041.0529.130611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2011 թվականի N 529-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Համակարգչային ուսուցողական խաղեր» ծրագրի ուսումնասիրման և առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ «Համակարգչային ուսուցողական խաղեր» ծրագրի իրականացման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հունիսի 13-ի
N 529-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական
դաստիարակության վարչության արտաուսումնական
դաստիարակության բաժնի պետ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Մ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
զբոսաշրջության վարչության ծրագրերի և պլանավորման
բաժնի պետ
Ս. Համբարյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական
ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ
Ն. Նիկողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն
քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար
Գ. Գույումջյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Օհանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ
Ա. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական
դաստիարակության վարչության մարզառազմական
դաստիարակության բաժնի առաջատար մասնագետ
Վ. Երիցյան - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների
բովանդակային բաժնի ավագ մասնագետ (համաձայնությամբ)
Տ. Սարգսյան - Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ
(համաձայնությամբ)