110.0257.120511
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «12»        05            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011220
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
30 մարտի 2011 թվականի N 257-Ն
 
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
 
|_____________________________________________________________________|
|           Կողմնորոշում տարածության և  ժամանակի մեջ                  |
|_____________________________________________________________________|
|9. Երեխան ունի գիտելիքներ և  |9.1. Տարբերում է «մոտ-հեռու», «առաջ -  |
|իմացություն տարածության մեջ  |հետ», «վերև-ներքև»   հասկացությունները:|
|առարկաների դիրքի վերաբերյալ  |                                       |
|և  կարողանում է կողմնորոշվել |                                       |
|տարածության մեջ:             |                                       |
|_____________________________|_______________________________________|
|10. Երեխան կողմնորոշվում է   |10.1. Թվարկում է տվյալ օրվա (առավոտյան,|
|ժամանակի մեջ:                |երեկոյան) ընթացքում կատարվածը:         |
|_____________________________________________________________________|
|                  Ուշադրություն, հիշողություն                        |
|_____________________________________________________________________|
|11. Երեխան դրսևորում  է      |11.1. Ուշադրությունը 15-20 րոպե        |
|ուշադրության                 |կենտրոնացնում է առաջարկվող գործողության|
|տեղափոխելիություն,           |վրա:                                   |
|կենտրոնացում և  պահպանում:   |_______________________________________|
|                             |11.2. Ընդհատում է խաղը, կատարում է այլ |
|                             |գործողություն և  այնուհետև  կրկին      |
|                             |շարունակում է խաղը:                    |
|_____________________________|_______________________________________|
|12. Երեխան մտապահում և       |12.1. Վերարտադրում է փոքրիկ            |
|վերարտադրում է որոշակի       |պատմվածքներ, հեքիաթներ:                |
|ինֆորմացիա:                  |_______________________________________|
|                             |12.2. Մեծահասակի ասելուց հետո կրկնում է|
|                             |բանաստեղծության քառյակներ, երգեր:      |
|                             |_______________________________________|
|                             |12.3. Պատմում է իր հետ կատարված        |
|                             |իրադարձությունը:                       |
|_____________________________________________________________________|
|        Երևակայություն  և  ստեղծագործական մտածողություն              |
|_____________________________________________________________________|
|13. Երեխան փորձում է աշխատել |13.1. Պատրաստում է պարզ առարկաներ      |
|տարբեր նյութերով:            |խմորից, պլաստիլինից, թղթից:            |
|_____________________________|_______________________________________|
|14. Երեխան սկսում է հասկանալ |14.1. Կրկնօրինակում է ուրիշ երեխաների  |
|և  գնահատել արվեստը:         |պարային շարժումները:                   |
|                             |_______________________________________|
|                             |14.2. Ուշադիր լսում է/դիտում է         |
|                             |տիկնիկային ներկայացումներ, մանկական    |
|                             |հաղորդումներ:                          |
|_____________________________|_______________________________________|
|15. Երեխան արվեստի միջոցով   |15.1. Նկարում է տարբեր պատկերներ,      |
|արտահայտում է սեփական        |փորձելով դրանք նմանեցնել իրականին:     |
|գիտելիքները, մտքերը և        |_______________________________________|
|զգացմունքները:               |15.2. Երաժշտություն լսելիս կատարում է  |
|                             |շարժումներ և/կամ  ձայնակցում հնչող     |
|                             |մեղեդուն:                              |
|_____________________________________________________________________|
| Սոցիալ-մշակութային և  կենցաղային կողմնորոշում և  վերաբերմունք       |
|                   շրջակա միջավայրի նկատմամբ                         |
|_____________________________________________________________________|
|16. Երեխան ունի գիտելիքներ   |16.1. Գիտի ծնողների անուն ազգանունը:   |
|իր անձի, ընտանիքի, համայնքի  |_______________________________________|
|մասին:                       |16.2. Տարբերում է ազգակցական կապերը և  |
|                             |հարաբերությունները:                    |
|                             |_______________________________________|
|                             |16.3. Գիտի իր հասցեն:                  |
|                             |_______________________________________|
|                             |16.4. Ճանաչում է իրեն ծանոթ փողոցները: |
|                             |_______________________________________|
|                             |16.5. Մասնակցում է ընտանիքի առօրյա     |
|                             |գործերին:                              |
|                             |_______________________________________|
|                             |16.6. Խոսելիս օգտագործում է «զբոսայգի»,|
|                             |«խանութ», «մանկապարտեզ» և  այլ         |
|                             |հասկացություններ` կապված համայնքի հետ: |
|_____________________________|_______________________________________|
|17. Երեխան ունի գիտելիքներ   |17.1. Տարբերակում է ընտանի և  վայրի    |
|շրջակա միջավայրի և  դրա      |կենդանիները:                           |
|պահպանման վերաբերյալ:        |_______________________________________|
|                             |17.2. Տարբերում է բնության             |
|                             |երևույթները:                           |
|                             |_______________________________________|
|                             |17.3. Թվարկում է տարվա եղանակները`     |
|                             |երբեմն շփոթելով հերթականությունը:      |
|                             |_______________________________________|
|                             |17.4. Գիտի և  նկարագրում է կենդանիների |
|                             |որոշ առանձնահատկություններ:            |
|                             |_______________________________________|
|                             |17.5. Մասնակցում է շրջապատի մաքրմանն ու|
|                             |խնամքին ուղղված գործողություններին:    |
|                             |_______________________________________|
