Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0862.291298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 862

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների նոր խմբաքանակ (1300 հատ) պատրաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների պատրաստման համար պատվիրատուին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանից հատկացնել 3600,0 գրամ քիմիապես մաքուր ոսկի և 10000,0 գրամ քիմիապես մաքուր արծաթ (նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ խմբաքանակի պատվերից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինության տակ մնացել է 10000,0 գրամ արծաթ).

բ) պատվիրատուին լրացուցիչ հատկացնել 20000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բացի Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված 40,0 մլն դրամից)` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

i

2. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի կողմից նշված քանակությամբ ոսկու ձեռքբերման և պատվիրատուին հատկացման նպատակով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված 2660000,0 հազ. դրամ գումարը պակասեցնել 17650,0 հազ. դրամի չափով` նույն չափով ավելացնելով 01 խմբի 02 ենթախմբի «4. Թանկարժեք մետաղների գնման և վերամշակման ծախսեր» տողով նախատեսված գումարը:

(2-րդ կետն ուժը կորցրել է 12.07.99 թիվ 462 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.1998
N 862
Որոշում