041.0759.291298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1998 թ. թիվ 759
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
ԽՍՀՄ և Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր Էդգար Սերգեյի Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` հետևյալ կազմով.
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի
և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մկրտչյան - ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության,
մշակույթի և երիտասարդության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ
Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի
և սպորտի նախարարի տեղակալ
Ռ. Ամիրխանյան - Հայաստանի կոմպոզիտորների և
երաժշտագետների միության նախագահ
Ա. Սմբատյան - Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր
Տ. Լևոնյան - Ազգային օպերային թատրոնի տնօրեն