|                             |17.6. Խնամքով է վերաբերվում շրջապատող  |
|                             |բնությանը:                             |
|                             |_______________________________________|
|                             |17.7. Ցուցաբերում է որոշ գիտելիքներ և  |
|                             |հմտություններ սպառվող ռեսուրսների      |
|                             |խնայողության վերաբերյալ:               |
|_____________________________|_______________________________________|
|18. Երեխան ցուցաբերում է     |18.1. Գիտի իր հետ առնչվող իրերի կամ    |
|տնտեսական պարզ               |առարկաների ձեռքբերման եղանակները:      |
|հասկացությունների            |_______________________________________|
|իմացություն:                 |18.2. Սյուժետադերային խաղերի ժամանակ   |
|                             |օգտագործում է խաղային դրամներ, կտրոններ|
|                             |և  այլն:                               |
|                             |_______________________________________|
|                             |18.3. Գիտի, որ մթերային                |
|                             |խանութում/շուկայում սննդամթերքը պետք է |
|                             |կշռվի:                                 |
|                             |_______________________________________|
|                             |18.4. Կիսում է իր ունեցածը կամ         |
|                             |փոխանակում է խաղալիքները/առարկաները    |
|                             |ուրիշների հետ:                         |
|                             |_______________________________________|
|                             |18.5. Խոսում է այն մասին, թե ինչ է     |
|                             |ուզում դառնալ, երբ մեծանա:             |
|_____________________________|_______________________________________|
|19. Երեխան հասկանում է       |19.1. Նկարագրում է սեզոնային           |
|շրջապատող աշխարհի և          |փոփոխությունները:                      |
|բնության երևույթների         |_______________________________________|
|միասնականությունը և          |19.2. Նկարագրում է բնության որոշ       |
|փոխկապակցվածությունը:        |երևույթների`  քամու, անձրևի,  ձյան,    |
|                             |ազդեցությունը մարդկանց և  շրջակա       |
|                             |միջավայրի վրա:                         |
|                             |_______________________________________|
|                             |19.3. Նկարագրում է մարդու կողմից       |
|                             |բնության մեջ կատարվող գործողությունների|
|                             |պատճառահետևանքային  կապերը:            |
|_____________________________|_______________________________________|
|20. Ունի որոշակի գիտելիքներ  |20.1. Ճանաչում է հանրահայտ երաժշտական  |
|երաժշտական գործիքների մասին: |գործիքները, գիտի դրանց անունները:      |
|                             |_______________________________________|
|                             |20.2. Ճանաչում է մի քանի ազգային       |
|                             |երաժշտական գործիքներ և  այլ ազգի       |
|                             |առնվազն մեկ գործիք:                    |
|_____________________________|_______________________________________|
|21. Երեխան ունի որոշակի      |21.1. Խաղում է ազգային շարժախաղեր:     |
|գիտելիքներ հայկական          |_______________________________________|
|մշակույթի վերաբերյալ:        |21.2. Ճանաչում է ազգային տարազի և      |
|                             |զարդանախշերի որոշ տարրեր:              |
|                             |_______________________________________|
|                             |21.3. Ճանաչում է ազգային ուտեստները:   |
|                             |_______________________________________|
|                             |21.4. Ունի որոշակի գիտելիքներ ազգային  |
|                             |տոների մասին:                          |
|                             |_______________________________________|
|                             |21.5. Ճանաչում է պետական դրոշը:        |
|_____________________________|_______________________________________|
|22. Երեխան ունի տարրական     |22.1. Ճանաչում է այլ ազգերի տարազների  |
|գիտելիքներ այլ ազգերի        |որոշ տարրերը:                          |
|մշակութային որոշ             |_______________________________________|
|առանձնահատկությունների       |22.2. Ունի որոշ գիտելիքներ այլ երկրների|
|մասին:                       |և  ժողովուրդների մասին:                |
|                             |_______________________________________|
|                             |22.3. Ճանաչում է տարբեր ազգերի ճանաչված|
|                             |ստեղծագործություններ:                  |
|_____________________________|_______________________________________|
|            ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ                   |
|_____________________________________________________________________|
|                     Սոցիալական զարգացում                            |
|_____________________________________________________________________|
|            Փոխհարաբերություններ մեծահասակների հետ                   |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|1. Երեխան հեշտությամբ շփվում |1.1. Ներգրավվում է խոսակցության մեջ:   |
|է ծանոթ մեծահասակների հետ:   |                                       |
|_____________________________|_______________________________________|
|2. Երեխան ենթարկվում է       |2.1. Մեծահասակի ուշադրությունը գրավում |
|մեծահասակների հետ շփման      |է համապատասխան գործողությունների կամ   |
|ընդունված նորմերին:          |բառերի միջոցով:                        |
|_____________________________________________________________________|
|            Փոխհարաբերություններ հասակակիցների հետ                   |
|_____________________________________________________________________|
|3. Երեխան հեշտությամբ շփվում |3.1. Ունի ընկերներ տարբեր շրջապատներում|
|է իր հասակակիցների հետ:      |(մանկապարտեզում, բակում և  այլն):      |
|                             |_______________________________________|
|                             |3.2. Ունի առնվազն մեկ մոտ ընկեր:       |
|                             |_______________________________________|
|                             |3.3. Ընկերների հետ խաղալիս գնում է     |
|                             |փոխզիջման:                             |
|_____________________________|_______________________________________|
