040.0111.220211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 հունվարի 2011 թվականի N 111-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(16-րդ մաս)
 
|____|________________________________________________________________|
| 1  |                             2                                  |
|____|________________________________________________________________|
|98. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի   |
|    |12-ի N 110-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու|
|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                         |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման մեջ|
|    |փոփոխությունների կատարումը ենթադրում է փոփոխություններ կատարել  |
|    |նաև  ՀՀ կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 110-Ն որոշման մեջ:|
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման մեջ|
|    |փոփոխությունների կատարումը խնդիրներ կառաջացնի նաև  ՀՀ           |
|    |կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 110-Ն որոշմամբ            |
|    |կարգավորվող հարաբերություններում և  2012 թվականին անապահովության|
|    |գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների փաստագրման          |
|    |աշխատանքների իրականացումը հնարավոր չի լինի առանց դրանց կիրառումն|
|    |ապահովող իրավական ակտի ընդունման:                               |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Մշակել և  ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել           |
|    |համապատասխան որոշման նախագիծ:                                   |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման, |
|    |ընտանեկան նպաստի նշանակման և  վճարման գործընթացի կարգավորում:   |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    Ընտանեկան նպաստի նշանակման և  վճարման համար ընտանիքների     |
|    |անապահովության գնահատման համակարգում հաշվառման նոր կարգի        |
|    |առկայություն:                                                   |
|_____________________________________________________________________|
|                 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն                       |
|_____________________________________________________________________|
|99. |«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական           |
|    |աջակցության 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ           |
|    |կառավարության որոշման նախագծի                                   |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    Ծրագրի ընդունման և  իրականացման նպատակը Հայաստանում         |
|    |տեղեկատվական և  գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և   |
|    |զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական         |
|    |տեխնոլոգիաների ոլորտի կայացմանն աջակցելն է:  Մասնավորապես,      |
|    |ծրագրի ընդունումը պայմանավորված է հետևյալ  նպատակներին հասնելու |
|    |անհրաժեշտությամբ.                                               |
|    |    1) Հայաստանում գիտատար տնտեսության զարգացումը, ընդհանուր    |
|    |տնտեսության մրցունակության բարձրացումը.                         |
|    |    2) ՏՀՏ-ի կիրառման ընդլայնում` Հայաստանն առաջատար ՏՀՏ-ի      |
|    |երկրների շարքում որպես կայացած և  զարգացող էլեկտրոնային         |
|    |տնտեսությամբ և  ՏՀՏ-ի ուղղվածություն ու լայն տարածում ունեցող   |
|    |էլեկտրոնային հասարակությամբ երկիր դասելու նպատակով.             |
|    |    3) ոլորտի արդյունավետության աճի պահպանում և  առավել         |
|    |զարգացում.                                                      |
|    |    4) որակյալ աշխատուժի աճի պահպանում և  առավել զարգացում:     |
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |
|    |խնդիրներն են`                                                   |
|    |    1) ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման և  ՏՏ-ի գործիքների |
|    |համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և         |
|    |համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ի       |
|    |ենթակառուցվածքների թերություն.                                  |
|    |    2) էլեկտրոնային գրագիտության համեմատաբար ցածր մակարդակ.     |
|    |    3) Հայաստանի ՏՏ-ի արտադրանքի և  ծառայությունների արտահանման |
|    |շուկաների սահմանափակություն.                                    |
|    |    4) Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի          |
|    |կազմակերպությունների սահմանափակ ներկայություն:                  |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    1) էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ուղղված նպատակային |
|    |ծրագրերի իրականացում.                                           |
|    |    2) ոլորտի ամբողջական վիճակագրական և  հաշվետվական պարզեցված  |
|    |ընթացակարգերով համակարգի իրականացում.                           |
|    |    3) ոլորտի զարգացմանն ուղղված պետական նպատակային ծրագրերի    |
|    |մշակում և  իրականացում.                                         |
|    |    4) մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերի խթանում,    |
|    |մասնավորապես, «Համակարգիչ բոլորի համար» ազգային ծրագրի          |
|    |իրականացում.                                                    |
|    |    5) ՏՏ-ի լուծումների և  արտադրանքի նկատմամբ տեղական          |
|    |պահանջարկի ձևավորման  խթանում.                                  |
|    |    6) ոլորտային միջոցառումների իրականացում` ուղղված            |
|    |հասարակության իրազեկմանը, հայկական ՏՏ-ի արտադրանքի պարբերական   |
|    |ներկայացմանն ու առաջմղմանը, ոլորտի ապագա զարգացումների և  հաջորդ|
|    |սերնդի անելիքների քննարկմանը.                                   |
|    |    7) ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և          |
|    |համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության       |
|    |հաստատում և  ընդլայնում.                                        |
|    |    8) Հայաստանի վարկանիշի ձևավորում`  որպես ՏՏ-ի               |
|    |տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի    |
|    |շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական          |
|    |անցկացմանը:                                                     |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    ՀՀ կառավարությունը կարևորելով  ՏՏ-ի արդյունաբերության       |
|    |զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև  որպես         |
|    |Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության  |
|    |բարձրացման և  համաշխարհային տնտեսության մրցունակությունն        |
|    |ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի |
|    |ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը,           |
|    |տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և              |
|    |ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության|
|    |ձևավորումը:                                                     |
|    |    3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը   |
|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է երկրում     |
|    |գիտելիքահենք տնտեսության ձևավորման  ուղղությամբ իրական          |
|    |հնարավորությունների ստեղծում:                                   |
|____|________________________________________________________________|
|100.|«Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական         |
|    |աջակցության 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ           |
|    |կառավարության որոշման նախագծի                                   |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    Ակտի ընդունումը պայմանավորված է հետևյալ  խնդիրների լուծման  |
|    |անհրաժեշտությամբ`                                               |
|    |    1) ազգային ինովացիոն համակարգի ձևավորում  և  համապատասխան   |
|    |սկզբունքների մշակում.                                           |
|    |    2) ինովացիոն հիմնադրամների և  վենչուրային կապիտալի          |
|    |գործունեության ձևավորում.                                       |
|    |    3) մարզային բնակչության մասնագիտական և  ձեռնարկատիրական     |
|    |ունակությունների ձևավորում:                                     |
|    |    1.1.կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա     |
|    |խնդիրները                                                       |
|    |    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |
|    |խնդիրներն են`                                                   |
|    |    1) Շիրակի մարզի և  հանրապետության գիտաարտադրական ներուժի    |
|    |զարգացում` արտադրական և  գիտական սուբյեկտների մտավոր,           |
|    |տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների        |
|    |ինտեգրման և  ակտիվացման ճանապարհով.                             |
|    |    2) ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում`            |
|    |օտարերկրյա)` առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերմանն աջակցելու      |
|    |նպատակով.                                                       |
|    |    3) հասցեական աջակցության տրամադրում գիտատար արտադրանք       |
|    |նախաձեռնողներին և  արտադրողներին.                               |
|    |    4) գիտատեխնիկական, մտավոր և  կադրային ներուժի պահպանման ու  |
|    |զարգացման պայմանների ձևավորում,  երիտասարդ կադրերի պատրաստում.  |
|    |    5) գիտակրթական, գործարար և  պետական հատվածների փոխշահավետ   |
|    |համագործակցության զարգացում:                                    |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում  են    |
|    |Հայաստանի մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի        |
|    |արագացումն ու ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում   |
|    |հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և  ֆինանսների,   |
|    |ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային  |
|    |ենթակառուցվածքների գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը:|
|    |    3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը   |
|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է Գյումրիում  |
|    |տեխնոպարկի հիմնումը:                                            |
|____|________________________________________________________________|
|101.|«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆիզիկայի  |
|    |բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011 թվականի     |
|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի      |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    Ծրագրի կատարումը նպատակաուղղված է Ա. Ի. Ալիխանյանի անվան    |
|    |ազգային գիտական լաբորատորիայի գործունեության առաջնահերթ         |
|    |ուղղություններում նախանշված խնդիրների որակական նոր մակարդակով   |
|    |լուծմանը` մեծացնելով երիտասարդների դերը ոլորտի զարգացման        |
|    |գործում, գիտության և  տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում     |
|    |ունեցող երիտասարդ կադրերի թվի կայուն աճի, գիտական ներուժի       |
|    |արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:              |
|    |    Ծրագրի ընդունման և  իրականացման նպատակը Հայաստանում առկա    |
|    |գիտական և  տեխնոլոգիական ներուժի զարգացումն ապահովելն է,        |
|    |մասնավորապես, ծրագրի ընդունումը պայմանավորված է հետևյալ         |
|    |նպատակներին հասնելու անհրաժեշտությամբ`                          |
|    |    1) Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի     |
|    |մասնագետների, այդ թվում` ուսանողների և  ասպիրանտների            |
|    |մասնակցությունը CERN-ի մեծ հադրոնային կոլայդերի (LHC) երկրորդ   |
|    |թողարկմամբ սկսվող ATLAS միջազգային գիտափորձերին.                |
|    |    2) լաբորատորիայի գիտնականների մասնակցությունը CERN-ի        |
|    |գիտափորձերում կիրառվող աննախադեպ բարդ փորձարարական              |
|    |սարքավորումների նախագծմանը և  ստեղծմանը.                        |
|    |    3) վերոնշյալ փորձարարական սարքավորումների վրա վերապատրաստված|
|    |մասնագետների փորձի հետագա կիրառումը լաբորատորիայի նոր           |
|    |արագացուցչային սարքավորումների շահագործման և  երիտասարդ կադրերի |
|    |ուսուցման գործընթացում.                                         |
|    |    4) լաբորատորիայի միջազգային գիտական համագործակցության լայն  |
|    |կապերի հաստատումը, որոնց շնորհիվ լաբորատորիան հաջողությամբ      |
|    |կշարունակի իր մասնակցությունը միջազգային գիտական դրամաշնորհներ  |
|    |ստանալու մրցույթներին.                                          |
|    |    5) առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ԳՐԻԴ-ի  |
|    |ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների շնորհիվ` լաբորատորիայի|
|    |հաշվիչ կենտրոնի վերակառուցումը նոր տեխնոլոգիաների վերաբերյալ    |
|    |համաշխարհային տեղեկատվության կուտակման, մշակման և  համակարգման  |
|    |կենտրոնի:                                                       |
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |
|    |խնդիրներն են`                                                   |
|    |    1) ATLAS, ALICE, CMS գիտափորձերում մասնակցությունն          |
|    |արագացուցչային չափումներին և  կուտակված տվյալների մշակումներին. |
|    |    2) գիտափորձի ծրագրային ապահովման փաթեթների (AliEn, AliRօօt) |
|    |տեղադրումը լաբորատորիայում.                                     |
|    |    3) մասնակցությունը ATLAS գիտափորձի աշխատանքներին` նվիրված   |
|    |սկալյար Հիգսերի և  նրա սուպերսիմետրիկ մասնիկների որոնմանը.      |
|    |    4) CMS գիտափորձում ուսումնասիրությունը գերբարձր էներգիաների |
|    |պրոտոնային փնջերի (vs = 14 ՏէՎ) փոխազդեցություններից ստացված    |
|    |կոշտ երկու պոմերոնների փոխանակման դեպքերը.                      |
|    |    5) ALICE գիտափորձում մյուոնային սպեկտրաչափի երկրաչափական    |
|    |հսկողության իրականացումը: ALICE ԳՐԻԴ համակարգում փորձագիտական   |
|    |համակարգի մշակումը` ALICE-ի տվյալների անխափան կուտակումն        |
|    |ապահովելու նպատակով.                                            |
|    |    6) ATLAS, ALICE, CMS գիտափորձերում մասնակցությունը          |
|    |պրոտոն-պրոտոնային և  միջուկ-միջուկային փոխազդեցություններից     |
|    |ստացված փորձարարական տվյալների մշակմանը և  ֆիզիկական            |
|    |վերլուծությանը.                                                 |
|    |    7) պրոտոն-պրոտոնային փոխազդեցություններում մեզոնների ծնման  |
|    |պրոցեսների հետազոտումը.                                         |
|    |    8) միջուկ-միջուկային փոխազդեցությունների վերաբերյալ         |
|    |տվյալների մշակումը:                                             |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Ծրագրի կատարումը նպատակաուղղված է Ա.Ի. Ալիխանյանի անվան     |
|    |ազգային գիտական լաբորատորիայի գործունեության առաջնահերթ         |
|    |ուղղություններում նախանշված խնդիրների որակական նոր մակարդակի    |
|    |լուծմանը` մեծացնելով երիտասարդների դերը ոլորտի զարգացման        |
|    |գործում, գիտության և  տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում     |
|    |ունեցող երիտասարդ կադրերի թվի կայուն աճի, գիտական ներուժի       |
|    |արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովման գործում:       |
|    |    Հաշվի առնելով գիտական արդյունքի օբյեկտիվ չափանիշները`       |
|    |ազգային գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականները կխրախուսվեն|
|    |աշխատանքների արդյունավետությունը և  որակը բարձրացնելու նպատակով:|
|    |Լուսաբանելով երիտասարդ գիտնականների խրախուսման գործընթացը`      |
|    |կբարձրացվի գիտական աշխատողների վարկանիշը և  հետաքրքրություն     |
|    |կառաջանա երիտասարդների մոտ գիտության նկատմամբ: Խրախուսման       |
|    |միջոցով կզարգացվի, կբարելավվի և  կբարձրացվի երիտասարդ           |
|    |գիտնականների գիտելիքների և  հմտությունների մակարդակը: Խրախուսման|
|    |գործընթացը կիրականացվի յուրաքանչյուր տարի, նախորդ օրացուցային   |
|    |տարվա գիտական և  գիտատեխնոլոգիական արդյունքների հիման վրա:      |
|    |Խրախուսման արժանի երիտասարդ գիտնականների ընտրության ընթացքում   |
|    |մարդկային գործոնը նվազեցնելու նպատակով կսահմանվեն աշխատանքների  |
|    |արդյունքի օբյեկտիվ չափանիշներ և  համապատասխան բալային համակարգ: |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    Ծրագրի շրջանակում կնախատեսվեն միջոցառումներ, որոնք          |
|    |կնպատակաուղղվեն Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական          |
|    |լաբորատորիայի միջազգային գիտական համագործակցության հետագա       |
|    |զարգացմանը և  բարձր որակավորման մասնագետների պատրաստմանը:       |
|    |    3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը   |
|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում կպատրաստվեն բարձրակարգ   |
|    |մասնագետներ` տարրական մասնիկների և  ատոմային միջուկների ֆիզիկայի|
|    |տեսական և  փորձարարական ուսումնասիրությունների համար:           |
|____|________________________________________________________________|
|102.|«Փոքր և  միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012      |
|    |թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման      |
|    |նախագծի                                                         |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրի նպատակը       |
|    |(գերակայությունը) նորարարություններ և  ժամանակակից տեխնոլոգիաներ|
|    |ներդնող ու կիրառող («ագրեսիվ» նորարարական նախաձեռնություններ    |
|    |ունեցող), ինչպես նաև  հեռանկարային և  արտահանման ներուժ ունեցող |
|    |ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերումն է` նպաստելով նոր   |
|    |աշխատատեղերի ստեղծման և  գործող աշխատատեղերի պահպանման միջոցով  |
|    |երկրում գործազրկության մակարդակի կրճատմանը: Իրավական ակտի       |
|    |ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև  «Փոքր և  միջին |
|    |ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» 2000թ. դեկտեմբերի  |
|    |5-ի ՀՕ-121 ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջով:                     |
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    ՀՀ կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության           |
|    |համատեքստում ՓՄՁ-ի զարգացումը կոչված է ապահովելու երկրի         |
|    |տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով           |
|    |նորարարական ուղղվածություն և  ճկունություն:                     |
|    |    ՓՄՁ-ի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի                 |
|    |ուսումնասիրությունների և  վարչական մոնիթորինգի արդյունքում      |
|    |բացահայտվել են օբյեկտիվ և  սուբյեկտիվ գործոններով պայմանավորված |
|    |մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի    |
|    |սուբյեկտները:                                                   |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության           |
|    |արդյունքում վերջին մի քանի տարիների ընթացքում դրական            |
|    |փոփոխություններ են կատարվել ՓՄՁ-ի ոլորտի կառուցվածքում, որոնք   |
|    |որակապես նոր հարթություն են տեղափոխել ՓՄՁ-ի սուբյեկտների        |
|    |գործունեությանն առնչվող հիմնախնդիրները` դրանց դրսևորման         |
|    |եղանակների և  ոլորտի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:      |
|    |    Կարևորելով  ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր     |
|    |աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման,   |
|    |հասարակության միջին խավի ձևավորման,  երկրում սոցիալական և       |
|    |քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի             |
|    |Հանրապետության կառավարությունը պետք է շարունակական քայլեր       |
|    |ձեռնարկի ՓՄՁ-ի պետական աջակցության և  դրա զարգացման ուղղությամբ:|
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    ՓՄՁ-ի պետական աջակցության 2012 թվականի ծրագրի շրջանակներում |
|    |կնախատեսվեն միջոցառումներ, որոնք կնպատակաուղղվեն ՀՀ մարզերում   |
|    |նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և  դրանց հաշվին նոր աշխատատեղերի         |
|    |ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը,|
|    |ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում        |
|    |ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի ՀՆԱ-ում, ինչպես|
|    |նաև  այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների       |
|    |տեսակարար կշռի հետագա ավելացմանը:                               |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    ՓՄՁ-ի պետական աջակցության 2012 թվականի ծրագրի իրականացման   |
|    |արդյունքում ակնկալվում է երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների       |
|    |տեսակարար կշռի շարունակական ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների       |
|    |ֆինանսական և  ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի|
|    |սուբյեկտներում նորարարությունների և  ժամանակակից տեխնոլոգիաների |
|    |ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին    |
|    |գործարար ուսուցողական, տեղեկատվական և  խորհրդատվական            |
|    |ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի|
|    |սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնում և  նրանց     |
|    |մրցունակության բարձրացում, նրանց կողմից թողարկվող արտադրանքի    |
|    |(մատուցվող ծառայությունների) տեսականու ընդլայնում և  դրանց      |
|    |բազմազանեցում, նոր ապրանքատեսակների արտադրության և              |
|    |ծառայությունների մատուցման քանակական ու որակական աճ և  դրանց    |
|    |արտահանման ծավալների ավելացում, սկսնակ գործարարների             |
|    |ձեռներեցությանն աջակցության ցուցաբերում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվի |
|    |ավելացում և  նրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծում, այդ թվում` |
|    |ՀՀ մարզերում, գործարար ակտիվության բարձրացում ՀՀ մարզերում և    |
|    |այդ նպատակով ցուցաբերվող պետական աջակցության շուրջ 90%-ի        |
|    |ուղղորդում` այդտեղ գործող և  սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին:        |
|____|________________________________________________________________|
|103.|«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2012 թվականի |
|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի      |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    Հայաստանի Հանրապետությունում 2011թ. զբոսաշրջության զարգացման|
|    |ծրագրի մշակման հիմնական նպատակն ակտիվ և  արդյունավետ            |
|    |մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի`    |
|    |որպես զբոսաշրջության համար բարենպաստ և  գրավիչ երկրի նկարագրի   |
|    |ձևավորումը  և  այն միջազգային շուկայում ներկայացնելն ու         |
|    |ամրապնդելն է, ինչպես նաև  Հայաստանի միջազգային ինտեգրմանը       |
|    |նպաստելն է:                                                     |
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    «Զբոսաշրջության և  զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ    |
|    |օրենքի համաձայն Հայաստանում զբոսաշրջության ոլորտը հայտարարված է |
|    |որպես տնտեսության գերակա ճյուղ: Շնորհիվ վարվող պետական          |
|    |քաղաքականության` պետություն-մասնավոր հատված համագործակցության   |
|    |ոլորտում վերջին տարիներին արձանագրվել է թե որակական և  թե       |
|    |քանակական աճ: Թվային աճին զուգընթաց` հանրապետությունում         |
|    |կատարվում են աշխատանքներ` ոլորտի զարգացումը կայուն հիմքերի վրա  |
|    |դնելու ուղղությամբ:                                             |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և  նախորդ |
|    |տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական |
|    |ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս,|
|    |որ 2011 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի         |
|    |իրականացումը պայմանավորված է հետևյալ  հիմնական խնդիրների        |
|    |լուծմամբ`                                                       |
|    |    1) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային     |
|    |քաղաքականության իրականացում, միջազգային զբոսաշրջային շուկայում  |
|    |հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելը.          |
|    |    2) համաշխարհային զբոսաշրջային շուկա Հայաստանի ինտեգրում,    |
|    |ակտիվ և  արդյունավետ միջազգային համագործակցություն:             |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել|
|    |շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման  |
|    |մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների,  |
|    |բնակչության, ինչպես նաև  զբոսաշրջիկների համագործակցությունը`    |
|    |ուղղված`                                                        |
|    |    1) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին` Հայաստանի      |
|    |առավել ներկայանալի մասնակցության ապահովմանը.                    |
|    |    2) առավել որակյալ, թարմ ու բովանդակալի գովազդատեղեկատվական  |
|    |նյութերի, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության,       |
|    |գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման|
|    |ապահովմանը.                                                     |
|    |    3) օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և  լրագրողների`     |
|    |Հայաստան ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը`      |
|    |այցերի առավել գրավիչ ու բովանդակալից ծրագրեր մշակելու միջոցով.  |
|    |    4) նոր մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը`        |
|    |դրանցում ապահովելով նաև  տեղական բնակչության ակտիվ              |
|    |մասնակցությունը.                                                |
|    |    5) զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի    |
|    |մշակման ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և |
|    |արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների    |
|    |բազայի ձևավորմանը.                                              |
|    |    6) բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման|
|    |գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև  իրականացվող    |
|    |ծրագրերի ներգրավմանը:                                           |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`             |
|    |    1) Հայաստանի միջազգային ինտեգրմանը, Հայաստան ներգնա         |
|    |զբոսաշրջության այցելությունների աճի տեմպի (շուրջ 10 տոկոս)      |
|    |պահպանմանը նպաստելը.                                            |
|    |    2) համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի` որպես    |
|    |զբոսաշրջության համար բարենպաստ և  գրավիչ երկրի նկարագրի         |
|    |ամրապնդումն ապահովելը:                                          |
|____|________________________________________________________________|
|104.|«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն|
|    |տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի      |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի նախագծի          |
|    |ընդունումը պայմանավորված է Հայաստանում գործող տեխնիկական        |
