Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 մարտի 2011 թվականի N 11

 

47. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 24-ի

նիստի N 11 արձանագրային

որոշման

 

ՎԱՐԿ համար 4838 AM

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

միջև

 

Թվագրված` 26-ը հունվարի, 2011 թ.

 

ՎԱՐԿ ՀԱՄԱՐ 4838 AM

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Համաձայնագիր` թվագրված 2011 թվականի հունվարի 26-ով, կնքված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Ստացող) և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (Ընկերակցություն) միջև` Ծրագրին աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում): Ընկերակցությունը որոշել է սույն ֆինանսավորումը տրամադրել, ի թիվս այլնի` (ա) Ծրագրի շրջանակում Ստացողի կողմից արդեն իրականացված գործողությունների հիման վրա, որոնք նկարագրված են սույն Համաձայնագրի 1-ին Լրացման I բաժնի Ա կետում և (բ) Ստացողի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համապատասխան դաշտի պահպանման հիման վրա: Հետևաբար սույնով Ստացողը և Ընկերակցությունը համաձայնում են հետևյալի մասին:

 

ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված են սույն Համաձայնագրի հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված հասկացություններն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում իրենց վերագրված նշանակությունը:

 

ՀՈԴՎԱԾ II. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

2.01. Ընկերակցությունը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով Ստացողին տրամադրել տասներեք միլիոն չորս հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարով վարկ (13,400,000 ՓՀԻ), (տարբեր կերպ` Վարկ և Ֆինանսավորում):

2.02. Ստացողը կարող է առհանել ֆինանսավորման միջոցները Ծրագրին օժանդակելու համար` սույն Համաձայնագրի Լրացում 1-ի II բաժնի դրույթների համաձայն:

2.03. Ստացողի կողմից Ֆինանսավորման չառհանված մնացորդի համար վճարվելիք պարտավորության առավելագույն վճարի դրույքը պետք է կազմի տարեկան մեկ տոկոսի մեկ երկրորդը (1%-ի 1/2):

2.04. Առհանված վարկի մնացորդի համար Ստացողի կողմից վճարվելիք սպասարկման վճարը պետք է հավասար լինի տարեկան մեկ տոկոսի երեք չորրորդին (1%-ի 3/4):

2.05. Վճարման օրերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը և օգոստոսի 15-ը:

2.06. Վարկի մայր գումարը պետք է հետ վճարվի` սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման մեջ սահմանված հետվճարման ժամանակացույցի համաձայն:

2.07. Վճարման արժույթը դոլարն է:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ

 

3.01. Ստացողը հայտարարում է Ծրագրի և դրա իրականացման իր հանձնառության մասին: Այդ նպատակով.

ա) Ստացողը և Ընկերակցությունը պետք է ժամանակ առ ժամանակ, կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա տեսակետներ փոխանակեն Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի և Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ,

բ) նախքան տեսակետների նման փոխանակումը Ստացողը պետք է Ընկերակցության ուսումնասիրությանն ու քննարկմանը ներկայացնի զեկույց Ծրագրի իրականացման առաջընթացի մասին, որը պետք է լինի այնքան մանրամասն, ինչպես խելամիտ կերպով կպահանջի Ընկերակցությունը, և

գ) առանց սույն բաժնի ա և բ պարբերությունների դրույթների սահմանափակման` Ստացողը պետք է անհապաղ Ընկերակցությանը տեղեկացնի ցանկացած իրավիճակի մասին, որը կարող է Ծրագրի նպատակների վրա նյութական անբարենպաստ ազդեցության հետևանք ունենալ, կամ` Ծրագրի շրջանակում ձեռնարկված ցանկացած գործողության մասին, ներառյալ սույն Համաձայնագրի 1-ին Լրացման I բաժնում նշված ցանկացած գործողություն:

 

ՀՈԴՎԱԾ IV. ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4.01. Կասեցման լրացուցիչ դեպք է հանդիսանում հետևյալը.

ա) առաջացել է այնպիսի իրավիճակ, որն անհավանական է դարձնում Ծրագրի կամ դրա նշանակալի մասի իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

5.01. ՈՒժի մեջ մտնելու լրացուցիչ պայման է հանդիսանում հետևյալը.

