040.0111.220211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2011 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(15-րդ մաս)
|____|________________________________________________________________|
| 1 | 2 |
|____|________________________________________________________________|
|83. |«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ |
| |կառավարության որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծի |
| |անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով:|
| | Նախագծի նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստների |
| |նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունների ամբողջական |
| |կարգավորումն է: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Ներկայումս ժամանակավոր անաշխատունակության նպաստների |
| |նշանակումն ու վճարումը կանոնակարգվում է «Ժամանակավոր |
| |անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության |
| |մասին» ՀՀ օրենքով: |
| | Հաշվի առնելով 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած |
| |օրենսդրական փոփոխությունները (երբ պարտադիր սոցիալական |
| |ապահովագրության վճարը փոխարինվեց պարտադիր սոցիալական |
| |ապահովության վճարի` ներառվելով ՀՀ պետական բյուջեի ընդհանուր |
| |եկամուտներում) և կենսաթոշակային բարեփոխումները` մշակվել և ՀՀ |
| |կառավարություն է ներկայացվել «Ժամանակավոր անաշխատունակության |
| |նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: |
| | Նախագիծը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2010 թվականի |
| |հոկտեմբերի 27-ին (ներկայացվել է ՀՀ Նախագահի ստորագրմանը): |
| | Նախագծի ընդունման դեպքում ուժը կորցրած կճանաչվի «Ժամանակավոր|
| |անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության |
| |մասին» ՀՀ օրենքը, հետևաբար, ժամանակավոր անաշխատունակության |
| |նպաստների նշանակումը և վճարումը կարգավորող` ՀՀ կառավարության |
| |2006 թվականի մարտի 30-ի N 571-Ն որոշումը: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը |
| |ներկայացնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» |
| |Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ |
| |կառավարության որոշման նախագիծ: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ |
| |կառավարության որոշման նախագիծը սահմանելու է` |
| | 1) անաշխատունակության նպաստ նշանակող և վճարող` Հայաստանի |
| |Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը. |
| | 2) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող |
| |հիվանդությունների ցանկը. |
| | 3) քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նպաստի |
| |հաշվարկման և վճարման կարգը. |
| | 4) նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը. |
| | 5) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը, լրացման ու |
| |տրամադրման կարգը. |
| | 6) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված |
| |ժամանակավոր |
| |անաշխատունակության թերթիկը նպաստի նշանակման համար հիմք |
| |համարվելու կարգը. |
| | 7) չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի |
| |ցանկը և դրանք ներկայացնելու կարգը և այլն: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Իրավական ակտի ընդունումը կապահովի ժամանակավոր |
| |անաշխատունակության նպաստների նշանակումը և վճարումը` ըստ |
| |սահմանված կարգերի: |
|____|________________________________________________________________|
|84. |«Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարը նշանակելու |
| |և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծի |
| |անհրաժեշտությունը պայմանավորված է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ |
| |մտնելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: |
| | Նախագծի նպատակը դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող |
| |հավելավճարը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունների|
| |ամբողջական կարգավորումն է: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունել է |
| |«Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:|
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Անհրաժեշտ է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը |
| |ներկայացնել «Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարը|
| |նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:|
| | 2. Կարգավորման առարկան |
| | «Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարը |
| |նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը |
| |սահմանելու է` |
| | 1) դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարը |
| |հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը հաշվարկելու |
| |կարգը. |
| | 2) դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարը |
| |հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու կարգը. |
| | 3) դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի |
| |իրավունք տվող ստաժը հաշվարկելու կարգը. |
| | 4) մինչև «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» |
| |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» |
| |ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը` դատավորի պետական կենսաթոշակի նկատմամբ|
| |սահմանված հավելավճարը վերահաշվարկելու և վճարելու կարգը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Իրավական ակտի ընդունման դեպքում իրավական կարգավորում կստանան|