|4. Երեխան իր հասակակիցների   |4.1. Առաջարկում է իր օգնությունը ուրիշ |
|հետ համագործակցային          |երեխայի (երեխաների):                   |
|հարաբերություններ հաստատելու |_______________________________________|
|փորձեր է կատարում:           |4.2. Ընդունում է հասակակիցների         |
|                             |օգնությունը:                           |
|                             |_______________________________________|
|                             |4.3. Հետևում  է ընկերների առաջարկներին |
|                             |խաղի կազմակերպման կամ ընթացքի          |
|                             |վերաբերյալ:                            |
|                             |_______________________________________|
|                             |4.4. Իր համար կարևոր  իրերը տալիս է    |
|                             |ընկերոջը:                              |
|_____________________________|_______________________________________|
|5. Երեխան մասնակցում է       |5.1. Մասնակցում է մեծ և  փոքր խմբերով  |
|խմբային աշխատանքների և       |կազմակերպված 20-25 րոպե տևողությամբ    |
|խաղերի:                      |աշխատանքներին:                         |
|                             |_______________________________________|
|                             |5.2. Ստեղծում և  խաղում է դերային      |
|                             |խաղեր:                                 |
|                             |_______________________________________|
|                             |5.3. Մասնակցում է պարզ կանոններով      |
|                             |խաղերի:                                |
|                             |_______________________________________|
|                             |5.4. Ենթարկվում է հաստատված կամ նախապես|
|                             |քննարկված կանոններին:                  |
|_____________________________________________________________________|
|                        Սոցիալական վարք                              |
|_____________________________________________________________________|
|6. Երեխան համագործակցում է   |6.1. Քննարկում է խաղի հետ կապված       |
|հասակակիցների հետ:           |գաղափարներ:                            |
|                             |_______________________________________|
|                             |6.2. Իր խաղալիքները և  նյութերը տալիս է|
|                             |ուրիշներին:                            |
|                             |_______________________________________|
|                             |6.3. Խաղի մեջ կատարում է               |
|                             |դերաբաշխումներ:                        |
|_____________________________|_______________________________________|
|7. Երեխան բանակցում է իր     |7.1. Ընկերոջն առաջարկում է պարզ        |
|հասակակիցների հետ մեծահասակի |ուղիներ/տարբերակներ կոնֆլիկտային       |
|օգնությամբ:                  |իրավիճակը լուծելու համար:              |
|                             |_______________________________________|
|                             |7.2. Հետևում  է մեծահասակի առաջարկած   |
|                             |տարբերակին իր հասակակցի հետ առաջացած   |
|                             |վեճը լուծելու համար:                   |
|                             |_______________________________________|
|                             |7.3. Կոնֆլիկտային իրավիճակին           |
|                             |արձագանքում է խոսքի միջոցով:           |
|                             |_______________________________________|
|                             |7.4. Կոնֆլիկտային իրավիճակում հաշվի է  |
|                             |առնում ընկերոջ կարծիքը:                |
|_____________________________|_______________________________________|
|8. Երեխան ցուցաբերում է      |8.1. Հետևում  է վարքի ընդունված        |
|ինքնակառավարման              |կանոններին:                            |
|հմտություններ:               |_______________________________________|
|                             |8.2. Խնամքով է վերաբերվում խմբասենյակի |
|                             |և  տան իրերին, խաղալիքներին:           |
|                             |_______________________________________|
|                             |8.3. Անցում է կատարում գործողության մի |
|                             |տեսակից մյուսին մեծահասակի հիշեցումով: |
|                             |_______________________________________|
|                             |8.4. Մասնակցում է օրվա ընթացիկ         |
|                             |աշխատանքներին/գործողություններին:      |
|_____________________________|_______________________________________|
|9. Երեխան վերաբերմունք է     |9.1. Իր շրջապատում եղած մարդկանց       |
|դրսևորում  իր շուրջը եղած    |կարիքները նկատելիս, փորձում է          |
|բազմազանության նկատմամբ:     |օգնություն ցուցաբերել:                 |
|                             |_______________________________________|
|                             |9.2. Խաղի մեջ ներգրավում է տարբեր      |
|                             |առանձնահատկություններ ունեցող          |
|                             |երեխաների:                             |
|                             |_______________________________________|
|                             |9.3. Նկատում է մարդկանց միջև  եղած     |
|                             |տարբերությունները:                     |
|_____________________________|_______________________________________|
|10. Երեխան ցուցաբերում է իր  |10.1 Գործածում է բարեկիրթ բառեր        |
|տարիքին համապատասխան         |մեծահասակի հիշեցմամբ:                  |
|բարեկիրթ վարքագիծ            |_______________________________________|
|մեծահասակների և              |10.2. Դրսևորում  է բարեկիրթ վարքագիծ   |
|հասակակիցների նկատմամբ:      |մեծահասակի հիշեցմամբ:                  |
|                             |_______________________________________|
|                             |10.3. Օգնում է իրենից տարբերվող        |
|                             |հասակակցին:                            |
|_____________________________________________________________________|
|                      Անձնային զարգացում                             |
|_____________________________________________________________________|
|11. Երեխան ցուցաբերում է իր  |11.1. Պատմում է իր մասին, նշելով մի    |
|անձի և  ուրիշների մասին      |քանի հիմնական առանձնահատկություններ`   |
|իմացություն:                 |տարիքը, սեռը, հաճախում է, թե չի        |
|                             |հաճախում մանկապարտեզ, ունի՞, թե չունի  |
