Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 հունիսի 2011 թվականի N 22

 

55. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ԳԿՍԾ) ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ 1390P) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» (ԳԿՍԾ) փոխառության համաձայնագրին (փոխառություն 1390P)` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. հունիսի 10-ի նիստի N 22

արձանագրային որոշման

 

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ 1390P

 

«Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր»

(ԳԿՍԾ)

 

Փոխառության համաձայնագիր

 

Հայաստանի Հանրապետության

և

Միջազգային Զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի

միջև

 

8 հունիսի 2011

 

Համաձայնագիրը ստորագրված է 2011 թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Փոխառու) և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի (ՄԶՕՀ) միջև:

Նկատի ունենալով, որ Փոխառուն ՄԶՕՀ-ից աջակցություն է խնդրել` Հավելված 1-ում նկարագրված Ծրագրի համաֆինանսավորման համար,

Եվ նկատի ունենալով, որ ՄԶՕՀ-ն հաստատել է Փոխառուին քսան միլիոն դոլարի ($ 20.000.000) չափով փոխառության տրամադրումը ստորև շարադրված դրույթներին ու պայմաններին համապատասխան,

Հետևաբար սույն Համաձայնագրի («Համաձայնագիր») կողմերը սույնով համաձայնում են հետևյալի մասին

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ընդհանուր պայմաններ, սահմանումներ

 

1.01. Կցված Ընդհանուր պայմանները սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են:

1.02. Ի լրումն նախաբանում սահմանված հասկացությունների, ստորև նշված հասկացությունները և արտահայտությունները ունեն հետևյալ իմաստները կամ հատուկ իմաստները, երբ դրանք կրկնում են Ընդհանուր պայմանների հասկացությունները և արտահայտությունները`

ա) «Փոխառուի լիազորված ներկայացուցիչ» նշանակում է Փոխառուի ֆինանսների նախարարը.

բ) «Ավարտի օր» նշանակում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ը.

գ) «Դոլար և $ նշանը» նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական արժույթը և վերաբերում է այդ արժույթին.

դ) «Ընդունելի ծախսերի իրականացումը սկսելու օր» նշանակում է 2011 թվականի մարտի 16-ը.

ե) «Իրականացնող գործակալություն» նշանակում է Փոխառուի ֆինանսների նախարարությունը.

զ) «Ընդհանուր դրույթներ» նշանակում է 2007 դեկտեմբերին ընդունված «Հանրային ոլորտի փոխառության համաձայնագրերի համար կիրառելի` ՄԶՕՀ ընդհանուր պայմաններ».

է) «Արտոնյալ ժամկետ» նշանակում է այն ժամանակահատվածը, որը սկսում է 2011 թվականի հունիսի 8-ից և ավարտվում է նշված ժամկետից հինգ (5) տարի հետո, և

ը) «Փոխառության կառավարիչ» նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Փոխառությունը

 

2.01. ՄԶՕՀ-ը համաձայնում է Փոխառուին տրամադրել և Փոխառուն համաձայնում է ՄԶՕՀ-ից ստանալ քսան միլիոն դոլարի ($ 20.000.000) չափով փոխառություն` սույն Համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան:

2.02. Փոխառուն պետք է վճարի տարեկան տոկոսավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի երեք և երեք տասնորդական տոկոսադրույքի (3.3%) չափով:

2.03. Փոխառուն պետք է վճարի տարեկան ծառայավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի մեկ տոկոսի (1%) չափով:

2.04. Տոկոսավճարն ու ծառայավճարը պետք է փոխանցեն ՄԶՕՀ-ի հաշվին տարին երկու անգամ` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին:

2.05. Արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո Փոխառուն պետք է վերադարձնի մայր գումարը դոլարով կամ ՄԶՕՀ-ի ղեկավարության համար ընդունելի ազատ փոխարկելի որևէ այլ արժույթով, որը պետք է լինի համարժեք վճարման պահին և վայրում շուկայական փոխանակման կուրսով հաշվարկված` դոլարով արտահայտված գումարի չափին: Վճարումները պետք է կատարվեն (30) երեսուն կիսամյակային վճարումներով Հավելված 3-ում (Վարկի մարում) նշված օրերին և չափաբաժիններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը

 

3.01. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 3.02 կետին համապատասխան, երբ ՄԶՕՀ կստանա`

ա) բավարար ապացույց, որ սույն Համաձայնագրի կատարումը պատշաճ կարգով արտոնված է Փոխառուի անունից և վավերացված է Փոխառուի սահմանադրական պահանջներին համապատասխան.

