Սեղմել Esc փակելու համար:
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ (ԷԼԵԿՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ (ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ) ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑ ...

 

(ուժը կորցրել է 21.11.02 թիվ 17-ԱՄ հրաման)

i

108.0259.231298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 օգոստոսի 1998 թվականի թիվ 259-ԳՄ

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ (ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ) ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.01.98թ. թիվ 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների»-ի III գլխի դրույթները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Սպառողների էլեկտրակայանքները (էլեկտրական սարքավորումները) գործող էլեկտրական ցանցերին միացման և շահագործման թույլտվության հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի նախարարության

17.08.1998թ. թիվ 259-ԳՄ հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ (ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը մշակված է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4 և 7 հոդվածների, «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների» III գլխի դրույթներին համապատասխան:

1.2. Սույն հրահանգը պարտադիր է էլեկտրաէներգիա բաշխողների և սպառողների համար` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, կազմակերպական-իրավական տեսակից ու սեփականության ձևից:

1.3. Էլեկտրաէներգիա սպառողների էլեկտրակայանքների շահագործման և գործող ցանցին միացման թույլտվությունը տրվում է էներգապետհսկողության կողմից:

1.4. Էլեկտրակայանքների անվտանգ շահագործման և տեխնիկական վիճակի համար պատասխանատվությունը կրում է էլեկտրակայանքների սեփականատերը:

 

2. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2.1. Սպառողների բոլոր նոր և վերակառուցվող էլեկտրակայանքները պետք է կառուցվեն նախագծին համապատասխան:

2.2. Էլեկտրակայանքները գործող էլեկտրական ցանցին միացնելուն պատրաստ լինելու դեպքում, սպառողը գրավոր դիմում է էներգապետհսկողություն, միաժամանակ ներկայացնելով թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածներով նախատեսված տեխնիկական փաստաթղթերը (ըստ անհրաժեշտության)` կազմված լիցենզիա ունեցող համապատասխան կազմակերպությունների կողմից:

2.3. Սպառողի էլեկտրակայանքների տեխնիկական զննումը կատարվում է էներգապետհսկողության տեսուչի կողմից` սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատու անձի մասնակցությամբ:

2.4. Անհրաժեշտության դեպքում` տեսուչի պահանջով, կատարվում է էլեկտրակայանքների անհատական փորձարկում (անջատիչներ, թողարկիչներ և այլն) սպառողի շահագործող անձնակազմի կողմից, պահպանելով փորձարկումների անվտանգությունը: Տեսուչին արգելվում է ինքնուրույն կատարել նշված փորձարկումների շրջանակներում որևէ աշխատանք:

2.5. Տեխնիկական զննման մասին սպառողի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում տեսուչը կազմում է շահագործման թույլտվության ակտ-եզրակացություն, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի ցանկը և էլեկտրամատակարարման ցանցի միագիծ էլեկտրական ուրվակը, որի հիման վրա տրվում է գրավոր թույլտվություն` էլեկտրակայանքների շահագործման և էլեկտրական ցանցին միացման համար:

2.6. Զննման ընթացքում «Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ»-ին, նախագծին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, հավաքակցման թերի կատարման, պաշտպանիչ միջոցների, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում, տեսուչը չի թույլատրում էլեկտրակայանքների շահագործումը, մինչև թերությունների վերացումը:

Տեսուչի կողմից կրկնակի զննումը կատարվում է թերությունների վերացման մասին սպառողի գրավոր դիմելուց հետո 5 օրվա ընթացքում:

 

3. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ԼԱՐՄԱՆ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3.1. Սպառողի էլեկտրակայանքները լարման տակ են դրվում «Էներգապետհսկողության» կողմից տրված էլեկտրական ցանցին միացման թույլտվության դեպքում` էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքելուց և հաշվառքային սարքերը կապարակնքելուց հետո:

3.2. Էլեկտրական ցանցին միացման հրահանգը, որը տրվում է էլեկտրամատակարարող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից, և անմիջական միացումը կատարվում է 3.1 կետի պահանջները բավարարելուց հետո` 48 ժամվա ընթացքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1.1. Սպառողի Դիմումը էներգապետհսկողությանը` էլեկտրակայանքները տեխնիկական զննման ենթարկելու մասին

1.2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճեն, իսկ ֆիզիկական անձանց համար` (բացի բնակիչներից) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի) պատճեն

1.3. Էլեկտրակայանքները շահագործող անձնակազմի անվանական ցուցակը

1.4. Էլեկտրամատակարարող կազմակերպության կողմից տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները, համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98թ. թիվ 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի»

1.5. Հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը

1.6. Էլեկտրակայանքների տեխնիկական նախագիծը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցրած էլեկտրամատակարարող կազմակերպության հետ

1.7. Սպառողի և կապալառուի միջև ստորագրված հանձնման-ընդունման ակտը, էլեկտրակայանքները շահագործման համար պատրաստ լինելու մասին եզրակացությամբ

1.8. Պաշտպանիչ և հակահրդեհային միջոցների ցանկը

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

2.1. Օդային գծի ծրագրի կատարողական հատակագիծը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, նշելով հենասյուները, նրանց հերթական համարները, տեսակը, ինչպես նաև բոլոր հատումները և անցումները` համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ

2.2. Շանթապաշտպանիչ սարքերի տեղաբաշխման ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, նրանց տեղադրման ակտը` տրված կապալառուի կողմից

2.3. Հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից

2.4. Գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից

2.5. Գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

2.6. Հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ, մեգոմաչափով և բարձր լարմամբ արդյունաբերական հաճախությամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

3.1. Մալուխային գծի ծրագրի կատարողական գծագիրը (M 1:200, 1:500 կախված հաղորդակցուղիների (կոմունիկացիաների) հագեցվածությունից)` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ (անցումների և հատումների դեպքում)

3.2. Մալուխի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով` տրված կապալառուի կողմից

3.3. Մալուխի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

ա) Մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով)

բ) Մեկուսացման դիմադրության չափման (մեգոմաչափով, բարձր լարմամբ)` փորձարկումից առաջ և հետո

գ) Մալուխի ծայրի կցորդիչի հողանցման դիմադրության չափման

դ) Մալուխի ֆազավորման

 

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

4.1. Առաջնային փոխարկումների (կոմուտացիաների) միագիծ էլեկտրական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից

4.2. Երկրորդային փոխարկումների (կոմուտացիաների) կատարողական ուրվակը, մալուխների և հաղորդալարերի փաստացի պիտակավորմամբ, կազմված նախագծող կազմակերպության կողմից

4.3. Էլեկտրակայանքների և հողանցման օղակի տեղաբաշխման գծագիրը` կազմված նախագծող կազմակերպության կողմից

4.4. Առանց չորացման տրանսֆորմատորի միացման հնարավորության եզրակացությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

4.5. Տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից, որում պետք է նշված լինի`

ա) Փաթույթների դիմադրության չափումը (հաստատուն հոսանքով)

բ) Տրանսֆորմատորի ֆազավորումը

գ) Հրմամբ միացման փորձարկումը (անվանական լարմամբ)

դ) Տրանսֆորմատորային յուղի փորձարկումը

4.6. Ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

4.7. Առաջնային փոխարկումների (կոմուտացիաների) մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգոմաչափով) կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

4.8. Ֆազերի հերթականության և նրանց գունավորման ստուգման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

4.9. Յուղային անջատիչների ստուգման կարգաբերման, անջատման և միացման ժամանակի արագության (անհրաժեշտության դեպքում) արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

4.10. Հողանցման սարքվածքների փաստաթղթերը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

ա) ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից

բ) հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները

գ) հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը

դ) հողանցման սարքվածքների անձնագիրը (ուրվակը)

ե) ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության չափման արձանագրությունը (մինչև 1000 Վ խուլ հողանցված չեզոքով սարքավորումների համար)

 

5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ 1000 Վ. 300 ԿՎՏ ԵՎ ԱՎԵԼ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

5.1. Էլեկտրական շարժիչի չորացման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից, մեկուսիչի բնութագրի նշումով (եթե չկա առանց չորացման միացնելու եզրակացությունը)

5.2. Ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

5.3. Սինքրոն էլեկտրական շարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

5.4. Ստատորի փաթույթի մեկուսացման դիմադրության փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ բարձր լարմամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

ա) 300 ԿՎՏ և ավել հզորության էլեկտրաշարժիչների ստատորի և ռոտորի փաթույթների

բ) ռեոստատի և թողարկիչ-կարգավորիչների դիմադրությունների

5.6. Գրգռիչի փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

5.7. Էլեկտրաշարժիչի թրթռման չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

5.8. Էլեկտրաշարժիչի անձնագիրը

 

6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

6.1. Կոնդեսատորների միացման միագիծ էլեկտրական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, և անձնագիրը

6.2. Կոնդեսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ բարձր լարմամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

6.3. Կոնդեսատորների ունակության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

6.4. Կոնդեսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

Բացի նշված փաստաթղթերից ներկայացվում է նաև կոմուտացիոն սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:

 