|                             |քույր/եղբայր:                          |
|                             |_______________________________________|
|                             |11.2. Գիտի իր ընտանիքի անդամների       |
|                             |անունները և  ազգանունները:             |
|                             |_______________________________________|
|                             |11.3. Գիտի իր մտերիմների անունները:    |
|                             |_______________________________________|
|                             |11.4. Երեխան ունի նախասիրություններ:   |
|_____________________________|_______________________________________|
|12. Երեխան դրսևորում  է      |12.1. Շրջապատից ակնկալում է դրական     |
|ինքնավստահություն:           |արձագանք իր ձեռքբերումների նկատմամբ:   |
|                             |_______________________________________|
|                             |12.2. Համեմատում է իր ներկա            |
|                             |կարողությունները նախկինում ունեցածի    |
|                             |հետ:                                   |
|                             |_______________________________________|
|                             |12.3. Համեմատում է իր կարողությունները |
|                             |իր հասակակիցների կարողությունների հետ: |
|                             |_______________________________________|
|                             |12.4. Հոժարակամ մասնակցում է           |
|                             |խմբասենյակում կազմակերպվող բոլոր       |
|                             |աշխատանքներին:                         |
|                             |_______________________________________|
|                             |12.5. Աշխատում է տարբեր նյութերով և    |
|                             |խաղալիքներով:                          |
|                             |_______________________________________|
|                             |12.6. Խմբասենյակում, բակում խաղում է   |
|                             |բոլոր երեխաների հետ:                   |
|                             |_______________________________________|
|                             |12.7. Արտահայտում է իր կարծիքը:        |
|_____________________________|_______________________________________|
|13. Երեխան դրսևորում  է      |13.1. Առաջարկվող 3-4 տարբերակներից     |
|ինքնուրույնություն           |ընտրում է մեկը:                        |
|մեծահասակի քաջալերանքով:     |_______________________________________|
|                             |13.2. Ներգրավվում է իր համար նոր       |
|                             |գործողության մեջ:                      |
|                             |_______________________________________|
|                             |13.3. Ընտանիքի անդամների հետ միևնույն  |
|                             |միջավայրում գտնվելիս շփվում է անծանոթ  |
|                             |հասակակցի հետ:                         |
|                             |_______________________________________|
|                             |13.4. Համաձայնում է կատարել իր համար   |
|                             |դժվար առաջադրանքը մեծահասակի           |
|                             |օգնությամբ:                            |
|_____________________________________________________________________|
|                      Հուզական զարգացում                             |
|_____________________________________________________________________|
|14. Երեխան ճանաչում է        |14.1. Անվանում է որոշ հիմնական հույզեր`|
|հիմնական հույզերն ու         |ուրախություն, տխրություն, զայրույթ:    |
|զգացմունքները և  իրավիճակին  |_______________________________________|
|համապատասխան հույզեր է       |14.2. Գիտի, թե ինչպիսի՞ իրավիճակներում |
|դրսևորում:                   |են հիմնական հույզերը դրսևորվում:       |
|                             |_______________________________________|
|                             |14.3. Գիտի, թե ինչ ձևով  են դրսևորվում |
|                             |հիմնական հույզերը:                     |
|                             |_______________________________________|
|                             |14.4. Դեմքի արտահայտությամբ և  ձայնի   |
|                             |հնչերանգով տարբերակում է հիմնական որոշ |
|                             |հույզեր` ուրախություն, տխրություն,     |
|                             |զայրույթ:                              |
|                             |_______________________________________|
|                             |14.5. Կարողանում է բացատրել սեփական    |
|                             |հույզերի պատճառները:                   |
|_____________________________|_______________________________________|
|15. Երեխան դրսևորում  է      |15.1. Ապրումակցում է ուրիշների         |
|իրավիճակին համապատասխան      |հույզերին:                             |
|հույզեր:                     |                                       |
|_____________________________________________________________________|
| ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ       |
|_____________________________________________________________________|
|                        Ինքնասպասարկում                              |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|1. Երեխան դրսևորում  է առօրյա|1.1. Մեծահասակի ուղղորդմամբ եղանակին   |
|կյանքի ինքնասպասարկման որոշ  |համապատասխան հագուստ է ընտրում:        |
|հմտություններ:               |_______________________________________|
|                             |1.2. Հագնում և  հանում է հագուստը:     |
|                             |_______________________________________|
|                             |1.3. Օգտվում է սննդամթերքից, անհրաժեշտ |
|                             |առարկաներից, սպասքից, նյութերից:       |
|                             |_______________________________________|
|                             |1.4. Երբ առաջարկում են, ընտրում է իր   |
|                             |հագուստը:                              |
|                             |_______________________________________|
|                             |1.5. Կոճկում և  արձակում է շղթաներ,    |
|                             |կոճակներ և  որոշ ճարմանդներ (կոշիկների |
|                             |քուղերը դեռևս  չի կարող կապել):        |
|                             |_______________________________________|
|                             |1.6. Բավարարում է իր կենսական առաջնային|
