Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0592.280611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2011 թվականի N 592-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 28-30-ը Կիև (ՈՒկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Տ. Դավթյանի, Հ. Բեգլարյանի, Ա. Գալստյանի, Ա. Ավետիսյանի և Ա. Ազիզյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Շ. Քոչարյանինը և Ն. Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

3) Ա. Հասմիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Ա. Նորեկյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Կիև մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հունիսի 28-ի

N 592-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-30-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Դավթյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հայ-ուկրաինական

                        միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ,

                        հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը)

 

    Շ. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Գալստյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                        տեղակալ

 

    Ա. Նորեկյան       - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Ազիզյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային

                        համագործակցության վարչության պետ

 

    Ս. Աբրահամյան     - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի

                        նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական

                        ապահովման վարչության պետ

 

    Ն. Ռուստամյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                        վարչության ՈՒկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի

                        բաժնի վարիչ

 

    Ա. Հասմիկյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության փորձագետ

 

    Ա. Ավետիսյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        միջազգային տնտեսական համագործակցության

                        վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի

                        քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.06.2011
N 592-Ա
Որոշում