Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ Ս ...

 

 

040.0735.030611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2011 թվականի N 735-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 12-ի

N 735-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը (այսուհետ` անցման կետերի ռեժիմ) ներառում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (այսուհետ` պետական սահման) անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը:

2. Սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով անցման կետերի ռեժիմը պահպանվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր) ստորաբաժանումների կողմից, իսկ օդանավակայաններում անցման կետերի ռեժիմի պահպանումը և հսկումը սահմանապահ զորքերի կողմից իրականացվում է միայն սահմանային վերահսկողության համար անհրաժեշտ պայմաններն ստեղծելու նպատակով:

3. Այն կազմակերպությունները, որոնց հաշվեկշռում են գտնվում երկաթուղային կայանում, ավտոկայանում կամ ավտոկայարանում տեղակայված անցման կետերը, համաձայնեցնելով սահմանապահ զորքերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների հետ, ստեղծում են հատուկ սարքավորված կառույցներ (այսուհետ` ռեժիմային գոտիներ), որտեղ սահմանային, մաքսային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական, ցամաքային տրանսպորտային անվտանգության ստորաբաժանումների կողմից անմիջապես իրականացվում են սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն և վերահսկողության այլ տեսակներ: Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների և պետական համապատասխան այլ մարմինների հետ համատեղ մշակում են միջգերատեսչական ստանդարտ գործառնական ընթացակարգեր` ռեժիմային գոտիներում դրանք կիրառելու նպատակով:

4. Անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը պետական սահմանի անցման կետերի տարածք իրականացվում է սահմանապահ զորքերի համապատասխան պաշտոնատար անձանց թույլտվությամբ:

5. Երկաթուղային կայարանում, ավտոկայանում կամ ավտոկայարանում տեղակայված անցման կետերի տարածքով ուղևորների տեղաշարժի, բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կայանման տեղն ու տևողությունը որոշվում են համապատասխան տրանսպորտային կազմակերպությունների կողմից` համաձայնեցնելով տվյալ անցման կետում գործող սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների հետ:

6. Պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը), բացառությամբ օդանավակայաններում գտնվող անցման կետերի, սահմանապահ զորքերը թույլատրում են`

1) ֆիզիկական անձանց` միջազգայնորեն ճանաչված անձնագրի կամ համապատասխան ճամփորդական փաստաթղթի կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս` Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի կամ ապաստանի հայցի, կամ Հայաստանի Հանրապետությունից ելք գործելիս` տվյալ երկրի վերադարձի վկայականի, իսկ տրանսպորտային միջոցներին` գրանցման վկայագրի կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերի հիման վրա.

2) սահմանապահ զորքերի զինծառայողներին` ծառայողական վկայականների հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ՀՀ ոստիկանություն), մաքսային մարմինների և պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց` ծառայողական վկայականների և իրավասու պաշտոնատար անձի կողմից տրված գործուղման թերթիկների հիման վրա, իսկ անհապաղ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով համապատասխան մարմինների աշխատողներին` ծառայողական վկայականների և անցման տվյալ կետի սահմանապահ զորքերի ստորաբաժանման պետի կողմից տրված 6 x 8 սմ չափեր ունեցող, հայերենով, ռուսերենով և անգլերենով լրացված ժամանակավոր անցագրերի` համաձայն N 1 ձևի, հիման վրա.

4) կազմակերպությունների այն աշխատողները, ովքեր իրականացնում են տեղական և միջազգային փոխադրումներ կամ ապահովում են երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհների, ջրային ուղիների, համապատասխան տրանսպորտային միջոցների, ինչպես նաև նավթամուղերի, գազամուղերի, կապի և էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրահաղորդիչների վերանորոգում կամ շահագործում կամ իրականացնում են շրջակա միջավայրի` կենդանական և բուսական աշխարհի (այդ թվում` անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների), ջրային ռեսուրսների, մթնոլորտի, հողերի, ընդերքի ուսումնասիրություններ, մոնիթորինգ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշվածների օգտագործում, շահագործում կամ բնապահպանական տեսչական աշխատանքներ` ծառայողական վկայականներով և իրավասու պաշտոնատար անձի կողմից տրված գործուղման թերթիկներով.

5) անցման կետերում անձանց և տրանսպորտային միջոցների վերահսկողություն և հսկողություն իրականացնող ծառայությունների, ինչպես նաև անցման կետերում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներին սահմանապահ ջոկատի պետի կամ սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից տրվում է 6 x 8 սմ չափեր ունեցող, հայերենով, ռուսերենով և անգլերենով լրացված մշտական անցագիր` համաձայն N 2 ձևի, ծառայության կամ կազմակերպության ղեկավարի դիմումի հիման վրա` համաձայն N 3 ձևի, որին կցվում է մուտք գործող անձանց ցուցակը` համաձայն N 4 ձևի.

