Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0518.060611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2011 թվականի N 518-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` 2011 թվականի մայիսի 27-31-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Մովսիսյանինը, Հ. Բեգլարյանինը, Ա. Սիմոնյանինը, Ա. Բախշյանինը, Ա. Անդրեասյանինը, Ա. Հակոբյանինը, Ա. Պետրոսյանինը, Վ. Դեմիրճյանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Սարգսյանինը, Ա. Վանյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Սարուխանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Կիրակոսյանինը, Կ. Միրզոյանինը, Վ. Աֆյանինը և Ա. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մելիքսեթյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հունիսի 6-ի

N 518-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԹԵՀՐԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Մովսիսյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

                        (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Բախշյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Ա. Կիրակոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Հակոբյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Ա. Պետրոսյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Սիմոնյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                        տեղակալ

 

    Ա. Անդրեասյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                        տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

    Վ. Դեմիրճյան      - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                        միջազգային իրավական հարաբերությունների վարչության

                        պետ  

 

    Կ. Միրզոյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        սահմանակից երկրների վարչության պետ

 

    Ա. Պետրոսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

 

    Գ. Քոչարյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի  

                        և շուկաների կարգավորման վարչության պետ

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

 

    Ա. Վանյան         - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        հիգիենիկ համաճարակային տեսչության պետ

 

    Ա. Մխիթարյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        իրավապայմանագրային վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Աֆյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի երկրորդ

                        քարտուղար

 

    Հ. Խաչատրյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջին կարգի

                        մասնագետ

 

    Ա. Մելիքսեթյան    - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների

                        կենտրոնի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ա. Սարուխանյան    - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                        օգնական (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.06.2011
N 518-Ա
Որոշում