Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ...

 

 

040.0732.020611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2011 թվականի N 732-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի

N 732-Ն որոշման

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար և ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը:

Դեռևս 2000 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Այնուհետև` 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թվականին` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետ` ՏՏԶԱԽ), որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: ՏՏԶԱԽ-ը հանդիսանալով կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անց է կացնում տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ:

Հայաստանի Հանրապետության ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ, Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկատելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը» և այլն:

Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը կազմակերպումը:

2010 թվականի հայաստանյան ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 55.1 մլրդ դրամ:

Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 197 ՏՏ-ի ընկերություններ, որոնցից 72-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ-ի արտադրանքի շուկայի մոտ 37 տոկոսը): Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ-ի շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ:

ՏՏ-ի ոլորտի ընկերությունների շուրջ 39 տոկոսի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի, քան 20 երկրներ: 2010 թվականի ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 21.5 մլրդ դրամ: Արտահանման ծավալների շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 19 տոկոսը` Եվրամիության երկրներին, 8 տոկոսը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին:

2010 թվականի դրությամբ ՏՏ-ի ոլորտում ներգրավված է մոտ 5000 մասնագետ:

Այնուամենայնիվ հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չի կարելի համարել:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր` ընտրված թիրախային ՏՏ-ի շուկաներում, ինչպես նաև ունենալ զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն: Այս նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ-ի ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ-ի արտադրանք և ծառայություններ տրամադրող երկիր:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը:

2010 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները`

. «ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և կազմակերպությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում» միջոցառման շրջանակներում վարվել են հարցազրույցներ 222 ՏՏ-ի ընկերությունների հետ: Ստացված արդյունքները մշակվել և ամփոփվել են, որի հիման վրա հաշվարկվել են ՏՏ-ի ոլորտի հիմնական ցուցանիշները և պատրաստվել 2010 թվականի ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունը:

. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակներում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

2010 թվականի հոկտեմբերի 29-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ամենամյա «ԴիջիԹեք-2010» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանը և այլոք:

2010 թվականի հուլիս ամսից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (այսուհետ` ԻՏՁՄ) կողմից մեկնարկվեց «ԴիջիԹեք-2010» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների իրականացումը: Նշենք, որ ցուցահանդեսն ավանդական դարձած, ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005 թվականից:

2010 թվականի հուլիս ամսին ԻՏՁՄ-ի աշխատանքներն ուղղված էին միջոցառման համագործակիցների ձեռքբերմանը, որի արդյունքում համագործակցություն հաստատվեց շուրջ 25 ինֆորմացիոն հովանավորների հետ: Մշակվեցին միջոցառման մասնակցության պայմանները և կազմակերպվեցին հանդիպումներ ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ:

2010 թվականի օգոստոսի 23-ին ԻՏՁՄ-ի և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվեց միջոցառման տարածքի վարձակալության պայմանագիրը: ԻՏՁՄ-ի կողմից պատրաստվել է հատակագծի քարտեզը:

2010 թվականի սեպտեմբեր ամսին ԻՏՁՄ-ն մեկնարկեց հասարակական իրազեկման աշխատանքները, մասնավորապես, պատրաստվեց «ԴիջիԹեք-2010» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսի գովազդային հոլովակը, կազմակերպվեցին հեռուստահաղորդումներ «Երկիր-մեդիա» հեռուստաալիքով, ինչպես նաև կազմակերպվեց մամլո ասուլիս` միջոցառման Պլատինե հովանավոր «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության և Գլխավոր հովանավոր թայվանյան «Դ-Լինկ Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ:

Անցած տարիների համեմատ այս տարի արձանագրվել է ցուցահանդեսի այցելուների աննախադեպ աճ. ցուցահանդես այցելեց 15000 մարդ, իսկ ցուցահանդեսին մասնակցել են 68 միջազգային և տեղական ընկերություններ, որոնց աճը նախորդ տարիների համեմատ կազմել է 30 տոկոս: Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել ցուցահանդեսում նորաստեղծ ընկերությունների մասնակցությանը: Աջակցություն է ցուցաբերվել 12 նորաստեղծ ընկերությունների: Ցուցահանդեսը լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները մուտք գործեն շուկա և կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները:

«Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակներում վենչուրային համաժողովի «Բիզնես համագործակցության աջակցման» մրցույթի (այսուհետ` ԲՀԱ) կազմակերպման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները`

2010 թվականի օգոստոսի 23-ին հայտարարվել է ԲՀԱ-ի մրցույթը: Այն ուղղված է խթանելու մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գործընկերությունը գիտահետազոտական ոլորտում` երկու կողմերի համար տնտեսապես փոխշահավետ նոր հնարավորություններ զարգացնելու նպատակով: Ընդհանուր առմամբ, ներկայացվել են տեղեկատվական, բարձր և բիոտեխնոլոգիաների ոլորտներին առնչվող 18 առաջարկ: Կազմավորվել է տեխնիկական և գործարար մասնագետներից կազմված գնահատող խումբ, որտեղ ներգրավված են տեղական և ԱՄՆ-ի մասնագետներ: Գնահատման արդյունքներն ամփոփվել են 2010 թվականի նոյեմբերի ընթացքում:

