Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՎԻԵՆՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0575.210611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2011 թվականի N 575-Ա

 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Միջուկային անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի նախարարական համաժողովին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք «Էներգիա բոլորի համար-ժամանակն է գործելու» խորագրով երկրորդ միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի` 2011 թվականի հունիսի 19-22-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի` սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 19-24-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.2011
N 575-Ա
Որոշում