7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

7.1. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված էլեկտրամատակարարող կազմակերպության հետ

7.2. Լիցքաթափիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

7.3. Լիցքաթափման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

7.4. Շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

_____________

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ ՄԻՆՉԵՎ 1000 Վ

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1.1. Սպառողի Դիմումը էներգապետհսկողությանը էլեկտրակայանքները տեխնիկական զննման ենթարկելու մասին

1.2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճեն, իսկ ֆիզիկական անձանց համար` (բացի բնակիչներից) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճեն

1.3. Էլեկտրակայանքները շահագործող անձնակազմի անվանական ցուցակը (ըստ անհրաժեշտության)

1.4. Էլեկտրամատակարարող կազմակերպության կողմից տրված տեխնիկական պայմանները` համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98թ. թիվ 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի»

1.5. Հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման, կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը

1.6. Էլեկտրամատակարարման միագիծ էլեկտրական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, հիմնական սարքավորումների և հաշվառքային սարքերի տվյալների նշումներով

1.7. Բաշխիչ սարքավորումների և միացումների ֆազավորման ստուգման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

1.8. Հաստատուն և փոփոխական հոսանքի ուժային և լուսավորության հաղորդալարերի մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

1.9. Ծածկված աշխատանքների ակտերը` տրված կապալառուի կողմից

ա) հաղորդալարերի տեղաբաշխման մասին (անհրաժեշտության դեպքում)

բ) էլեկտրակայանքների պաշտպանիչ հողանցման մասին:

1.10. Ֆազ-զրո օղակի դիմադրության չափման արձանագրությունը (առավել հզոր և հեռու տեղադրված էլեկտրաընդունիչների համար, բայց էլեկտրաընդունիչների ընդհանուր թվի 10 օ/օ-ից ոչ պակաս միացումից հետո) կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

1.11. Տեղական և ենթակայանի հողանցման կոնտուրների մետաղական կապի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

1.12. Հողանցման տարրերի կատարողական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

2.1. Օդային գծի ծրագծի կատարողական գծագիրը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ (անցումների և հատումների դեպքում)

2.2. Հողանցման սարքերի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից, նրանց կառուցվածքի նկարագրությամբ

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

3.1. Մալուխային գծի ծրագծի կատարողական գծագիրը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ (անցումների և հատումների դեպքում)

3.2. Ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից

3.3. Մալուխի մեկուսացման վիճակի փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

 

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 300 ԿՎՏ-ԻՑ ՑԱԾՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

4.1. Էլեկտրաշարժիչի մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

ա) էլեկտրաշարժիչի ստատորի փաթույթի

բ) սինքրոն և ֆազային ռոտորով էլեկտրաշարժիչի ռոտորի փաթույթի

4.2. Էլեկտրաշարժիչի փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ բարձր լարմամբ) կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

4.3. Էլեկտրաշարժիչի փորձարկման ակտը (բեռի տակ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

____________

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ, ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀՆԵՐԻ, ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԵՎ 5 ԿՎՏ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՅԱԼ, ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Սպառողի Դիմումը էներգապետհսկողությանը էլեկտրակայանքները տեխնիկական զննման ենթարկելու մասին

2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճեն, իսկ ֆիզիկական անձանց համար (բացի բնակիչներից) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճեն

3. Էլեկտրամատակարարող կազմակերպության կողմից տրված տեխնիկական պայմանները` համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98թ. թիվ 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի»

4. Հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման, կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը

5. Էլեկտրամատակարարման միագիծ ուրվակը (անցումների և հատումների դեպքում համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ)` կազմված նախագծող կազմակերպության կողմից

6. Թաքնված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից

7. Մալուխների մեկուսացման փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

8. Կրկնակի հողանցման դիմադրության չափման և նրա կառուցվածքի արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՂՈՐԴԻՉ ՊԱՏԵՐ ԵՎ ՀԱՏԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ) ՀԱՄԱՐ

 

1. Մինչև 1000 Վ լարման շարժական էլեկտրական սարքերի օգտագործումը թույլատրվում է, եթե այն ունի կրկնակի մեկուսացում:

2. Արգելվում է ցանկացած կառուցվածքի 1.3. Կվտ հզորությունից բարձր էլեկտրական ջեռուցիչ սարքերի օգտագործումը: Պայթունավտանգ և արագ հրկիզվող նյութերի առկայության դեպքում արգելվում է ընդհանրապես:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23» 12.  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10980223

 

 

pin
Էներգետիկայի եւ բնական պաշարների նա
17.08.1998
N 259-ԳՄ
Հրաման