Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻ ԵՎ Ա. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻ ԵՎ Ա. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0565.200611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2011 թվականի N 565-Ա

 

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻ ԵՎ Ա. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առողջապահության բնագավառում հետագա համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ա. Տեր-Գրիգորյանի` 2011 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի և Ա. Տեր-Գրիգորյանի` Մինսկ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2011
N 565-Ա
Որոշում