Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ԱՍՏՐԱԽԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0512.060611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2011 թվականի N 512-Ա

 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ԱՍՏՐԱԽԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին 2011 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Աստրախան (Ռուսաստանի Դաշնություն)` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստին մասնակցելու համար:

2. Ա. Սարգսյանի, Հ. Հունանյանի և Ա. Օսիկյանի` Աստրախան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստրախան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.06.2011
N 512-Ա
Որոշում