|                             |կարիքները:                             |
|                             |_______________________________________|
|                             |1.7. Նեղ սափորից հեղուկը լցնում է առանց|
|                             |թափելու:                               |
|                             |_______________________________________|
|                             |1.8. Մասնակցում է կրտսեր քրոջ կամ եղբոր|
|                             |խնամքին ուղղված աշխատանքներին:         |
|_____________________________________________________________________|
|                     Առողջության պահպանում                           |
|_____________________________________________________________________|
|2. Երեխան հետևում  է անձնական|2.1. Գիտի, թե ինչպես օգտագործել սեփական|
|հիգիենայի կանոններին:        |հիգիենայի հետ կապված պարագաները և      |
|                             |օգտագործում է դրանք (խոզանակը, մածուկը,|
|                             |բերանը ողողելու բաժակը, շամպունը,      |
|                             |օճառը, սանրը և  այլն):                 |
|_____________________________|_______________________________________|
|3. Երեխան հետևում  է         |3.1. Կատարում է առողջության պահպանմանն |
|առողջության պահպանման        |ուղղված հիմնական գործողություններ:     |
|հիմնական կանոններին հազվադեպ |                                       |
|հիշեցումով:                  |                                       |
|_____________________________|_______________________________________|
|4. Երեխան գիտակցում է        |4.1. Կատարում է ատամների խնամքի հետ    |
|սնվելու և  ատամները առողջ    |կապված գործողություններ:               |
|պահելու միջև  գործող կապը:   |                                       |
|_____________________________________________________________________|
|                        Անվտանգություն                               |
|_____________________________________________________________________|
|5. Երեխան հասկանում է        |5.1. Իր հասակակիցներին և               |
|անվտանգության հիմնական       |մեծահասակներին տեղյակ է պահում, երբ    |
|կանոնները և  հազվադեպ        |նկատում է որևէ  վտանգավոր վարքագիծ:    |
|հիշեցումով հետևում  է դրանց: |_______________________________________|
|                             |5.2. Կիրառում է իր հետ քննարկված       |
|                             |անվտանգության որոշ ընդհանուր կանոններ: |
|                             |_______________________________________|
|                             |5.3. Ենթադրում է, թե ի՞նչ կարող է      |
|                             |պատահել կանոններին չհետևելու  դեպքում: |
|_____________________________________________________________________|
|             ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈԼՈՐՏ                   |
|_____________________________________________________________________|
|                      Հետաքրքրասիրություն                            |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|1. Երեխան հետաքրքրա-         |1.1. Հարցեր է տալիս տեղեկություններ    |
|սիրություն է ցուցաբերում     |ստանալու համար:                        |
|նոր բաներ սովորելու և  նոր   |_______________________________________|
|փորձառությունների նկատմամբ:  |1.2. Հետազոտում և  փորձարկում է խաղերը |
|                             |և  նյութերը:                           |
|                             |_______________________________________|
|                             |1.3. Հետաքրքրվում է, թե ուրիշները      |
|                             |ինչպե՞ս և  ինչո՞ւ են ինչ-որ բաներ      |
|                             |անում:                                 |
|                             |_______________________________________|
|                             |1.4. Պարբերաբար խաղում է իրեն          |
|                             |հետաքրքրող խաղերով:                    |
|_____________________________________________________________________|
|                        Նախաձեռնություն                              |
|_____________________________________________________________________|
|2. Երեխան նախաձեռնություն է  |2.1. Հասակակցին առաջարկում է խաղալ իր  |
|ցուցաբերում:                 |հետ:                                   |
|                             |_______________________________________|
|                             |2.2. Պատրաստակամություն է հայտնում     |
|                             |մասնակցելու տարբեր խաղերի և            |
|                             |առաջադրանքների:                        |
|                             |_______________________________________|
|                             |2.3. Մասնակցում է առօրյա անհրաժեշտ     |
|                             |գործողություններին:                    |
|                             |_______________________________________|
|                             |2.4. Ընտրություն է կատարում առաջարկվող |
|                             |խաղերի, նյութերի միջև:                 |
|_____________________________________________________________________|
|             Մասնակցություն և  հետևողականություն                     |
|_____________________________________________________________________|
|3. Երեխան մասնակցում է և     |3.1. Մոտենում է խաղացող երեխաների խմբին|
|հետևողականություն  է         |և  մասնակցում խաղին:                   |
|ցուցաբերում իր տարիքին       |_______________________________________|
|համապատասխան առաջադրանքների  |3.2. Խաղալիս կենտրոնացնում է           |
|կատարման հարցում:            |ուշադրությունը:                        |
|                             |_______________________________________|
|                             |3.3. Ձգտում է ավարտին հասցնել սկսած    |
|                             |առաջադրանքը/խաղը:                      |
|                             |_______________________________________|
|                             |3.4. Խաղի ժամանակ օգտագործում է        |
|                             |զգայարանները:                          |
|                             |_______________________________________|
|                             |3.5. Հետևում  է 3 և  ավելի քայլերից    |
|                             |բաղկացած հրահանգներին:                 |
|_____________________________________________________________________|
|                          Տեխնոլոգիա                                 |
|_____________________________________________________________________|
