Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0609.250510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2010 թվականի N 609-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(2-րդ մաս)

 

75. Վերը նշվածից երևում է, որ կառուցվող 4 և նախատեսվող ևս 4 ՓՀԷԿ-երի շահագործման դեպքում մարզում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կավելանա 28,02 մլն.կՎտԺ-ով, որը կհանգեցնի իր հերթին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին և տասնյակ աշխատատեղերի ստեղծմանը:

76. Գերմանական KfW բանկի օժանդակությամբ DECON գերմանական ընկերության կողմից Կոտայքի մարզում կատարվելու է 50-75 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ քամու ներուժի մոնիթորինգ, որի արդյունքում կպատրաստվեն տեխնիկատնտեսական հիմնավորումները:

77. Առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել` Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գիծը: Այդ աշխատանքների մի մասը կիրականացվի մարզի տարածքում:

 

4.2. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրները

 

78. Ելնելով մարզի մասնավոր հատվածի ներկա իրավիճակից, հեռանկարներից և հնարավորություններից, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը, առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան`

1) մետաղամշակումը,

2) գյուղմթերքների վերամշակումը,

3) թեթև արդյունաբերությունը,

4) ադամանդագործությունը,

5) ձկնաբուծությունը,

6) սննդի արդյունաբերությունը,

7) վերականգնվող էներգիայի արտադրությունը,

8) զբոսաշրջությունը:

79. Համաշխարհային ֆինանսական-տնտեսական դեռևս շարունակվող ճգնաժամը, դրա հետևանքով համաշխարհային տնտեսությունում տիրող անորոշությունը թույլ չեն տալիս գոնե մոտավորապես կանխատեսել ինչպես արդյունաբերական հիմնական ճյուղերի, այնպես էլ մշակող արդյունաբերության ոլորտների հիմնական տնտեսական ցուցանիշները:

80. Մարզի մասնավոր հատվածի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներն են.

1) Ֆինանսական ռեսուրսների անհասանելիությունը, անբավարար ներդրումային փաթեթը, վարկային ռեսուրսների բարձր տոկոսադրույքը,

2) հաստոցային պարկի, մեքենա-սարքավորումների ֆիզիկական ու բարոյական մաշվածության բարձր աստիճանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների բացակայություն,

3) տնտեսության ստվերայնության բարձր մակարդակ, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար նպաստավոր դաշտի բացակայություն,

4) կազմակերպությունների կառավարման բարձր օղակի կառավարիչների ժամանակակից տնտեսական մտածելակերպի բացակայություն,

5) էներգակիրների բարձր սակագներ,

6) իրացման շուկայի սահմանափակություն:

 

.____________________________________________________________________.

|          ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ              |     ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |

|                                    |                               |

|1. գործարարությամբ զբաղվելու        |1. հավասար մրցակցային դաշտի    |

|համար բնական ռեսուրսների, որակյալ   |ապահովում,                     |

|աշխատուժի ու ենթակառույցների        |2. տնտեսության ստվերայնության  |

|առկայություն,                       |մակարդակի իջեցում,             |

|2. անհրաժեշտ էժան աշխատուժի         |3. արտադրության բնագավառում    |

|առկայություն,                       |ցածր տոկոսադրույքներով և       |

|3. նոր արտադրություններ ներդնելու   |երկարաժամկետ վարկերի           |

|համար արտադրական մասնաշենքերի և     |առկայություն,                  |

|ինժեներական կառույցների             |4. լիզինգային համակարգի        |

|առկայություն,                       |զարգացում,                     |

|4. էկոլոգիապես մաքուր               |5. տեղեկատվական տեխնոլոգիաների |

|սննդարդյունաբերական արտադրանք,      |կիրառում,                      |

|5. դեռևս  պահպանված ինժեներական     |6. առևտրաարդյունաբերական       |

|որակյալ կադրեր:                     |պալատի հիմնական գործառույթների |

|6. մայրաքաղաքի շուկայի              |իրականացումը,                  |

|հասանելիությունը,                   |7. տեղական կազմակերպությունների|

|7. ՀՀ-ի վարչական տարածքի կենտրոնում |շուկայավարական ինքնագիտակցման  |

|գտնվելը:                            |բարձրացում,                    |

|                                    |8. ներդրումների ծավալների աճ:  |

.____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|          ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ              |           ՎՏԱՆԳՆԵՐ            |

|                                    |                               |

|1. սպառման շուկայի սահմանափակու-    |1. տնտեսության ստվերայնության  |

|թյունը,                             |բարձր մակարդակ,                |

|2. առկա տեխնոլոգիական               |2. բարձր որակավորման մասնագետ  |

|սարքավորումների ֆիզիկական և         |կադրերի (բանվոր, ԻՏԱ)          |

|բարոյական մաշվածքը,                 |սերնդափոխություն,              |

|3. ղեկավար կադրերի ոչ ժամանակակից   |3. տրանսպորտային հաղորդակցման  |

|մտածելակերպը, գործելակերպը,         |ուղիների շրջափակում,           |

|4. էներգակիրների բարձր սակագները,   |4. օրենսդրական դաշտի           |

|5. գիտատար տեխնոլոգիաների մշակման ու|անկայունություն:               |

|ներդրման գրեթե բացակայությունը:     |                               |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 4.6. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Ոլորտում առկա հիմնախնդիրները |Ազդեցությունը       |Առաջարկություններ |

