Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԻՍՊՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԻՍՊՐԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0533.130611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2011 թվականի N 533-Ա

 

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԻՍՊՐԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության թվային տախոգրաֆների արտադրության ազգային բանալիներն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանի` 2011 թվականի հունիսի 7-9-ը Իսպրա (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանում թվային տախոգրաֆների համակարգի ներդրման համար պատասխանատու «Լեհական արժեթղթերի արտադրման գործարան» ընկերության հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի` Իսպրա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.06.2011
N 533-Ա
Որոշում