բ) Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազի կամ Փոխառուի որևէ այլ իրավասու մարմնի վկայական, որով հաստատվում է, որ սույն Համաձայնագիրը պատշաճ կարգով արտոնվել և վավերացվել է Փոխառուի կողմից, և որ այն վավերական և պարտադիր պարտավորություն է` իր պայմաններին համապատասխան, և

գ) Ապացույց, որ Ծրագրի ֆինանսավորման նպատակով Փոխառուի և Փոխառության կառավարչի միջև փոխառության կամ ֆինանսավորման այլ համաձայնագիր ուժի մեջ է մտել կամ ուժի մեջ կմտնի սույն համաձայնագրի հետ համատեղ:

3.02. 3.01 կետում նշված պայմանների բավարար կատարումից հետո, սույն համաձայնագիրը, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվով, կհամարվի ուժի մեջ մտած:

3.03. Եթե սույն Համաձայնագիրը Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո իննսուն (90) օրվա ընթացքում ուժի մեջ չի մտնում, ապա Համաձայնագիրը և կողմերի բոլոր պարտավորությունները դադարում են, եթե ՄԶՕՀ ղեկավարությունը, ուշացման պատճառները քննարկելով, սույն կետի իմաստով այլ ժամկետ չսահմանի:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հասցեներ

 

4.01. Կողմերի հասցեները ներկայացված են ստորև`

 

    Փոխառուի կողմից`                              ՄԶՕՀ`

    ՀՀ ֆինանսների նախարարություն       Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամ

    Մելիք Ադամյան 1                    Փարքրինգ 8

    Երևան,  Հայաստան                   A-1011 Վիեննա, Ավստրիա

    Տելեֆաքս (++374-1) 1 524282        Տելեֆաքս (++43-1) 513 92 38

 

Ի վկայումն վերը նշվածի` Կողմերն իրենց լիազորված ներկայացուցիչների միջոցով ստորագրեցին սույն Համաձայնագիրը Վիեննայում, երկու հավասարազոր բնօրինակով` անգլերենով, վերը նշված ամսաթվով:

 

Փոխառուի կողմից`

 

ստորագրություն

ՀՀ Ֆինանսների նախարար

Վաչե Գաբրիելյան

 

Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի կողմից`

 

ստորագրություն

Գլխավոր տնօրեն

Սուլեյման Ժ. Ալ-Հերբիշ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԿՍԾ ՀԱՎԵԼՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրի ընդհանուր նպատակը Հայաստանի գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն է, ի թիվս այլ միջոցների, փոքր ծավալի արտադրություն ունեցողների ունեցվածքն ու եկամուտներն ավելացնելու միջոցով և նրանց համար մատչելի դարձնելով` (ա) արտադրական և բարձր արտադրողական տեխնոլոգիաները և (բ) սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների օգուտները:

 

Ծրագրի նպատակներն իրականացվելու են հետևյալ բաղադրիչներով`

1. Այգեգործական արտադրության հավելյալ արժեքի շղթայի ստեղծում

Այս բաղադրիչի նպատակն է փոքր ծավալի արտադրություն ունեցողների ունեցվածքի ու եկամուտների ավելացումը, ի թիվս այլ միջոցների, նրանց` պտղի և ընդեղենի արտադրության հավելյալ արժեքի շղթային կապելու միջոցով:

Բաղադրիչն ունենալու է հետևյալ ենթաբաղադրիչները`

Ա. պայմանագրային այգեգործություն և տեխնոլոգիաների փոխանցում.

Բ. արտահանման խթանում, ստանդարտների, որակի փորձաքննության և սերտիֆիկացիա, և

Գ. այգեգործության ֆինանսավորում:

 

2. Գյուղական վայրերի ֆինանսավորում

Այս բաղադրիչի ընդհանուր նպատակն է գյուղական վայրերի փոքր և միջին ծավալի արտադրություն ունեցողների համար ֆինանսական ծառայությունների մատչելիության բարելավումը:

 

3. Գյուղական ենթակառուցվածքներ

Այս բաղադրիչի նպատակն է լրացնել ենթակառուցվածքային ներդրումների պահանջը` կենսամակարդակի բարձրացման նպատակով և աջակցել, որ շահառուների որոշակի խմբերն ամբողջությամբ օգտագործեն իրենց տնտեսական ներուժը: Բաղադրիչը բաղկացած է հետևյալ ենթաբաղադրիչներից`

Ա. հանրային ենթակառուցվածքային ներդրումներ և

Բ. գյուղական ճանապարհների բարեկարգման ներդրումներ:

 

4. Ծրագրի կառավարում

Բաղադրիչը ֆինանսավորելու է Ծրագրի կառավարման և իրականացման ծախսերը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԿՍԾ ՀԱՎԵԼՎԱԾ 2 ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