|_____________________________________________________________________|

|Մեքենաշինության և  սարքաշինության ոլորտ                              |

|_____________________________________________________________________|

|Հաստոցային պարկի, մեքենա -   |Անմրցունակ          |Սարքավորումների   |

|սարքավորումների ֆիզիկական ու |արտադրանք,          |լիզինգի և  վարկերի|

|բարոյական մաշվածության բարձր |արտահանման          |միջոցով           |

|աստիճանը                     |դժվարություններ     |ժամանակակից       |

|                             |                    |սարքավորումների   |

|                             |                    |ներկրում          |

|_____________________________|____________________|__________________|

|Արտադրանքի իրացման           |Արտադրանքի          |Հումքի ձեռք բերման|

|դժվարություններ`             |ինքնարժեքի          |և  արտադրանքի     |

|տրանսպորտային մեծ ծախսերի    |բարձրացում          |իրացման համար     |

|պատճառով                     |                    |տրանսպորտային     |

|                             |                    |ծախսերի հնարավոր  |

|                             |                    |իջեցում           |

|_____________________________|____________________|__________________|

|Հումքի և  կոմպլեկտավորող     |Մրցունակության      |Նոր տեխնոլոգիաների|

|մասերի ներկրման բարձր        |անկում` արտադրանքի  |հոսքային գծերի,   |

|մաքսատուրքերը                |մեծ ինքնարժեքի      |ինչպես նաև  նրանց |

|                             |հետևանքով           |կոմպլեկտավորող    |

|                             |                    |մասերի ներկրման   |

|                             |                    |դեպքում ճկուն     |

|                             |                    |մաքսային          |

|                             |                    |քաղաքականության   |

|                             |                    |կիրառում          |

|_____________________________________________________________________|

|Թեթև  արդյունաբերության ոլորտում                                     |

|_____________________________________________________________________|

|Արտադրանքի արտահանման        |Ոլորտի              |Արտահանման        |

|հարցում արտերկրի 1-2         |ձեռնարկությունների  |խթանմանն աջակցող  |

|գործընկերներից կախվածություն |զարգացման որոշակի   |պետական           |

|                             |հեռանկարների        |կառույցների կողմից|

|                             |բացակայություն      |ոլորտի            |

|                             |                    |ձեռնարկությունների|

|                             |                    |հետ անմիջական     |

|                             |                    |աշխատանք          |

|_____________________________|____________________|__________________|

|Արտաքին ուղիղ                |Դժվարություններ     |Պետական           |

|կապերի ոչ բավարար            |հումքի ներկրման     |աջակցություն      |

|վիճակ                        |և  արտադրանքի       |հանրապետությունում|

|                             |արտահանման հարցերում|և  արտերկրում     |

|                             |                    |կազմակերպվող      |

|                             |                    |ցուցահանդես -     |

|                             |                    |տոնավաճառներին    |

|                             |                    |մասնակցության     |

|                             |                    |գործում           |

|_____________________________________________________________________|

|Սննդի արդյունաբերության ոլորտում                                     |

|_____________________________________________________________________|

|Ներքին սահմանափակ շուկա      |Արտադրության        |Շուկայի նախնական  |

|                             |ծավալների աճի       |ուսումնասիրության |

|                             |դեպքում իրացման     |և  մարքեթինգային  |

|                             |դժվարություններ     |ռազմավարության    |

|                             |                    |մշակում           |

._____________________________________________________________________.

 

81. Մարզպետարանի կողմից հատուկ հոգածություն կդրսևորվի փոքր և միջին ձեռներեցության զարգացման նկատմամբ: Միաժամանակ օժանդակություն և աջակցություն կցուցաբերվի այն ընկերություններին, որոնք հանդես կգան զարգացման սեփական նախաձեռնություններով և ծրագրերով:

82. Ըստ կոնկրետ ճյուղերի և ոլորտների, հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն հետևյալն են.

1) Համակողմանիորեն աջակցել մարզում գործարար մթնոլորտի բարելավման և արդյունաբերության զարգացման համար կարևորագույն ենթակառուցվածքներից մեկի` «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի գործունեությանը: Պետք է նշել, որ «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամը կայացած կառույց է, թերևս գործարարության աջակցման ոլորտում ամենաակտիվն ու կայացածը:

2) Մարզում կազմակերպել և ավանդույթ դարձնել արդյունաբերական արտադրանքի «Կոտայքպրոդէքսպո» ցուցահանդես-վաճառքները, հնարավորության սահմաններում ներգրավել արտերկրի արտադրողներին:

3) Արտերկրում մարզի արդյունաբերական արտադրանքի իրացման հիմնախնդիրների լուծման նպատակով (հատկապես թեթև և սննդի արդյունաբերությունում) ըստ ոլորտների Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ աշխատանքային ծրագրի մշակում: Զարգացման հայկական գործակալությունն արդեն այս տարի նախաձեռնել է հայաստանյան պանիր արտադրողներին մեկ ասոցիացիայի մեջ միավորելու աշխատանքներ և մարզպետարանի կողմից ցուցաբերվել է բազմակողմանի աջակցություն, որը կնպաստի հայկական պանրի արտահանման ծավալների աճին` նոր տեխնոլոգիաների ներդրման և գովազդային ակտիվ աշխատանքների իրականացմանը:

4) Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի արտահանման խթանման նպատակով արտերկրի առանձին մարզերի կամ շրջանների հետ հորիզոնական կապերի հաստատման և զարգացման գործընթացի շարունակում:

5) Գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառներից մեկի` ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարի դեպքում, տնտեսվարող սուբյեկտների համար կապահովվի մրցակցային հավասար պայմաններ, ինչը առանց լուրջ ներդրումների կբերի արտադրության ծավալների զգալի աճի, ինչպես նաև դրական դեր կունենա արտադրանքի որակական հատկանիշների բարձրացման և իրական գնագոյացման վրա:

 

4.3. Մասնավոր հատվածի զարգացման 2011-2014 թթ. առաջնահերթությունները

 

83. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի տնտեսության հետագա զարգացման համար անհրաժեշտ է առանձին ՓՄՁ-ների մակարդակով ցուցաբերվող աջակցությունից անցում կատարել առանձին ոլորտների և տարածաշրջանների մակարդակով մասնավոր հատվածի զարգացման հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը.

1) ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման տարածաշրջանային ծրագրերի մշակում, ինչի առաջին փուլում պետք է հստակեցվեն այն ռեսուրսները, որոնք տարածաշրջանի համայնքները պատրաստ են տրամադրել մասնավոր ներդրումները խրախուսելու համար:

2) Գերակա ոլորտներում մասնավոր հատվածի զարգացման մարզային հայեցակարգերի ընդունում, որտեղ առանցքային նշանակություն է ունենալու մարզի տարածաշրջանների գերակայությունների որոշակիացումը:

3) Տարածաշրջաններում մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի, ինչպես նաև մարզում գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի հենքի վրա կմշակվեն մասնավոր ներդրումների առաջարկներ:

84. Մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար կկազմվեն տարածաշրջանային և մարզային ներդրումային առաջարկների փաթեթներ և պարբերաբար կկազմակերպվեն տեղացի և արտաքին ներդրողների իրազեկում:

 

4.4. Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ

 

85. ՓՄՁ պետական աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականության արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: 2008 թ. ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է 41.7%, 2007 թ. 41.0%, 2006 թ. 40.3% դիմաց` կրկնակի գերազանցելով 1999 թվականի մակարդակը: Հատկանշական է, որ 2008 թվականի ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշռի կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին են ունեցել փոքր կազմակերպությունները` 16.7%, գերփոքրի 11.3% և միջինի 13.7% դիմաց:

 

Աղյուսակ 4.7. ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց

 

._____________________________________________________.

| Մարզ       |         ՓՄՁ սուբյեկտներ                |

|            |________________________________________|

|            |     ԱՁ     |     ԻԱ     |    Ընդամենը  |

|            |____________|____________|______________|

|            |քանակ |  %  |քանակ |   % |քանակ  |   %  |

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Երևան       |26,149|41.0%|35,552|53.4%| 61,701| 47.3%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Ընդամենը    |37,640|59.0%|30,986|46.6%| 68,626| 52.7%|

|մարզեր      |      |     |      |     |       |      |

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Արագածոտն   | 2,553| 4.0%| 1,851| 2.8%|  4,404|  3.4%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Արարատ      | 4,669| 7.3%| 3,104| 4.7%|  7,773|  6.0%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Արմավիր     | 5,356| 8.4%| 2,917| 4.4%|  8,273|  6.3%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Գեղարքունիք | 2,916| 4.6%| 3,745| 5.6%|  6,662|  5.1%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Լոռի        | 5,111| 8.0%| 4,773| 7.2%|  9,883|  7.6%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Կոտայք      | 5,387| 8.4%| 5,079| 7.6%| 10,466|  8.0%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Շիրակ       | 3,503| 5.5%| 3,257| 4.9%|  6,760|  5.2%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Սյունիք     | 3,352| 5.3%| 3,226| 4.8%|  6,577|  5.0%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Վայոց Ձոր   | 1,593| 2.5%|  8,93| 1.3%|  2,487|  1.9%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Տավուշ      | 3,201| 5.0%| 2,141| 3.2%|  5,342|  4.1%|

|____________|______|_____|______|_____|_______|______|

|Ընդամենը, ՀՀ|63,789| 100%|66,538| 100%|130,327|100.0%|

._____________________________________________________.