6) արտակարգ իրավիճակների (երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, հրդեհ և այլն) հետևանքները վերացնող փրկարարական ստորաբաժանումներում ընդգրկված անձինք, հրշեջները, ինչպես նաև անհապաղ անհրաժեշտությամբ մուտք գործող անձինք (շտապ բժշկական օգնության դեպքերում կամ վարակիչ հիվանդությունների օջախների համաճարակաբանական հետազոտության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողների, կենդանիների վարակիչ կամ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների օջախներում պայքարի կազմակերպման և իրականացման նպատակով անասնաբուժական մասնագետների մուտք գործելու դեպքում և այլն)` ծառայողական փաստաթղթի հիման վրա, իսկ մերձավոր ազգականի ծանր հիվանդությունը կամ մահը հավաստող փաստաթղթերի (կամ դրանց պատճենների) առկայության դեպքերում` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 05.09.2019 թիվ 1165-Ն որոշումներ)

7. Անցման տվյալ կետի սահմանապահ զորքերի ստորաբաժանման պետի կողմից տրված անցագիրն այն ստացող անձին իրավունք է տալիս գտնվելու անցման կետի միայն այն վայրում, որտեղ նրանք իրականացնում են իրենց պարտականությունները: Անցման կետ մուտքի անցագրերը հաշվառվում են համապատասխան մատյանում` համաձայն N 5 ձևի:

8. Պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների բացթողումն ավտոմոբիլային կամ պարզեցված բացթողման անցման կետ սահմանապահ զորքերի համապատասխան պաշտոնատար անձն իրականացնում է պետական սահմանով անձանց և տրանսպորտային միջոցների բացթողման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական սխեմային համապատասխան: Պետական սահմանով անձանց և տրանսպորտային միջոցների բացթողման տեխնոլոգիական սխեման ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներում հաստատվում է անցման տվյալ կետի սահմանապահ զորքերի ստորաբաժանման պետի կողմից` համաձայնեցնելով անցման կետում վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմինների հետ:

9. Ավտոմոբիլային կամ պարզեցված բացթողման անցման կետ արտահերթ բաց են թողնվում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարական և խորհրդարանական պատվիրակությունները.

2) դիվանագիտական անձնագրերով անձինք.

3) անձինք, ովքեր մեկնում կամ ժամանում են ազգականների ծանր հիվանդության կամ մահվան մասին առկա բժշկի կամ ՀՀ ոստիկանության համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից հաստատված կամ դիվանագիտական ուղիներով ստացված ծանուցագրերով.

4) մարդասիրական օգնություն փոխադրող տրանսպորտային միջոցներն ու դրանց ուղեկցող անձինք` օրենքով սահմանված կարգով.

5) մարզական հավաքական թիմերը, որոնք մեկնում կամ ժամանում են միջազգային մրցումների.

6) մինչև 3 տարեկան երեխա ուղեկցող անձինք.

7) երեխաների կազմակերպված խմբեր, որոնք մեկնում են առողջարանական բուժման.

8) կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները.

9) վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրող տրանսպորտային միջոցները.

10) արագ փչացող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները.

11) մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցները.

12) անցման կետում վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձինք, սպասարկող անձնակազմը և տնտեսական գործունեություն իրականացնող անձինք.

13) անհապաղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատողները և նրանց փոխադրող տրանսպորտային միջոցները.

14) ՀՀ ոստիկանության և մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, ովքեր իրականացնում են տրանսպորտային միջոցների պահպանություն և ուղեկցում, նրանց փոխադրող տրանսպորտային միջոցները` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

15) արտակարգ իրավիճակներ առաջանալիս անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակով շտապ օգնության, հրշեջ, փրկարարական ծառայությունների հատուկ տրանսպորտային միջոցները և նրանց անձնակազմը, վարակիչ հիվանդությունների օջախների համաճարակաբանական հետազոտության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողները, անցման կետերի վերակառուցման և այլ շինարարական աշխատանքներ իրականացնող անձինք և հատուկ տեխնիկան` անցման տվյալ կետի սահմանապահ զորքերի ստորաբաժանման պետի ցուցումով:

