110.1676.160511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011224
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 դեկտեմբերի 2010 թվականի N 1676-Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության կրթական համակարգի բարելավման հարցերով աշխատանքային խմբի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման պետական կրթական չափորոշիչը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 8-ի
N 1676-Ն հրամանի
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԳԼՈՒԽ 1
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Արհեստավոր» որակավորման աստիճանի «Ոստիկան» որակավորումը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձևով:
3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը.
1) կրթության առկա ձևով`
ա. միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս:
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով ուսումնառող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 900 ժամ է, առավելագույն ծավալը` 1404 ժամ:
ԳԼՈՒԽ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.
1) ոստիկան,
2) ավագ ոստիկան,
3) կրտսեր տեսուչ:
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորմամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
1) ուսումնասիրում և անմիջական ղեկավարին է ներկայացնում սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը,
2) կասեցնում է իրավախախտում թույլ տվող անձանց հակաիրավական գործողությունները, իրականացնում է ընդհանուր նախականխման աշխատանքներ,
3) սպասարկվող տեղամասում համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև տեղամասի բնակիչների հետ հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ծնող պատճառներն ու նպաստող պայմանները պարզելու, և այդ ուղղությամբ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու նպատակով հանդես է գալիս առաջարկություններով,
4) հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ և այլ տեղեկություններ ստանալու դեպքում անմիջապես իրազեկում է ոստիկանության ստորաբաժանման հերթապահ մաս և մինչև օպերատիվ խմբի ժամանելն իր իրավասության սահմաններում կատարում դատավարական անհրաժեշտ գործողություններ (դեպքի վայրի պահպանում, ականատես անձանց հայտնաբերում և այլն),
5) հայտնաբերում է օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց կամ նրանց հավաքատեղիները,
6) տեղամասում օպերատիվ իրավիճակի փոփոխման, կատարված հանցագործությունների և կասկածվող անձանց մասին անմիջապես տեղեկացնում է հերթապահ մաս,
7) վթարների, հրդեհների, տարերային աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկում է անհետաձգելի միջոցներ մարդկանց կյանքը փրկելու, գույքը պահպանելու ուղղությամբ, նրանց ցույց տալիս առաջին բժշկական օգնություն,
8) միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրի պահպանության և բնակչության էկոլոգիական անվտանգության ուղղությամբ,
9) սպասարկվող տեղամասի բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ է տանում հանցավոր և այլ ոտնձգություններից օրենքի սահմաններում պաշտպանվելու ձևերի և միջոցների մասին,
10) անհրաժեշտության դեպքում կարգավորում է ճանապարհային երթևեկությունը և վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատմամբ,
11) հսկողություն է իրականացնում սպասարկվող տեղամասում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ,
12) մասնագիտական պարապմունքների ընթացքում պարբերաբար ուսումնասիրում է իր գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը,
13) իրականացնում է օրենքով վերապահված այլ գործառույթներ:
ԳԼՈՒԽ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ապահովում է հետևյալ ընդհանուր պահանջները`
1) ոստիկանական գործունեության բնագավառի կարողություններն ու հմտությունները ձեռք բերելու համար պահանջվող ծավալով տեսական ու գործնական գիտելիքների յուրացում,
2) ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում աշխատանքային կոլեկտիվի անդամների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողության ձևավորում,
3) ինչպես տիպական, այնպես էլ որոշակի փոփոխվող իրավիճակներում մասնագիտական հարցերում կողմնորոշվելու անհրաժեշտ կարողությունների ձևավորում,
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտությունների ձևավորում,
6) մասնագիտական և ընդհանուր բնույթի տեղեկատվության գոյություն ունեցող աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու կարողության ձևավորում,
7) ոստիկանական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտությունների ձևավորում,
8) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողությունների ձևավորում,
9) հասարակության հետ շփումների և հաղորդակցության հմտությունների ձևավորում:
ԳԼՈՒԽ 4
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում ապահովելու է`
1) ՀՀ Սահմանադրության, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող, իր բնագավառի օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,
2) հայոց լեզվի տիրապետում,
3) մեկ օտար լեզվով հաղորդակցում,
4) առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոնները տիրապետելու իմացություն,
5) ազգային և համաշխարհային պատմության ու մշակույթի որոշակի իմացություն,
6) պատկերացում ունենալ անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին,
7) հոգեբանության, միջանձնային փոխհարաբերությունների, վարվելակերպի, հաղորդակցման կանոնների իմացություն,
8) մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ:
9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում ապահովելու է`
1) էկոլոգիական հիմնական հասկացություններին, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկում,
2) արտակարգ իրավիճակների մասին պատկերացումների ձևավորում և արտակարգ իրավիճակներում գործելու սկզբունքներին տիրապետում, փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքային և փրկարարական տեխնիկայի վերաբերյալ պատկերացումների ձևավորում, անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարողություն:
10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը ապահովում է շրջանավարտի կողմից առանցքային հմտություններին տիրապետումը` օգտվելով աղյուսակ 1-ում բերված մոդուլներից:
11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ապահովում է ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների ձեռքբերումը` օգտվելով աղյուսակ 2-ում բերված մոդուլներից:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ կիրառվում են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշմամբ հաստատված «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները»:
13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման համար սահմանվում են հետևյալ պահանջները.