| |դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարը հաշվարկելուն|
| |(վերահաշվարկելուն), նշանակելուն և վճարելուն առնչվող |
| |հարաբերությունները: |
|____|________________________________________________________________|
|85. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի |
| |24-ի N 1783-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ |
| |կառավարության որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Մշակվել է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքի նախագիծ, որը, ՀՀ վարչապետի հանձնարարականի |
| |համաձայն, ներառվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն |
| |ապահովող օրենքների նախագծերի փաթեթի մեջ (նախատեսվում է, որ |
| |մինչև տարեվերջ կընդունվի ամբողջությամբ): |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Համաձայն «Փախստականների մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է |
| |27.11.2008թ.)` Հայաստանի Հանրապետությունում փախստականի |
| |կարգավիճակ ունեցող անձի` անձը հաստատող փաստաթուղթը փախստականի |
| |վկայականն է: |
| | Ըստ այդմ, «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքին|
| |համապատասխան, այս անձանց սոցիալական ապահովության քարտ է |
| |հատկացվել փախստականի վկայականի հիման վրա: |
| | ՀՀ Ազգային ժողովը 2008 թ. նոյեմբերի 27-ին ընդունել է |
| |«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որի 30-րդ հոդվածին |
| |համապատասխան փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում |
| |օրինական բնակությունը հաստատող և Հայաստանի Հանրապետությունից |
| |դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթ է սահմանվել |
| |կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն |
| |ուժի մեջ մտնելուց հետո անհամապատասխանություններ կառաջանան |
| |«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ |
| |կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի |
| |Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ |
| |ներդնելու մասին» N 1783-Ն որոշման դրույթների միջև: |
| | Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի |
| |Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի |
| |N 1783-Ն որոշման մեջ` որոշմամբ հաստատված կարգի դրույթները |
| |համապատասխանեցնելով օրենքի դրույթներին: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Ներկայացվող նախագծով կկարգավորվեն փախստականի կարգավիճակ |
| |ունեցող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի հիման վրա |
| |սոցիալական քարտ հատկացնելուն առնչվող հարաբերությունները: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Օրենքն ընդունվելու դեպքում կկարգավորվի փախստականի կարգավիճակ|
| |ունեցող անձանց սոցիալական քարտ տրամադրելու գործընթացը` դրանով |
| |իսկ աջակցելով նրանց սոցիալական պաշտպանության իրավունքների |
| |իրականացմանը: |
|____|________________________________________________________________|
|86. |«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
| |կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծի |
| |անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակային |
| |բարեփոխումներով: |
| | Նախագծի նպատակը կենսաթոշակների նշանակման ու վճարման հետ |
| |կապված հարաբերությունների ամբողջական կարգավորումն է: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականի հունիսի 24-ին 1-ին ընթերցմամբ|
| |ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը |
| |(նախատեսվում է, որ մինչև տարեվերջ կենսաթոշակային բարեփոխումների|
| |իրականացումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը կընդունվի |
| |ամբողջությամբ): |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Նախագիծն ընդունվելուց հետո անհրաժեշտ է մշակել և ՀՀ |
| |կառավարություն ներկայացնել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ |
| |օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման |
| |նախագիծը: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն |
| |ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը |
| |սահմանելու է` |
| | 1) կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների |
| |ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ |
| |փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, |
| |կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), |
| |կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի |
| |գործ (փաստաթղթեր) վարելու կարգը. |
| | 2) աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները. |
| | 3) զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները. |
| | 4) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող |
| |պաշտոնների ցանկը. |
| | 5) մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և |
| |պաշտոնների ցանկը. |
| | 6) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք |
| |ունեցող և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողի |
| |ամսական դրամական բավարարմանը տրվող հավելումների չափերը և |
| |տրամադրման կարգը, դրամական բավարարման մեջ մտնող վճարումների |
| |տեսակների ցանկը. |
| | 7) սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը |
| |հաստատող փաստաթղթերին ներկայացվող պահանջները (վավերապայմանները).|
