական                         |գրամ |     200|ամսական  |

|___|________________________________________|_____|________|_________|

|2. |Օճառ` ձեռքի                             |գրամ |     100|ամսական  |

|___|________________________________________|_____|________|_________|

|3. |Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)     |գրամ |      40|ամսական  |

|___|________________________________________|_____|________|_________|

|4. |Սպասք լվանալու նյութեր                  |գրամ |      30|ամսական  |

|___|________________________________________|_____|________|_________|

|5. |Ատամի մածուկ                            |գրամ |      50|ամսական  |

|___|________________________________________|_____|________|_________|

|6. |Ատամի խոզանակ                           |հատ  |       1|1 տարի   |

|___|________________________________________|_____|________|_________|

|7. |Զուգարանի թուղթ                         |հատ  |       1|ամսական  |

|___|________________________________________|_____|________|_________|

|8. |Մեկանգամյա օգտագործման սափրող սարք      |հատ  |       3|ամսական  |

|___|________________________________________|_____|________|_________|

|9. |Կնոջ հիգիենիկ պարագա                    |հատ  |       6|ամսական  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2011
N 711-Ն
Որոշում