|4. Մեծահասակի օգնությամբ     |4.1. Գիտի, թե ինչպես միացնել սարքերը:  |
|կիրառում է իր միջավայրում    |_______________________________________|
|օգտագործվող որոշ             |4.2. Կարողանում է օգտվել թվային        |
|տեխնոլոգիաներ:               |սարքերից` երաժշտություն լսելու համար:  |
|                             |_______________________________________|
|                             |4.3. Նկարագրում է պատմություններ,      |
|                             |նկարներ կամ երգեր, որոնք լսել կամ տեսել|
|                             |է տեխնոլոգիաների օգնությամբ:           |
|_____________________________________________________________________|
|  6. ԱՎԱԳ ԽՄԲԻ` ՀԻՆԳԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ     |
|                       ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ                             |
|_____________________________________________________________________|
|                       ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ                              |
|_____________________________________________________________________|
|                    Խոշոր շարժողական ոլորտ                           |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
| 1. Երեխան դրսևորում  է      |1.1. Տարածության մեջ ընկալում է սեփական|
|հավասարակշռության և          |մարմնի դիրքը այլ առարկաների և  մարդկանց|
|վերահսկողության աճ:          |նկատմամբ:                              |
|                             |_______________________________________|
|                             |1.2. Ցուցաբերում է մարմնի մասերի       |
|                             |կոորդինացիա որոշակի շարժումներ         |
|                             |կատարելիս:                             |
|_____________________________|_______________________________________|
|2. Երեխան դրսևորում  է       |2.1. Մասնակցում է գնդակով բարդ խաղերի: |
|շարժումների կոորդինացիոն     |                                       |
|կարողությունների աճ:         |                                       |
|_____________________________________________________________________|
|                     Նուրբ/մանր շարժումներ                           |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|3. Երեխան կառուցողական մանր  |3.1. Հավաքում է կառույցներ,            |
|առարկաներից կառուցում է      |շինություններ ըստ օրինակի /նայելով     |
|շինություններ:               |նկարներին, լուսանկարներին/ կամ ըստ     |
|                             |նկարագրության:                         |
|_____________________________|_______________________________________|
|4. Երեխան ցուցաբերում է գրի  |4.1. Ճիշտ դիրքով բռնում է մատիտը և     |
|տարրական հմտություններ:      |«գրում է» տառեր/բառեր:                 |
|_____________________________|_______________________________________|
|5. Երեխան ցուցաբերում է      |5.1. Նկարում է մարդ` մարմնի հիմնական   |
|նկարչական հմտություններ:     |մասերով /գլուխ, աչքեր, քիթ, բերան,     |
|                             |մարմին, վերջույթներ/:                  |
|                             |_______________________________________|
|                             |5.2. Արտանկարում է տարբեր նկարներ:     |
|                             |_______________________________________|
|                             |5.3. Նկարում է երևակայությամբ:         |
|                             |_______________________________________|
|                             |5.4. Նկարում պատկերում է տարբեր        |
|                             |առարկաներ` դրանք միավորելով ըստ        |
|                             |բովանդակության:                        |
|                             |_______________________________________|
|                             |5.5. Ներկում և  (կամ) գունազարդում է   |
|                             |տրված նկարները` դուրս չգալով պատկերների|
|                             |ուրվագծի սահմաններից:                  |
|                             |_______________________________________|
|                             |5.6. Նրբագծում է պատկերը` չխախտելով    |
|                             |ուրվագիծը:                             |
|_____________________________|_______________________________________|
|6. Երեխան ցուցաբերում է      |6.1. Ծեփում է ծանոթ մարմիններ`         |
|ծեփելու հմտություններ:       |կիրառելով ծեփի կառուցողական մեթոդը:    |
|_____________________________|_______________________________________|
|7. Երեխան ցուցաբերում է      |7.1. Մի քանի տակ ծալված թղթից կտրտում է|
|մկրատով կտրատելու            |նույնանման պատկերներ, երկրաչափական     |
|հմտություններ:               |մարմիններ և  այլն:                     |
|                             |_______________________________________|
|                             |7.2. Երկտակ ծալած թղթից կտրում է       |
|                             |նախօրոք գծված իրար սիմետրիկ առարկաներ: |
|                             |_______________________________________|
|                             |7.3. Թղթից ստանում է տարբեր առարկաներ: |
|                             |_______________________________________|
|                             |7.4. Կտրատում է` ըստ ուրվագծի:         |
|_____________________________|_______________________________________|
|8. Երեխան ցուցաբերում է      |8.1. Կատարում է պարզ գործողություններ` |
|ձեռքի մատների շարժումների    |օգտագործելով մատների ուժն ու           |
|կատարելագործված              |կառավարելով շարժումները:               |
|հմտություններ:               |                                       |
|_____________________________________________________________________|
| ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ       |
|_____________________________________________________________________|
|                        Ինքնասպասարկում                              |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|1. Երեխան դրսևորում  է առօրյա|1.1. Մեծահասակի հիշեցումից հետո        |
|կյանքի ինքնասպասարկման       |կանոնավոր կերպով ինքնուրույն դասավորում|
|հմտություններ:               |է իր հագուստը:                         |
|                             |_______________________________________|
|                             |1.2. Կապում է կոշիկների քուղերը:       |
|                             |_______________________________________|
|                             |1.3. Կարողանում է ինքնուրույն և  ճիշտ  |
|                             |օգտվել սեղանի սպասքից (դանակ, պատառաքաղ|
