Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-020-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱ ...

 

 

100.0004.300511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011241

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 մայիսի 2011 թվականի N 04-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-020-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12 կետի «դ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-020-11 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ առողջապահության նախարարի

3 մայիսի 2011 թվականի

N 04-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ N 3.1.1-020-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԲԱԺԻՆ 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (այսուհետ` նորմեր) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, որոնք իրականացնում են մալարիայի դեպքերի հայտնաբերումը, բժշկական օգնությունը և սպասարկումը:

2. Սույն նորմերը ներառում են մալարիայի դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, հաշվառման և հաշվետվության, հիվանդների հոսպիտալացման, մալարիայի օջախում կատարվող միջոցառումների, հիվանդների դուրսգրման, շարունակական հսկողության կազմակերպման կարգը, մալարիայի կանխարգելման միջոցառումները և այլ հարցեր, որոնք ուղղված են մալարիայի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

ԲԱԺԻՆ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Մալարիան լայնորեն տարածված, էնդեմիկ, տարափոխիկ, անտրոպոնոզ հիվանդությունների խումբ է, որոնք հարուցվում են մալարիային մակաբույծների` պլազմոդիումների կողմից:

4. Կախված հարուցչից և կլինիկական տարատեսակությունից առանձնացնում են մալարիայի 4 տեսակ` եռօրյա, քառօրյա, արևադարձային և օվալե:

5. Մալարիայի վարակի աղբյուրը հիվանդ մարդը կամ մակաբուծակիրն է:

6. Մալարիան փոխանցվում է տարափոխման (անոֆելես ցեղի մոծակի կողմից), արտաընդերային և ուղղաձիգ (ընկերքի) ճանապարհներով:

7. Որոշակի տարածքներում առկա բնակլիմայական, սոցիալ-տնտեսական պայմանները ապահովում են տարածքի մալարիածին ներուժը: Մալարիայի բերովի դեպքերի ներհոսքը նախկին էնդեմիկ տարածքներ կարող է հանգեցնել նոր ակտիվ օջախների ձևավորմանը և պայմանավորել առանձին տարածաշրջաններում մալարիայի համաճարակային իրավիճակի բարդացմանը:

8. Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը կրում է համալիր բնույթ: Միջոցառումները համակարգային են և պայմանավորված են կոնկրետ տարածքի համաճարակաբանական, աշխարհագրական և բնակլիմայական բնութագրերով:

9. Մալարիայի դեմ պայքարի, ինչպես նաև կանխարգելման նպատակով գործադրվում է մալարիայի համաճարակաբանական հսկողության համակարգ` հետևյալ ուղղություններով` բուժական-կանխարգելիչ, մոծակների դեմ պայքարի միջոցառումներ, մալարիայի կանխարգելման, ախտորոշման, բուժման և պայքարի ոլորտում ընդգրկված կադրերի պատրաստում, բնակչության բժշկահիգիենիկ կրթում:

10. Կախված մալարիայի համաճարակային իրավիճակից և հակամալարիային ծրագրի փուլից` միջոցառումների համակարգը տարբեր է` համաձայն սույն նորմերի հավելված 1-ի:

 

ԲԱԺԻՆ 3
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

ԳԼՈՒԽ 1
ՄԱԼԱՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԻՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

 

11. Մալարիայով հիվանդների և մակաբուծակիրների հայտնաբերումն իրականացնում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բժիշկները և միջին բուժաշխատողները (այսուհետ` բուժաշխատող), ցանկացած տեսակի բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում (հիվանդների պասիվ հայտնաբերում) և համաճարակաբանական ցուցումներով իրականացվող բակային համայցերի ժամանակ (հիվանդների ակտիվ հայտնաբերում):

12. Մալարիա հիվանդություն կասկածվում է այն անձանց մոտ, ովքեր համապատասխանում են հավելված 2-ով սահմանված կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը:

13. Բժշկական օգնության դիմած անձի մոտ մալարիա հիվանդության կասկածի դեպքում` բուժաշխատողը նրան ուղեգրում է արյան մակաբուծաբանական հետազոտման: Մալարիայի կասկածով հիվանդը պարտադիր ենթարկվում է արյան լաբորատոր հետազոտության` հաստ կաթիլի և բարակ քսուկի մեթոդներով, մոլեկուլյար ախտորոշմամբ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կիրառմամբ կամ արագ ախտորոշման իմունաքրոմատոգրաֆիկ տեստի միջոցով:

14. Մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվում են արյան լաբորատոր հետազոտություններ ներքոհիշյալ անձանց շրջանում.

1) անհայտ ախտորոշմամբ ջերմող հիվանդներ,

2) արյան փոխներարկումից հետո երեք ամսվա ընթացքում ջերմող հիվանդները,

3) մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից վերադարձած անձինք, այդ թվում` զորացրվածները, արտասահմանցի ուսանողները, նշված տարածաշրջանները ներառող երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, արտագնա աշխատողները և այլն,

4) վերջին երեք տարվա ընթացքում մալարիայով հիվանդացած անձինք,

5) անհայտ ծագման մաշկի և լորձաթաղանթների դեղնություն, լյարդի և փայծախի մեծացում, սակավարյունություն ունեցող հիվանդներ:

15. Մալարիայով կասկածելի հիվանդի արյան պատրաստուկները հետազոտվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կլինիկաախտորոշիչ լաբորատորիայում, դրա բացակայության կամ հետազոտություն իրականացնելու անհնարինության դեպքում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպության կլինիկաախտորոշիչ լաբորատորիայում:

16. Պատրաստուկը լաբորատորիա է ուղարկվում ուղեկցող կտրոնով` համաձայն հավելված 3-ի:

17. Արյան լաբորատոր հետազոտությունը կատարվում է նույն օրվա ընթացքում:

18. Լաբորատորիայում դրական պատրաստուկի դեպքում անհապաղ տեղեկացվում է բուժող բժիշկը:

19. Այն անձինք, ում մոտ մալարիայի ախտանշանները շարունակվում են, անկախ 1-ին լաբորատոր հետազոտության բացասական արդյունքից, ենթարկվում են արյան կրկնակի մակաբուծաբանական հետազոտության:

20. Պատրաստուկների լաբորատոր հետազոտման տվյալները գրանցվում են «Մալարիայի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների գրանցման մատյանում` Ձև Մ-2»` համաձայն հավելված 4-ի:

21. Մալարիայով կասկածելի հիվանդի բժշկական փաստաթղթերում` «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում» կամ «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» և Հիվանդության պատմության մեջ գրառում է կատարվում արյան հետազոտության մասին` հետազոտության նշանակում, պատրաստուկի վերցման ամսաթիվ և փակցվում է լաբորատոր հետազոտության արդյունքը` պատասխանը:

22. Հետազոտված պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում մալարիայի ախտորոշման հսկողական ռեֆերենս լաբորատորիայում` ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մակաբուծաբանական բաժանմունքում` համաձայն «Մալարիայի լաբորատոր ախտորոշման որակի արտաքին հսկողության իրականացում» գործունեության ստանդարտ ընթացակարգի` համաձայն հավելված 5-ի:

23. Հսկողական ռեֆերենս լաբորատորիա դրական պատրաստուկներն ուղարկվում են «Արյան դրական պատրաստուկը ռեֆերենս լաբորատորիա ուղեկցող կտրոնով»` համաձայն հավելված 6-ի:

24. Հսկողական ռեֆերենս լաբորատորիա բացասական պատրաստուկներն ուղարկվում են «Հսկողական հետազոտման ուղեգրվող բացասական պատրաստուկների ցանկով»` համաձայն հավելված 7-ի:

25. Հետադարձ կապով «Մալարիայի ախտորոշման հսկողական ռեֆերենս լաբորատորիայի հսկողական հետազոտության արդյունքները» տրամադրվում են ուղեգրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը` համաձայն հավելված 8-ի:

26. Համաճարակաբանական ցուցումով իրականացվող բակային համայցերի արդյունքները գրանցվում են «Մալարիայի բակային համայցների մատյանում»` համաձայն հավելված 9-ի:

 

ԳԼՈՒԽ 2
ՄԱԼԱՐԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 

27. Մալարիայի ախտորոշումը կատարվում է.

1) համաճարակաբանական

2) կլինիկական

3) լաբորատոր ցուցանիշներով:

28. Մալարիայի ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշը ներառում է համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն`

1) հիվանդանալուց առաջ 3 տարվա ընթացքում մալարիայի էնդեմիկ գոտում գտնվելը,

2) նախկինում մալարիայով հիվանդանալը (ախտադարձ),

3) մինչև հիվանդանալը վերջին 3 ամսվա ընթացքում արյան փոխներարկման ենթարկվելը:

29. Մալարիայի դեմ պայքարի փուլում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում մալարիա հիվանդության (կասկածի) յուրաքանչյուր դեպքում «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի» կամ «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի» և «Հիվանդության պատմության» տիտղոսաթերթին նշում է կատարվում հիվանդի` մալարիայի էնդեմիկ վայրի հետ առնչության մասին. «հիվանդն ապրում է մալարիայի էնդեմիկ վայրում», «հիվանդը վերջին երեք տարում եղել է մալարիայի էնդեմիկ գոտում», «հիվանդը վերջին երեք տարում մալարիայի էնդեմիկ գոտու հետ առնչություն չի ունեցել»:

30. Մալարիայի կլինիկական ախտորոշումը կատարվում է համաձայն հավելված 2-ով սահմանված դեպքի ստանդարտ սահմանման:

31. Մալարիայի ախտորոշման լաբորատոր չափանիշներն են` մալարիայի հարուցիչների հայտնաբերումը արյան պատրաստուկների մանրադիտակային հետազոտության ժամանակ (հաստ կաթիլ, բարակ քսուք), մոլեկուլյար ախտորոշմամբ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կիրառմամբ կամ արագ ախտորոշման իմունաքրոմատոգրաֆիկ թեսթի միջոցով:

 

ԳԼՈՒԽ 3
ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Մալարիայի դեպքերի հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության»` ՍԿ 3.1.1-018-10 սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների:

 

33. Հաշվառման ենթակա են և՛ կասկածելի, և՛ հավանական, և՛ հաստատված դեպքերը, հաշվետվության ենթակա են միայն լաբորատոր հաստատված դեպքերը:

34. Մալարիայի լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները ներկայացնում են նաև լրացուցիչ ամսական/տարեկան տեղեկատվություն (Ձև ՄԱ-1` հաստատված 2004 թվականի մայիսի 5-ին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 467-Ն հրամանով, պետ. գրանցում` 22.11.2004. թիվ` 10004315):

35. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն / «Ընդամենը» սյունակում նշվում է 0/:

36. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվությունների կրկնօրինակները:

 

ԳԼՈՒԽ 4
ՄԱԼԱՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

37. Մալարիայով հիվանդները հոսպիտալացվում են կլինիկական և համաճարակաբանական ցուցումներով:

38. Հոսպիտալացման ուղեգրում բժիշկը նշում է նախնական ախտորոշումը, հիվանդության սկսվելու ամսաթիվը, հիմնական կլինիկական դրսևորումները և կատարված հետազոտությունների տվյալները:

39. Մալարիայով բոլոր հիվանդները, կասկածելիները և մակաբուծակիրները հոսպիտալացվում (մեկուսացվում) են ինֆեկցիոն հիվանդանոցում կամ բազմապրոֆիլային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքներում մալարիայով հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդասենյակում` հիմնական բուժման կուրսի ընթացքում (3 օր):

40. Մալարիայով հիվանդներին դուրս են գրում լրիվ կլինիկական առողջացումից հետո` արմատական բուժման կուրսի ավարտից և դուրս գրումից անմիջապես առաջ վերցված արյան պատրաստուկների հետազոտության բացասական արդյունքի դեպքում: Եռօրյա մալարիայի դեպքում արյան պատրաստուկների հետազոտությունն իրականացնում են եռակի` մինչև քլորոխինով բուժումը սկսելը, բուժման 4-րդ օրը և հիվանդանոցից դուրս գրումից առաջ:

41. Եռօրյա մալարիայի բուժման ամբողջական կուրսի տևողությունը 17 օր է (3+14): Պրիմախինով բուժման կուրսի կրճատումը 14 օրից պակաս` բերում է մալարիայի ախտադարձերի: Պատրաստուկը պետք է ընդունվի հիվանդի կողմից բուժաշխատողի ներկայությամբ: Առանձին դեպքերում պրիմախինով արմատական բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում:

 

ԳԼՈՒԽ 5
ՄԱԼԱՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՕՋԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

42. Մալարիայի տեղական դեպք արձանագրելիս օջախի համաճարակաբանական հետազոտությունը կազմակերպող ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբանի առաջարկով օջախում իրականացվող աշխատանքներում անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել նաև վարակաբան, մանկաբույժ:

 

ԳԼՈՒԽ 6
ՄԱԼԱՐԻԱՅԻՑ ԱՌՈՂՋԱՑԱԾԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԷՆԴԵՄԻԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ /ԴԻՍՊԱՆՍԵՐ/ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Մալարիայի առողջացածի (ռեկոնվալեսցենտի) և մալարիայի էնդեմիկ տարածքներից վերադարձածի շարունակական հսկողությունն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության վարակաբանի (բացակայության դեպքում` տեղամասային բժշկի) կողմից 3 տարվա ընթացքում:

44. Շարունակական հսկողության ենթարկվող անձանց ամբուլատոր քարտերը մակնշվում են և տիտղոսաթերթին կատարվում է նշում շարունակական հսկողության մասին:

45. Յուրաքանչյուր տարի, եռամսյակը 1 անգամ, կատարվում է մալարիայի առողջացածի (ռեկոնվալեսցենտի) և մալարիայի էնդեմիկ տարածքներից վերադարձածի զննում, անհրաժեշտության դեպքում` արյան հետազոտություն (այդ մասին կատարելով գրառում «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում» կամ «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում»):

46. Արմատական բուժում չստացած անձինք, այդ թվում` հղիներ, մինչև 4 տարեկաններ և այլն, ենթարկվում են ամբուլատոր պայմաններում պրիմախինով 14 օր տևողությամբ հակաախտադարձային բուժման` հակացուցումները վերանալուց հետո:

 

ԳԼՈՒԽ 7
ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

47. Ինֆեկցիոն հիվանդանոցների կամ բաժանմունքների մալարիայով հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդասենյակների պատուհանները ցանցապատվում են մանրավանդակ ցանցով` միջատների թափանցումից խուսափելու համար:

48. Ինֆեկցիոն հիվանդանոցների կամ բաժանմունքների շրջակայքում (առնվազն 200 մ շառավղով) առկա տնտեսական նշանակության ջրականգերը չորացվում են: Տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերը, չորացնելու անհնարինության դեպքում, մշակվում են նավթամթերքներով:

49. Ինֆեկցիոն հիվանդանոցների կամ բաժանմունքների ախտահանման, նախամանրէազերծումային մշակման և մանրէազերծման միջոցառումները կազմակերպվում են ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի» հավելված 4-ի համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված բոլոր ախտահանիչ միջոցներով` համաձայն դրանց կից հրահանգների:

50. Բժշկական թափոնների վարումն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «,Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի:

 

ԳԼՈՒԽ 8
ՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

51. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները տիրապետում են մալարիայի էնդեմիկ երկրների ցանկին:

52. Մալարիայի էնդեմիկ տարածքներից ժամանած անձինք և ակտիվ օջախների բնակիչները արյան դոնորություն են իրականացնում ակտիվ օջախներից ժամանելուց 3 տարի անց:

53. Մալարիայի ակտիվ օջախներում ապրող դոնորներից կյանքի ցուցումով արյան փոխներարկումը և օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը իրականացվում է ռեցիպիենտին նախօրոք հակամալարիային բուժում նշանակելուց հետո:

 

ԲԱԺԻՆ 4

ԳԼՈՒԽ 9
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒՄ

 

54. Բնակչության կողմից մալարիայի կանխարգելիչ միջոցառումների իրականացման և օժանդակության ապահովման նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների կողմից իրականացվում է`

1) Բնակչության մոտ մալարիայի ամենավաղ և բնորոշ ախտանշանների մասին, ինչպես նաև` անմիջապես բժշկական օգնության դիմելու անհրաժեշտ գիտելիքների արմատավորում:

2) Բնակչության մոտ մալարիայի կանխարգելմանն ուղղված որոշակի հմտությունների ուսուցանում:

55. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվում է մալարիայի կանխարգելումը լուսաբանող քարոզչական աշխատանք, որի մասին կատարվում է գրանցում հիվանդի բժշկական փաստաթղթերում` «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում» կամ «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» և Հիվանդության պատմության մեջ:

 

Հավելված 1

 

Մալարիայի դեպքերի հայտնաբերման և համաճարակաբանական

հետազոտության, հակամալարիային պատրաստուկների կիրառման

միջոցառումներ` կախված մալարիայի համաճարակային իրավիճակից և

հակամալարիային ծրագրի փուլից

 

._____________________________________________________________________.

|   Փուլը    |  Իրավիճակը  |              Միջոցառումները              |

|____________|_____________|__________________________________________|

|Մալարիայի   |Փոխանցում չկա|1. Պասիվ հայտնաբերում                     |

|արմատավորման|             |2. Ակտիվ հայտնաբերում արդյունավետ         |

|կանխարգելում|             |վարակելիության սեզոնի ընթացքում` 14 օրը   |

|            |             |մեկ անգամ (մասնավորապես` տեղաշարժվող      |

|            |             |բնակչության միջոցով բազմաթիվ բերովի       |

|            |             |դեպքերի ներբերման կամ բերովի դեպքերից     |

|            |             |տեղական փոխանցման դեպքում)                |

|            |             |3. Հիվանդների հոսպիտալացում               |

|            |             |4. Մալարիայի բոլոր դեպքերի                |

|            |             |համաճարակաբանական հետազոտություն          |

|            |             |5. Հաստատված դեպքերի բուժում.             |

|            |             |1) Հեմատոշիզոտրոպ                         |

|            |             |2) Եռօրյա մալարիայի հակաախտադարձային      |

|            |             |բուժում                                   |

|            |             |3) Արևադարձային  մալարիայի բերովի դեպքերի |

|            |             |հակագամետոցիտային բուժում` արդյունավետ    |

|            |             |վարակելիության սեզոնի ընթացքում:          |

|____________|_____________|__________________________________________|

|Էլիմինացման |Սահմանափակ   |1. Պասիվ հայտնաբերում                     |

|փուլ        |մնացորդային  |2. Ակտիվ հայտնաբերում արդյունավետ         |

|            |կամ եռօրյա   |վարակելիության սեզոնի ընթացքում` 14 օրը   |

|            |մալարիայի նոր|մեկ անգամ.                                |

|            |փոխանցում:   |1) ակտիվ օջախներում                       |

|            |Քիչ քանակի   |2) ներուժային օջախներում` հատուկ          |

|            |օջախներ:     |ցուցումների առկայության դեպքում           |

|            |Մալարիայի    |(տեղաշարժվող բնակչության միջոցով բազմաթիվ |

|            |ներբերում:   |բերովի դեպքերի ներբերման կամ բերովի       |

|            |             |դեպքերից տեղական փոխանցման դեպքում)       |

|            |             |3. Հիվանդների հոսպիտալացում               |

|            |             |4. Մալարիայի բոլոր դեպքերի և  օջախների    |

|            |             |համաճարակաբանական հետազոտություն և        |

|            |             |համաճարակաբանական դասակարգում             |

|            |             |5. Հաստատված դեպքերի բուժում.             |

|            |             |1) Հեմատոշիզոտրոպ                         |

|            |             |2) Եռօրյա մալարիայի հակաախտադարձային      |

|            |             |բուժում                                   |

|            |             |3) Արևադարձային  մալարիայի բերովի դեպքերի |

|            |             |հակագամետոցիտային բուժում` արդյունավետ    |

|            |             |վարակելիության սեզոնի ընթացքում           |

|            |             |6. Նախնական բուժման սկսում` նույն օրը     |

|            |             |ախտորոշելու անհնարինության դեպքում        |

|            |             |7. Մնացորդային օջախներում զանգվածային     |

|            |             |կանխարգելիչ բուժում:                      |

|____________|_____________|__________________________________________|

|Նախաէլիմի-  |Եռօրյա       |1. Պասիվ հայտնաբերում                     |

|նացման փուլ |մալարիայի    |2. Ակտիվ հայտնաբերում արդյունավետ         |

|            |փոխանցումը   |վարակելիության սեզոնի ընթացքում` 7 օրը մեկ|

|            |տեղի է       |անգամ.                                    |

|            |ունենում     |1) ակտիվ օջախներում                       |

|            |բազմաթիվ     |2) ներուժային օջախներում` հատուկ          |

|            |օջախներում,  |ցուցումների  առկայության դեպքում          |

|            |հնարավոր է   |(տեղաշարժվող բնակչության միջոցով բազմաթիվ |

|            |մալարիայի    |բերովի դեպքերի ներբերման կամ բերովի       |

|            |բռնկումային  |դեպքերից տեղական փոխանցման դեպքում)       |

|            |հիվանդացութ- |3. Մալարիայի դեպքերի և  օջախների մի մասի  |

|            |յուն         |համաճարակաբանական հետազոտություն և        |

|            |Արևադարձային |համաճարակաբանական դասակարգում.            |

|            |մալարիայի    |1) Արևադարձային  մալարիայի բոլոր դեպքերի  |

|            |մնացորդային  |և  օջախների                               |

|            |օջախներ      |2) Ցածր հիվանդացությամբ օջախների բոլոր    |

|            |մալարիայի    |դեպքերի                                   |

|            |ներբերում    |3) Մնացած դեպքերի և  օջախների` հատուկ     |

|            |             |ցուցումներով                              |

|            |             |4. Հիվանդների հոսպիտալացում` ըստ          |

|            |             |ցուցումների                               |

|            |             |5. Առանձին դեպքերի ամբուլատոր բուժում     |

|            |             |6. Հաստատված դեպքերի բուժում.             |

|            |             |1) Հեմատոշիզոտրոպ                         |

|            |             |2) Եռօրյա մալարիայի հակաախտադարձային      |

|            |             |բուժում                                   |

|            |             |3) Արևադարձային  մալարիայի բերովի դեպքերի |

|            |             |հակագամետոցիտային բուժում` արդյունավետ    |

|            |             |վարակելիության սեզոնի ընթացքում           |

|            |             |7. Նախնական բուժման սկսում` նույն օրը     |

|            |             |ախտորոշելու անհնարինության դեպքում        |

|            |             |8. Բարձր հիվանդացությամբ օջախներում       |

|            |             |սեզոնային քիմիականխարգելում               |

|            |             |9. Զանգվածային կանխարգելիչ բուժում        |

|            |             |բռնկումներից հետո:                        |

|____________|_____________|__________________________________________|

|Պայքար      |Եռօրյա       |1. Պասիվ հայտնաբերում.                    |

|մալարիայի   |մալարիայիով  |1) Մակաբուծաբանորեն հաստատված դեպքեր      |

|դեմ         |հիվանդացման  |2) Կլինիկական դեպքեր                      |

|            |բազմաթիվ     |2. Ակտիվ հայտնաբերում արդյունավետ         |

|            |դեպքեր,      |վարակելիության սեզոնի ընթացքում` 7 օրը մեկ|

|            |արևադարձային |անգամ բարձր հիվանդացությամբ ակտիվ         |

|            |մալարիայի    |օջախներում                                |

|            |փոխանցում,   |3. Մալարիայի դեպքերի մի մասի              |

|            |մալարիայի    |համաճարակաբանական հետազոտություն և        |

|            |բռնկումային  |համաճարակաբանական դասակարգում.            |

|            |հիվանդացութ- |1) Արևադարձային  մալարիայի բոլոր դեպքերի  |

|            |յուն,        |և  օջախների                               |

|            |մալարիայի    |2) Ցածր հիվանդացությամբ բոլոր դեպքերի     |

|            |ներբերում    |օջախներում                                |

|            |             |3) Մնացած դեպքերի և  օջախների` հատուկ     |

|            |             |ցուցումներով                              |

|            |             |4. Հիվանդների հոսպիտալացում` ըստ          |

|            |             |ցուցումների                               |

|            |             |5. Որպես կանոն` դեպքերի ամբուլատոր բուժում|

|            |             |6. Հաստատված դեպքերի բուժում.             |

|            |             |1) Հեմատոշիզոտրոպ                         |

|            |             |2) Եռօրյա մալարիայի հակաախտադարձային      |

|            |             |բուժում, որպես կանոն` հետաձգված           |

|            |             |միջհամաճարակային սեզոնում                 |

|            |             |3) Արևադարձային  մալարիայի բերովի դեպքերի |

|            |             |հակագամետոցիտային բուժում` արդյունավետ    |

|            |             |վարակելիության սեզոնի ընթացքում           |

|            |             |7. Կլինիկական դեպքերի հեմատոշիզոտրոպ      |

|            |             |բուժում                                   |

|            |             |8. Նախնական բուժում                       |

|            |             |9. Բարձր հիվանդացությամբ օջախներում       |

|            |             |սեզոնային քիմիականխարգելում:              |

|____________|_____________|__________________________________________|

|Ոչ          |Միայն        |1. Պասիվ հայտնաբերում                     |

|մալարիածին  |մալարիայի    |2. Հիվանդների հոսպիտալացում               |

|տարածքներ   |բերովի դեպքեր|3. Մալարիայի բոլոր դեպքերի և  օջախների    |

|            |             |համաճարակաբանական հետազոտություն և        |

|            |             |համաճարակաբանական դասակարգում             |

|            |             |4. Հաստատված դեպքերի բուժում.             |

|            |             |1) Հեմատոշիզոտրոպ                         |

|            |             |2) Եռօրյա մալարիայի հակաախտադարձային      |

|            |             |բուժում` նշանակված միաժամանակ             |

|            |             |հեմատոշիզոտրոպ բուժման հետ                |

|            |             |5. Նախնական բուժում ծանր ընթացքի և        |

|            |             |արևադարձային  մալարիայի կասկածի դեպքում:  |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

 

I. Դեպքի ստանդարտ սահմանում

 

1. Մալարիայի հիվանդության դեպքը սահմանվում է կլինիկական ախտանշանների, համաճարակաբանական վերհուշի և լաբորատոր հետազոտությունների արդյունքում` արյան պատրաստուկներում մալարիայի հարուցիչների հայտնաբերման հիման վրա:

2. Մալարիայի յուրաքանչյուր դեպք անհրաժեշտ է տարբերակել` ելնելով կլինիկական և մակաբուծաբանական հետազոտության արդյունքներից, պատրաստուկում հարուցիչների թվաքանակից, մալարիայի նոպաների պարբերականությունից, վերջին երեք տարվա համաճարակաբանական և աշխարհագրական անամնեզի տվյալներից:

3. Եռօրյա մալարիայի դեպքում հարկ է առաջնակի դեպքը տարբերակել ախտադարձից, թարմ դեպքը` հեռավոր ախտադարձից, կամ երկար ինկուբացիայից հետո` առաջնակի դրսևորումից:

4. Արևադարձային մալարիայի դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև գամետոցիտների առկայությունը:

 

II. Կլինիկական նկարագիր

 

5. Մալարիայի ամենաբնորոշ կլինիկական ախտանշանը մալարիային նոպան է` տենդը (նոպայաձև, պարբերաբար կրկնվող), սարսուռը, քրտնարտադրությունը: Հիվանդությունը սկսվում է սուր` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-400` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Տենդի նոպան ավարտվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ իջեցումով մինչև նորմալ ջերմաստիճանի, որից հետո հիվանդի ինքնազգացողությունը կարող է լինել բավարար: Նոպայի ժամանակ դիտվում է դեմքի արյունալեցում (հիպերեմիա), սկլերաների անոթների լայնացում, տաք չոր մաշկ:

6. 2 - 3 նոպայից հետո ի հայտ է գալիս`

1) մաշկային ծածկույթի գունատություն կամ դեղնություն

2) լյարդի և փայծաղի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա):

7. Հիվանդությանը բնորոշ են նաև ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, գլխացավ և այլն: Հիվանդության ընթացքը մալարիայի տարբեր ձևերի ժամանակ ունի իր առանձնահատկությունները, որոնք առավել կարևոր են արևադարձային մալարիայով հիվանդանալիս:

8. Չախտորոշված և չբուժված արևադարձային մալարիայի դեպքում կարող է առաջանալ մալարիային կոմա, համընդհանուր ջղաձգություններ, սակավարյունություն, ջրաաղային փոխանակության խանգարումներ, երիկամների գործունեության խանգարում, հիպերգլիկեմիա, հեմոգլոբինուրիա, թոքերի և ուղեղի այտուց, որոնք կարող են նաև բերել մահվան:

9. Երեխաների մալարիա` մալարիային նոպայի կլինիկական պատկերը արտահայտված չէ: Իմուն կանանցից ծնված մինչև 6 ամսական երեխաները օժտված են պասիվ իմունիտետով և մալարիային բնորոշ ախտանշանները նրանց մոտ կարող են բացակայել: Այս երեխաների մոտ հիվանդության կլինիկական արտահայտումը արձանագրվում է 6 ամսականից մինչև 3 տարեկանը, երբ մայրական հակամարմինները արդեն վերացել են, իսկ սեփական իմունիտետը դեռ չի ձևավորվել: Ոչ իմուն երեխաների մոտ առաջնային մալարիային նոպաները բավականին ձևավորված են:

10. Շիզոնտային մալարիա` բացի բնական ձեռք բերած սպորոզոիտային մալարիայից տարբերում են նաև արհեստականորեն առաջացած շիզոնտային մալարիա: Տարբերում են հեմոտրանսֆուզիոն (արյան փոխներարկումային) և ներարկումային (ներհիվանդանոցային վարակ, թմրամոլների վարակում), ինչպես նաև ակցիդենտ մալարիա (բուժաշխատողների մասնագիտական վարակում):

11. Բնածին մալարիա: Պտղի մալարիային վարակ, որը նա ստացել է մորից ներարգանդային զարգացման շրջանում (տրանսպլացենտար` ընկերքի միջոցով ուղղաձիգ փոխանցում) կամ ծննդաբերության փուլում, եթե տեղի է ունենում ախտահարված մայրական էրիթրոցիտների անցում պտղի արյուն:

12. Անախտանիշ մակաբուծէմիա: Այն հիվանդի մոտ ժամանակագրական առումով վերջին շրջանում տարած սուր վարակի հետևանք է, նրա վերջնական (տերմինալ) փուլը:

 

III. Ստանդարտ բնորոշում

 

13. Նախակենդանիներով պայմանավորված անթրոպոնոզ հիվանդության դեպքն է, որը դրսևորվում է տենդային նոպաներով, սակավարյունությամբ, փայծաղի և լյարդի մեծացմամբ, արյան պատրաստուկում մալարիային պլազմոդիումների առկայությամբ:

14. Կասկածելի դեպք - Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք

15. Հավանական - Կասկածելի դեպք

Գումարած համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ:

16. Հաստատված դեպք - Կասկածելի կամ հավանական դեպք

Գումարած լաբորատոր հետազոտության արդյունքում արյան պատրաստուկներում (հաստ կաթիլ և քսուք) մալարիայի պլազմոդիումների առկայություն, մոլեկուլյար ախտորոշում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կիրառմամբ կամ արագ ախտորոշման իմունոքրոմատոգրաֆիկ տեստի միջոցով:

 

Հավելված 3

 

Արյան պատրաստուկը լաբորատորիա ուղեկցող կտրոն

._____________________________________________________________________.

|                                                                     |

|            Մալարիայի նկատմամբ արյան հետազոտություն                  |

|                                                                     |

| Հիվանդի ազգանուն -------------------------------------------------  |

|                                                                     |

| Անուն ------------------------------------------------------------  |

|                                                                     |

| Հայրանուն --------------------------------------------------------  |

|                                                                     |

| Հետազոտությունը կատարող բժշկական օգնություն և  սպասարկում           |

| իրականացնող կազմակերպության անվանում                                |

|                                                                     |

| ------------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------------  |

|                                                                     |

| Հիվանդի հասցե (եթե արյունը վերցվել է բակային համայցի ժամանակ)       |

| ------------------------------------------------------------------  |

|                                                                     |

| Պատրաստուկի վերցման ժամանակացույց --------------------------------  |

|                                                                     |

| Լաբորատորիա բերելու ժամանակացույց --------------------------------  |

|                                                                     |

| Հետազոտման ժամանակացույց -----------------------------------------  |

|                                                                     |

| Հիվանդի ջերմաստիճան ----------------------------------------------  |

|                                                                     |

| Արյունը վերցնողի անուն, ազգանուն ---------------------------------  |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված 4

 

Մալարիայի նկատմամբ հետազոտությունների գրանցման մատյան

 

Ձև Մ-2

._____________________________________________________________________.

|Հ|Ազգանուն,|Տարիք|Հասցե|Բժշկա- |Պատրաս-|Լաբո-|Հետա-|Պատաս|Հետա-|Նշում|

| |անուն,   |     |     |կան    |տուկի  |րատո-|զոտ- |խանի |զոտու|ներ  |

| |հայրանուն|     |     |օգնու- |(հաստ  |րիա  |ման  |ժամա-|թյան |     |

| |         |     |     |թյուն  |կաթիլ  |բերե-|ժամա-|նակա-|արդ- |     |

| |         |     |     |և      |և      |լու  |նակա-|ցույց|յունք|     |

| |         |     |     |սպասար-|քսուք) |ժամա-|ցույց|     |(հա- |     |

| |         |     |     |կում   |վերցման|նակա-|     |     |րուց-|     |

| |         |     |     |իրակա- |ժամանա-|ցույց|     |     |չի   |     |

| |         |     |     |նացնող |կացույց|     |     |     |տե-  |     |

| |         |     |     |կազմա- |       |     |     |     |սակ) |     |

| |         |     |     |կեր-   |       |     |     |     |     |     |

| |         |     |     |պության|       |     |     |     |     |     |

| |         |     |     |բաժան- |       |     |     |     |     |     |

| |         |     |     |մունք/ |       |     |     |     |     |     |

| |         |     |     |տեղամաս|       |     |     |     |     |     |

|_|_________|_____|_____|_______|_______|_____|_____|_____|_____|_____|

|1|    2.   |  3. |  4. |   5.  |   6.  |  7. |  8. |  9. | 10. | 11. |

._____________________________________________________________________.

 

Հավելված 5

 

Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ)

Մալարիայի լաբորատոր ախտորոշման որակի արտաքին հսկողության

իրականացում

 

._____________________________________________________________________.

|    Սցենար    |. Մալարիայի լաբորատոր ախտորոշման որակի արտաքին        |

|              |հսկողության կազմակերպում և  իրականացում               |

|______________|______________________________________________________|

|Ձեռնարկվող    |. Յուրաքանչյուր տարի մալարիայի նկատմամբ լաբորատոր     |

|միջոցառումներ |հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ռեգիստրի|

|              |վերանայում և  անհրաժեշտության դեպքում լրամշակում      |

|              |հսկողական ռեֆերենս լաբորատորիայի կողմից:              |

|              |. Հսկողական ռեֆերենս լաբորատորիայի կողմից հսկողության |

|              |իրականացում` որակի արտաքին հսկողության ենթակա բոլոր   |

|              |լաբորատորիաների կանոնավոր ընդգրկմամբ:                 |

|______________|______________________________________________________|

|Անհրաժեշտ     |. Որակի արտաքին հսկողության ենթակա բոլոր              |

|պարագաներ     |լաբորատորիաների ռեգիստր հսկողական ռեֆերենս            |

|              |լաբորատորիայում                                       |

|              |. Հսկողական լաբորատորիայի կողմից յուրաքանչյուր        |

|              |հսկողական փուլից առաջ, յուրաքանչյուր ամիս, ենթակա     |

|              |լաբորատորիաներին հսկողական հետազոտությունների         |

|              |ենթարկվելու համար անհրաժեշտ պատրաստուկների տրամադրման |

|              |մասին տեղեկացնող պաշտոնական նամակ                     |

|              |. Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաների դրական         |

|              |արդյունքով արյան պատրաստուկներ                        |

|              |. Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաների արյան բացասական|

|              |պատրաստուկների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 10%`       |

|              |պատահական ընտրությամբ ընտրված                         |

|              |. Արյան դրական պատրաստուկը ռեֆերենս լաբորատորիա       |

|              |ուղեկցող կտրոն                                        |

|              |. Պատրաստուկներն ուղեկցող պաշտոնական գրություն        |

|              |. Կլինիկական լաբորատորիայում հսկողական հետազոտման     |

|              |ուղեգրվող բացասական պատրաստուկների ցանկ               |

|              |. Հսկողական լաբորատորիայի գրանցամատյան                |

|              |. Հսկողական լաբորատորիայի կողմից պատրաստուկի          |

|              |հետազոտության արդյունքի մասին ուղեգրող լաբորատորիային |

|              |տրվող պաշտոնական գրություն                            |

|              |. Մալարիայի ախտորոշման հսկողական ռեֆերենս             |

|              |լաբորատորիայի հսկողական հետազոտության արդյունքներ     |

|              |. Հսկողական լաբորատորիայի կողմից հսկողական փուլի մասին|

|              |հաշվետվություն                                        |

|______________|______________________________________________________|

|Մասնակիցներ   |. Հսկողական լաբորատորիայի վարիչ                       |

|              |. Հսկողական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ              |

|              |. Հսկողական լաբորատորիայի լաբորանտ                    |

|              |. Կլինիկաախտորոշիչ լաբորատորիայի վարիչ                |

|              |. Կլինիկաախտորոշիչ լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ       |

|              |. Կլինիկաախտորոշիչ լաբորատորիայի լաբորանտ             |

|              |. ՀՀ ԱՆ ՊՀՀՏ ենթակայության տարածքային/մարզային        |

|              |Փորձագիտական Կենտրոն պետական ոչ առևտրային             |

|              |կազմակերպության մակաբուծաբանական լաբորատորիայի վարիչ  |

|              |. ՀՀ ԱՆ ՊՀՀՏ ենթակայության տարածքային/մարզային        |

|              |Փորձագիտական Կենտրոն պետական ոչ առևտրային             |

|              |կազմակերպության մակաբուծաբանական լաբորատորիայի        |

|              |բժիշկ-լաբորանտ                                        |

|______________|______________________________________________________|

|Անհրաժեշտ     |. Պատրաստել բոլոր անհրաժեշտ պարագաները` ձևաթղթեր,     |

|պատրաստութ-   |գրանցամատյաններ, պատրաստուկներ                        |

|յուններ       |. Յուրաքանչյուր տարի վերանայել մալարիայի              |

|              |հետազոտություն իրականացնող լաբորատորիաների ցանկը      |

|              |. Տեղեկացնել պատրաստուկների նախապատրաստման, ուղեգրման |

|              |և  հսկողական հետազոտություն կատարող անձանց            |

|______________|______________________________________________________|

|Մալարիայի     |. Բոլոր կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաների կողմից   |

|նկատմամբ      |դրական արդյունքով արյան պատրաստուկները անմիջապես      |

|դրական        |ուղեգրվում են ՀՀ ԱՆ ՊՀՀՏ ենթակայության                |

|պատրաստուկների|տարածքային/մարզային Փորձագիտական Կենտրոն պետական ոչ   |

|հսկողական     |առևտրային  կազմակերպության մակաբուծաբանական           |

|հետազոտության |լաբորատորիա, որտեղից դրանք նույն օրվա ընթացքում       |

|կազմակերպման  |ներկայացվում են հաստատման ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ» ՓԲԸ-ի          |

|և  իրականացման|մակաբուծաբանական բաժանմունքի հսկողական ռեֆերենս       |

|քայլ առ քայլ  |լաբորատորիա:                                          |

|նկարագրություն|. Պատրաստուկները վերցնող բժշկական օգնություն և        |

|              |սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից         |

|              |պատրաստվում է պաշտոնական գրություն, որը ուղեկցում է   |

|              |պատրաստուկներին: Յուրաքանչյուր պատրաստուկի համար նաև  |

|              |լրացվում է «Արյան պատրաստուկը ռեֆերենս լաբորատորիա    |

|              |ուղեկցող կտրոն» (համաձայն հավելված 6-ի):              |

|              |. Գրության կրկնօրինակները պահպանվում են ուղեգրող      |

|              |լաբորատորիայում` 3 տարի ժամկետով:                     |

|              |. Հսկողական լաբորատորիան պաշտոնական նամակով հաղորդում |

|              |է պատրաստուկի հետազոտության արդյունքը ուղեգրող        |

|              |լաբորատորիային` նշելով հսկողական հետազոտության        |

|              |արդյունքում հաստատումը կամ ժխտումը, մակաբույծի տեսակը,|

|              |մակաբուծակրության աստիճանը (արևադարձային  մալարիայի   |

|              |դեպքում), պատրաստուկի պատրաստման և  ներկման որակը:    |

|              |. Պատրաստուկները պահպանում են 2 տարի, իսկ հետագայում  |

|              |ընդգրկում ուսումնական լաբորատոր հավաքածուի մեջ:       |

|              |. Հսկողական լաբորատորիան գրառումները կատարում է       |

|              |լաբորատոր գրանցամատյանում:                            |

|              |. Հսկողական լաբորատորիայում առաջնային կլինիկաախտորոշիչ|

|              |լաբորատորիայի ուղեգրերը և  պատասխանների կրկնօրինակները|

|              |պահպանում են մինչև  3 տարի:                           |

|______________|______________________________________________________|

|Մալարիայի     |. Հսկողությունը իրականացվում է նույն ուղղաձիգ         |

|նկատմամբ      |սխեմայով, ինչպես դրական պատրաստուկների դեպքում:       |

|բացասական     |. Հսկողական հետազոտության են ենթարկվում արյան         |

|պատրաստուկների|բացասական պատրաստուկների ընդհանուր թվի ոչ պակաս, քան  |

|հսկողական     |10%-ը: Հսկողությունը կատարվում է յուրաքանչյուր ամիս:  |

|հետազոտության |. Պատրաստուկների հսկողական լաբորատորիա ամենամսյա      |

|կազմակերպման  |ուղեգրման ժամկետներն են.                              |

|և  իրականացման|- ՀՀ ԱՆ ՊՀՀՏ ենթակայության տարածքային/մարզային        |

|քայլ առ քայլ  |Փորձագիտական Կենտրոն պետական ոչ առևտրային             |

|նկարագրություն|կազմակերպության մակաբուծաբանական լաբորատորիաներ`      |

|              |մինչև  հաջորդ ամսվա 3-ը,                              |

|              |- Հսկողական ռեֆերենս լաբորատորիա` մինչև  հաջորդ ամսվա |

|              |10-ը:                                                 |

|              | . Հսկողական ռեֆերենս լաբորատորիան յուրաքանչյուր      |

|              |հսկողական փուլից (ամենամսյա) առաջ ենթակա              |

|              |լաբորատորիաներին պաշտոնական նամակով տեղեկացնում է, թե |

|              |լաբորատոր որ համարներով պատրաստուկները պետք է ուղեգրել|

|              |տվյալ փուլի ընթացքում (օրինակ` բոլոր այն              |

|              |պատրաստուկները, որոնց համարները վերջանում են 2-ով):   |

|              |. Բոլոր հսկվող լաբորատորիաներն իրենց համապատասխան     |

|              |համարներով բացասական պատրաստուկները հետազոտված        |

|              |բացասական նմուշների 10%-ի չափով, ուղարկում են ՊՀՀՏ    |

|              |մարզային/տարածքային ՓԿ ՊՈԱԿ-ների մակաբուծաբանական     |

|              |լաբորատորիաներ, իսկ վերջիններս` հսկողական ռեֆերենս    |

|              |լաբորատորիա: Պատրաստուկները հսկողական լաբորատորիա են  |

|              |ուղարկվում կից գրությամբ ներկայացված ցանկով` համաձայն |

|              |հավելված 7-ի:                                         |

|              |. ՈՒղեգրող լաբորատորիայում պահպանվում են կատարված     |

|              |հսկողության վերաբերյալ ամսական փաստաթղթերը` հսկողական |

|              |ցիկլի մասին հսկողական ռեֆերենս լաբորատորիայի          |

|              |պաշտոնական նամակը, ուղեկցող նամակի պատճենը, ուղարկվող |

|              |պատրաստուկների ցանկը, ինչպես նաև  հսկողական ռեֆերենս  |

|              |լաբորատորիայի պատասխանը մինչև  3 տարի:                |

|              |. Բացասական պատրաստուկները պահպանում են 2 ամիս:       |

|______________|______________________________________________________|

|Հսկողական լա- |. Հսկողական ռեֆերենս լաբորատորիայում կազմվում է որակի |

|բորատորիայում |արտաքին հսկողության ենթակա բոլոր լաբորատորիաների      |

|մալարիայի     |ռեգիստր                                               |

|նկատմամբ      |. Հսկողական լաբորատորիայի կողմից յուրաքանչյուր        |

|պատրաստուկների|հսկողական փուլից առաջ, յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ   |

|հետազոտության |պատրաստուկների տրամադրման մասին տեղեկացնող պաշտոնական |

|կազմակերպման  |նամակ է ուղարկվում բոլոր հսկողության ենթակա           |

|և  իրականացման|լաբորատորիաներին                                      |

|քայլ առ քայլ  |. Հսկողական լաբորատորիան գրանցում է ստացված           |

|նկարագրություն|պատրաստուկները, հետազոտում դրանք, լաբորատոր           |

|              |մատյաններում կատարում գրառումներ և  մինչև  հաջորդ     |

|              |ամսվա 20-ը պաշտոնական նամակով տեղեկացնում ուղարկված   |

|              |պատրաստուկների լաբորատոր հետազոտության արդյունքների   |

|              |մասին` համաձայն հավելված 8-ի: Պատասխանում կատարվում է |

|              |նշում արդյունքների հաստատման / ժխտման, պատրաստուկների |

|              |պատրաստման և  ներկման որակի մասին:                    |

|              |. Հսկողական ռեֆերենս լաբորատորիան պահպանում է         |

|              |յուրաքանչյուր լաբորատորիայի հսկողության ամսական փուլի |

|              |մասին փաստաթղթերը` ուղեկցող նամակը, ուղեգրված         |

|              |պատրաստուկների ցուցակը, ինչպես նաև`  իր պատասխանի     |

|              |կրկնօրինակը մինչև  3 տարի:                            |

|              |. Հսկողական ռեֆերենս լաբորատորիան պատրաստում է        |

|              |եռամսյակային հաշվետվություն և  ներկայացնում այն ՀՀ ԱՆ |

|              |ՊՀՀՏ: Պատրաստում է նաև  իրականացված հսկողության       |

|              |փուլերի մասին ամենամյա ամփոփ տեղեկատվություն և        |

|              |ուղարկում այն բոլոր մասնակից լաբորատորիաներին և  ՀՀ ԱՆ|

|              |ՊՀՀՏ:                                                 |

|______________|______________________________________________________|

|Առանցքային    |. Մալարիայի նկատմամբ լաբորատոր հետազոտված բոլոր դրական|

|գաղափարներ    |պատրաստուկները և  բացասական պատրաստուկների 10%-ը      |

|              |ենթակա են պարտադիր հսկողական հետազոտության            |

._____________________________________________________________________.

 

Հավելված 6

 

Արյան դրական պատրաստուկը ռեֆերենս լաբորատորիա ուղեկցող կտրոն

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|   Մալարիայի նկատմամբ արյան հսկողական հետազոտության ուղեգիր          |

|                                                                     |

| Հիվանդի ազգանուն _________________________________________________  |

|                                                                     |

| Անուն ____________________________________________________________  |

|                                                                     |

| Հայրանուն ________________________________________________________  |

|                                                                     |

| Հետազոտությունը կատարող բժշկական օգնություն և  սպասարկում           |

| իրականացնող կազմակերպության անվանում _____________________________  |

| __________________________________________________________________  |

|                                                                     |

| Հիվանդի հասցե (եթե արյունը վերցվել է բակային համայցի ժամանակ)       |

| __________________________________________________________________  |

| __________________________________________________________________  |

|                                                                     |

| Պատրաստուկի վերցման ժամանակացույց ________________________________  |

|                                                                     |

| Լաբորատորիա բերելու ժամանակացույց ________________________________  |

|                                                                     |

| Հետազոտման ժամանակացույց _________________________________________  |

|                                                                     |

| Հիվանդի ջերմաստիճան ______________________________________________  |

|                                                                     |

| Հետազոտության արդյունք ___________________________________________  |

| (հարուցչի տեսակ)                                                    |

|                                                                     |

| Արյունը վերցնողի անուն, ազգանուն _________________________________  |

|                                                                     |

| Հետազոտողի անուն, ազգանուն _______________________________________  |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված 7

 

ՑԱՆԿ

 

Հսկողական հետազոտման ուղեգրվող բացասական պատրաստուկների

 

Հսկվող լաբորատորիայի անվանումը ________________________________

Հսկողություն___________________________ թ.

 

.______________________________________________________________________

|Հ |ՈՒղեգրվող  |        Հիվանդի տվյալներ        |Պատրաստուկի տվյալներ |

|  |լաբորատոր  |________________________________|_____________________|

|  |պատրաստուկի|Հիվանդի |Տարիք|Հասցե|Բարձր|Նախ- |Բժշկական|Արյան|Հիվան-|

|  |համար      |անուն,  |     |     |ջեր- |նական|օգնու-  |վերց-|դի    |

|  |           |ազգանուն|     |     |մութ-|ախտո-|թյուն և |ման  |հայտնա|

|  |           |        |     |     |յան  |րո-  |սպասար- |ամսա-|բերման|

|  |           |        |     |     |առկա-|շում |կում    |թիվ  |եղանակ|

|  |           |        |     |     |յութ-|     |իրակա-  |     |ակտիվ/|

|  |           |        |     |     |յուն |     |նացնող  |     |պասիվ |

|  |           |        |     |     |     |     |կազմա-  |     |      |

|  |           |        |     |     |     |     |կերպու- |     |      |

|  |           |        |     |     |     |     |թյան    |     |      |

|  |           |        |     |     |     |     |անվանում|     |      |

|__|___________|________|_____|_____|_____|_____|________|_____|______|

|1 |    2      |    3   |  4  |  5  |  6  |  7  |   8    |  9  |  10  |

.______________________________________________________________________

 

.___  _____________________________________.

|Հ |  |  ՈՒղեգրող լաբորատորիայի տվյալներ   |

|  |  |____________________________________|

|  |  |Պատրաս-|Պատրաս- |Պատրաս- |Հետազոտող`|

|  |  |տուկի  |տուկի   |տուկի   |անուն,    |

|  |  |ստացման|հետազոտ-|հետազոտ-|ազգանուն  |

|  |  |ամսաթիվ|ման     |ման     |          |

|  |  |       |ամսաթիվ |արդյունք|          |

|  |  |       |        |        |          |

|  |  |       |        |        |          |

|  |  |       |        |        |          |

|  |  |       |        |        |          |

|  |  |       |        |        |          |

|  |  |       |        |        |          |

|__|  |_______|________|________|__________|

|1 |  |   11  |   12   |   13   |    14    |

.___  _____________________________________.

 

Հավելված 8

 

Մալարիայի ախտորոշման հսկողական ռեֆերենս լաբորատորիայի հսկողական

հետազոտության արդյունքներ

 

Հսկողություն___________________________ թ.

Հսկվող լաբորատորիայի անվանումը ________________________________

 

.___________________________________________________________________

|Հսկողական  |Հսկվող |Բժշկական   |Արյան  |Հիվանդի   |Տարիք|  Հասցե  |

|ռեֆերենս   |լաբորա-|օգնություն |վերցման|անուն,    |     |         |

|լաբորա-    |տորիայի|և          |ամսաթիվ|ազգանուն  |     |         |

|տորիայի    |պատրաս-|սպասարկում |       |          |     |         |

|պատրաստուկի|տուկի  |իրականացնող|       |          |     |         |

|համար      |համար  |կազմակեր-  |       |          |     |         |

|           |համար  |պության    |       |          |     |         |

|           |       |անվանում   |       |          |     |         |

|___________|_______|___________|_______|__________|_____|_________|

|     1     |   2   |     3     |   4   |     5    |  6  |    7    |

.___________________________________________________________________

 

_____________________________________________________.

|  Հսկողական ռեֆերենս լաբորատորիայի արդյունքները     |

|____________________________________________________|

|Պատրաս-|Պատրաս- |Պատրաս- |Հետազոտող`|Պատրաս-|Պատրաս-|

|տուկի  |տուկի   |տուկի   |անուն,    |տուկի  |տուկի  |

|ստացման|հետազոտ-|հետազոտ-|ազգանուն  |վերցման|ներկման|

|ամսաթիվ|ման     |ման     |          |գնահա- |գնահա- |

|       |ամսաթիվ |արդյունք|          |տական  |տական  |

|       |        |        |          |       |       |

|_______|________|________|__________|_______|_______|

|   8   |   9    |   10   |    11    |  12   |   13  |

_____________________________________________________.

 

Հավելված 9

 

Մատյան մալարիայի բակային համայցների

 

.______________________________________________________________________

|Հա-|Բնակութ-|Բնակչի   |Հարցում         |Տարիք|Փայծաղի|Արյան  |Արյան  |

|մար|յան վայր|ազգանուն,|(ամսաթիվ)       |     |լյարդի |պատրաս-|պատրաս-|

|   |        |անուն,   |________________|     |մեծա-  |տուկի  |տուկի  |

|   |        |հայրանուն|1|2|3|4|5|6|Հեր-|     |ցում   |վերցման|համար  |

|   |        |         | | | | | | |թա- |     |(այո,  |ամսաթիվ|       |

|   |        |         | | | | | | |կան |     |ոչ)    |       |       |

|   |        |         | | | | | | |օրը |     |       |       |       |

|___|________|_________|________________|_____|_______|_______|_______|

|1. |   2.   |   3.    |       4.       |  5. |   6.  |   7.  |   8.  |

.______________________________________________________________________

 

.____  ______________________________.

|Հա-|  |Հետազո- |Արյան      |Նշումներ|

|մար|  |տության |պատրաստուկը|        |

|   |  |արդյունք|վերցնողի   |        |

|   |  |        |ստորագրու- |        |

|   |  |        |թյուն      |        |

|   |  |        |           |        |

|   |  |        |           |        |

|___|  |________|___________|________|

|1. |  |   9.   |    10.    |   11.  |

.____  ______________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
03.05.2011
N 04-Ն
Հրաման