Սեղմել Esc փակելու համար:
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՏԻՐԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՏԻՐԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0546.150611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2011 թվականի N 546-Ա

 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՏԻՐԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2011 թվականի հունիսի 17-20-ը գործուղել Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ տարեկան և տնօրենների խորհրդի 83-րդ նիստերին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Տիրանա գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Տիրանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.06.2011
N 546-Ա
Որոշում