| | 8) կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի |
| |գումարը վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը. |
| | 9) կենսաթոշակի վկայականի ձևը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Իրավական ակտի ընդունումը կապահովի պետական կենսաթոշակների |
| |նշանակումը և վճարումը` ըստ սահմանված կարգերի: |
|____|________________________________________________________________|
|87. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի |
| |N 533-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու |
| |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն |
| |որոշմամբ հաստատված` կայուն զարգացման ծրագրի համապատասխան |
| |ռազմավարական գերակայության իրականացման, մասնավորապես, |
| |զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական |
| |նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց մասնագիտական |
| |ուսուցման կազմակերպման իրավական հիմքերի ապահովում: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի |
| |N 1207-Ն որոշմամբ հաստատված` կայուն զարգացման ծրագրի նպատակների |
| |և ռազմավարական գերակայությունների` զբաղվածության ոլորտում |
| |պետական քաղաքականությունն ուղղված է լինելու աշխատուժի |
| |մրցունակության շարունակական բարձրացմանը, աշխատուժի առաջարկի և |
| |պահանջարկի անհամամասնության մեղմմանը, երիտասարդների, այդ թվում` |
| |գյուղաբնակ երիտասարդության զբաղվածության ապահովմանը: |
| | Խնդիր է գյուղական բնակչության, հատկապես երիտասարդների |
| |թերզբաղվածությունը, ոչ գյուղատնտեսական զբաղվածության ոչ բավարար |
| |մակարդակը, զբաղմունքների բազմազանեցումը, այլ ոլորտի ճյուղերի |
| |զարգացման խրախուսումը և ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի |
| |ստեղծումը: |
| | 1.2. առկա խնդիրները և առաջարկվող լուծումները |
| | Համաձայն ՀՀ օրենսդրության` գյուղատնտեսական նշանակության հողի|
| |սեփականատեր հանդիսացող անձինք համարվում են զբաղված և չեն կարող |
| |մասնակցել զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում |
| |կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացներին: |
| | «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում |
| |սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության |
| |օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ |
| |օրենքի նախագծով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողի |
| |սեփականատեր հանդիսացող անձանց թույլատրել ընդգրկվելու նշված |
| |դասընթացներին: Նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի |
| |քննարկմանը, որի ընդունումից հետո անհրաժեշտ է համապատասխան |
| |փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի |
| |30-ի N 533-Ն որոշման մեջ: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող |
| |անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպումը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են հետևյալ |
| |հիմնական արդյունքները |
| | Գյուղական համայնքների աշխատունակ բնակչության մասնագիտական |
| |ունակությունների և որակների բարձրացում և աշխատաշուկայի |
| |պահանջներին համապատասխանեցում: |
|____|________________________________________________________________|
|88. |«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում |
| |փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ |
| |կառավարության արձանագրային որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի նիստի N 23 |
| |արձանագրությամբ հավանության է արժանացել պետական նպաստների |
| |համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության |
| |մեծացման միջոցառումների ժամանակացույցը: Ժամանակացույցով |
| |նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում պարզվել է, որ |
| |անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ կատարել «Պետական նպաստների |
| |մասին» ՀՀ օրենքով` պետական նպաստների իրավունքի իրականացման |
| |ժամանակ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման մեխանիզմները |
| |սահմանող դրույթներում: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | 2010 թվականի ընթացքում պետական նպաստների նշանակման և |
| |վճարման իրավակիրառական պրակտիկայի ընթացքում ի հայտ են եկել |
| |խնդիրներ, որոնք դժվարացնում են պետական նպաստների իրավունքի |
| |իրականացումը, այդ գործընթացը դարձնում անարդյունավետ: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը |
| |ներկայացնել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության |
| |օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ |
| |օրենքի նախագիծ: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Նշված նախագծի ընդունմամբ կհստակեցվեն և կպարզեցվեն պետական |
| |նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները: |
| |Վերանայվելու են ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց |
| |ձեռքբերման, տեղեկատվության հավաքագրման մեխանիզմները: Նշվածի |
| |միջոցով կմեծացվի նաև ընտանեկան նպաստի հասցեականության |
| |մակարդակը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Պետական նպաստների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի նոր |
| |ցանկի և տեղեկատվության հավաքագրման նոր մեխանիզմների |
| |առկայություն: |
|____|________________________________________________________________|
