040.0766.130611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 մայիսի 2011 թվականի N 766-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման շրջանակներում Մեծ եղեռնին առնչվող բնօրինակ թանգարանային արժեքների ձեռքբերման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում միջազգային գիտաժողովի կազմակերպման ու հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 12930.1 հազ. դրամ` համաձայն հավելվածի` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 26-ի
N 766-Ա որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԵՎ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումների անվանումները           |Հատկացվող գումարը` ըստ    |
|ը/կ|                                      |եռամսյակների (աճողական)   |
|   |                                      |__________________________|
|   |                                      |առաջին  |ինն ամիս|  տարի  |
|   |                                      |կիսամյակ|        |        |
|___|______________________________________|________|________|________|
|   |ԸՆԴԱՄԵՆԸ                              |12,930.1|12,930.1|12,930.1|
|___|______________________________________|________|________|________|
|   |այդ թվում`                            |        |        |        |
|___|______________________________________|________|________|________|
|1. |Թանգարանային արժեքների համալրում      |10,000.0|10,000.0|10,000.0|
|___|______________________________________|________|________|________|
|2. |«Հայոց ցեղասպանությունը և             |   530.1|   530.1|   530.1|
|   |սկանդինավյան արձագանքը» միջազգային    |        |        |        |
|   |գիտաժողով                             |        |        |        |
|___|______________________________________|________|________|________|
|3. |Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված   | 2,400.0| 2,400.0| 2,400.0|
|   |հոբելյանական հուշամեդալի թողարկում    |        |        |        |
._____________________________________________________________________.