ա) Ընկերակցությանը բավարարում է Ստացողի կողմից Ծրագրի իրականացման ձեռք բերված առաջընթացը և Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի համապատասխանությունը:

5.02. ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետն է սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրը:

 

ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Ստացողի ներկայացուցիչն է նրա ֆինանսների նախարարը:

6.02. Ստացողի հասցեն է`

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան փողոց 1

Երևան, 0010

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս`

+374-10-524282

 

6.03. Ընկերակցության հասցեն է`

 

International Development Association

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

    Հեռատիպ`           Տելեքս`          Ֆաքս`

    INDEVAS            248423 (MCI)     1-202-477-6391

Washington, D.C.

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում, վերևում առաջինը գրված օրվա և տարվա դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից

 

Լիազորված ներկայացուցիչ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից

 

Լիազորված ներկայացուցիչ

 

ԼՐԱՑՈՒՄ 1

 

Ծրագրի գործողություններ, ֆինանսավորման միջոցների առկայություն

 

Բաժին I. Գործողություններ Ծրագրի շրջանակում

 

Ա. Ծրագրի շրջանակում իրականացված գործողություններ: Ստացողի կողմից Ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ներառում են հետևյալը.

1. Ստացողն ապահովել է սոցիալական ապահովության ցանցերի, կենսաթոշակների և կարիքավորների ու խոցելի խմբերի համար սոցիալական ծախսերի գերակա ծրագրերի պահպանումը` պահպանելով դրանց մասնաբաժինը 2010 թ. պետական բյուջեում (2009 թ. համեմատությամբ), որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից 2009 թ. դեկտեմբերի 24-ին, և ՀՀ Կառավարության` 2010 թ. մարտի 25-ի թիվ 275-Ն և 2010 թ. սեպտեմբերի 9-ի թիվ 1238-Ն որոշումներով կարիքավորների ու խոցելի խմբերի սոցիալական ծախսերի համար հատկացվել է լրացուցիչ 6,1 միլիարդ ՀՀ դրամ:

2. Ստացողն ամրապնդել է սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերի կառավարումն ու մոնիտորինգը թիրախների ընտրության արդյունավետությունը բարելավելու և հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով` ՀՀ Կառավարության` 2010 թ. հունիսի 17-ի թիվ 23 արձանագրային որոշման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` 2010 թ. հուլիսի 9-ի թիվ 86-Ա/1 հրամանով ստեղծելով միջգերատեսչական աշխատանքային խումբ:

3. Ստացողն ընդունել է ՀՀ Կառավարության` 2010 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 38 արձանագրային որոշումը` ընդունելով 4.5-5.5 տարեկան երեխաների` դպրոցին պատրաստվածության մեկամյա ծրագրի ընթացիկ ծախսերը ծածկելու ֆինանսավորման մեխանիզմներ:

4. Ստացողն ընդունել է ՀՀ Կառավարության` 2010 թ. հունվարի 29-ի թիվ 3 արձանագրային որոշումը ոչ տարափոխիկ հիվանդությունների (ՈՏՀ-ներ) մասին և ձեռնարկել է արդյունքների վրա հիմնված պայմանագրի կնքում առաջնային առողջության պաշտպանության մակարդակում, ներառյալ` ՈՏՀ մասով ծառայությունները:

5. Ստացողը վարչապետի` 2010 թ. նոյեմբերի 16-ի թիվ 01/23.6/14392-10 գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել մրցակցությանն առնչվող օրենսդրության փոփոխություններ, որի նպատակն է ամրապնդել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անկախությունն ու հարկադիր կիրառումն ապահովող կարողությունը և օրենսդրության առանցքային տարրերը ներդաշնակեցնել միջազգային լավագույն փորձի հետ:

6. Ստացողն իրականացրել է ոլորտի կառավարման և մոնիտորինգի բարելավման գնահատում, այն քննարկել է ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ և Բանկ է ներկայացրել Ստացողի Լայնաշերտ ցանցի և ՏՏ անվտանգության խորհրդի` 2010 թ. հոկտեմբերի 27-ի հանդիպման արձանագրությունը, որը ներառում է այս ոլորտում առանցքային հետագա քայլերը:

7. Ստացողը վարչապետի` 2010 թ. նոյեմբերի 10-ի թիվ 01/24.1/13011 գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Ընդերքի մասին նոր օրենսգիրք` հետևելով ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական և արտոնագրման չափորոշիչների ոլորտում միջազգային լավագույն փորձին:

8. Ստացողը բավարար առաջընթացի է հասել բիզնես գործընթացների վերակազմավորման (ԲԳՎ) ուղղությամբ.

ա) 2010 թ. սեպտեմբերի 26-ին պայմանագիր կնքելով արտաքին ընկերության` KPMG-ի հետ` ԲԳՎ վերաբերյալ (պայմանագիր համար 09/101) խորհրդատվություն տրամադրելու նպատակով և 2010 թ. նոյեմբերի 1-ին Բանկ ներկայացնելով նրանց հաշվետվության ամբողջական նախագիծը` Պետական եկամուտների կոմիտեի հետ պաշտոնական քննարկումներից հետո:

բ) ընդունելով Կառավարության` 2010 թ. օգոստոսի 26-ի թիվ 36 արձանագրային որոշումը հարկային գրանցման ընթացակարգերը բարելավելու մասին օրենսդրական փոփոխությունների մասին, որն Ազգային ժողով է ուղարկվել Կառավարության` 2010 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 01/23.2/1899-10 գրությամբ:

գ) Ռիսկի հիման վրա աուդիտի ընտրության մասին հայեցակարգ մշակելով և այն ընդունելով Կառավարության` 2010 թ. հունիսի 4-ի թիվ 23 արձանագրային որոշմամբ:

դ) Կառավարության` 2010 թ. մարտի 31-ի թիվ 01/23.2/3412-10 գրությամբ Ազգային ժողով ներկայացնելով Ավելացված արժեքի հարկի վերադարձման հայտերի ուսումնասիրության ռիսկայնության մասին օրենսդրության կամ ընթացակարգերի փոփոխություններ:

9. Ստացողը Կառավարության` 2010 թ. օգոստոսի 26-ի թիվ 36 արձանագրային որոշմամբ հաստատել է օրենսդրական անհրաժեշտ դաշտ «կանաչ ուղու» գործարկման աշխատանքը բարելավելու մասին, ներառյալ` թույլատրելով էլեկտրոնային ստորագրությունների մոդուլի ներմարմնավորումը առևտրային աշխարհի կառավարման ծրագրում:

10. Ստացողը Կառավարության` 2010 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 42 որոշմամբ հաստատել է Հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԲ) բարեփոխումների ռազմավարությունը:

 

Բաժին II. Ֆինանսական միջոցների առկայությունը

 

Ա. Ընդհանուր: Ստացողը կարող է առհանել Ֆինանսավորման միջոցները` սույն բաժնի դրույթների և այնպիսի լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Ընկերակցությունը կարող է ծանուցմամբ նշել Ստացողին:

Բ. Ֆինանսական գումարների հատկացումը: Ֆինանսավորումը (բացի Նախապատրաստման կանխավճարը հետ վճարելու համար պահանջվող գումարներից) հատկացվում է առհանման եզակի մասնաբաժնով (տրանշով), որից Ստացողը կարող է ֆինանսավորման առհանումներ կատարել: Այդ նպատակով Ֆինանսավորման գումարների հատկացումը սահմանված է ստորև բերված աղյուսակում:

 

.__________________________________________________________.

|Հատկացումներ                      |Ֆինանսավորման հատկացված|

|                                  |գումարը (արտահայտված   |

|                                  |ՓՀԻ-ով)                |

|__________________________________|_______________________|

|1) Եզակի առհանման տրանշ           |             13.020.000|

|__________________________________|_______________________|

|2) Նախապատրաստման կանխավճար       |                380.000|

|__________________________________|_______________________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ                  |             13.400.000|

.__________________________________________________________.

 

Գ. Տրանշի առհանման պայմանները

 

1. Առհանում չպետք է կատարվի Առհանման եզակի տրանշից մինչև Ընկերակցությանը բավարարի` ա) Ստացողի կողմից իրականացվող Ծրագիրը և բ) Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի համապատասխանությունը:

 

Դ. Ֆինանսական միջոցների հաշվեգրումը: Բացառությամբ Ընկերակցության հետ ձեռք բերված այլ համաձայնության.