ա) ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա) ապահովում, որոնք բովանդակությամբ համապատասխանում են տվյալ մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ցանկին,
բ) յուրաքանչյուր առարկայի և մոդուլի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերի համար (տեսական, գործնական պարապմունքների, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների, կուրսային և դիպլոմային աշխատանքների) ձևավորվում են համապատասխան բազաներ. դասագրքեր, ուսումնամեթոդական և մեթոդական նյութեր, ձեռնարկներ, ուղեցույցներ, գործնական խաղեր կամ իրավիճակային սցենարներ, թեստային հանձնարարականների հավաքածուներ, երաշխավորություններ, տեղեկատվական գրականություն, դիտողական նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր:
14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`
ա. ընդհանուր հումանիտար առարկաների
բ. անհատական համակարգիչների
2) Մասնագիտական լսարաններ.
ա. Ծառայության իրականացման մարտավարության լսարան
բ. Կրիմինալիստիկայի լսարան
գ. Հատուկ տեխնիկայի լսարան
դ. Իրավագիտության լսարան
ե. Կրակային լսարան
զ. Հոգեբանության լսարան
3) Հրաձգարան
ա. մարտական
բ. լազերային
4) Սպորտային համալիր
ա. մարզադահլիճ
բ. մարզահրապարակ:
Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, մասնագիտական լսարաններ, ինչպես նաև սոցիալական գործընկերության հիման վրա օգտվել համապատասխան կազմակերպությունների նյութատեխնիկական բազաներից:
15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնական տարվա սկիզբը սահմանվում է ապրիլի 1-ը և հոկտեմբերի 1-ը,
2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամ,
6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակներով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:
16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) մասնագիտության հիմնական կրթական ծրագրի որոշակի մասի ուսուցումն իրականացվում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման) արտադրական և նախաավարտական պրակտիկաների ձևով: Պրակտիկաների ընթացքում ուսանողները կատարելագործում են իրենց գործնական հմտությունները.
2) պրակտիկայի տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով.
3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները` համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ.
4) պրակտիկաների անցկացումը վարում են գործնական ուսուցման ղեկավար-դաստիարակները, դասախոսները.
5) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնաօժանդակ կազմակերպություններում և համապատասխան հիմնարկներում.
6) մասնագիտական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում ոստիկանության ստորաբաժանումներում:
17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու ընթացքում ուսանողների ամփոփիչ ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսանողի միջանկյալ ատեստավորում` ուսուցման ընթացքը վերահսկելու և արդյունքների ձեռքբերումը գնահատելու նպատակով: Միջանկյալ ատեստավորում կարող է անցկացվել արդյունքի (մոդուլի) յուրացման ընթացքում կամ ավարտին,
2) որակավորման շնորհում` շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման միջոցով,
3) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողին տեղեկացվում է` կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ներառվող նյութի ծավալի և ժամկետների մասին: Միջանկյալ ատեստավորման համար ընտրված ուսումնական նյութը չի կարող ավելին լինել երկու անընդմեջ կիսամյակների նյութից,
4) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) աշխատանք կատարելու կամ պաշտպանելու ձևով,
5) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է երաշխավորի սույն չափորոշչով 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման մասնագետի պատրաստվածության նկատմամբ սահմանված պահանջներին շրջանավարտի համապատասխանության մեջ:
ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման կրթական ծրագիրն իրականացվում է հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը, որը չպետք է սահմանափակի ուսումնական գործընթացի իրականացման եղանակների, ձևերի, մեթոդների ընտրության հնարավորությունները:
19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող կազմակերպությունը օրինակելի ուսումնական պլանը կիրառելիս`
1) օգտվելով սույն չափորոշչով սահմանված օրինակելի ուսումնական պլանից կազմում և հաստատում է մասնագիտության ուսումնական պլանը,
2) կարող է մասնագիտության ուսումնական պլանը կազմելիս փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանուր պահանջները,
3) կարող է փոփոխել առանձին առարկաների և մոդուլների ծրագրային նյութի բովանդակությունը` պահպանելով արդյունքները և կատարման չափանիշները,
4) առարկայի և (կամ) մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշում է տեսական և գործնական պարապմունքների ժամաքանակները,
5) պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշում է ուսումնական և մասնագիտական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,
6) մասնագիտական առարկաների և մոդուլների ուսումնական ծրագրերը կազմելիս հաշվի է առնում ՀՀ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների առաջարկությունները,
7) ընտրում է շրջանավարտների` սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերից մեկը:
Աղյուսակ 1
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101
«Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական
կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ
._____________________________________________________________________.