|89. |«Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի միջոցառումների |
| |տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային |
| |որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | «Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի |
| |միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի |
| |Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունումը |
| |բխում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ |
| |հոդվածների պահանջներից: |
| | Նպատակը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար երեխաների խնամքին, |
| |բուժմանը, կրթությանը, հոգևոր դաստիարակությանը, մշակութային |
| |արժեհամակարգի ձևավորմանը, նրանց ֆիզիկական և մտավոր համալիր |
| |զարգացմանը, սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրերի |
| |պլանավորումն է: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հոկտեմբերի |
| |30-ի N 1207-Ն որոշման դրույթներին համապատասխան ՀՀ-ում |
| |իրականացվում են երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի |
| |բարեփոխումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառի |
| |առկա խնդիրներն են` |
| | 1) երեխաների իրավունքների պաշտպանության գործող եռաստիճան |
| |համակարգի զարգացումը. |
| | 2) մանկատներում, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ |
| |հաստատություններում, հատուկ հանրակրթական հաստատություններում |
| |երեխաների քանակի նվազեցումը, հոսքի կանխարգելումը. |
| | 3) երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների |
| |պայմանների բարելավումը. |
| | 4) մոր և մական առողջության պահպանման պետական նպատակային |
| |ծրագրի կատարման ապահովումը. |
| | 5) պետության կողմից երաշխավորված երեխաների անվճար |
| |բուժօգնության և սպասարկման ապահովումը. |
| | 6) երեխաների անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնության |
| |ծառայության և վերականգնողական բուժօգնության բարելավումը. |
| | 7) հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կրթության |
| |մատչելիության և հավասար պայմանների ապահովումը. |
| | 8) նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը. |
| | 9) իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների |
| |սոցիալ-հոգեբանական վերականգնման և վերադաստիարակման ապահովումը. |
| | 10) հոգևոր դաստիարակության և զարգացման, մշակութային |
| |արժեհամակարգի ձևավորման ապահովումը: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Հաշվի առնելով առկա խնդիրները` տարեկան կտրվածքով նախանշել |
| |երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրում ներառվող |
| |միջոցառումները, սահմանել դրանցում ընդգրկված երեխաների թիվը և |
| |պահանջվող ֆինանսական հատկացումները` կարևորելով երեխայի շահերի |
| |առաջնահերթությունը, նրա նկատմամբ խտրականության բացառման և |
| |հավասար հնարավորությունների, ինչպես նաև ընտանեկանին մոտ |
| |միջավայրի ապահովումը: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Տարեկան ծրագիրն ուղղված է երեխաների սոցիալական |
| |ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական |
| |ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի |
| |կազմակերպմանը, անչափահասների սոցիալ-հոգեբանական վերականգնմանը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Երեխաների խնամքին, բուժմանը, կրթությանը, հոգևոր |
| |դաստիարակությանը, մշակութային արժեհամակարգի ձևավորմանը, նրանց |
| |ֆիզիկական և մտավոր համալիր զարգացմանը, սոցիալ-հոգեբանական |
| |վերականգնմանն ուղղված 2012 թվականի ծրագրերի, դրանցում ընդգրկված |
| |երեխաների թվի, ֆինանսական հատկացումների սահմանումը` կարևորելով |
| |երեխայի շահերի առաջնահերթությունը, նրա նկատմամբ խտրականության |
| |բացառման և հավասար հնարավորությունների, ինչպես նաև ընտանեկանին|
| |մոտ միջավայրի ապահովումը: |
|____|________________________________________________________________|
|90. |«Զբաղվածության կարգավորման 2012 թվականի պետական ծրագրին և |
| |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության|
| |արձանագրային որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում |
| |սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ |
| |մասի պահանջի կատարման ապահովում, մասնավորապես, 2012 թվականի |
| |զբաղվածության պետական ծրագրերի համար նախատեսվող շահառուների թվի,|
| |ՀՀ պետական բյուջեից ֆինանսական հատկացումների չափերի սահմանում: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում |
| |սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
| |12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ բնակչության |
| |զբաղվածության պետական կարգավորման ծրագրերը և դրանց վերաբերյալ |
| |հանրապետական համաձայնեցման կոմիտեի եզրակացությունը ներկայացվում |
| |է Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի |
| |Հանրապետության համախմբված բյուջեում ներառելու և ՀՀ ԱԺ |
| |ներկայացնելու համար: Նպատակը յուրաքանչյուր հաջորդ տարվա |
| |զբաղվածության պետական ծրագրի պլանավորումն է` հաշվի առնելով ՀՀ |
| |պետական բյուջեի հնարավորությունները, աշխատաշուկայի վիճակը և |
| |զարգացման միտումները: |
| | 1.2. առկա խնդիրները և առաջարկվող լուծումները |
| | Տարեկան կտրվածքով զբաղվածության պետական քաղաքականության |
| |շրջանակներում իրականացվող ծրագրերի, դրանց համար անհրաժեշտ |
