Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

604.0190.150611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60411252

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2011 թվականի թիվ 190-Ն

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

1. Հաստատել ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի մարտի 19-ի «Ապրանքային շուկայի սահմանների, սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հավելված

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի

2011 թվականի մայիսի 23-ի

թիվ 190-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը: Ապրանքային շուկայի բնութագրիչները (ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմանները, շուկայի սուբյեկտների կազմը) սահմանվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ:

2. Համապատասխան ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը հիմնված է ձեռքբերողների տեսանկյունից ապրանքների փոխադարձ փոխարինելիության վրա: Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար ընտրվում է ուսումնասիրվող ապրանքը, բացահայտվում են դրա սպառողական հատկությունները (գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները), որոնք հաշվի են առնվում ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկելիս:

3. Սույն կարգի 2-րդ կետում սահմանված հատկությունների հիման վրա ապրանքները համարվում են փոխադարձ փոխարինելի, եթե մեկ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը կարող է ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ դրա փոխարեն գնեն այլ ապրանք:

4. Ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկվում է այնքան ժամանակ, մինչև Հանձնաժողովը գալիս է եզրակացության, որ դիտարկվող բոլոր ապրանքների գների համատեղ, փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը չի կարող ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ գնեն այն ապրանքները, որոնք չեն դիտարկվում որպես համապատասխան ապրանքային շուկայի մաս:

5. Ձեռքբերողների հավանական վարքագծի մասին ուսումնասիրություններ իրականացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում ապրանքների գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները:

6. Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար Հանձնաժողովը կարող է հիմք ընդունել ուսումնասիրվող ապրանքի պատկանելությունը դասակարգման որևէ խմբի` ԱՏԳԱԱ-ին (արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկին), ԱԴԳՏ-ին (արտադրանքի դասակարգմանն ըստ գործունեության տեսակների) կամ այլ խմբի: Հանձնաժողովը կարող է օգտվել նաև այլ աղբյուրներից, այդ թվում` պետական մարմինների, տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունից, փորձագետների եզրակացություններից, հարցումներից, նախորդ ուսումնասիրության արդյունքներից կամ այլ անհրաժեշտ տվյալներից:

7. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը որոշվում է` հաշվի առնելով որոշակի աշխարհագրական տարածքում գնորդի համար տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման տնտեսական կամ այլ հնարավորությունն ու նպատակահարմարությունը և դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների և նպատակահարմարության բացակայությունը: Եթե որևէ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը մի աշխարհագրական տարածքում կարող է ստիպել, որ զգալի թվով գնորդներ գնեն տվյալ ապրանքն այլ աշխարհագրական տարածքում, ապա այդ աշխարհագրական տարածքները Հանձնաժողովը դիտարկում է ապրանքային շուկայի միևնույն աշխարհագրական սահմանում:

(7-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 178-Ն որոշում)

8. Ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը բաղկացած է տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող(ներ)ից (վաճառող(ներ), մատակարար(ներ), օտարող(ներ), մատուցող(ներ), կատարող(ներ)) և ձեռքբերող(ներ)ից (գնորդ(ներ), ստացող(ներ), ընդունող(ներ), սպառող(ներ)):

 

 

pin
Տնտես. մրցակցության պաշտպանության հ
23.05.2011
N 190-Ն
Որոշում