Գնահատման արդյունքում ընտրվել են կիսաեզրափակիչ փուլ անցնող առաջարկները, որոնց համար 2010 թվականի նոյեմբեր ամսին կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների հետ մեկտեղ, թիմերն ստացել են անհատական խորհրդատվություն` Վենչուրային համաժողովում իրենց ծրագրերի ներկայացումները պատրաստելու վերաբերյալ: Վենչուրային համաժողովը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին:

Ընտրված ծրագրերը 2010 թվականի հուլիսի 5-ին և 6-ին ներկայացվել են «Տեխնոլոգիական ձեռներեցություն» գործնական սեմինարին` ԱՄՆ-ի փորձագետներից կազմված հանձնաժողովին: Սեմինարի ժամանակ թիմերն ստացել են բարձր որակի անհատական բիզնես խորհրդատվություն: Հանձնաժողովն ընտրել է 2 ծրագիր, որոնց տրամադրվել են Գործուղման դրամաշնորհներ ԱՄՆ այցելելու` հնարավոր ներդրողների և գործընկերների հետ կապեր հաստատելու նպատակով: Հաղթող ծրագրերն են`

1) Ռադիոֆիզիկայի ինստիտուտ. «Ալեհավաքների չափման համալիր լուծումների նախագծում».

2) Ինդաստրիալ Թեքնոլոջիս. «Արևի էներգիայով տաքացման համակարգեր»:

«ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2010 թվականի փետրվարի 26-28-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում անցկացվել է «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» խորագրով 2010 թվականի առաջին հանդիպում-քննարկումը, որի նպատակն էր ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները: Ֆորումի օրակարգում ընդգրկված էին նաև ֆինանսավարկային, տուրիզմի, առևտրի և պահեստավորման, առողջապահական, դեղագործության և դեղաբժշկության, ինչպես նաև տրանսպորտային կազմակերպություններում զարգացող տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՀՏ) կիրառման հարցեր: Այս անգամ ֆորումն ընդլայնել է իր շրջանակները և անդրադարձել ոչ միայն ՏՀՏ-ի ոլորտում եղած խնդիրներին, այլև ՏՀՏ-ի կիրառությանը` տնտեսության այլ ոլորտներում: Ֆորումին ներկա էին ՏՀՏ-ի 60 ընկերությունների շուրջ 100 ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա մասնակցություն, ինչպես նաև շուրջ 20 լրագրող:

2010 թվականի հունիսի 12-13-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հանգստյան տանն անցկացվեց «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» խորագրով 2010 թվականի երկրորդ հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին` կրթության և աշխատուժի զարգացման ոլորտում: 2-օրյա քննարկումների արդյունքում հիմնախնդրի վերաբերյալ մշակվեցին հետևյալ առաջարկությունները` «Կրթական պրոցեսի մասնակիցների (դասախոսներ, ուսանողներ, պետական կառավարման մարմիններ) մոտիվացիայի և հավակնությունների բարձրացման խնդիրներ», «Կրթական ծառայությունների մատակարարների (բուհեր) և պատվիրատուների (բիզնես, համապատասխան պետական կառույցներ, ծնողներ) կապի ձևավորում», «Ինչպես վերականգնել բուհերը` որպես գիտահետազոտական կենտրոններ», «Պրոֆեսիոնալ և շարունակական կրթություն». «Կրթությունը բանակում և օտար լեզվի խնդիրները», որոնց իրականացման համար որոշվեց հետագա քայլերը: Ֆորումին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ՏՀՏ-ի արտերկրյա և հայաստանյան շուրջ 50 ընկերություններ, բիզնեսի, այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 100 ներկայացուցիչներ:

2010 թվականի հոկտեմբերի 9-10-ը ՏՀՏ-ի լիդերների հանդիպում-ֆորումն առաջին անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում` «Արմենիա» հյուրանոցային համալիրում: Այն նվիրված էր Հայաստանի մարզերում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման խնդիրներին: Ֆորումում ելույթներով հանդես եկան` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը (տեխնոլոգիական ձեռներեցության ներդրման խնդիրներ), ԼՂՀ-ի տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը (տեխնոլոգիական զարգացման և կիրառման խնդիրներն Արցախում), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը (տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման հնարավորություններ), «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Չոբանյանը (էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ): Այնուհետև անցկացվեցին քննարկումներ կլոր-սեղանների շրջանակներում հետևյալ թեմաներով` Հեռահաղորդակցության խնդիրներ (փակ քննարկում), Տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության համար (հանքաարդյունաբերություն, էներգետիկա, սննդի մշակում և այլն), Կրթություն, Անվտանգության համակարգերում տեխնոլոգիական լուծումների ներդրման խնդիրներ (փակ քննարկում), Հեռաբժշկություն, Էլեկտրոնային կառավարման ներդրման խնդիրներ: Ֆորումին մասնակցեցին ԼՂՀ-ի տնտեսական զարգացման նախարարը, ինչպես նաև ՏՀՏ-ի հայաստանյան շուրջ 50 ընկերություններ, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 80 ներկայացուցիչներ:

