031.0121.160611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ ներգրավված ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագիտացման պահպանման մասին» համաձայնագիրը քննարկելիս:
16 հունիսի 2011 թվականի
ՆԿ-121-Ա