|                             |և  այլն):                              |
|                             |_______________________________________|
|                             |1.4. Իրեն և  ուրիշներին սպասարկելու    |
|                             |համար օգտվում է սեղանի սպասքից:        |
|                             |_______________________________________|
|                             |1.5. Ուտելիս ցուցաբերում է պատշաճ      |
|                             |վարքագիծ:                              |
|                             |_______________________________________|
|                             |1.6. Մեկ հիշեցումից հետո մանկապարտեզում|
|                             |կատարում է օրվա հերթապահի, իսկ տանը` իր|
|                             |տնային պարտականությունները:            |
|                             |_______________________________________|
|                             |1.7. Ինքնուրույն հետևում  է անձնական   |
|                             |հիգիենայի կանոններին և  պահպանում է    |
|                             |դրանք:                                 |
|                             |_______________________________________|
|                             |1.8. Առաջարկում է հագուստի, սանրվածքի` |
|                             |իրեն հարմար տարբերակը:                 |
|_____________________________________________________________________|
|                        Անվտանգություն                               |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|2. Երեխան ցուցաբերում է      |2.1. Ցուցաբերում է մանրէների տարածումը |
|առողջության և  կյանքի համար  |սահմանափակող վարք:                     |
|հնարավոր վտանգավոր           |_______________________________________|
|գործոնների վերաբերյալ իր     |2.2. Գիտակցում է սեփական անձի          |
|գիտելիքները:                 |անվտանգության և  անհատական հիգիենայի   |
|                             |կապը, նկարագրում և  ուրիշների հետ      |
|                             |քննարկում է դրան առնչվող հարցեր:       |
|                             |_______________________________________|
|                             |2.3. Զգուշանում է խաղալ` վտանգ         |
|                             |ներկայացնող իրերի, սարքավորումների հետ:|
|                             |_______________________________________|
|                             |2.4. Նկատում է պոտենցիալ վտանգ         |
|                             |ներկայացնող իրավիճակները, հասկանում է  |
|                             |դրանց վտանգավորությունը և  ահազանգում է|
|                             |մեծահասակներին:                        |
|                             |_______________________________________|
|                             |2.5. Գիտի երթևեկության  զգուշացնող և   |
|                             |արգելակող նշանները, փողոցում նկատում է |
|                             |դրանք ու հասկանում է դրանց իմաստը:     |
|                             |_______________________________________|
|                             |2.6. Գիտի հրշեջ ծառայության, շտապ      |
|                             |օգնության, ոստիկանության               |
|                             |հեռախոսահամարները:                     |
|_____________________________|_______________________________________|
|3. Երեխան ունի տարրական      |3.1. Թվարկում է որոշ աղետներ և         |
|գիտելիքներ աղետների և  դրանց |նկարագրում է դրանք:                    |
|հետևանքների  մասին:          |_______________________________________|
|                             |3.2. Գիտի աղետի հետևանքները:           |
|                             |_______________________________________|
|                             |3.3. Գիտի, թե տվյալ աղետի դեպքում ինչ  |
|                             |վարքագիծ պետք է դրսևորի:               |
|_____________________________________________________________________|
|            ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ                   |
|_____________________________________________________________________|
| Սոցիալական զարգացում. փոխհարաբերություններ մեծահասակների հետ        |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|1. Երեխան իրեն շրջապատող     |1.1. Ինքն առաջինն է սկսում             |
|մեծահասակների հետ կարողանում |խոսակցությունը, հարցերով դիմում է ծանոթ|
|է կառուցել փոխադարձ          |մեծահասակներին` (հարևաններ,  բժիշկ,    |
|վստահության և  հարգալից      |խանութի վաճառող և  այլն):              |
|վերաբերմունքի վրա հիմնված    |_______________________________________|
|հարաբերություններ:           |1.2. Իր համար նշանակալի մեծահասակների  |
|                             |հետ հարաբերություններ հաստատելիս       |
|                             |վստահություն է դրսևորում:              |
|_____________________________|_______________________________________|
|2. Երեխան անհրաժեշտության    |2.1. Կանոնների կամ հաստատված ռեժիմի    |
|դեպքում դիմում է             |(կարգի) խախտման հետևանքների  մասին     |
|մեծահասակների օգնությանը     |սովորաբար հարցնում է մեծահասակին:      |
|                             |_______________________________________|
|                             |2.2. Հարցով դիմում է մեծահասակին կամ   |
|                             |նրա ուշադրությունը պատեհ պահին         |
|                             |հրավիրում է ինչ-որ խնդրի վրա:          |
|                             |_______________________________________|
|                             |2.3. Վստահորեն հաղորդակցվում է ուսուցչի|
|                             |դեր ստանձնած մեծահասակի հետ:           |
|_____________________________________________________________________|
|            Փոխհարաբերություններ հասակակիցների հետ                   |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|3. Երեխան շփվում և           |3.1. Տրամադրում է խաղալիքները և        |
|համագործակցում է             |նյութերը ուրիշներին:                   |
|հասակակիցների հետ:           |_______________________________________|
|                             |3.2. Խաղում է համագործակցելով,         |
|                             |աջակցելով և  նոր մտքեր առաջարկելով:    |
|                             |_______________________________________|
|                             |3.3. Որպես խմբի անդամ` ստանձնում է     |
|                             |տարբեր դերեր (առաջնորդ, հետևորդ,       |
|                             |օգնական և  այլն):                      |
|                             |_______________________________________|
|                             |3.4. Ձեռք է բերում նոր ընկերներ,       |
|                             |անկաշկանդ կարողանում է դիմել նրանց     |
|                             |օգնությանը:                            |
|                             |_______________________________________|
|                             |3.5. Իր փորձը և  մտքերը հաղորդում է    |
|                             |ուրիշներին:                            |
|                             |_______________________________________|
|                             |3.6. Անաչառ վերաբերմունք է ցուցաբերում |
|                             |ընկերների նկատմամբ:                    |
|                             |_______________________________________|
|                             |3.7. Հասակակիցների հետ միասին փորձում է|
|                             |գտնել տարբեր իրավիճակներում առաջացող   |
|                             |խնդիրների լուծման ուղիներ:             |
|                             |_______________________________________|
|                             |3.8. Ճանաչում և  գնահատում է           |
|                             |հասակակիցների միջև  եղած               |
|                             |տարբերություններն ու նմանությունները:  |
|_____________________________|_______________________________________|
|4. Երեխան կարողանում է       |4.1. Կիրառում է կոնֆլիկտների լուծման   |
|բանակցել իր հասակակիցների    |տարբեր միջոցներ:                       |
|հետ:                         |_______________________________________|
|                             |4.2. Ուրիշ հասակակցի հետ առաջացած վեճը |
|                             |կամ կոնֆլիկտը փորձում է լուծել`        |
|                             |բանակցելով, հաշվի առնելով ինչպես       |
|                             |սեփական, այնպես էլ դիմացինի կարծիքները |
|                             |(երբեմն մեծահասակի օգնությամբ):        |
|                             |_______________________________________|
|                             |4.3. Մեծահասակի օգնությամբ գնում է     |
|                             |փոխզիջման:                             |
|                             |_______________________________________|
|                             |4.4. Ցուցաբերում է իրադրությանը ուրիշի |
|                             |տեսանկյունից նայելու պարզագույն        |
|                             |ունակություն:                          |
|_____________________________________________________________________|
|                        Սոցիալական վարք                              |
|_____________________________________________________________________|
|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |
|_____________________________|_______________________________________|
|5. Երեխան իր վարքի և  դրա    |5.1. Նկարագրում է, թե ինչպես իր        |
|ազդեցության վերաբերյալ       |գործողությունները կարող են ազդել       |
|իմացություն է ցուցաբերում:   |ուրիշների զգացմունքների և  վարքի,      |
|                             |ինչպես նաև  շրջակա միջավայրի վրա:      |
|                             |_______________________________________|
|                             |5.2. Բացատրում է ուրիշների             |
|                             |գործողությունների կամ վարքի հետ կապված |
|                             |իր արձագանքը:                          |
|                             |_______________________________________|
|                             |5.3. Ցուցաբերում է հոգատար             |
|                             |վերաբերմունք` ակնկալելով դրական        |
|                             |արձագանք:                              |
|                             |_______________________________________|
|                             |5.4. Հասկանում է` ինչպիսի արձագանքի    |
|                             |կարող է արժանանալ իր և  ուրիշների վարքը|
|_____________________________|_______________________________________|
|6. Երեխան տարբեր             |6.1. Հետևում  է խմբային աշխատանքի պարզ |
|իրավիճակներում ցուցաբերում է |կանոններին:                            |
|համապատասխան վարք:           |_______________________________________|
|                             |6.2. Կարողանում է միանալ անծանոթ       |
|                             |երեխաների խաղին:                       |
|                             |_______________________________________|
|                             |6.3. Մասնակցում է օրվա ընթացիկ         |
|                             |աշխատանքներին/գործողություններին:      |
|                             |_______________________________________|
|                             |6.4. Առօրյա աշխատանքներին մասնակցում է |
|                             |ինչպես սոսկ դիտողի, այնպես էլ ակտիվ    |
|                             |մասնակցի դերերով:                      |
|                             |_______________________________________|
|                             |6.5. Մի իրավիճակից մյուսին անցնելիս    |
|                             |ցուցաբերում է հարմարվելու (ադապտիվ)    |
|                             |ունակություններ:                       |
|_____________________________|_______________________________________|
|7. Երեխան ընդունում է        |7.1. Դրական է արձագանքում մարդկանց     |
|մարդկանց միջև  եղած          |առանձնահատկություններին:               |
|տարբերությունները:           |_______________________________________|
|                             |7.2. Գնահատում է մարդկանց միջև  եղած   |
|                             |տարբերությունները:                     |
|                             |_______________________________________|
|                             |7.3. Հասկանում է իր շրջապատի մարդկանց  |
|                             |առանձնահատուկ կարիքները և  համապատասխան|
|                             |օգնություն է ցուցաբերում:              |
|_____________________________|_______________________________________|
|8. Երեխան մեծահասակների և    |8.1. Գործածում է բարեկիրթ բառեր և      |
|հասակակիցների նկատմամբ       |դրսևորում  է բարեկիրթ վարքագիծ:        |
|ցուցաբերում է իր տարիքին     |_______________________________________|
|համապատասխան բարեկիրթ        |8.2. Ցուցաբերում է ազգային մշակույթին  |
|վարքագիծ:                    |հատուկ շփման ձևերի  և  դրանց ճիշտ      |
|                             |օգտագործման իմացություն:               |
|_____________________________________________________________________|
 
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում