Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՈՆԴՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0540.140611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2011 թվականի N 540-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի կապակցությամբ 2011 թվականի հունիսի 15-16-ը Լոնդոն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն մուտքի արտոնագրերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և այցի ծրագրով նախատեսված մյուս օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն մուտքի արտոնագրերի վճարները և միայն գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Կ. Կարապետյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին.

2) Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Լոնդոն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործող կազմակերպությունների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2011 թվականի հունիսի 15-ին Երևան-Լոնդոն, իսկ 2011 թվականի հունիսի 16-ին Լոնդոն-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հունիսի 14-ի

N 540-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-16-Ը ԼՈՆԴՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան             - ՀՀ վարչապետ

 

    Գ. Սարգսյան             - ՀՀ վարչապետի կինը

 

    Կ. Կարապետյան           - Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Հ. Թաշչյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                              վարչության պետ

 

    Ա. Անանյան              - ՀՀ վարչապետի օգնական

 

Նավասարդ արքեպիսկոպոս

    Կճոյան                  - Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան

                              Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

                              (համաձայնությամբ)

 

    Ա. Զատիկյան             - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Ալեքսանյան           - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան             - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական -

                              տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային

                              կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան              - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական -

                              տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային

                              կազմակերպության լուսանկարիչ

 

    Հ. Բաղդասարյան          - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                              լրագրող (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան            - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                              օպերատոր (համաձայնությամբ)

 

    Տ. Մադաթյան             - «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական

                              ընկերության լրագրող (համաձայնությամբ)

 

    Ա. Դավթյան              - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող

                              (համաձայնությամբ)

 

    Ա. Թամրազյան            - Հ2 հեռուստաընկերության լրագրող

                              (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.06.2011
N 540-Ա
Որոշում