| |բյուջետային միջոցների և ակնկալվող արդյունքների կանխորոշում` |
| |հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեի ձևավորման գործընթացներում հաշվի|
| |առնելու նպատակով: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի կազմակերպման |
| |գործընթացը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են հետևյալ |
| |հիմնական արդյունքները |
| | Աշխատաշուկայի կանխատեսվող առաջարկի և պահանջարկի հիման վրա |
| |2012 թվականի զբաղվածության պետական ծրագրերի, շահառուների թվի, ՀՀ|
| |պետական բյուջեից ֆինանսական հատկացումների չափերի սահմանումը: |
|____|________________________________________________________________|
|91. |«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2012թ. տարեկան ծրագրին |
| |և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ |
| |կառավարության արձանագրային որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Որոշման ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում |
| |հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ, |
| |42-րդ և 43-րդ հոդվածների պահանջներից: Տարեկան ծրագիրը կապահովի |
| |հաշմանդամության ոլորտում տարբեր գերատեսչությունների և |
| |կազմակերպությունների կողմից նախատեսված ծրագրերի և |
| |միջոցառումների փոխհամաձայնեցված գործողությունների իրականացումը` |
| |ուղղված հաշմանդամների հիմնահարցերի համակողմանի լուծմանը, նրանց |
| |համար հավասար հնարավորությունների ապահովմանը, վերականգնողական |
| |ծրագրերի իրականացմանը, զբաղվածության ապահովմանը, ներառական |
| |կրթության զարգացմանը և նրանց ներառմանը հասարակություն: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Ներկայումս հաշմանդամության ոլորտում իրականացվող |
| |միջոցառումների հիմքում ընկած է հաշմանդամության սոցիալական |
| |մոդելը, ինչը ենթադրում է հավասար հնարավորությունների և հավասար |
| |պայմանների ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը|
| |հնարավորություն կտա նրանց լիարժեք մասնակցելու հասարակական |
| |կյանքին: Ոլորտում առկա խնդիրներն են` |
| | 1) ՀՀ գործող օրենսդրությունը լիովին համապատասխանեցրած չի |
| |ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների |
| |մասին» կոնվենցիայի դրույթներին. |
| | 2) հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության|
| |բոլոր ոլորտներում հավասար ու մատչելի պայմանների և հավասար |
| |հնարավորությունների ոչ բավարար լինելը. |
| | 3) համայնքային վերականգնողական ցերեկային կենտրոնների ոչ |
| |բավարար քանակը: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Հաշմանդամների համար հավասար հնարավորություններ և մատչելի |
| |պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական |
| |բարեփոխումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող |
| |անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների վրա: Ընդլայնել|
| |վերականգնողական միջոցառումների ցանկը, ստեղծել ցերեկային |
| |վերականգնողական կենտրոններ ինչպես Երևանում, այնպես էլ |
| |հանրապետության բոլոր մարզերում: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Հաշմանդամության ոլորտում տարբեր գերատեսչությունների և |
| |կազմակերպությունների կողմից առողջապահական, կրթական, |
| |զբաղվածության, մատչելիության ապահովման, սպորտի, մշակույթի և այլ|
| |բնագավառներում իրականացվող ծրագրերն են: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն |
| |ուղղված` տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների |
| |կողմից 2012թ. համար նախատեսվող միջոցառումների, դրանց կատարման |
| |ժամկետների և այդ միջոցառումների համար նախատեսվող ֆինանսական |
| |հատկացումների սահմանում: |
|____|________________________________________________________________|
|92. |«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման |
| |2012 թվականի պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող |
| |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության|
| |արձանագրային որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի |
| |բարելավման 2012 թվականի պետական ծրագրին և ծրագրի իրականացումն |
| |ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ |
| |կառավարության արձանագրային որոշման նախագծի անհրաժեշտությունը |
| |բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 |
| |արձանագրային որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ |
| |պարբերությունից: |
| | ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թվականի պետական |
| |ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի |
| |նպատակը ժողովրդագրական բացասական միտումների հնարավորինս մեղմումն|
| |ու ժողովրդագրական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների |
| |իրականացումն է: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | ՀՀ-ում ժողովրդագրական զարգացումները հիմնականում դեռևս |
| |անբարենպաստ են: Չնայած 2010 թվականի հունվարի մեկի դրությամբ |
| |գրանցված ծնունդների թվին (44.413 կենդանածին, ինչը 3228-ով ավելի |
| |է, քան 2009 թվականին)` հանրապետությունում շարունակում է ցածր |
| |մնալ ծնելիության մակարդակը, որը պայմանավորող հիմնական |
| |գործոններից են բնակչության վերարտադրողական վարքագծի |
| |փոփոխությունը, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները և |
| |անպտղությունը, հղիության կրելախախտը, ինչպես նաև |