(9-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

10. Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող տրանսպորտային միջոցների ուղևորների նստեցումն ու իջեցումը, ինչպես նաև բեռների ու փոստի բեռնումն ու բեռնաթափումը, բացառությամբ օդանավակայանների, կազմակերպվում են սահմանապահ զորքերի տվյալ ստորաբաժանման և մաքսային մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց թույլտվությամբ` տեխնոլոգիական սխեմային համապատասխան:

11. Օդանավակայանի, երկաթուղային կայարանի, ավտոկայանի կամ ավտոկայարանի ներքին աշխատանքային կարգը սահմանվում է տրանսպորտային մարմինների կողմից` համաձայնեցնելով սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների հետ:

12. Սահմանապահ զորքերի պաշտոնատար անձինք վերահսկում են անցման կետերի ռեժիմի կանոնների պահպանումն օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների կամ ավտոկայարանների տեղակայված անցման կետերում:

 

Ձև N 1

 

.__________________________________________.

|        ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑԱԳԻՐ ______        |

|                                          |

|   ._________________. ._____________.    |

|   ._________________. ._____________.    |

|                                          |

|             TEMPORARY PASSING            |

.__________________________________________.

 

Ձև N 2

 

.____________________________________________________________________.

|ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N________________                                   |

|ՊՕՍՏՕՅԱՆՆԻՅ ՊՌՕՊՈՒՍԿ                                                |

|Permanent pass                                                      |

|                                                                    |

|.__________.   Անցագիրը կրողի ազգանունը, անունը ____________________|

||լուսանկար |   Ֆամիլիյա, իմյա վլադելցա պռօպուսկա                    |

||ֆօտօ      |   Pass holder's name, surname                          |

||photo     |                                                        |

||3x4 սմ/sm |                                                        |

|.__________.   Անցագիրը կրողի կազմակերպությունը, պաշտոնը ___________|

|               Օռգանիզացիյա ի պօլօժենիե վլադելցա պռօպուսկա          |

|               _____________________________________________________|

|    Կնիք կամ                                                        |

|    հոլոգրաֆիկ       Վավերականության ժամկետը _________________      |

|    նշան             Սռօկ դեյստվիյա                                 |

|                     Expiry date                                    |

.____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

_______________________________________________

         (կազմակերպության, անվանումը)

___________________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ հատկացնել ___________________________ պետական սահմանի անցման

(պետական սահմանի անցման կետի

անվանումը)

կետ մուտք գործելու և տեղաշարժվելու անցագիր մինչև ___ _______ 20__թ.:

 

Անցման կետ մուտքի նպատակը ___________________________________________:

 

Անցման կետ մուտք գործելու ամսաթիվը _____ _________________ 20 __ թ.

 

Ղեկավար _________________ _______________________________

(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

____ _______________ 20 __ թ.

 

Ձև N 4

 

ԱՆՑՄԱՆ ԿԵՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՆՈՒՆԸ,        |ԱՆՁՆԱԳՐԻ|ԶԲԱՂԵՑՐԱԾ|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ|ՀԱՍՑԵՆ |ԱՅԼ     |

|ը/կ|ՀԱՅՐԱՆՈՒՆԸ,    |ՍԵՐԻԱՆ, |ՊԱՇՏՈՆԸ  |ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԸ|       |ՆՇՈՒՄՆԵՐ|

|   |ԱԶԳԱՆՈՒՆԸ      |ՀԱՄԱՐԸ  |         |             |       |        |

|___|_______________|________|_________|_____________|_______|________|

|___|_______________|________|_________|_____________|_______|________|

|___|_______________|________|_________|_____________|_______|________|

|___|_______________|________|_________|_____________|_______|________|

|___|_______________|________|_________|_____________|_______|________|

|___|_______________|________|_________|_____________|_______|________|

._____________________________________________________________________.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _____________________

 

Կ.Տ.

 

Ձև N 5

 

ԱՆՑՄԱՆ ԿԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Անցագիրը|Անցագիր |Անունը,    |Կազմակեր-|Անցագրի|Ստացողի |Նշում   |

|ը/կ|համարը  |տալու   |հայրանունը,|պությունը|վավերա-|ստորա-  |անցագիրը|

|   |        |ամսաթիվը|ազգանունը  |կամ      |կանու- |գրու-   |վերադարձ|

|   |        |        |           |մարմինը, |թյան   |թյունը  |նելու   |

|   |        |        |           |պաշտոնը  |ժամկետը|        |մասին   |

|___|________|________|___________|_________|_______|________|________|

|___|________|________|___________|_________|_______|________|________|

|___|________|________|___________|_________|_______|________|________|

|___|________|________|___________|_________|_______|________|________|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2011
N 735-Ն
Որոշում