2010 թվականի դեկտեմբերի 17-19-ը Աղվերանի «Աղվերան» հանգստյան տանը կայացավ ՏՀՏ-ի լիդերների հերթական հանդիպում-ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում Էլեկտրոնային առևտրի (E-commerce) զարգացման հիմնախնդիրներին: Հանդիպման բացումը կատարեց Հովհաննես Ավոյանը և ներկայացրեց քննարկման օրակարգային առաջին հարցը: Հանդիպման ընթացքում քննարկված թեմաներն են` «Էլեկտրոնային փողերի կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում», որը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատող Սամսոն Ղազարյանը, «Էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորությունն էր Հայաստանի Հանրապետությունում», «Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները» ներկայացրեց ԷԿԵՆԳ-ի ընկերության տնօրեն Ա. Ղուլյանը, «Էլեկտրոնային առևտրում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները թեման» ներկայացրեց «Օվերոլ Սոլուշընզ» ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանը, «Ինտերնետ վճարային համակարգեր», «Էլեկտրոնային առևտրում լոգիստիկայի, տեխնիկական ապահովման և անվտանգության խնդիրները» ներկայացվեցին «Հայփոստ» և միջազգային փոխանցումներ իրականացնող «DHL» (ԴիԷյչԷլ) և «FedEx» (ՖեդԷքս) ընկերությունների կողմից:

Հանդիպում-ֆորումն ամփոփեցին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը և ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը: 2-օրյա քննարկումներին ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից, բանկային և վճարային համակարգերի, հեռահաղորդակցության ոլորտի, փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող և ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները:

«Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների միջոցով բարձրացվել է հասարակության իրազեկվածությունը և ամրապնդվել են ոլորտի ներքին կապերը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու հանրության միջև առավել լայն կապերի ամրապնդման համար: «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» հանդիպումներին մասնակցել են ոլորտի մոտավորապես 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ, 15 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 15 լրագրող:

. «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակներում իրականացվել են «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հիմնում» և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» միջոցառումները:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» ծրագրի իրականացման նպատակով տարվել են կենտրոնի տարածքի նախագծման աշխատանքներ, ճշգրտվել կենտրոնի նախագիծը և շինարարության նախահաշիվը: 2010 թվականի ապրիլ ամսին հայտարարվել էր կենտրոնի տարածքի շինարարական մրցույթ, սակայն բավարար քանակի դիմումներ չստանալու պատճառով որոշվել էր երկարաձգել մրցույթը: Այնուհետև 2010 թվականի օգոստոս ամսին անց է կացվել կրկնակի մրցույթ, ընտրվել կենտրոնի տարածքի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն: Սկսվել են կենտրոնի վերանորոգման աշխատանքները` Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում, որոնք արդեն ավարտվել են:

Նշված աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել են. NET (դոթ նետ), MS Project (էմ-էս փրոջեքթ) 2007, SQL Server (Էս-Քյու-Էլ սերվեր), Share Point (շեյր փոյնթ), MS Systems (Էմ-Էս սիսթեմս), ինչպես նաև վաճառքի հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, որոնց մասնակցել է մոտավորապես 65 ՏՏ-ի ընկերությունների 170 աշխատող, ինչպես նաև 50 ուսանող և նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը նաև հանդիսացել է Մայքրոսոֆթի տարեկան մի շարք միջոցառումների հիմնական կազմակերպիչ: Այս միջոցառումների շարքին են դասվում Ծրագրավորողների օրը, Նորարարության օրը, ինչպես նաև «Երևակայության գավաթ» մրցույթը:

Ծրագրավորողների օրվա ընթացքում ներկայացվել են Մայքրոսոֆթի SharePoint (շեյր փոյնթ) 2010, Silverlight 4 (սիլվերլայթ), Windows Phone 7 Series (ուինդոուս ֆոն 7 սերիս), Visual Studio 2010 (վիժուալ ստուդիո), և Team Foundation Server 2010 (թիմ ֆոունդայշն սերվեր) տեխնոլոգիաները և պլատֆորմները: Ավելի, քան 130 մասնակից ՏՏ-ի ընկերություններից, հեռահաղորդակցման ոլորտից, բանկերից, ինչպես նաև ուսանողներ մասնակցել են այս միջոցառմանը:

Նորարարության օրը համախմբեց ավելի, քան 150 ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությունից, ՏՏ-ի, հեռահաղորդակցման, կրթության, բանկային և այլ ոլորտներից: Քննարկման հիմնական թեմա հանդիսացավ «Cloud Computing» (քլաուդ քոմփյութինգ) նոր գաղափարը և դրա կիրառումը Հայաստանում:

«Երևակայության գավաթը» Մայքրոսոֆթի կողմից ուսանողների համար կազմակերպվող տարեկան տեխնոլոգիական մրցույթ է, որի հիմքում ընկած են Մայքրոսոֆթ տեխնոլոգիաները, և, որը խթանում է երիտասարդներին օգտագործել իրենց նորարարական կարողություններն ու երևակայությունը համաշխարհային խնդիրների լուծման համար: «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը Հայաստանի պատասխանատուն է այս համաշխարհային մրցույթի հինգ ուղղություններից մեկի` ծրագրերի նախագծման (Software Design (սոֆուեյր դիզայն) կազմակերպման համար: Այս տարի մրցույթի վերջին փուլ էին անցել երկու թիմ «Brainstorm» («Բրեյնսթորմ») և «Casper» (»Կասպեր»), որոնցից լավագույն ճանաչվածը` «Casper»-ը (»Կասպեր») մասնակցել է Վարշավայում հուլիս ամսին կայացած միջազգային մրցույթին:

Մշակվել է երիտասարդական նորարարական գաղափարների մրցույթի` ՏՏ-ի ծրագրերի Փոքր դրամաշնորհների մրցույթի փաթեթը: Մրցույթը հայտարարվել է 2010 թվականի նոյեմբեր ամսին:

«Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հիմնում» միջոցառման շրջանակներում իրականացվել է կենտրոնի տարածքի շինարարական աշխատանքների նախագծում: Մշակվել է կենտրոնի շինարարական աշխատանքների նախագիծը, պատրաստվել են շինարարական-վերանորոգման աշխատանքների նախահաշիվը` նկատի ունենալով կենտրոնի տարածքի նախագծով նախատեսված աշխատանքների իրականացումը, և կահավորանքի նախահաշիվը` նկատի ունենալով կենտրոնում բնականոն ուսումնական պրոցեսի ապահովման անհրաժեշտությունը:

Հնդիկ գործընկերների կողմից հայտարարվել և ամփոփվել են կենտրոնի ուսումնական նյութերի, համակարգչային սարքավորումների և ցանցի տեղադրման մրցույթները: ՈՒսումնական նյութերն արդեն ներմուծվել են Հայաստան, համակարգչային սարքավորումները` առաքվել 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Իրականացվում է կենտրոնի դասախոսական անձնակազմի վերապատրաստումը Հնդկաստանում հետևյալ ուղղություններով`

. կիրառական ծրագրավորում,

. ծրագրավորում անլար և բջջային համակարգերում,

. VLSI (Վի-Էլ-Սի-Այ) դիզայն,

. տեղեկատվական համակարգեր և կիբերանվտանգություն,

. համակարգչային ծրագրային ապահովման մշակում,

. ներկառուցված համակարգերի նախագծում:

Դասախոսների առաջին խումբը (երեք անձի) ավարտել է վերապատրաստումը օգոստոս ամսին: Կատարվել է երկրորդ խմբի մասնակիցների ընտրությունը (հինգ անձի), որոնք գործուղվել են Հնդկաստան` օգոստոսի 23-ին: Վերապատրաստման դասընթացներն ավարտվել են 2011 թվականի փետրվար ամսին:

Առաջին խմբի դասախոսների կողմից մշակվել են փորձնական կարճաժամկետ դասընթացների ծրագրեր հետևյալ թեմաներով`

- C#-ով ծրագրավորում: Դասընթացի հիմնական նպատակն է ծանոթացնել ուսանողներին C#-ի հետ, սովորեցնել ստեղծել C#-ով ծրագրեր, հասկանալ օբյեկտակողմնորոշված ծրագրավորումը (OOP) C#-ով, օգտագործել որոշ .NET Framework (դոթ նետ ֆրեյմուորք) գրադարանի կարգեր:

- Համակարգչային ցանցերի կազմակերպում և անվտանգություն: Դասընթացի հիմնական նպատակն է ծանոթացնել ուսանողներին ցանցերի ֆիզիկական կառուցվածքի և ճարտարապետության, ցանցային հաղորդակարգերի, ինչպես նաև ցանցերի անվտանգության մոդելների և մեթոդների հետ:

- Վեբ տեխնոլոգիաներ: Դասընթացի հիմնական նպատակն է ծանոթացնել ուսանողներին վեբ տեխնոլոգիաների և վեբ ծրագրավորման հիմունքների հետ` ներառյալ HTML (Էյչ Թի Էմ Էլ), JavaScript (ՋավաՍքրիպտ), PHP (Փի Էյչ Փի), XML (Իքս Էմ Էլ) և Ajax (Էյջաքս):

«Միջազգային ՏՏ-ի կազմակերպությունների հետ (Ինթել, ԷյչՊի) «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մշակում» միջոցառումն իրականացվում է Ինթել և ԷյչՊի կազմակերպությունների հետ համատեղ: 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց ՏՀՏ-ի ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որտեղ դիտարկվում են ենթակառուցվածքի, կադրերի, կրթության, վենչուրային ֆինանսավորման և կարևոր այլ խնդիրներ: Ռազմավարության նպատակներից են նաև էականորեն ավելացնել համակարգիչների օգտագործումը և ինտերնետի հասանելիությունը Հայաստանում: Այս նպատակին հասնելու համար մշակվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որի նպատակներն են`

. ապահովել բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիությունը և հասանելիությունը,

. պատրաստել համակարգչային տեխնիկային և համապատասխան ծրագրային փաթեթներին տիրապետող աշխատուժ,

. մեծացնել ինտերնետի հասանելիությունն ազգաբնակչության համար և խթանել էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը բնակիչների կողմից,

. նվազեցնել ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների տարածումը:

Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները`

. ամբողջ հանրապետության տարածքով կատարվել է վաճառակետերի քարտեզագրում, նախնական ընտրություն, որը կապահովի երկրի 100 տոկոսանոց ծածկույթ, մշակվել են դասընթացներ` ընտրված վաճառակետերի աշխատողների վերապատրաստման համար,

. մշակվել և մշակվում է բազմատեսակ բովանդակություն, որը կներդրվի համակարգիչների մեջ` բարձրացնելու բնակչության էլեկտրոնային գրագիտության մակարդակը: Ինտերնետ մատակարարների կողմից անվճար կարճաժամկետ ծառայությունների տրամադրման մասով բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Միաժամանակ բանակցություններ են տարվում Մայքրոսոֆթի հետ` ծրագրին հատուկ պայմաններով օպերացիոն համակարգերի տրամադրման մասով,

. նախապատրաստվել է ծրագրի գործառնական ձեռնարկը` Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկի համար: Ներկայումս այն ներկայացվել է Համաշխարհային բանկ, որի կողմից այն հաստատվելուց հետո կհստակեցվեն ծրագրի հիմնական փուլի իրականացման սկզբունքները,

. մի շարք բանկերի հետ քննարկվել են մասնակցության հնարավորությունները: Հիմնական փուլում նախատեսվում է բանկերի թիվը հասցնել մինչև 5 բանկի: Բանակցությունները դեռևս շարունակվում են,

. մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը, որը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերին (նախապայմանը` Համաշխարհային բանկի (այսուհետ` ՀԲ) հաստատում), ծրագիրը գտնվում է փորձնական փուլում և իրականացվում է տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում` HP (Էյչ Պի), Unicomp (Յունիքոմփ), BeeLine (ԲիԼայն), Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (CIT), Fine (Ֆայն), UCOM (Յուքոմ) և այլն: Մինչև 2010 թվականի վերջը վաճառվել է առնվազն 17000 համակարգիչ,

. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, որով Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի «Բաղադրիչ 1»-ով նախատեսված 65.5 մլրդ դրամ գումարն ավելացվում է 1.0 մլրդ դրամով, և այն հատկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` «Համակարգիչ` բոլորի համար» ծրագրի սպառողական վարկավորման նպատակով:

ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումն ուղղված է հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացմանը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանմանը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրմանը երկրում, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավմանը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիության և հասանելիության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության մակարդակի բարձրացմանը, տնային տնտեսություններում համակարգչային հագեցվածության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումներն ապահովում են նշված արդյունքները:

 

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները

 

ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես ել սուբյեկտիվ գործոններով: Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, ներդրման և զարգացման խնդիրները, ՏՏ-ի ոլորտում ներդրումների խթանման և կազմակերպությունների ապրանքների ու ծառայությունների տեղական և միջազգային շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, գործարար և տեխնիկական խորհրդատվության ստացման և կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի մասնավոր հատվածի և կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը, սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության խթանման մեխանիզմների անբավարարությունը և (կամ) համապատասխան հմտությունների պակասը:

Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2011 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» N 58 արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 380-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի կայացմանն աջակցելն է: Մասնավորապես`

1) ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ-ի ոլորտի և տեղեկատվական հասարակության զարգացմանը.

2) ամրապնդել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ինչպես նաև ապահովել հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում և, հատկապես, աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում.

3) տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության զարգացմամբ ապահովել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճը, եկամուտների բարձրացումը և գիտելիքահենք տնտեսության կայացումը:

6. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում հիմնական խնդիրների և մարտահրավերների, ռազմավարական զարգացման հեռանկարների և վերջին տարիներին գրանցած նվաճումների բացահայտումը և այն ներկայացնելը.

2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանումը, որի արդյունքում` արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը, Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը.

3) ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը երկրում, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը` հասցնելով այն զարգացած երկրների վարկանիշի մակարդակին.

4) Սիսկոյի տարածաշրջանային ակադեմիայի հիմնումը Հայաստանում, ՏՏ-ի դասընթացների կազմակերպումը, Սիսկոյի հետ ստորագրված հուշագրով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը, Ինթել կազմակերպության հետ համատեղ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների իրականացումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

7. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում ու արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը`

1) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով առաջնային խնդիրներից է հանդիսանում արտերկրում և Հայաստանում ոլորտը ներկայացնելը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, միջազգային ՏՏ-ի կազմակերպություններին անդամակցումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.

2) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում ու արտերկրում, հասարակության իրազեկումը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և տպագրում: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները: Դրանք կհանդիսանան կարևոր գործիք ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտն ամփոփ և դիտարժան ներկայացնելու, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ-ի ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման և հետագա զարգացման ռազմավարության մշակման համար.

3) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը միջազգային և տեղական շուկաներում` խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթնաժողովներում հանդիսանում է կրիտիկական գործոն Հայաստանի` որպես ՏՏ-ի երկրի վարկանիշը ձևավորելու, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունները և ձեռքբերումները ցուցադրելու, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթները և ծառայությունները ներկայացնելու ու բիզնես կապեր ստեղծելու, միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ-ի ապրանքային նշանը ձևավորելու, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսումնասիրություններ կատարելու համար.

4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսները, կոնֆերանսները, մրցույթները և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման համար.

5) միջոցառման շրջանակում կկազմակերպվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Դիջիթեք-2011» ցուցահանդեսը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Դիջիթեք բիզնես ֆորում 2011» համաժողովը, Աղվերանի «Աղվերան» և «Արթուրս», Ջերմուկի «Օլիմպիա», Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցներում ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումները, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովը և «Արմթեք 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը:

9. Միջազգային համագործակցություն`

1) Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, երկրի ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ՏՏ-ի խոշոր վերազգային կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում և դրանց հետ կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը: Այդ գործընթացի հիմնական նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման.

2) միջոցառման շրջանակում կիրականացվեն Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի և Ինթել ու Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերը: Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրի շրջանակում կապահովվեն Հնդկաստանից ժամանող հյուրերի կեցության ծախսերը, մասնավորապես, հյուրերը կտեղավորվեն «Անի Պլազա» և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցներում, նրանց այցի ընթացքում կկազմակերպվի բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի վերաբերյալ սեմինար` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

10. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով` որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 80000.0 հազ. դրամը:

11. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի

N 732-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառումը     | Կատարողը |Կատարման |Հատկացվող|Կատարման         |

|ը/կ|                |          |ժամկետը  |գումարի  |արդյունքները     |

|   |                |          |         |չափը     |                 |

|   |                |          |         |(հազ.    |                 |

|   |                |          |         |դրամ)    |                 |

|___|________________|__________|_________|_________|_________________|

| 1 |        2       |     3    |     4   |    5    |        6        |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|1. |Հայաստանի ՏՏ-ի  |          |         |         |Այս              |

|   |ոլորտը          |          |         |         |միջոցառումները   |

|   |Հայաստանում և   |          |         |         |նպատակ ունեն     |

|   |արտերկրում      |          |         |         |ցուցադրելու      |

|   |ներկայացնելը և  |          |         |         |հայկական ՏՏ-ի    |

|   |խթանելը,        |          |         |         |ոլորտի           |

|   |հետազոտությունը,|          |         |         |ձեռքբերումները և |

|   |հասարակական     |          |         |         |նվաճումները, ՀՀ  |

|   |իրազեկումը      |          |         |         |կառավարության,   |

|   |                |          |         |         |մասնավոր հատվածի,|

|   |                |          |         |         |գիտական և        |

|   |                |          |         |         |կրթական          |

|   |                |          |         |         |հաստատությունների|

|   |                |          |         |         |և  դոնոր         |

|   |                |          |         |         |կազմակերպություն-|

|   |                |          |         |         |ների համագործակ- |

|   |                |          |         |         |ցության,         |

|   |                |          |         |         |միասնության և    |

|   |                |          |         |         |համատեղ ջանքերի  |

|   |                |          |         |         |արդյունքները:    |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |1.1. ՏՏ-ի ոլորտի|ՀՀ էկոնո- |2011 թ.  |5800     |ՏՏ-ի ոլորտի      |

|   |հետազոտության,  |միկայի    |ընթացքում|         |հետազոտության,   |

|   |ձեռնարկություն- |նախարարու-|         |         |ներկա իրավիճակի  |

|   |ների վերաբերյալ |թյուն     |         |         |վերլուծության և  |

|   |ուղեցույցի և    |          |         |         |գնահատման        |

|   |ներկա իրավիճակի |Մրցութային|         |         |արդյունքում      |

|   |վերլուծության   |կարգով    |         |         |ոլորտի հիմնական  |

|   |թարմացում       |ընտրված   |         |         |խնդիրների և      |

|   |                |կազմակեր- |         |         |մարտահրավերների  |

|   |                |պություն  |         |         |բացահայտում      |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |1.2.            |ՀՀ էկոնո- |2011 թ.  |10000    |«Դիջիթեք-2011»   |

|   |«Դիջիթեք-2011»  |միկայի    |2-րդ     |         |ցուցահանդեսի և   |

|   |ցուցահանդեսի և  |նախարարու-|կիսամյակ |         |դրա շրջանակում   |

|   |դրա շրջանակում  |թյուն     |         |         |իրականացվող այլ  |

|   |այլ միջոցա-     |          |         |         |միջոցառումներին  |

|   |ռումների        |Ինֆորմա-  |         |         |ակնկալվում է     |

|   |ֆինանսավորում   |ցիոն տեխնո|         |         |շուրջ 15000      |

|   |                |լոգիաների |         |         |մարդու           |

|   |                |ձեռնարկու-|         |         |այցելություն:    |

|   |                |թյունների |         |         |Ցուցահանդեսը     |

|   |                |միություն |         |         |հնարավորություն  |

|   |                |(համաձայ- |         |         |կտա ոլորտի       |

|   |                |նությամբ) |         |         |ընկերությունների |

|   |                |          |         |         |միջև  նոր կապեր  |

|   |                |          |         |         |ստեղծելուն,      |

|   |                |          |         |         |ինչպես նաև       |

|   |                |          |         |         |ոլորտի նոր       |

|   |                |          |         |         |ընկերություններին|

|   |                |          |         |         |շուկա մուտք      |

|   |                |          |         |         |գործելուն և      |

|   |                |          |         |         |իրենց ապրանքներն |

|   |                |          |         |         |ու ծառայու-      |

|   |                |          |         |         |թյունները        |

|   |                |          |         |         |ցուցադրելուն     |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |1.3. «Գիտության |ՀՀ էկոնո- |2011 թ.  |17200    |Միջոցառման       |

|   |և  տեխնոլոգիա-  |միկայի    |2-րդ     |         |շրջանակում       |

|   |ների ձեռներե-   |նախարարու-|կիսամյակ |         |անցկացվում է     |

|   |ցության ծրագրի  |թյուն     |         |         |«Բիզնես          |

|   |(STEP)          |          |         |         |համագործակցության|

|   |շրջանակում «VC» |Ձեռնարկու-|         |         |աջակցման»        |

|   |վենչուրային     |թյունների |         |         |մրցույթ, որն     |

|   |համաժողովի      |ինկուբատոր|         |         |ուղղված է        |

|   |ֆինանսավորում»  |հիմնադրամ |         |         |խթանելու մասնավոր|

|   |միջոցառման      |(համաձայ- |         |         |ընկերությունների |

|   |կազմակերպում և  |նությամբ) |         |         |և  գիտնականների  |

|   |իրականացում     |          |         |         |թիմերի միջև      |

|   |                |          |         |         |գործընկերությունը|

|   |                |          |         |         |գիտահետազոտական  |

|   |                |          |         |         |ոլորտում` երկու  |

|   |                |          |         |         |կողմերի համար    |

|   |                |          |         |         |տնտեսապես        |

|   |                |          |         |         |փոխշահավետ նոր   |

|   |                |          |         |         |հնարավորություն- |

|   |                |          |         |         |ներ զարգացնելու  |

|   |                |          |         |         |նպատակով:        |

|   |                |          |         |         |Մրցույթի         |

|   |                |          |         |         |անցկացման        |

|   |                |          |         |         |արդյունքում      |

|   |                |          |         |         |տրվում են 5      |

|   |                |          |         |         |դրամաշնորհներ:   |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |1.4. ՏՏ-ի ոլորտի|ՀՀ էկոնո- |2011 թ.  |2000     |Միջոցառման       |

|   |մասնավոր հատվածի|միկայի    |ընթացքում|         |շրջանակում       |

|   |հետ «ՏՀՏ        |նախարարու-|         |         |կկազմակերպվեն 4  |

|   |լիդերները` առանց|թյուն     |         |         |«ՏՀՏ լիդերները`  |

|   |փողկապների»     |          |         |         |առանց փողկապների»|

|   |խորագրով        |Ինֆորմա-  |         |         |հանդիպումներ:    |

|   |անցկացվող       |ցիոն տեխնո|         |         |Ակնկալվում է, որ |

|   |պարբերաբար      |լոգիաների |         |         |կմասնակցեն ոլորտի|

|   |արտագնա         |ձեռնարկու-|         |         |80 կազմակերպու-  |

|   |հանդիպում -     |թյունների |         |         |թյունների        |

|   |քննարկումների   |միություն |         |         |ներկայացուցիչներ,|

|   |կազմակերպում    |(համաձայ- |         |         |պետական 5        |

|   |                |նությամբ) |         |         |գերատեսչու-      |

|   |                |          |         |         |թյունների        |

|   |                |          |         |         |ղեկավարների, 15  |

|   |                |          |         |         |նորաստեղծ        |

|   |                |          |         |         |ընկերությունների |

|   |                |          |         |         |ներկայացուցիչներ,|

|   |                |          |         |         |ոլորտի գործու-   |

|   |                |          |         |         |նեությունը       |

|   |                |          |         |         |լուսաբանող 15    |

|   |                |          |         |         |լրագրողներ:      |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |1.5. «Դիջիթեք   |ՀՀ էկոնո- |2011 թ.  |3000     |Միջոցառումը      |

|   |բիզնես ֆորում   |միկայի    |ընթացքում|         |կներկայացնի      |

|   |2011» համաժողով |նախարարու-|         |         |տնտեսության այլ  |

|   |                |թյուն     |         |         |ճյուղերում ՏՏ-ի  |

|   |                |          |         |         |ոլորտի գործիքների|

|   |                |Ինֆորմա-  |         |         |և  լուծումների   |

|   |                |ցիոն տեխնո|         |         |կիրառման         |

|   |                |լոգիաների |         |         |հնարավորություն- |

|   |                |ձեռնարկու-|         |         |ները, կնպաստի    |

|   |                |թյունների |         |         |գործնական կապերի |

|   |                |միություն |         |         |ստեղծմանը        |

|   |                |(համաձայ- |         |         |                 |

|   |                |նությամբ) |         |         |                 |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |1.6. «ԱրմԹեք    |ՀՀ էկոնո- |2011 թ.  |7000     |Միջոցառումը      |

|   |2011» Հայաստանի |միկայի    |2-րդ     |         |կնպաստի գործարար |

|   |բարձր տեխնոլո-  |նախարարու-|կիսամյակ |         |և  մասնագիտական  |

|   |գիաների ոլորտի  |թյուն     |         |         |տեղեկատվության   |

|   |գլոբալ          |          |         |         |ստացմանը և  բարձր|

|   |համաժողովի      |Ձեռնարկու-|         |         |տեխնոլոգիաների   |

|   |կազմակերպում    |թյունների |         |         |համաշխարհային    |

|   |                |ինկուբատոր|         |         |ոլորտում կարևոր  |

|   |                |հիմնադրամ |         |         |կապերի           |

|   |                |(համաձայ- |         |         |հաստատմանը:      |

|   |                |նությամբ) |         |         |                 |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|2. |Միջազգային      |          |         |         |Այս միջոցառման   |

|   |համագործակցու-  |          |         |         |հիմնական         |

|   |թյուն           |          |         |         |նպատակներն են    |

|   |                |          |         |         |խթանել           |

|   |                |          |         |         |արտասահմանյան    |

|   |                |          |         |         |ներդրումները     |

|   |                |          |         |         |Հայաստանում,     |

|   |                |          |         |         |ստեղծել նոր      |

|   |                |          |         |         |աշխատատեղեր,     |

|   |                |          |         |         |ինչպես նաև       |

|   |                |          |         |         |ծանոթանալ և      |

|   |                |          |         |         |կիրառել լավագույն|

|   |                |          |         |         |միջազգային փորձը:|

|   |                |          |         |         |Նման նախաձեռ-    |

|   |                |          |         |         |նությունները     |

|   |                |          |         |         |պահանջում են     |

|   |                |          |         |         |երկարաժամկետ     |

|   |                |          |         |         |պետական          |

|   |                |          |         |         |պարտավորություն- |

|   |                |          |         |         |ների ստանձնում,  |

|   |                |          |         |         |քանի որ նման     |

|   |                |          |         |         |պարտավորության   |

|   |                |          |         |         |առկայությունը    |

|   |                |          |         |         |հանդիսանում է    |

|   |                |          |         |         |համագործակցության|

|   |                |          |         |         |երաշխավորման     |

|   |                |          |         |         |հիմնական         |

|   |                |          |         |         |գրավական, իսկ    |

|   |                |          |         |         |որոշ դեպքերում   |

|   |                |          |         |         |նաև  նախապայման: |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |2.1.            |ՀՀ էկոնո- |2011 թ.  |15000    |Կենտրոնի բացման  |

|   |Հայ-հնդկական    |միկայի    |ընթացքում|         |արարողություն,   |

|   |ՏՀՏ-ի           |նախարարու-|         |         |դասընթացների     |

|   |ուսումնական     |թյուն     |         |         |մեկնարկ          |

|   |կենտրոնի ծրագրի |          |         |         |                 |

|   |իրականացում     |Ձեռնարկու-|         |         |                 |

|   |                |թյունների |         |         |                 |

|   |                |ինկուբատոր|         |         |                 |

|   |                |հիմնադրամ |         |         |                 |

|   |                |(համաձայ- |         |         |                 |

|   |                |նությամբ) |         |         |                 |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |2.2.            |ՀՀ էկոնո- |2011 թ.  |10000    |Կենտրոնի բացման  |

|   |«Մայքրոսոֆթ»    |միկայի    |2-րդ     |         |արարողություն,   |

|   |ինովացիոն       |նախարարու-|կիսամյակ |         |դասընթացների     |

|   |կենտրոնի ծրագրի |թյուն     |         |         |մեկնարկ          |

|   |իրականացում     |          |         |         |                 |

|   |                |Ձեռնարկու-|         |         |                 |

|   |                |թյունների |         |         |                 |

|   |                |ինկուբատոր|         |         |                 |

|   |                |հիմնադրամ |         |         |                 |

|   |                |(համաձայ- |         |         |                 |

|   |                |նությամբ) |         |         |                 |

|___|________________|__________|_________|_________|_________________|

|   |2.3. Ինթել և    |ՀՀ էկոնո- |2011 թ.  |10000    |Ծրագրի           |

|   |Սիսկո ընկերու-  |միկայի    |2-րդ     |         |շրջանակներում    |

|   |թյունների հետ   |նախարարու-|կիսամյակ |         |նախատեսվում է    |

|   |համատեղ ծրագրերի|թյուն     |         |         |Սիսկոյի          |

|   |իրականացում     |          |         |         |տարածաշրջանային  |

|   |                |Ձեռնարկու-|         |         |ակադեմիայի       |

|   |                |թյունների |         |         |հիմնում          |

|   |                |ինկուբատոր|         |         |Հայաստանում, ՏՏ-ի|

|   |                |հիմնադրամ |         |         |դասընթացների     |

|   |                |(համաձայ- |         |         |կազմակերպում,    |

|   |                |նությամբ) |         |         |Սիսկոյի հետ      |

|   |                |          |         |         |ստորագրված       |

|   |                |          |         |         |հուշագրով        |

|   |                |          |         |         |նախատեսված այլ   |

|   |                |          |         |         |միջոցառումների   |

|   |                |          |         |         |իրականացում,     |

|   |                |          |         |         |Ինթել            |

|   |                |          |         |         |կազմակերպության  |

|   |                |          |         |         |հետ համատեղ      |

|   |                |          |         |         |ուսուցիչների     |

|   |                |          |         |         |վերապատրաստման   |

|   |                |          |         |         |դասընթացների     |

|   |                |          |         |         |իրականացում      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2011
N 732-Ն
Որոշում