 

86. Տվյալները ներկայացված են 01.01.09 թ. դրությամբ պետական միասնական գրանցամատյանում առևտրային իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա:

87. ՓՄՁ մարզային քաղաքականության տնտեսական նպատակների անկյունաքարն է մարզի տարածաշրջանների տնտեսական զարգացման անհամամասնությունների հաղթահարումը` օգտագործելով յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական զարգացման առանձնահատկությունները, ներուժը և տնտեսվարող սուբյեկտների միջև ներմարզային և միջմարզային համագործակցության զարգացումը:

88. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի» գործունեությունը: ՀՀ Կոտայքի մարզում ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված ՓՄՁ աջակցության միջոցառումները իրականացվում են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) Կոտայքի մարզային մասնաճյուղի (ք. Չարենցավան) գործունեության շրջանակներում:

89. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունն ուղղված է.

1) Պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը,

2) ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը,

3) ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացմանն ուղղված ծառայությունների մատչելիության ապահովմանը,

4) ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովում,

5) Նոր ՓՄՁ ստեղծմանն աջակցություն,

6) ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացում:

90. Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն է ցուցաբերում տեխնիկական և ֆինանսական աջակցության հետևյալ ծրագրերի միջոցով.

91. Տեխնիկական աջակցության ծրագրեր.

1) Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն,

2) Բիզնես ուսուցում

3) Իրացման խթանում,

4) Սկսնակ գործարարների աջակցություն:

92. Ֆինանսական աջակցության ծրագրեր.

1) Վարկային երաշխավորությունների տրամադրում,

2) Սեփական կապիտալի ֆինանսավորում,

3) Սկսնակների վարկային երաշխավորությունների տրամադրում:

93. ՀՀ Կոտայքի մարզում ՓՄՁ ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Վերջին տարիների ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի ՓՄՁ ոլորտում զգալի առաջընթաց է նկատվում: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ Կոտայքի մարզում գրանցված է եղել 10487 ՓՄՁ սուբյեկտ, որը կազմում է հանրապետությունում գրանցված ՓՄՁ սուբյեկտների 8%-ը: Միայն 2008 թ. ընթացքում ՀՀ Կոտայքի մարզում գրանցվել է 1602 ՓՄՁ սուբյեկտ` ապահովելով շուրջ 2048 նոր աշխատատեղ: ՀՀ Կոտայքի մարզում 1000 բնակչի հաշվով գրանցված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը 2008 թվականին կազմել է 38:

94. 2008 թ-ի ընթացքում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի Կոտայքի մարզային մասնաճյուղի կողմից ՓՄՁ պետական աջակցության 2008 թ-ի ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով բավարարվել է 1200 աջակցության հայտ: Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների բաշխվածքը ըստ գործունեության ոլորտների հետևյալն է. արտադրության ոլորտում` 25.4%, ծառայությունների ոլորտում` 27.3%, առևտրի ոլորտում` 43.5%, շինարարության ոլորտում` 3.8%:

95. 2008 թ. ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզում տրամադրվել է 12.3 մլն ՀՀ դրամ գումարի երաշխավորություն 3 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 23.3 մլն ՀՀ դրամի վարկային փաթեթ: Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 18 սկսնակ գործարարների: Ծրագրի իրականացման արդյունքում առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 2 սկսնակ գործարարի տրամադրվել է 1.9 մլն ՀՀ դրամի վարկ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը կազմել է 2.3 մլն ՀՀ դրամ:

96. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի կողմից ՓՄՁ պետական աջակցության 2008 թվականի ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով բավարարված հայտերի բաշխվածքը ըստ ծրագրային ուղղությունների`

 

Աղյուսակ 4.8.

 

.____________________________________________________________________.

|Աջակցության ուղղությունը                               |Բավարարված  |

|                                                       |հայտերի թիվը|

|_______________________________________________________|____________|

|Վարկային երաշխավորությունների տրամադրում               |      3     |

|_______________________________________________________|____________|

|Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն        |     18     |

|_______________________________________________________|____________|

|Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն           |      2     |

|_______________________________________________________|____________|

|ՓՄՁ սուբյեկտներին նորարարությունների և  ժամանակակից    |      1     |

|տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն                  |            |

|_______________________________________________________|____________|

|ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի           |     37     |

|(մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն       |            |

|աջակցություն                                           |            |

|_______________________________________________________|____________|

|Տեղեկատվական և  խորհրդատվական աջակցություն             |   1057     |

|_______________________________________________________|____________|

|ՈՒսուցողական աջակցություն                              |     81     |

|_______________________________________________________|____________|

|Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման        |      1     |

|կենտրոնի գործունեության շրջանակներում աջակցություն     |            |

.____________________________________________________________________.

 

97. 2009 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 6 սկսնակ գործարարներ: Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 6.6 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` մոտ 7.9 մլն ՀՀ դրամ: Ընդունվել և բավարարվել են թողարկված ապրանքների և մատուցված ծառայությունների շուկաներ առաջմղմանն աջակցության ուղղությամբ (պիտակավորում, գովազդային վահանակների, ինտերնետային կայքերի պատրաստում, բուկլետների տպագրություն)` 22 հայտեր, խորհրդատվական աջակցության ուղղությամբ (ներդրումային ծրագրերի մշակում)` 9 հայտեր, ուսուցողական ծրագրերի ուղղությամբ`48 հայտեր և ուսուցողական և գործարար տեղեկատվական ուղեցույցների տրամադրման` 236 հայտեր, որոնցով բաշխվել են 444 հատ գիրք:

98. Տեղեկատվական աջակցության շրջանակներում տեղեկատվություն է տրամադրվել 1385 ՓՄՁ սուբյեկտի, որոնցից 288 ՓՄՁ-ի տրամադրվել է իրավաօրենսդրական ակտերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ինտերնետի միջոցով տեղեկատվություն է տրամադրվել 146 ՓՄՁԿ սուբյեկտի, իսկ ֆինանսական ռեսուրսների ներգրավման վերաբերյալ` 338 ՓՄՁ սուբյեկտի: 2009 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների դրությամբ տնտեսության զարգացմանը նպաստող աջակցության հայտերի և բիզնես ծրագրերի իրագործման օպերատիվ շտաբին դիմած Կոտայքի մարզի 8 կազմակերպություններից 2-ի ծրագրերը հավանության են արժանացել:

