Սեղմել Esc փակելու համար:
Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0534.130611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2011 թվականի N 534-Ա

 

Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Ս. Մկրտչյանին 2011 թվականի հունիսի 18-22-ը գործուղել Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների XVIII համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի XXIV նիստին մասնակցելու համար:

2. Մ. Մկրտչյանի և Ս. Մկրտչյանի` Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Մկրտչյանի` Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.06.2011
N 534-Ա
Որոշում