| |ամուսնությունների ոչ բավարար թիվը, ամուսնունակ կոնտինգենտի թվի |
| |նվազումը, նյութական, բնակարանային, կենցաղային պայմանների |
| |պատճառով ամուսնության ժամկետի հետաձգումը կամ դրանից հրաժարումը: |
| |Հանրապետությունում տեղի ունեցող ժողովրդագրական գործընթացների վրա|
| |ուղղակի ներգործություն է ունենում գործազրկության մակարդակը: |
| |Գործազուրկների շրջանում շարունակում է բարձր մնալ կանանց թիվը: |
| |Համեմատած 2010 թվականի տարեսկզբի գործազրկության ցուցանիշի հետ |
| |(99308 գործազուրկ)` 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նկատվել է|
| |գործազրկության մակարդակի աճ (1954-ով ավելի): |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Հաշվի առնելով առկա խնդիրները` ժողովրդագրական իրավիճակի |
| |բարելավման 2012 թվականի պետական ծրագիրը պետք է իրականացվի |
| |հետևյալ ուղղություններով` |
| | 1) ծնելիության խթանում` երեխաներ ունենալու և մեծացնելու |
| |համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով. |
| | 2) երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացի վրա |
| |նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի |
| |բարելավում. |
| | 3) կյանքի միջին տևողության ավելացում. |
| | 4) վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների |
| |նվազեցում. |
| | 5) ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության |
| |մշակում. |
| | 6) բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության |
| |նվազեցում. |
| | 7) ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի |
| |կատարելագործում: |
| | Վերջիններիս հնարավոր է հասնել ֆինանսական և մարդկային |
| |ռեսուրսների համախմբման, պետական կառույցների ակտիվ աշխատանքի |
| |միջոցով: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի |
| |բարելավման 2012 թվականի պետական ծրագրին և ծրագրի իրականացումն |
| |ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ |
| |կառավարության արձանագրային որոշման նախագծով սահմանվում են ՀՀ |
| |ժողովրդագրական քաղաքականության առաջնահերթ ուղղություններով |
| |իրականացվող միջոցառումները, դրանց կատարողները, ժամկետները և |
| |ֆինանսական աղբյուրը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի |
| |բարելավման 2012 թվականի պետական ծրագրին և ծրագրի իրականացումն |
| |ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ |
| |կառավարության արձանագրային որոշման իրականացման արդյունքում |
| |ակնկալվում է` ՀՀ ժողովրդագրական իրավիճակի զարգացումների հիման |
| |վրա 2012 թ. համար ծնելիության խրախուսմանը, բնակչության |
| |առողջության, այդ թվում` նաև վերարտադրողական առողջության |
| |բարելավմանը, մահացությունների նվազեցմանը, ժողովրդագրական |
| |զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված |
| |միջոցառումների սահմանում` ըստ կատարման ժամկետների, ֆինանսավորման|
| |աղբյուրների և կատարողների, դրանով իսկ նպաստելով ՀՀ |
| |ժողովրդագրական բացասական միտումների հնարավորինս դանդաղեցմանը, |
| |դրական միտումների ամրապնդմանը և իրավիճակի բարելավման |
| |նախապայմանների ստեղծմանը: |
|____|________________________________________________________________|
|93. |«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում|
| |փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ |
| |կառավարության արձանագրային որոշման նախագծի |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2012 թվականը |
| |Հայաստանում ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների |
| |տրամադրման համակարգ: 2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ կառավարության|
| |արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ինտեգրված |
| |սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման |
| |հայեցակարգը, որով նախատեսված է գործող օրենսդրությունը |
| |համապատասխանեցնել հայեցակարգով նախատեսված դրույթներին: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են |
| |սոցիալական ծառայությունների 7 տեսակ, ինչպես նաև սահմանված է, որ|
| |կարող են տրամադրվել նաև օրենքով չարգելված սոցիալական |
| |ծառայություններ ևս: Սոցիալական ծառայություններից յուրաքանչյուրի|
| |համար սահմանված է տրամադրման կարգ, որը չի համապատասխանում |
| |հայեցակարգի դրույթներին: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Սոցիալական |
| |աջակցության մասին» ՀՀ օրենքում, որով կսահմանվեն համապատասխան |
| |դրույթներ` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն |
| |ապահովելու համար: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Նշված նախագծի ընդունմամբ կապահովվի ինտեգրված սոցիալական |
| |ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում` բարձրացնելով |
| |սոցիալական ծառայությունների որակը և մատչելիությունը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրման |
| |համակարգի ներդրման իրավական հիմքի առկայություն: |
|____|________________________________________________________________|
|94. |«Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման |
| |հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության|
| |որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Իրավական ակտի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ |
| |աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի և 248-րդ հոդվածի |
| |1-ին մասի պահանջներից, որի նպատակը աշխատավայրում աշխատանքի |
| |անվտանգության և առողջության պահպանման օրենսդրական հիմքերի |
| |ապահովումն է` Եվրամիության չափանիշներին համապատասխան: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005թ. հունիսից, |
| |սակայն մինչև օրս չեն ընդունվել աշխատանքի անվտանգության և |
| |աշխատողների առողջության պահպանման վերաբերյալ համապատասխան |
| |իրավական ակտեր, որոնք պետք է ամբողջացնեն աշխատանքային |
| |հարաբերությունների կարգավորումն աշխատանքի պաշտպանության |
| |ոլորտում: Ներկայումս ՀՀ-ում աշխատանքի անվտանգության, հիգիենայի |
| |և առողջության բնագավառում օրենսդրությունը հիմնականում չի |
| |համապատասխանում եվրոպական չափանիշներին: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 248-րդ |
| |հոդվածի 1-ին մասի դրույթներին, ինչպես նաև եվրոպական |
| |չափանիշներին համապատասխան` անհրաժեշտ է մշակել և ներդնել |
| |աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման |
| |հիմնական կանոններն ու նորմերը: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման|
| |հիմնական կանոնների և նվազագույն նորմերի սահմանումը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Եվրամիության չափանիշներին (դիրեկտիվներին) համապատասխան |
| |աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման օրենսդրական |
| |կանոնակարգում, աշխատանքի վայրում առողջ և անվտանգ պայմանների |
| |ապահովում, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների |
| |կանխարգելում: |
|____|________________________________________________________________|
|95. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի|
| |N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ |
| |կառավարության որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | 2007թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին ծերերի և |
| |հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն |
| |չափորոշիչները, ինչը հնարավորություն տվեց հստակ սահմանելու |
| |բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող|
| |ծերերի և հաշմանդամների կենսապաահովման համար անհրաժեշտ` բնակելի |
| |տարածքի, սննդամթերքի, հագուստի, անկողնային ու տնտեսական |
| |պարագաների չափաքանակները և սպասարկող անձնակազմի թիվը: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված չափորոշիչները |
| |հաստատություններում կիրարկելու ընթացքում այս 3 տարվա ընթացքում |
| |առաջ են եկել որոշ խնդիրներ, և դրանց լուծման նպատակով |
| |տուն-ինտերնատներից, տնային պայմաններում սոցիալական սպասարկման |
| |կենտրոնից և ցերեկային խնամքի կենտրոններից ստացվել են |
| |առաջարկություններ չափորոշիչները, մասնավորապես, սննդամթերքի որոշ |
| |տեսակների (մակարոնեղեն, ձավարեղեն) չափաքանակները և սպասարկող |
| |անձնակազմի թիվը վերանայելու վերաբերյալ: Այսօրվա դրությամբ |
| |տուն-ինտերնատում մեկ խնամողն սպասարկում է 50 խնամվողի, իսկ |
| |անկողնային հիվանդների դեպքում` 20 խնամվողի, ինչը, բնականաբար, |
| |թույլ չի տալիս լիարժեք խնամք իրականացնել: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Նախատեսվում է վերանայել գործող չափանիշները, մասնավորապես, |
| |ավելացնել սպասարկող անձնակազմի թիվը և սննդամթերքի որոշ |
| |տեսակների օրական չափաքանակը: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | ՀՀ կառավարության որոշման կարգավորման առարկան միայնակ |
| |տարեցների և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման |
| |ծառայությունների ոլորտը կարգավորող հարաբերություններն են: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Չափորոշիչների վերանայման արդյունքում ծեր և հաշմանդամ |
| |քաղաքացիներին տրամադրվող խնամքի և սոցիալական սպասարկման |
| |ծառայությունների որակը կբարելավվի հիմնականում սպասարկող |
| |անձնակազմի թվի ավելացման շնորհիվ: Մասնավորապես, նախատեսվում է |
| |ավելացնել սանիտարների և բուժքույրերի թիվը շուրջօրյա խնամքի |
| |հաստատություններում, որպեսզի մեկ սպասարկողը ծառայություններ |
| |մատուցի առնվազն 30 խնամվողի, իսկ անկողնային հիվանդների դեպքում` |
| |առնվազն 10 խնամվողի, ներկայիս 20-ի փոխարեն: |
|____|________________________________________________________________|
|96. |«Ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական |
| |պաշտպանության ռազմավարությանը և գործողությունների ծրագրին |
| |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման |
| |նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական |
| |պաշտպանության ռազմավարության մշակումը բխում է ծերացման հարցերով |
| |մադրիդյան միջազգային գործողությունների պլանի |
| |հանձնառություններից, որոնց միացել է նաև Հայաստանը: Այն |
| |համընկնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կայուն զարգացման |
| |ծրագրի դրույթներին, որոնք, ի թիվս այլ գերակայությունների, |
| |ներառում են սոցիալական աջակցության պետական ծրագրերում տարեցների |
| |սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը: |
| | Ռազմավարության նպատակը ծերացման հիմնախնդիրների և տարեցների |
| |սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման առաջնահերթությունների |
| |սահմանումն է, տարեցների սոցիալական պաշտպանության ուղղությամբ |
| |առաջիկա տարիներին իրականացվելիք` սոցիալ-առողջապահական, |
| |մշակութային, հասարակական ակտիվության բարձրացմանն ուղղված |