1. Ֆինանսական հաշվից բոլոր առհանումները պետք է Ընկերակցության կողմից հաշվեգրվեն Ստացողի կողմից հատկացված և Ընկերակցության համար ընդունելի հաշվին, և

2. Ստացողը պետք է ապահովի, որ այդ հաշվին Ֆինանսավորման որևէ գումարի յուրաքանչյուր հաշվեգրման ժամանակ համարժեք գումար հաշվարկվի Ստացողի բյուջեի կառավարման համակարգում Ընկերակցության համար ընդունելի եղանակով:

 

Ե. Բացառված ծախսեր: Ստացողը հանձն է առնում, որ Ֆինանսավորման միջոցները չեն օգտագործվի Բացառված ծախսերը ֆինանսավորելու համար: Եթե ցանկացած ժամանակ Ընկերակցությունը որոշում է, որ Ֆինանսավորման որևէ գումար օգտագործվել է Բացառված ծախսերի դիմաց վճարելու նպատակով, Ստացողը պետք է, Ընկերակցությունից ծանուցում ստանալով, անհապաղ Ընկերակցությանը փոխհատուցի այդ վճարման գումարին համարժեք գումար: Նման պահանջի համաձայն Ընկերակցությանը փոխհատուցված գումարները չեղյալ են համարվում:

 

Զ. Փակման ամսաթիվ: Փակման ամսաթիվն է 2011 թ. հունիսի 30-ը:

 

ԼՐԱՑՈՒՄ 2

 

Հետ վճարման ժամանակացույց

 

.____________________________________________________.

|Վճարման օր                      |Վարկի մայր գումարի |

|                                |հետ վճարման ենթակա |

|                                |գումար (արտահայտված|

|                                |տոկոսով)           |

|________________________________|___________________|

|Յուրաքանչյուր փետրվարի 15-ին և  |        5%         |

|օգոստոսի 15-ին` սկսած 2021 թ.   |                   |

|փետրվարի 15-ից մինչև  և         |                   |

|ներառյալ 2030 թ. օգոստոսի 15-ը  |                   |

.____________________________________________________.

 

* Տոկոսները ներկայացնում են Վարկի մայր գումարի հետ վճարման ենթակա տոկոսը` բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունը, Ընդհանուր պայմանների 3.03-րդ բաժնի բ կետի համաձայն, այլ բան է նշում:

 

Բաժին I. Սահմանումներ

 

1. «Բացառված ծախսեր» նշանակում է` ցանկացած ծախս.

ա) պայմանագրով տրամադրվող ապրանքների կամ ծառայությունների համար, որը ֆինանսավորել է կամ համաձայնել է ֆինանսավորել, Ընկերակցությունից և Բանկից բացի, որևէ այլ ազգային կամ միջազգային ֆինանսական հաստատության կամ գործակալություն, կամ որը Ընկերակցությունը կամ Բանկը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել այլ վարկի, դրամաշնորհի կամ փոխառության շրջանակում:

բ) ՄԱԿ-ի կողմից վիճակագրական փաստաթղթերում հրապարակված (սերիա M, N 34/Rev.3 (1986) (SITC)) Առևտրի միջազգային ստանդարտ դասակարգման 3-րդ փոփոխության (SITC, Rev.3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում կամ SITC -ի հետագա փոփոխությունների հաջորդող խմբերում կամ ենթախմբերում ներառված ապրանքների համար, ինչպես նշված է Ընկերակցության կողմից Ստացողին ուղղված ծանուցման մեջ:

 

.____________________________________________________________________.