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|Մոդուլի դասիչը |ՏՏ 3 - 10 - 001 |
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի նպատակը |Տալ տարրական գիտելիքներ MICROSOFT WORD |
| |տեքստային խմբագրի մասին, ուսանողի մոտ զարգացնել|
| |տեքստային փաստաթղթերի պատրաստման, խմբագրման, |
| |դրանց ֆորմատավորման ու ձևավորման, ինչպես նաև |
| |փաստաթղթերի պահպանման, տպագրման և ինտերնետ |
| |ցանցում աշխատելու տարրական հմտություններ: |
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|_____________________|_______________________________________________|
|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական |
| |հմտություններ և կարողություններ չեն պահանջվում|
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
|կարգը |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|
| |բավարար մակարդակի ապահովումն է: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |WORD ծրագիր (հիմնական տեղեկություններ) |
|արդյունք 1 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. իմանալ Micrօsօft Wօrd ծրագրի պատուհանի |
| |կառուցվածքը |
| |բ. բացել նոր փաստաթուղթ |
| |գ. ստեղնաշարի օգնությամբ մուտքագրել տեքստ, |
| |մեծատառ նշաններ սիմվոլներ, թվանշաններ |
| |դ. տեղաշարժել Տեքստային ցուցիչը տեքստի մեջ |
| |ե. կատարել տարրական ուղղումներ տեքստում |
| |զ. փակել փաստաթուղթը |
| |է. բացել առկա փաստաթուղթը |
| |ը. իմանալ Zօօm գործիքի հնարավորությունները |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Տեքստերի տարրական ֆորմատավորում |
|արդյունք 2 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. պատրաստել Word ծրագիրը հայերեն և օտար |
| |լեզվով տեքստ մուտքագրելու համար |
| |բ. նշել բառերը և տեքստային հատվածները |
| |գ. կատարել մուտքագրված տեքստի պարզագույն |
| |ֆորմատավորում` |
| |դ. կատարել տողերի հավասարեցում |
| |ե. փոխել միջտողային տարածությունները |
| |զ. փոխել տեքստի գույնը |
| |է. փոխել տեքստի գունային ֆոնը |
| |ը. փոխել պարբերության խորությունները |
| |լուսանցքներից |
| |թ. չեղյալ հայտարարել (հրաժարվել) ֆորմատավորման |
| |կատարված գործողությունները |
| |ժ. վերականգնել ֆորմատավորման չեղյալ հայտարարված|
| |գործողությունները |
| |ժա. կրկնել ֆորմատավորման վերջին գործողությունը |
| |ժբ. փոխել լուսանցքների խորությունները, ընտրել |
| |էջի ուղղաձիգ կամ հորիզոնական դիրքերը, ընտրել |
| |թղթի չափերը |
| |ժգ. պատճենել տեքստը |
| |ժդ. տեղափոխել տեքստը |
| |ժե. տողադարձել տեքստը |
| |ժզ. համարակալել էջերը |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Փաստաթղթի պահպանում |
|արդյունք 3 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. իմանալ փաստաթղթերի պահպանման իմաստը |
| |բ. պահպանել նոր ստեղծված փաստաթուղթը |
| |գ. պահպանել փաստաթղթում կատարված ընթացիկ |
| |ֆորմատավորումները և փոփոխությունները: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Աղյուսակների պատրաստում և խմբագրում |
|արդյունք 4 | |
| | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. պատրաստել աղյուսակ, |
| |բ. աղյուսակի մեջ մուտքագրել տեքստ, |
| |գ. կատարել ուղղումներ ու լրացումներ աղյուսակի |
| |մեջ, |
| |դ. ավելացնել նոր տողեր և նոր սյուներ աղյուսակի|
| |մեջ, |
| |ե. ջնջել աղյուսակի տողերը և սյուները, |
| |զ. փոխել սյունակի լայնությունը մկնիկի |
| |օգնությամբ, |
| |է. փոխել տողի բարձրությունը մկնիկի օգնությամբ, |
| |ը. փոխել աղյուսակի գծերի գույնը, |
| |թ. գունավորել աղյուսակի տողը և սյունը: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Գրաֆիկական խմբագրում և նկարազարդում |
|արդյունք 5 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. գծագրել գրաֆիկական օբյեկտներ, |