| |հիմնական ծրագրերի նախանշումն է: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Ներկայումս սոցիալական ապահովության համակարգի միջոցով ծերերին|
| |ցուցաբերվում են սոցիալական, առողջապահական, իրավաբանական ու |
| |հոգեբանական ծառայություններ, սակայն այն, ինչ ներկայումս |
| |իրագործվում է, բավարար չէ տարեցների համար արժանապատիվ կյանք |
| |ապահովելու` մեր պետության որդեգրած և սահմանադրական սկզբունքի |
| |տեսակետից, թե որակական առումով, և թե քանակական: |
| | Տարեցներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ |
| |են տրամադրվում բնակչության սոցիալական պաշտպանության |
| |հաստատություններում` տուն-ինտերնատներում (7 տուն-ինտերնատում` |
| |1140 խնամվող), ինչպես նաև տնային պայմաններում (սպասարկվողների |
| |թիվը`4800) և ցերեկային կենտրոններում (27 ցերեկային |
| |կենտրոններում`2250 այցելու), սակայն Հայաստանի Հանրապետությունում|
| |գործող հաստատությունները և ծառայությունների ծավալն ու տեսականին|
| |բավարար չեն ապահովելու տարեցների առկա պահանջմունքները: |
| |Հանրապետությունում բացակայում են ծերաբանության և ծերաբուժության|
| |համակարգերը: Կարիք կա անկողնային անբուժելի հիվանդների |
| |հաստատության (հոսպիս) ստեղծման: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Նշված խնդիրների լուծումը տեսնում ենք ռազմավարության և դրա |
| |իրականացման համար գործողությունների ծրագրի ընդունման մեջ, որով |
| |կհստակեցվեն տարեցների ոլորտի առաջիկա հինգ տարվա զարգացման |
| |առաջնահերթությունները և ուղղությունները: |
| | Ռազմավարությունը ծերացման հիմնախնդիրների լուծման համար |
| |ուղենշում է սոցիալական և առողջապահական ծառայությունների |
| |համակարգի զարգացում և դրա արդյունքում տարեցների կյանքի որակի |
| |բարելավում, որը ներառում է առողջապահական և սոցիալական |
| |ծառայությունների տրամադրման մատչելի պայմանների ու մեխանիզմների |
| |սահմանում, ծառայությունների տրամադրման ծավալի և տեսակների |
| |ընդլայնում (համայնքային ցերեկային կենտրոնների ստեղծում, |
| |սոցիալական տների կազմակերպում և այլն), տարեցների` համայնքային |
| |կյանքին մասնակցության ակտիվացում: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Կարգավորման առարկան ծերացման հիմնահարցերին և տարեցների |
| |սոցիալական պաշտպանությանն առնչվող հարաբերություններն են: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման |
| |արդյունքում ակնկալվում է` |
| | 1) առաջիկա հինգ տարվա ընթացքում, ըստ գործողությունների |
| |ծրագրի ժամկետների, հանրապետության համայնքներում ստեղծել |
| |տարեցների ցերեկային կենտրոններ (յուրաքանչյուր տարի որպես թիրախ |
| |ընտրելով մեկ-երկու համայնք` 50-100 շահառուի սպասարկման համար). |
| | 2) զարգացնել սոցիալական բնակարանների կազմակերպման |
| |աշխատանքները, մասնավորապես, 2011 թ.-ին Մարալիկում բնակեցնել |
| |երկու շենք` 35 բնակչի համար և, ըստ ժամանակացույցի, շարունակել |
| |այդ գործընթացը և Մարալիկում և այլ համայնքներում: |
| | 3) հանրապետությունում ներդնել ծերաբույժի և ծերաբանի |
| |մասնագիտությունները և այլն: |
| | Ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում ընդգրկված`|
| |վերը նշված և մյուս բոլոր միջոցառումները հիմք կհանդիսանան |
| |տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման և |
| |իրականացման համար: |
|____|________________________________________________________________|
|97. |ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման |
| |մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ |
| |կառավարության որոշման նախագծի |
| | |
| | 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող |
| |փոփոխությունների համատեքստում, ինչպես նաև ՀՀ կառավարության |
| |2010թ. հունիսի 17-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության |
| |արժանացած պետական նպաստների համակարգում տեղեկատվության |
| |հավաքագրման արդյունավետության բարձրացման միջոցառումների |
| |իրականացման նպատակով անհրաժեշտություն կա փոփոխություններ և |
| |լրացումներ կատարել նաև ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի |
| |N 2317-Ն որոշման մեջ: |
| | 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Նշված օրենքն ընդունվելուց հետո խնդիրներ կառաջանան օրենքով և |
| |ՀՀ կառավարության որոշմամբ կարգավորվող հարաբերություններում և |
| |2012 թվականին անապահովության գնահատման համակարգում հաշվառված |
| |ընտանիքների փաստագրման աշխատանքների իրականացումը հնարավոր չի |
| |լինի առանց դրանց կիրառումն ապահովող իրավական ակտի ընդունման: |
| | 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել |
| |համապատասխան որոշման նախագիծ: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Նախագծով առաջարկվում է հստակեցնել հարակից բազաներից ստացվող |
| |տեղեկատվության ստացման մեխանիզմները, ժամկետները և կիրառման |
| |արդյունավետությունը, ինչպես նաև կարգավորել ընտանիքների |
| |անապահովության գնահատման համակարգում հաշվառման գործընթացը: |
| | 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Ընտանիքների անապահովության գնահատման համար անհրաժեշտ |
| |տեղեկատվության ստացման (այդ թվում` հարակից տեղեկատվական |
| |բազաներից) նոր կարգի առկայություն: |
|____|________________________________________________________________|
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում