030.0187.101298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով` որոշում եմ.
1. 1998 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`
ա/ «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
բ/ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
գ/ «Բնապահպանական վճարների մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը.
դ/ «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ե/ «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /երկրորդ ընթերցում/.
զ/ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
է/ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /երկրորդ ընթերցում/.
ը/ «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ապահովադիրներին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկված տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
թ/ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժ/ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժա/ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժբ/ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժգ/ «Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժդ/ «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
10 դեկտեմբերի 1998 թ.
ՆՀ-187