041.0598.280611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2011 թվականի N 598-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու և ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային միջանկյալ զեկույցը նախապատրաստելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հունիսի 28-ի
N 598-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների
վարչության պետ
Ա. Թամազյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի վերլուծական
վարչության պետ (համաձայնությամբ)
Ս. Մարաբյան - ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական
վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի
անդամ (համաձայնությամբ)
Ա. Կարոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
Հ. Ենգոյան - ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և
եվրաինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ)
Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի
բաժնի պետ
Հ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի
կազմակերպական-վերլուծական վարչության ինֆորմացիայի
վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի
պետի տեղակալ, ոստիկանության մայոր
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի
վարչության գլխավոր մասնագետ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ
(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)