| |բ. գծագրել գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով |
| |Aսtօsհapes պատուհանի պատրաստի ձևերը, |
| |գ. գծագրել կանոնավոր պատկերներ, |
| |դ. ֆորմատավորել գրաֆիկական օբյեկտները` |
| |տեղափոխելով, պատճենելով, պտտելով, շրջելով, |
| |չափերը փոխելով, |
| |ե. խմբավորել գրաֆիկական օբյեկտները, |
| |զ. հավասարեցնել գրաֆիկական օբյեկտները իրար |
| |նկատմամբ, |
| |է. գծագրել տեքստային բլոկներ, |
| |ը. գունավորել գրաֆիկական օբյեկտները, |
| |թ. երանգավորել գրաֆիկական օբյեկտները, |
| |ժ. ստվերավորել գրաֆիկական օբյեկտները: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Փաստաթղթի տպագրում |
|արդյունք 6 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. նախադիտման ռեժիմում թերթել փաստաթուղթը, |
| |բ. իմանալ Print պատուհանի ֆունկցիաները, |
| |գ. տպագրել փաստաթուղթը: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Ինտերնետում աշխատելու իմացություն |
|արդյունք 7 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. իմանալ Ինտերնետ հասկացության նշանակությունը,|
| |բ. ճանաչել Internet Explօrer ծրագիրը, իմանալ |
| |դրա նշանակությունը, |
| |գ. իմանալ Ինտերնետային Հասցե հասկացությունը, |
| |դ. իմանալ Histօry հրամանի նշանակությունը, |
| |ե. իմանալ Favօrites հրամանի նշանակությունը, |
| |զ. իմանալ Stօp հրամանի նշանակությունը, |
| |է. իմանալ Refresհ հրամանի նշանակությունը, |
| |ը. իմանալ Back և Fօrward կոճակների |
| |նշանակությունը, |
| |թ. պատճենել տեքստային ինֆորմացիան ինտերնետային |
| |էջից, |
| |ժ. պատճենել գրաֆիկական ինֆորմացիան ինտերնետային|
| |էջից, |
| |ժա. իմանալ ինֆորմացիայի որոնման ինտերնետային |
| |ծառայությունները, |
| |ժբ. ըստ չափանիշների որոնել ինֆորմացիա, |
| |ժգ. ճիշտ օգտվել ինֆորմացիայի որոնման |
| |ինտերնետային ծառայություններից, |
| |ժդ. իմանալ Էլեկտրոնային փոստի նշանակությունը, |
| |ժե. ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|Մոդուլի դասիչը |ԱԱՕ-3-10-001 |
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի նպատակը |Սովորողների մոտ ձևավորել արտակարգ պատահարների |
| |ժամանակ ծառայողական անվտանգության կանոնների |
| |պահպանման և առաջին օգնության կազմակերպման |
| |կարողություններ: |
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի տևողությունը |28 ժամ |
|_____________________|_______________________________________________|
|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական |
| |հմտություններ և կարողություններ չեն պահանջվում|
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
|կարգը |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|
| |բավարար մակարդակի ապահովումն է: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Ներկայացնել` արտակարգ իրավիճակներում |
|արդյունք 1 |անվտանգության ապահովման իրավական և |
| |կազմակերպչական դրույթները |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. ճիշտ է գնահատում իրավիճակը, |
| |բ. ճիշտ է ներկայացնում արտակարգ իրավիճակներում |
| |ոստիկանության ծառայողի գործողությունները |
| |կարգավորող իրավական ակտերը, |
| |գ. ապահովում է իր, տուժածի և շրջապատի |
| |անվտանգությունը, |
| |դ. ճիշտ է ներկայացնում արտակարգ իրավիճակներում |
| |անվտանգության ապահովման նորմերի և կանոնների |
| |պահպանման նկատմամբ վերահսկողության ձևերը և |
| |մեխանիզմները: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Ցուցաբերել առաջին օգնություն |
|արդյունք 2 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. ճիշտ է գնահատում տուժողի վիճակը, |
| |բ. ճանաչում է հանկարծահաս հիվանդագին վիճակները |
| |և ճիշտ է կազմակերպում օգնությունը, |
| |գ. ճիշտ է ցուցադրում արհեստական շնչառության |
| |իրականացումը, |
| |դ. ճիշտ է ցուցադրում սրտի աշխատանքի |
| |վերականգնման իրականացումը, |
| |ե. ճիշտ է ցուցադրում արյան հոսքի դադարեցման |
| |իրականացումը և ճիշտ է դնում վիրակապ, |
| |զ. ճիշտ է վիրակապում կոտրվածքները, |
| |է. ճիշտ է ցուցադրում այրվածքների դեպքում առաջին|
| |օգնության ցուցաբերումը, |
| |ը. ճիշտ է ցուցադրում էլեկտրահարման դեպքում |
| |առաջին օգնության իրականացումը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|Մոդուլի դասիչը |ՀՀ-3-10-001 |
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի նպատակը |Սովորողի մոտ ձևավորել ծառայողական ու |
| |մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես |
| |նաև անձնական կյանքում արդյունավետ և ակտիվ |
| |հաղորդակցվելու կարողություններ: |
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի տևողությունը |40 ժամ |
|_____________________|_______________________________________________|
|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական |
| |հմտություններ և կարողություններ չեն պահանջվում|
|_____________________|_______________________________________________|
|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
|կարգը |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|
| |բավարար մակարդակի ապահովումն է: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Բանավոր և գրավոր տեղեկատվական հաղորդում |
|արդյունք 1 |կատարել պարզ թեմաների և տեքստերի մասին |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. օգտագործում է բանավոր և գրավոր խոսքի |
| |համապատասխան կառուցվածք, |
| |բ. հաղորդումը պարունակում է պարզ |
| |տեղեկատվություն, կարծիքներ կամ գաղափարներ, |
| |գ. տեղեկատվության առանձնացում /խմբավորումը |
| |կատարում է նպատակային, |
| |դ. հաղորդումը իրականացնում է` հաշվի առնելով |
| |իրավիճակը և լսարանը: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Նախաձեռնել, պահպանել, եզրափակել |
|արդյունք 2 |երկխոսություններ և քննարկումներ |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. ճիշտ է կիրառում «ակտիվ ունկնդրման» ժամանակ |
| |օգտագործվող հմտությունները (պարզաբանումներ |
| |ստանալու ձգտումը, գրառումներ կատարելը, |
| |ամփոփելը), |
| |բ. ազատ կերպով ձևակերպում, արտահայտում և |
| |պաշտպանում է իր գաղափարները, տեսակետներն ու |
| |կարծիքները, |
| |գ. ցուցաբերում է համոզելու կարողություն, |
| |դ. կատարում է ճիշտ ամփոփում /եզրափակում: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Մեկնաբանել սխեմաներ, աղյուսակներ, դիագրամներ, |
|արդյունք 3 |քարտեզներ և նկարներ |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. ճիշտ է նախանշում սխեմաների, աղյուսակների, |
| |դիագրամների, քարտեզների և նկարների |
| |նշանակությունը և նրանց միջև եղած |
| |տարբերությունները, |
| |բ. ճիշտ է մեկնաբանում առաջադրված սխեմաները, |
| |աղյուսակները, դիագրամները, քարտեզները և |
| |նկարները, |
| |գ. մեկնաբանման ընթացքում օգտագործում է խոսքի |
| |համապատասխան կառուցվածք: |
|_____________________|_______________________________________________|
|ՈՒսումնառության |Կատարել փաստաթղթավորում |
|արդյունք 4 | |
|_____________________|_______________________________________________|
|Կատարման չափանիշներ |ա. ճիշտ է սահմանում տարբեր փաստաթղթերը` ըստ |
| |դրանց նշանակության, |
| |բ. ճիշտ է նախանշում տարբեր փաստաթղթերի |
| |օգտագործման տեղն ու դերը, |
| |գ. ճիշտ է կատարում տարբեր տեսակի |
| |տեղեկատվությունների փաստաթղթավորումը: |
._____________________________________________________________________.
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում