Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0756.070611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2011 թվականի N 756-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հուլիսի 27-ի N ԱՐԱԴ /0521/02/09 և 2011 թվականի փետրվարի 8-ի N ԱՐԱԴ /0990/02/10 վճիռների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի չգործող պոմպակայանից դեպի Եղիպատրուշ գյուղ գնացող անավարտ ոռոգման ջրագծի խողովակաշարը` 12150 գծամետր, այդ թվում` 250 մմ տրամագծով` 180 մետր երկարությամբ, 325 մմ տրամագծով` 40 մետր երկարությամբ, 500 մմ տրամագծով` 7000 մետր երկարությամբ և 530 մմ տրամագծով` 4930 մետր երկարությամբ, 113329000 դրամ արժեքով գույքը (այսուհետ` գույք) ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2011
N 756-Ա
Որոշում