Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

i

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների (այդ թվում` համայնքների) և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ունեն հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքներ և դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ (այսուհետ` հարկային պարտավորություն):

 

Հոդված 2. Այն հարկ վճարողները, որոնք 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ունեն շահութահարկի, եկամտահարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, պարզեցված հարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հարկային պարտավորություններ, կարող են մինչև 2011 թվականի օգոստոսի 20-ը դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` սույն օրենքին համապատասխան հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց հաստատելու համար:

 

Հոդված 3. Հարկային մարմինը հարկ վճարողի դիմումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի հետ կազմում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային ապառքները հետևյալ կարգով`

1) մինչև 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած մինչև 2012 թվականի հունիսի 30-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ տասներորդ մասը.

2) 50 միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած մինչև 2013 թվականի հուլիսի 31-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ քսաներկուերորդ մասը:

Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկ վճարողները, որոնք սահմանված ժամանակացույցով փաստացի կմարեն ունեցած հարկային ապառքները, կազատվեն հարկային օրենսդրության համաձայն հաշվարկված տույժերից, տուգանքներից:

Այն հարկ վճարողները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փաստացի կատարել են 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած` սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքների վճարումները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են այդ ապառքների գծով հաշվարկված և չվճարված տույժերը և տուգանքները վճարելու պարտավորությունից:

 

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը պարտավորությունների բռնագանձման հայց է ներկայացնում դատարան:

Հարկ վճարողները, որոնց նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար ներկայացվել են բռնագանձման հայցեր, հարկային մարմնի հետ կնքում են հաշտության համաձայնություն:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-185-Ն

 

pin
ՀՀ 26.05.2011
N ՀՕ-185-Ն օրենք