041.0562.200611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2011 թվականի N 562-Ա
Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին 2011 թվականի հունիսի 21-24-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` «Կառավարություն-կազմակերպություն արդյունավետ համագործակցություն» խորագրով աշխատանքային ժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օրբելյանի` Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի` Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