|Խումբ|Ենթախումբ|    Ապրանքի նկարագրություն                          |

|_____|_________|____________________________________________________|

|112  |         |Ալկոհոլային խմիչքներ                                |

|_____|_________|____________________________________________________|

|121  |         |Ծխախոտ` չմշակված, ծխախոտի մնացորդներ                |

|_____|_________|____________________________________________________|

|122  |         |Ծխախոտ` մշակված (անկախ ծխախոտին փոխարինող           |

|     |         |նյութեր պարունակելու հանգամանքից)                   |

|_____|_________|____________________________________________________|

|525  |         |Ռադիոակտիվ և  հարակից նյութեր                       |

|_____|_________|____________________________________________________|

|667  |         |Մարգարիտներ, թանկարժեք և  կիսաթանկարժեք քարեր`      |

|     |         |մշակված կամ չմշակված                                |

|_____|_________|____________________________________________________|

|718  |718.7    |Միջուկային ռեակտորներ և  դրանց մասեր, վառելիքի      |

|     |         |տարրեր (քարթրիջներ)` չճառագայթված, միջուկային       |

|     |         |ռեակտորների համար                                   |

|_____|_________|____________________________________________________|

|728  |728.43   |Ծխախոտի մշակման սարքեր                              |

|_____|_________|____________________________________________________|

|897  |897.3    |Ոսկու, արծաթի կամ պլատինի խմբի մետաղյա              |

|     |         |զարդեր (բացի ձեռքի ժամացույցներից և                 |

|     |         |ժամացույցի պատյաններից) և  ոսկյա ու արծաթյա իրեր    |

|     |         |(այդ թվում` թանկարժեք քարերը)                       |

|_____|_________|____________________________________________________|

|971  |         |Ոսկի` ոչ գումարային (բացառությամբ ոսկու             |

|     |         |հանքերի և  խտանյութերի)                             |

.____________________________________________________________________.

 

գ) Ռազմական կամ ռազմականացված օգտագործման կամ շքեղության համար նախատեսված ապրանքների համար:

դ) Բնապահպանական առումով վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրումը, օգտագործումը կամ ներմուծումը արգելված է Ստացողի օրենքով կամ միջազգային այն համաձայնագրերով, որոնց Կողմ է հանդիսանում Ստացողը:

ե) ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի շրջանակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ արգելված վճարումների համար:

զ) Այն ամենի համար, որի առնչությամբ Ընկերակցությունը որոշում է, որ կոռուպցիա, կեղծիք պարունակող, դավադիր կամ հարկադիր գործելակերպ է կիրառվել Ստացողի ներկայացուցիչների կամ Ֆինանսավորման միջոցները ստացող այլ անձի կողմից, որի համար Ստացողը (կամ մյուս ստացողը) ժամանակին համապատասխան այնպիսի քայլեր չի ձեռնարկել` այդ գործողությունների առկայության դեպքում դրանց հակազդելու համար, որոնք կբավարարեին Ընկերակցությանը:

2. «Փոխառության համաձայնագիր» նշանակում է` Ստացողի և Բանկի միջև Ծրագրին օժանդակելու համար կնքված համաձայնագիր` սույն Համաձայնագրի ամսաթվով, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: «Փոխառության համաձայնագիրը» ներառում է բոլոր հավելվածները, լրացումները և համաձայնագրերը, որոնք կցված են Փոխառության համաձայնագրին:

3. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր պայմաններ վարկերի և դրամաշնորհների համար»` թվագրված 2010 թ. հուլիսի 31-ով, սույն Հավելվածի II բաժնում սահմանված փոփոխություններով:

4. «KPMG» նշանակում է` միջազգային ընկերություն, որը տրամադրում է աուդիտի, հարկման և խորհրդատվական ծառայություններ:

5. «Նախապատրաստման կանխավճար» նշանակում է` Ընդհանուր պայմանների 2.05-րդ բաժնում (վերահամարակալվել է ստորև ներկայացված II բաժնի 2-րդ պարբերության համաձայն) նշված կանխավճար, որը տրվում է Ստացողին Ընկերակցության կողմից` ի կատարումն նամակ-համաձայնագրի, որն Ընկերակցության անունից ստորագրվել է 2009 թ. հուլիսի 2-ին, իսկ Ստացողի անունից` 2009 թ. հուլիսի 21-ին:

6. «Ծրագիր» նշանակում է` գործողությունների, նպատակների և քաղաքականության ծրագիր, որը նախագծվել է` խթանելու համար աճը և հասնելու համար աղքատության կայուն կրճատման, և որը սահմանված է կամ հիշատակված է 2010 թ. նոյեմբերի 16-ի` Ստացողի կողմից Ընկերակցությանն ուղարկված գրության մեջ, որտեղ հայտարարվում է Ծրագիրն իրականացնելու հանձնառության մասին և Ընկերակցությունից աջակցություն է հայցվում Ծրագրի իրականացման ընթացքում օժանդակելու համար:

7. «Առհանման եզակի տրանշ» նշանակում է` սույն Համաձայնագրի 1-ին Լրացման II բաժնի Բ մասում սահմանված աղյուսակում «Առհանման եզակի տրանշ» վերնագրված կատեգորիային հատկացված Ֆինանսավորման գումար:

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Ընդհանուր պայմանների փոփոխությունները հետևյալն են.