 

4.5 Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

99. Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է քանակական և որակական աճ: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները` ճանապարհները, նոր միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայանը, հյուրանոցային տնտեսությունը, սննդի ու զվարճանքի օբյեկտները բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը:

100. Կոտայքի մարզում ոլորտի դինամիկան դեռևս համահունչ չէ Հայաստանի Հանրապետության զարգացումներին և երկրում ոլորտի զարգացմանը զուգընթաց կարևորվում է առկա զբոսաշրջային ներուժի հիման վրա զբոսաշրջության զարգացման ապահովումը, որը մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարցում զգալի դեր կխաղա:

101. Մարզում կայացած զբոսաշրջության կենտրոններ են` ք. Ծաղկաձորը, Աղավնաձոր-Հանքավան, Աղվերան հանգստյան գոտիները, Գառնիի և Գեղարդ տաճարները: Վերը նշված գոտիները հագեցած են հյուրանոցային և հանգստյան տներով, ստեղծված է զբոսաշրջության համար անհրաժեշտ տուրիստական ենթակառուցվածքը: Նախատեսված է մարզում տուրիզմը խթանելու նպատակով հանրապետական նշանակության ճանապարհներին կառուցել հանրային սանհանգույցներ:

102. Մարզի տարածքում են գտնվում հազարից ավելի պատմամշակութային օբյեկտներ` եկեղեցիական համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, տուն-թանգարաններ, գեղարվեստի թանգարան, երկրագիտական թանգարան և այլն: Սակայն դրանց մեծ մասը առայժմ գտնվում է անմխիթար վիճակում: Դեռևս չլուծված է մնում դրանց շրջակայքում սանհանգույցների տեղակայման, հուշանվերների վաճառքի կազմակերպման ու համակարգման հարցերը:

103. Մարզն այսօր ունի քանակական առումով լիովին բավարար ավտոճանապարհային ցանց, այն լիովին ընդգրկում է թե մարզի բոլոր համայնքները, թե պատմամշակութային օջախները: Ընդ որում, հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակը և սպասարկումը հիմնականում բավարարում են միջազգային չափանիշներին, իսկ մարզային ու համայնքային նշանակության ավտոճանապարհների վիճակը անբավարար է:

104. Մարզի ողջ տարածքում գործում են բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ և խորտկարաններ: Դրանցից մի քանիսը իրենց կահավորման և սպասարկման մակարդակով մոտ են միջազգային ստանդարտներին: Պետք է նշել, որ այդ օբյեկտները կառուցվել և շահագործման են հանձնվել վերջին մի քանի տարիների ընթացքում:

105. Այս տեսանկյունից կարևորագույն խնդիր ենք համարում Ծաղկաձոր, Եղվարդ, Արզական, Բժնի, Գառնի, Հանքավան, Մարմարիկ և Մեղրաձոր համայնքների զարգացման հեռանկարները:

106. Ծաղկաձորը իր բնակլիմայական պայմաններով դեռևս խորհրդային ժամանակներում համարվում էր առողջարարական, հանգստի, սպորտի (հիմնականում ձմեռային սպորտաձևերի) լավագույն տարածք: Այստեղ էին մարզվում ինչպես նախկին Խորհրդային Միության, այնպես էլ այլ երկրների հավաքականներ: Սպորտային Համալիրի, ինչպես նաև 3 նոր կառուցված ճոպանուղիների առկայությունը հնարավորություն են ստեղծում այն դարձնել միջազգային սպորտի, հանգստի, առողջարանային և տուրիզմի կենտրոն: Ծաղկաձորը ներկայումս ունի շահագործման մեջ գտնվող 22 մեծ և փոքր հյուրանոցներ` 2500 ննջատեղերով:

107. Հանքավանի ձորը իր տարածքներով և բնակլիմայական բարենպաստ պայմաններով կարող է լրացնել և ամբողջացնել Ծաղկաձորի հետ համատեղ միջազգային նշանակության հանգստի, առողջարարական և տուրիզմի կենտրոն ստեղծելու հեռանկարը:

108. Հետագա զարգացումները չեն բացառում այս ամենի կապը Աղվերան, Արզական, Արալեռ տարածքների հնարավորությունները համատեղելու ծրագիրը:

109. Եղվարդի ջրամբարի կառուցումով լուրջ զարգացումներ են սպասվում շրջակա տարածքներին: Ջրամբարի առկայությամբ մեծ հնարավորություններ կստեղծվեն գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև քաղաքաշինական նոր ներդրումային ծրագրի համար:

110. Ջրամբարի շուրջ կկառուցվեն հասարակական սպասարկման, հանգստի և զվարճանքի կենտրոններ: Ի տարբերություն Սևանի երկու ամսվա տևողությամբ հանգստի այս ջրային մակերեսների հնարավորությունից կօգտվեն առնվազն չորս ամիս, և Երևանին ավելի մոտ լինելու հանգամանքը ավելի մեծ թվով հանգստացողների ուշադրություն կգրավի:

111. Կոտայքի մարզի զբոսաշրջությանը բնորոշ են մի շարք հիմնախնդիրներ: Ընդ որում դրանք սերտորեն առնչվում են տնտեսության այլ ոլորտների (ծառայություններ, ենթակառուցվածքներ) հետ.

1) Մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգի բացակայությունը,

2) Զբոսաշրջային ենթակառույցների անհավասարաչափ կայացումը,

3) Պատմամշակութային որոշ հուշարձանների ու կոթողների անմխիթար վիճակը,

4) Զբոսաշրջության հարցերով զբաղվող պետական կառույցների ու մարզպետարանի թույլ համագործակցությունը,

5) Մարզային ենթակայության, ինչպես նաև համայնքային ճանապարհների ոչ բավարար վիճակը:

6) Մարզի, ինչպես նաև առանձին պատմաճարտարապետական օբյեկտների մասին գովազդային-տեղեկատվական բուկլետների ու գրքույկների բացակայությունը, մարզային գիդերի ինստիտուտի բացակայությունը:

112. Պատմահուշարձանների առատությունը, որն ունի տուրիստներին հետաքրքրելու որոշակի ներուժ, կարիք ունի վերանորոգման և ամենակարևորը գովազդի:

113. Մարզում կազմակերպվում են մի շարք ազգային տոնակատարություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում տուրիզմի տեսանկյունից` գարնանը տոնում են Տերն Ընդ Առաջ և Զատիկ տոնակատարությունները, ամռանը` «Վարդավառ»-ը, աշնանը` «Խաղողօրհնեք»-ի և «Բերքի տոն» տոնակատարությունները, որոնք կարող են հետաքրքրել արտերկրյա տուրիստներին, հատկապես հայկական սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք այցելում են Հայաստան` իրենց պատմական հայրենիքի պատմությանը և մշակույթին ծանոթանալու համար:

114. Կոտայքի մարզում բնական տեսարժան վայրերի և պատմամշակութային հուշարձանների շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն Գառնի, Գեղարդ պատմաճարտարապետական համալիրները, Կեչառիսի, Թեղենյաց վանական համալիրները, Պտղնիի 6-րդ դարի տաճարը:

 

4.6 Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարություն

 

115. Ստեղծել այցելուների կենտրոն, որը այցելուներին կտրամադրի տեղեկություններ Կոտայքի մարզի հնարավորությունների վերաբերյալ, կհամագործակցի Հայաստանի և արտերկրի տուր-օպերատորների հետ` գործունեությունը կազմակերպելով պրոակտիվ հիմունքներով:

116. Կենտրոնի կողմից կկազմակերպվեն փառատոներ և միջոցառումներ, գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառներ, կիրականացվեն ուսումնական ծրագրեր: Կենտրոնը կիրականացնի նաև ինտերնետային կայքի վարում, քարտեզների, գրքույկների, տեղեկատվական բուկլետների հրատարակում, կհանդիսանա մարզում տուրիզմի խթանման առաջնային պատասխանատուն.

1) Առանձնացնել հենակետային տուրիստական կենտրոններ և դրանց շուրջ ստեղծել ենթակառուցվածքներ (ավտոկանգառներ, սննդի օբյեկտներ, հուշանվերների խանութներ):

2) Ընդլայնել ամենամյա կազմակերպվող Բերքի, Խաղողօրհնեքի, Տերն Ընդ Առաջի և Զատիկի տոնակատարությունները:

3) Կազմակերպել ուսուցում գիդերի, տուր-օպերատորների, ուղեկցողների, «Մահճակալ և նախաճաշ» հյուրընկալական տների տերերի, սպասարկման ոլորտի աշխատողների համար:

4) Կազմակերպել լեռնային հեծանվավազքի,ձմեռային մարզաձևերի և ձկնորսության միջոցառումներ:

5) Կազմել և հրատարակել քարտեզներ` ըստ թեմատիկ երթուղիների:

6) Ստեղծել Կոտայքի մարզի տուրիստական ինտերնետային կայք:

7) Պատմամշակութային հուշարձանները բնության հատուկ պահպանվող տարածքները և զբոսաշրջային բացառիկ գրավչություն ներկայացնող այլ վայրերն անհրաժեշտ ենթատարածքներով ապահովում:

8) Առողջարանային զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում:

9) Գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում:

117. Մարզի տարածքում տուրիստական կազմակերպությունների գործունեության խթանումը և նորերի հիմնումը կարող է դառնալ տեխնիկական աջակցություն մատուցվող խնդիրներից մեկը: Դա թույլ կտա նմանապես ինտենսիվացնել համագործակցությունը Երևանյան կազմակերպությունների հետ, որոնք մեծ ներդրում կարող են ունենալ մարզի ներկայացման և տուրիստական հոսքերի ուղղորդման գործում:

 

4.7 ՓՄՁ զարգացման հիմնախնդիրները

 

118. Կարելի է առանձնացնել ՓՄՁ զարգացման հետևյալ հիմնական հիմնախնդիրները.

1) ՓՄՁ սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիություն` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարուց ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ սուբյեկտների համար,

2) սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակաս,

3) գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններ, ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներ,

4) միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակ,

5) տեղեկատվական հոսքերի անմատչելիություն և դրանց ընկալման, մշակման ու փոխանակման խնդիրներ, որոնց հետ անմիջականորեն կապված են ՓՄՁ սուբյեկտների կառավարման և շուկայավարման հարցերը,

6) ՓՄՁ սուբյեկտների համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ընձեռվող հնարավորությունների թերի և ոչ բավարար օգտագործման հետևանքով շուկայում թույլ մրցակցային դիրքեր, ինչը մասամբ պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների անմատչելիությամբ և դրանց կիրառման հնարավորությունների վերաբերյալ ոչ բավարար պատկերացումներով:

119. ՓՄՁ աջակցության նախատեսվող հիմնական միջոցառումները.

1) ՓՄՁ սուբյեկտների իրազեկվածության մակարդակի բարձրացում օրենսդրության, արտաքին շուկաներ դուրս գալու և գործարար կապեր հաստատելու վերաբերյալ,

2) գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում գործարար ծրագրերի կազմման, հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվությունների պատրաստման ուղղությամբ,

3) «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի իրականացում,

4) վարկային երաշխավորությունների տրամադրում ՓՄՁ սուբյեկտներին,

5) մարզերում գործարար գաղափարների բացահայտում, գործարար ծրագրերի կազմում և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմանը ներկայացում,

6) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղությամբ աջակցության ցուցաբերում,

7) ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցության ցուցաբերում, կազմակերպվող դասընթացներին նրանց մասնակցությանն աջակցելու միջոցով:

120. Մարզում ձեռնարկատիրության հետագա զարգացման առկա հնարավորություններն են.

1) բնակչության ձեռնարկատիրությամբ զբաղվելու` բարձրագույն և մասնագիտական կրթություն ունեցող անձանց, սեփական գործ սկսելու ցանկությունը,

2) տեղական գյուղմթերքների հումքային բազայի հիման վրա վերամշակման և արդյունավետ իրացման կազմակերպումը,

3) զբոսաշրջության զարգացումը` հաշվի առնելով համայնքների մի մասի բարենպաստ աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները,

4) համայնքում ներդրումներ կատարելու տեղացի արտագնա ձեռներեցների պատրաստակամությունը:

121. Վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավոր ներդրումների ներհոսքը սահմանափակող հիմնական գործոններն են.

1) Համայնքապետերը կարևորելով մասնավոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, դեռևս չունեն հստակ պատկերացում ներդրումների խրախուսման իրենց դերի վերաբերյալ,

2) մասնավոր ներդրումների համար տեղական ռեսուրսների, մասնավորապես հողի և արտադրական տարածքների հատկացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը,

3) գործարար նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ որակյալ աշխատուժի և մասնագետների պակասը:

 

5. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

5.1 Կրթության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

122. Կրթությունը բոլոր ժամանակներում էլ համարվել է պետության կայուն և հարաճուն զարգացումն ու բարեկեցությունը ապահովող հուսալի գրավականը, նրա քաղաքական ապավենն ու պատվարը:

123. Որպես հասարակության ամենազգայուն և ամենից շատ շահառուներ ունեցող ենթահամակարգ` կրթական ոլորտն իր մեջ ներառում է տվյալ հասարակությանը բնորոշ գրեթե բոլոր հիմնախնդիրները: Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ կարևորագույն տեղ է հատկացվում կրթական բարեփոխումներին:

124. Ժողովրդավարական և իրավական պետության կառուցումը, հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային միտումներին ինտեգրվելը անխուսափելիորեն պահանջում էին կրթական բարեփոխումներ, որոնց մեր նորանկախ հանրապետությունը ձեռնամուխ եղավ քայլ առ քայլ: Բարեփոխումների արդի փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակային կատարելագործմանը: Այդ նպատակով վերջին տարիներին մեկնարկել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ներառում են կրթության ոլորտը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները` մարդկային ներուժ, ծրագրամեթոդական ապահովում, նորմատիվ-իրավական դաշտ, ինստիտուցիոնալ համակարգ:

125. Ոլորտի զարգացման քաղաքականությունը պետք է համահունչ լինի ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը և բարեփոխումների արդյունքում նշանակալի ազդեցություն ունենա երկրում տնտեսական աճի, աղքատության կրճատման, անհավասարության մեղմման, էկոլոգիական անվտանգության ապահովման և մարդկային զարգացման գործընթացների վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:

126. Կոտայքի մարզի կրթության զարգացման տեսլականն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման համատեքստում:

1) կայուն տնտեսական աճի ապահովում

2) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն

3) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում

4) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում

5) հայապահպանություն:

127. Ներկայումս նախատեսվում է մշակել ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը:

128. Նախադպրոցական կրթություն: ՀՀ կրթության համակարգում նախադպրոցական կրթության ու դաստիարակության դերը հստակեցնելու և արդի պահանջների ոգուն համահունչ դարձնելու նպատակով վերջին տարիներին իրականացվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ: 2005 թ. ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որին համապատասխանեցվում և կատարելագործվում է ենթաօրենսդրական դաշտը: Արդեն մշակվել և կիրառության մեջ են մտցվել նախադպրոցական կրթության և երեխաների խնամքի չափորոշիչներն ու ծրագրերը: Պատշաճ ուշադրություն է ցուցաբերվում նաև մանկավարժական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը: Հաստատվել է նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որով սահմանվել են նախադպրոցական կրթության զարգացման ռազմավարական ուղղությունները:

129. Նախադպրոցական կրթությունը շարունակական կրթության համակարգի սկզբնական և բաղկացուցիչ մասն է: Այդ կրթության նպատակն է երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

130. Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պետությունը վերապահում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին, որոնք 1996 թ. անցել են համայնքային ենթակայության և հանձնվել են տեղական ինքնակառավարման մարմիններին:

131. Իրենց իրավասությունների և հնարավորությունների սահմաններում տեղական ինքնակառավարման մարմիններն որոշակի աշխատանք են կատարում նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականությունը տվյալ համայնքներում իրականացնելու ուղղությամբ: Սակայն անկախության առաջին տարիներին հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի (էներգետիկ ճգնաժամ, գործազրկություն, արտագաղթ, ֆինանսական ռեսուրսների սղություն և այլն) պատճառով նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հետևաբար նաև այդտեղ հաճախող երեխաների թիվը նվազել էր: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հետագա տարիներին նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը մերթ նվազում էր, մերթ աճում (Տես` Աղյուսակ 5.1):

132. Այնուհանդերձ, ինչպես վկայում են 2007-2009 թթ.-ի տվյալները, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը ոչ միայն կայունացման, այլև աճման միտում ունի:

133. Թեև վերջին տարիներին Հրազդանի թիվ 1, թիվ 3, թիվ 16, Բյուրեղավանի, Եղվարդի նախկինում գործող երեք մանկապարտեզներից մեկի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն այդ նույն ժամանակահատվածում մարզի մի շարք գյուղական համայնքներում նախկինում իրենց գործունեությունը կասեցրած նախադպրոցական հիմնարկները վերաբացվել են: 2010 թ-ի փետրվարի 1-ի տվյալներով մարզում գործում է 50 նախադպրոցական հաստատություն: Խմբերի թիվը կազմում է 189, նրանցում ընդգրկված երեխաներինը` 4876: Այլ խոսքով` մարզի մինչև 6 տարեկան երեխաների շուրջ 22%-ն է միայն ստանում նախադպրոցական կրթություն: Նախադպրոցական ուսումնական հաստատություններ չեն գործում մարզի 60 գյուղական համայնքներից 42-ում: Ընդ որում, դրանցից 28-ում առհասարակ շենքեր ու համապատասխան շինություններ չկան:

 

Աղյուսակ 5.1. Նախադպրոցական հաստատությունների գործունեությունը

 

.____________________________________________________________.

|                |Նախադպրոցական      |Հաճախող երեխաների      |

|                |հիմնարկների քանակը |     թիվը              |

|                |___________________|_______________________|

|                |2005|2006|2007|2008|2005 |2006 |2007 |2008 |

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ՀԱՅԱՍՏԱՆԻ       | 623| 623| 617| 643|47791|47308|49777|56398|

|ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |    |    |    |    |     |     |     |     |

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|Ք. ԵՐԵՎԱՆ       | 175| 172| 172| 168|21530|21371|22173|23845|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ԱՐԱԳԱԾՈՏՆ       |  25|  23|  17|  29|  782| 1471|  802| 2289|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ԱՐԱՐԱՏ          |  65|  72|  66|  71| 3679| 3725| 3904| 4597|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ԱՐՄԱՎԻՐ         |  52|  49|  53|  54| 3312| 3369| 3754| 3855|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ     |  44|  45|  45|  58| 2593| 2404| 2461| 3213|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ԼՈՌԻ            |  54|  56|  53|  54| 3179| 3283| 3221| 3373|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ԿՈՏԱՅՔ          |  50|  50|  50|  50| 3326| 2529| 3839| 4741|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ՇԻՐԱԿ           |  45|  45|  46|  47| 3378| 3271| 3516| 4047|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ՍՅՈՒՆԻՔ         |  52|  50|  55|  48| 3303| 3137| 3467| 3413|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ՎԱՅՈՑ ՁՈՐ       |  17|  17|  17|  16|  669|  778|  628|  658|

|________________|____|____|____|____|_____|_____|_____|_____|

|ՏԱՎՈՒՇ          |  44|  44|  43|  48| 2040| 1970| 2012| 2367|

.____________________________________________________________.

________________________

Աղբյուրները` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով». 2004-2006, 2008, ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներ

 

134. Փաստորեն, նախադպրոցական կրթությունը, կամա թե ակամա, վերջին տարիներին քաղաքային կյանքը բնութագրող չափորոշչի է վերածվել, և գյուղի երեխաները զրկվել են այդ կրթությունը ստանալու հնարավորությունից: Նախադպրոցական կրթության անմատչելիությունը գյուղական բնակավայրերում հիմնականում պայմանավորված է նախադպրոցական հաստատության բացակայությամբ, ինչպես նաև համայնքի բյուջեի սղությամբ: Սոցիալական և ֆինանսական գործոնները նախադպրոցական համակարգում չընդգրկվածության պատճառ են հանդիսանում նաև քաղաքային բնակչության առանձին շերտերի համար: Այդ ամենի հետևանքով հանրակրթական դպրոցի առաջին դասարան հաճախող երեխաները սկզբից ևեթ հայտնվում են մեկնարկային անհավասար պայմաններում:

135. Նախադպրոցական հաստատությունների առջև ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մասնավորապես.

1) Կապիտալ վերանորոգում - Նախադպրոցական հաստատությունների մեծ մասի շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում:

2) Անբավարար ջեռուցում - Կենտրոնական ջեռուցման համակարգը վաղուց չի գործում, և մանկապարտեզները հիմնականում ջեռուցվում են էլեկտրական սարքերի կամ վառելափայտի միջոցով, ինչը մեծ տարածքի պայմաններում այդքան էլ արդյունավետ չէ: Անբավարար ջեռուցման պատճառով նախադպրոցական հաստատություններից շատերը ձմռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են իրենց գործունեությունը:

3) Սնունդ - Թեպետ բոլոր նախադպրոցական հաստատություններում երեխաների համար կազմակերպվում է սննդի մատուցում, այնուամենայնիվ, սննդի տեսականին մնում է գրեթե միատարր: Անհրաժեշտ է մանկական սննդակարգում հիմնականում ընդգրկել կալորիականությամբ և սննդարարությամբ հագեցած սնունդ:

4) Գույք - Մանկապարտեզների օգտագործվող գույքը թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես մաշված է: Գրեթե բոլոր նախադպրոցական հաստատություններն ունեն փափուկ և կոշտ գույքի, ուսուցողական-դիդակտիկ պարագաների, խաղալիքների, խմբասենյակների և դահլիճների պատշաճ կահավորման անհրաժեշտություն:

5) Մասնագիտական կադրեր - Եթե հանրակրթության բնագավառում վերջին տարիներին իրականացվում են մանկավարժների վերապատրաստման ակտիվ միջոցառումներ, ապա նախադպրոցական ոլորտում կադրերի վերապատրաստման մակարդակը ամենևին չի համապատասխանում կրթության ռազմավարական ծրագրի ոգուն և բովանդակությանը: Թեպետ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղի միջոցով իրականացվում են վերապատրաստման որոշ միջոցառումներ, այնուամենայնիվ, դրանք սահմանափակ բնույթ են կրում: Բացի այդ, կարևոր է նաև համապատասխան կրթությամբ մասնագետ կադրերի ապահովման խնդիրը: Եթե գյուղական որոշ համայնքներում այդ խնդրի լուծման համար առանձին դժվարություններ կան` կապված տեղաբնակ մասնագետ կադրերի հետ, ապա քաղաքային համայնքներում կադրերի խնդիր չկա, և ցանկության դեպքում ոչ մասնագետ մանկավարժները կարող են փոխարինվել համապատասխան կրթությամբ կադրերով: Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն փաստը, որ մարզի 50 նախադպրոցական հաստատություններում աշխատող 296 դաստիարակ-մանկավարժներից համապատասխան որակավորում ունեն միայն 203-ը:

136. Հանրակրթություն, այդ թվում` հատուկ կրթություն: Ենթաոլորտի ընդհանուր նկարագիրը: Միջնակարգ կրթությունը հանդիսանում է կրթության հիմնական օղակը: Այդ իսկ պատճառով էլ պետական կրթական քաղաքականության մեջ այն դիտվում է իբրև գերակա ուղղություն: Հանրակրթության ոլորտ են ուղղվում կրթության և գիտության զարգացման համար նախատեսված ծախսերի զգալի մասը: Բարեփոխումների գերակշիռ մասը ևս իրականացվում է այդ ոլորտում:

137. Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի և մատչելիության ապահովումն է: Այս նպատակով վերջին տարիներին ձեռնարկված առանցքային քայլերից մեկն էլ անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թ-ին, և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից սկսվել է եռամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը և առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ստեղծումը: Ծրագիրն ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում, կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը: Ծրագրի ընդունումը կարևորվում է այն հիմնավորմամբ, որ ավագ դպրոցը դիտվում է որպես «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակ:

138. Ստեղծելով սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղություն և ճկուն կրթական ծրագրի միջոցով արձագանքելով աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին` ավագ դպրոցը նպատակ ունի մոտ ապագայում ոչ միայն նպաստել հանրակրթության որակի բարձրացմանը, այլև իրականացնելու իր բուն առաքելությունը` սովորողների հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորության և ինքնուրույն կյանք վարելու պատրաստվածության ապահովում:

139. Անցումն ավագ դպրոցներին իրականացվելու է աստիճանաբար: Այդ ծրագրի շրջանակներում 2009 թ-ի սեպտեմբերի 1-ից գործում են Հրազդանի թիվ 1, թիվ 10, թիվ 13, Եղվարդի թիվ 1, Գառնիի թիվ 2 ավագ դպրոցները: Տվյալ գոտիներում ընդգրկված Հրազդանի թիվ 2, թիվ 4, թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9, թիվ 11, թիվ 12, թիվ 14, Եղվարդի թիվ 2, թիվ 3, Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցները նոր ուսումնական տարում ունենալու են 11-րդ դասարաններ, իսկ 2010 թ-ի սեպտեմբերի մեկից վերակազմավորվելու են որպես հիմնական դպրոցներ: Նոր Երզնկայի, Գողթի, Գեղարդի, Հրազդանի թիվ 7 միջնակարգ և Գառնի բանավանի հիմնական դպրոցները պահպանելու են իրենց կարգավիճակը: Այդ մոտեցումը, կարծես թե, կասկածի տակ է դնում գյուղական գոտիներում պատշաճ մակարդակի ավագ դպրոցների ստեղծումը, սակայն անուրանալի է, որ մյուս կողմից էլ, դրանով իսկ հաշվի են առնվում գյուղական համայնքների առանձնահատկությունները (բնակավայրերի միջև եղած հեռավորություն, ճանապարհների որակ, սոցիալ-տնտեսական խնդիրներ և այլն):

140. 2010-2011 ուսումնական տարվանից ավագ դպրոցների ցանցն ընդլայնվելու է և այդ ցանցի մեջ ընդգրկվելու են նաև Չարենցավանի թիվ 1, Բյուրեղավանի թիվ 1, Նոր Հաճընի թիվ 2, Աբովյանի թիվ 1, թիվ 4 և թիվ 6 դպրոցները:

141. Բարելավվել է նաև հանրակրթությանը հատկացվող պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ի հաշիվ դպրոցների օպտիմալացման և ուսուցիչների շաբաթական միջին ծանրաբեռնվածության բարձրացման:

142. 2008 թ. Կոտայքի մարզի հանրակրթության ոլորտի բյուջետային ծախսերը 2005 թ-ի համեմատ աճել են գրեթե 52.6%-ով:

 

Աղյուսակ 5.2. Կոտայքի մարզում 2005-2008 թթ. կրթության ոլորտին ՀՀ պետական բյուջեից հատկացումների դինամիկան

 

հազ. դրամ

.______________________________________________________________________

|Հ/Հ|Կրթության ոլորտ  |  2006 թ.|  %  |  2007 թ.|  %  |  2008 թ.| %   |

|___|_________________|_________|_____|_________|_____|_________|_____|

|1  |Հանրակրթություն  |3331740.7|117.7|3881111.7|116.5|4410467.2|113.6|

|___|_________________|_________|_____|_________|_____|_________|_____|

|2  |Հատուկ կրթություն| 133620.4|119.9| 144468.8|108.1|  89683.2| 62.1|

|___|_________________|_________|_____|_________|_____|_________|_____|

|3  |Արտադպրոցական    |  16338.8|107.6|  18116.6|110.9|  23391.4|129.1|

|   |դաստիարակություն |         |     |         |     |         |     |

|___|_________________|_________|_____|_________|_____|_________|_____|

|4  |Ընդամենը         |3481699.9|117.8|4043697.1|116.1|4523542.3|111.9|

.______________________________________________________________________

._____________________________________.

|Հ/Հ|Կրթության ոլորտ  |  2009 թ.|  %  |

|___|_________________|_________|_____|

|1  |Հանրակրթություն  |5793624.0|131.1|

|___|_________________|_________|_____|

|2  |Հատուկ կրթություն| 104841.7|117  |

|___|_________________|_________|_____|

|3  |Արտադպրոցական    |  28707.2|122  |

|   |դաստիարակություն |         |     |

|___|_________________|_________|_____|

|4  |Ընդամենը         |5926872.9|131  |

._____________________________________.

_______________________

Աղբյուրը` ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության տվյալներ

 

143. Հանրակրթության որակի ապահովման գործում զգալի դեր են կատարում տարեցտարի աճող ֆինանսական հատկացումները: Կոտայքի մարզում 2008 թ.-ին մեկ աշակերտին ընկնող տարեկան միջին գումարը կազմել է 120910 դրամ, որը գրեթե 75.6%-ով ավելին է 2005 թ. մեկ սովորողին ընկնող գումարի չափից (68841 դրամ): Զգալիորեն աճել է նաև մանկավարժների միջին աշխատավարձը: 2008 թ-ին այն կազմել է 78.900 դրամ, 2009 թ-ին` 107687 դրամ: Համեմատության համար նշենք, որ մանկավարժների միջին աշխատավարձը 2005 թ-ին կազմել է 50 425 դրամ: Փաստորեն, չորս տարվա ընթացքում մարզի մանկավարժների միջին աշխատավարձն աճել է ավելի քան երկու անգամ:

144. 2008-2009 ուստարում Կոտայքի մարզում գործել են 106 հանրակրթական ուսումնական հաստատություններ, այդ թվում` 2 հատուկ և 1 երեկոյան դպրոց: Հանրակրթական ուսումնական հաստատություններից 103-ը, այդ թվում` նաև երկու հատուկը, գործել են մարզպետարանի, իսկ Աբովյանի կրթահամալիրը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ներքո: Ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ են Կոտայքի երեկոյան, Հրազդանի «Բացվող այգ» հիմնական և Նաիրիի ոչ պետական միջնակարգ դպրոցները: Հանրակրթական ծրագիր է իրականացնում նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրը, որը ռազմական թեքումով գիշերօթիկ հաստատություն է:

145. 2007-2008 ուսումնական տարվանից Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 1 հատուկ դպրոցը վերանվանվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը, ուստի հատուկ դպրոցների թիվը մեկով նվազել է: 2009-2010 ուսումնական տարում փոխվել է նաև Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ/օժանդակ/ դպրոցի կարգավիճակը, քանի որ այն ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է` միանալով Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցին: Վերջինիս կազմում հետայսու կգործի հատուկ կրթության առանձնացված ստորաբաժանում: Ներկայումս մարզում գործում է մեկ հատուկ դպրոց: Աշխատանքներ են տարվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցում կազմակերպելու ուղղությամբ: Քննարկվում են ներառական կրթության զարգացման հեռանկարները:

146. Վերջին տարիների ընթացքում նկատվում է առաջին դասարան ընդունվողների թվի կայունացում: Այսպես, եթե 2007-2008 ուսումնական տարում մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան էին հաճախում 3097 երեխա, ապա 2008-2009 ուսումնական տարում այդ թիվը կազմել է 3088, ինչը ընդամենը 9 աշակերտով է պակաս նախորդ տարվանից: 2009-2010 ուսումնական տարում առաջին դասարան են ընդունվել 3448 աշակերտ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 360-ով: Դա պայմանավորված է ոչ միայն ծնելիության աճով, այլ նաև ուրիշ գործոններով (նախորդ տարի դպրոց չհաճախող աշակերտների, այլ մարզերից կամ արտերկրից տեղափոխվածների ընդունելության և այլ պատճառներով):

147. Ինչ վերաբերում է ուսուցիչ-աշակերտ թվաքանակի հարաբերակցությանը, ապա այն 2004-2005 թթ. համեմատ փոքր-ինչ նվազել է` 13.8-ի փոխարեն 2005-2006 ուսումնական տարում կազմելով 12.5: (Տես աղյուսակ 5.3)

148. Նվազման միտումը շարունակվել է նաև հետագայում (տե՛ս աղյուսակ 4), սակայն 2008-2009 թթ-ին այդ թիվը կայունացել է` մարզպետարանի ենթակայության հանրակրթական հաստատություններում կազմելով 10.5:

 

Աղյուսակ 5.3. ՈՒսուցիչ-աշակերտ թվաքանակի հարաբերակցությունը ՀՀ մարզերում

 

._________________________________________________________________.

| Մարզ      |      2004-2005 ուս.տարի  |     2005-2006 ուս.տարի   |

|           |__________________________|__________________________|

|           |Աշակերտ-|ՈՒսու-|Հարաբերակ-|Աշակերտ-|ՈՒսու-|Հարաբերակ-|

|           |ներ     |ցիչներ|ցություն  |ներ     |ցիչներ|ցություն  |

|___________|________|______|__________|________|______|__________|

|Երևան      |  139539| 10948|  12.7    |  135283| 11193|      12.1|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Արագածոտն  |   23848|  2569|   9.3    |   25356|  2838|       8.9|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Արարատ     |   44651|  5693|   7.8    |   43831|  3272|      13.4|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Արմավիր    |   44707|  3431|  13.0    |   45025|  3565|      12.6|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Գեղարքունիք|   42265|  3894|  10.9    |   41539|  3833|      10.8|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Լոռի       |   43952|  3693|  11.9    |   42614|  3776|      11.3|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Կոտայք     |   42760|  3106|  13.8    |   41398|  3313|      12.5|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Շիրակ      |   48355|  4654|  10.4    |   46909|  4549|      10.3|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Սյունիք    |   21831|  2538|   8.6    |   20896|  2530|       8.3|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Տավուշ     |   19068|  1794|  10.6    |   18684|  1940|       9.6|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Վայոց Ձոր  |   10208|   941|  10.8    |    9781|   912|      10.7|

|___________|________|______|__________|________|______|__________|

|Ընդամենը   |  481184| 43261|  11.1    |  471316| 41721|      11.3|

._________________________________________________________________.

___________________________

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով. 2001-2005, 2006:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2010
N 609-Ն
Որոշում