 

1. Բացառությամբ Փոխառուի և ՄԶՕՀ ղեկավարության միջև այլ համաձայնության, ստորև ներկայացված են այն բաղադրիչները, որոնք պետք է ֆինանսավորվեն վարկային միջոցներով, յուրաքանչյուր բաղադրիչի համար հատկացված վարկային միջոցների չափը և ընդհանուր ծախսերում յուրաքանչյուր բաղադրիչի ֆինանսավորման տոկոսը:

.__________________________________________________________________.

|Բաղադրիչ                             |Տեղաբաշխված|ֆինանսավորման   |

|                                     |փոխառության|ենթակա ընդհանուր|

|                                     |չափը ԱՄՆ   |ծախսերի տոկոսը  |

|                                     |դոլարով    |                |

|_____________________________________|___________|________________|

|Ա. Այգեգործական արտադրության         |      -    |          -     |

|հավելյալ արժեքի շղթայի ստեղծում      |           |                |

|_____________________________________|___________|________________|

|I. Պայմանագրային այգեգործություն     |      -    |          -     |

|_____________________________________|___________|________________|

|II. Արտահանման խթանում, ստանդարտների,|      -    |          -     |

|որակի փորձաքննության և  սերտիֆիկացիա |           |                |

|_____________________________________|___________|________________|

|III. Այգեգործական ֆինանսավորում      |           |                |

|_____________________________________|___________|________________|

|Բ. Գյուղական վայրերի ֆինանսավորում   |      -    |          -     |

|_____________________________________|___________|________________|

|Գ. Գյուղական ենթակառուցվածքներ       |           |                |

|_____________________________________|___________|________________|

|I. Հանրային ենթակառուցվածքային       | 19.400.000|        59,45%  |

|ներդրումներ                          |           |                |

|_____________________________________|___________|________________|

|II. Գյուղական ճանապարհների           |      -    |           -    |

|բարեկարգման ներդրումներ              |           |                |

|_____________________________________|___________|________________|

|Դ. Ծրագրի կառավարում                 |    600.000|        18%     |

|_____________________________________|___________|________________|

|Ընդամենը                             | 20.000.000|                |

.__________________________________________________________________.

 

2. Չնայած վարկային բաշխմանը կամ 1-ին կետի աղյուսակում նշված տոկոսին, եթե ՄԶՕՀ ղեկավարությունը ողջամտորեն հաշվարկի, որ բաղադրիչի համար հատկացված վարկի գումարը բավարար չէ այդ բաղադրիչի ամբողջ ծախսերի համաձայնեցված տոկոսը ֆինանսավորելու համար, ՄԶՕՀ ղեկավարությունը, Փոխառուին գրավոր տեղեկացնելով, կարող է (i) այլ բաղադրիչի համար հատկացված վարկային միջոցները, որոնք ՄԶՕՀ-ի ղեկավարության կարծիքով անհրաժեշտ չեն այլ ծախսեր հոգալու համար, վերաբաշխել տվյալ բաղադրիչի հաշվին, այնպես որ հնարավոր լինի ծածկել պահանջվող հաշվարկված բացը, (ii) եթե նման տեղաբաշխումը չի կարող ամբողջությամբ ծածկել հաշվարկված բացը, նվազեցնել այդ ծախսերի համար կիրառելի տոկոսը, որպեսզի հնարավոր լինի նշված բաղադրիչի հետ կապված հետագա դուրսգրումներ կատարել, մինչև բոլոր ծախսերն իրականացված կլինեն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԿՍԾ ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄ

 

._______________________________________.

|    Ամսաթիվ, տարի           | Գումար`  |

|                            | ԱՄՆ դոլար|

|____________________________|__________|

|1. |2016 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|2. |2016 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|3. |2017 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|4. |2017 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|5. |2018 թ. հունիսի 15      |   666,660|

|___|________________________|__________|

|6. |2018 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|7. |2019 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|8. |2019 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|9. |2020 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|10.|2020 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|11.|2021 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|12.|2021 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|13.|2022 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|14.|2022 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|15.|2023 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|16.|2023 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|17.|2024 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|18.|2024 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|19.|2025 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|20.|2025 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|21.|2026 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|22.|2026 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|23.|2027 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|24.|2027 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|25.|2028 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|26.|2028 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|27.|2029 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|28.|2029 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|___|________________________|__________|

|29.|2030 թ. հունիսի 15      |   666.660|

|___|________________________|__________|

|30.|2030 թ. դեկտեմբերի 15   |   666.660|

|____________________________|__________|

|Ընդհանուրը`                 |20,000,000|

._______________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 22
Արձանագրային որոշում