1. 2.03-րդ բաժնի ա պարբերության վերջին նախադասությունը (կապված Առհանման դիմումների հետ) ամբողջությամբ հանված է:

2. 2.04-րդ (Հատկացված հաշիվներ) և 2.05-րդ (Ընդունելի ծախսեր) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ II հոդվածի մնացած բաժինները համապատասխան ձևով վերահամարակալվել են:

3. 4.01-ին (Ծրագրի ընդհանուր իրականացում) և 4.09-րդ (Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ, աուդիտներ) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ IV հոդվածի մնացած բաժինները համապատասխան ձևով վերահամարակալվել են:

4. 4.05-րդ բաժնի ա կետը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ կետի պարբերության համաձայն և վերաբերում է Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործում բաժնին) ամբողջությամբ հանվել է:

5. 4.06-րդ բաժնի գ կետը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ պարբերության համաձայն) փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին 4.06. Ծրագրեր, փաստաթղթեր, գրառումներ

 

... գ) Ստացողը պետք է պահի Ֆինանսավորման շրջանակում կատարված ծախսերի մասին վկայող բոլոր գրառումները (պայմանագրեր, հրամաններ, հաշիվ-ապրանքագրեր, հաշիվներ, ստացականներ և այլ փաստաթղթեր)` Փակման ամսաթվից հետո երկու տարվա ընթացքում: Ստացողը պետք է Ընկերակցության ներկայացուցիչներին հնարավորություն տա ուսումնասիրելու այդ գրառումները:»:

 

6. 4.07-րդ բաժինը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ պարբերության համաձայն) փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին 4.07. Ծրագրի մոնիտորինգ և գնահատում

 

... գ) Ստացողը պետք է պատրաստի կամ հանձնարարի պատրաստել և Ընկերակցությանը Փակման ամսաթվից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում տրամադրի հաշվետվություն` Ընկերակցության կողմից խելամտորեն պահանջվող ծավալով և մանրամասնությամբ, ծրագրի իրականացման, իրավական համաձայնագրերով Ստացողի և Ընկերակցության կողմից իրենց պարտավորությունների կատարման և Ֆինանսավորման նպատակների իրականացման վերաբերյալ:»:

 

7. Հավելվածում սահմանված հետևյալ հասկացություններն ու սահմանումները հանվել կամ փոփոխվել են հետևյալ կերպ, և հետևյալ նոր հասկացություններն ու սահմանումներն են այբբենական կարգով ավելացվել Հավելվածում, և համապատասխան ձևով վերահամարակալվել են հասկացությունները.

ա) «Թույլատրելի ծախս» հասկացության սահմանումը փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.

«Թույլատրելի ծախս» նշանակում է` Ֆինանսավորման ցանկացած օգտագործում Ծրագրին օժանդակելու նպատակով` բացի Ֆինանսավորման համաձայնագրով բացառված ֆինանսական ծախսերից:»:

բ) «Ֆինանսական հաշվետվություններ» հասկացությունը և դրա սահմանումը, ինչպես սահմանված է Հավելվածում, ամբողջությամբ հանվել են:

գ) «Նախագիծ» հասկացությունը փոխարինվել է «Ծրագիր» հասկացությամբ, և դրա սահմանումը փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագիր» նշանակում է` այն ծրագիրը, որը նշված է Ֆինանսավորման համաձայնագրում, և որին օժանդակելու համար տրամադրվել է Ֆինանսավորումը»: Սույն Ընդհանուր պայմանների ողջ տեքստում «Նախագծին» արված բոլոր հղումները համարվում են հղում «Ծրագրին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2011
N 11
Արձանագրային որոշում