|    |կանոնակարգման և  սերտիֆիկացման համակարգերի` միջազգային և        |
|    |եվրոպական նմանատիպ համակարգերին ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:|
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    Ներկայումս ՀՀ որակի ենթակառուցվածքի (ստանդարտացում,         |
|    |չափագիտություն, հավատարմագրում, տեխնիկական կանոնակարգում)       |
|    |համակարգը բարեփոխման անհրաժեշտություն ունի: Համակարգի կարևոր    |
|    |տարր է հանդիսանում տեխնիկական կանոնակարգման համակարգը, այդ      |
|    |թվում` համապատասխանության գնահատումը:  «Տեխնիկական կանոնակարգման|
|    |մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն էական նշանակություն ունի նաև    |
|    |ԽՀԱԱՀ-ի կնքման նախապատրաստական աշխատանքների համար:              |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Նոր իրավական հիմք տեխնիկական կանոնակարգման համար`           |
|    |    1) որակի ենթակառուցվածքի հիմնական գործող սուբյեկտների միջև  |
|    |գործառույթների և  իրավասությունների վերաբաշխում, այդ թվում`     |
|    |ինստիտուցիոնալ կառուցվածքի շտկում և  նոր ծառայությունների       |
|    |զարգացում.                                                      |
|    |    2) օրենսդրության և  գործելակերպերի համապատասխանեցում        |
|    |միջազգային ու եվրոպական պահանջներին.                            |
|    |    3) կարողությունների հզորացում և  մարդկային ռեսուրսների      |
|    |զարգացում` միջազգային և  եվրոպական փորձը կիրառելու համար.       |
|    |    4) ներդրումներ` փորձարկման նյութական բազան բարելավելու      |
|    |նպատակով:                                                       |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգման համակարգը:               |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքներն են`   |
|    |    1) ԵՄ-ի պայմաններին համապատասխան տեխնիկական կանոնակարգերի   |
|    |առկայություն, ինչը կնպաստի արտադրանքի արտահանման խթանմանը.      |
|    |    2) սպառողների շահերի պաշտպանության արդյունավետության        |
|    |բարձրացումը.                                                    |
|    |    3) համապատասխանության գնահատման ոլորտի կողմից մատուցված     |
|    |ծառայությունների որակի բարձրացումը.                             |
|    |    4) համապատասխանության գնահատման համակարգի միջազգային        |
|    |ճանաչումը.                                                      |
|    |    5) տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացի տարանջատումը |
|    |«պարենային» և  «ոչ պարենային» արտադրանքների սկզբունքով:         |
|____|________________________________________________________________|
|105.|«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու    |
|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի            |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ներդնել և  պահպանել|
|    |ԱՀԿ-ի, Եվրամիության մոտեցումներն ու կարգավորման մեխանիզմները    |
|    |միջազգային առևտրում:   Ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը      |
|    |պահանջում է օրենսդրական և  ինստիտուցիոնալ դաշտի հետևողական      |
|    |զարգացում, որը կապահովի առևտրում  տեխնիկական խոչընդոտների       |
|    |վերացում:                                                       |
|    |    1.1. իրավական հարաբերությունների ներկա վիճակը և  առկա       |
|    |խնդիրները                                                       |
|    |    Իրավական հարաբերությունների ներկա վիճակը և  առկա            |
|    |խնդիրներն են`                                                   |
|    |    1) համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17011-2004 միջազգային ստանդարտի         |
|    |պահանջների` Հայաստանի Հանրապետությունում չեն պատրաստվում        |
|    |գնահատման փորձագետներ.                                          |
|    |    2) չի կազմակերպվում փորձարկման լաբորատորիաների կողմից       |
|    |կատարվող աշխատանքների որակի գնահատում` միջլաբորատոր համեմատական |
|    |փորձարկումների միջոցով.                                         |
|    |    3) հայտատուն որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու    |
|    |համար պարտավոր է հավատարմագրված լինել որպես փորձարկման          |
|    |լաբորատորիա, այն դեպքում, երբ եվրոպական ԵՆ 45011 ստանդարտը դա չի|
|    |պահանջում.                                                      |
|    |    4) օրենսդրությունից դուրս է մնացել տեսչական մարմինների,     |
|    |կլինիկական լաբորատորիաների, իմացության թեստավորում մատուցող     |
|    |կազմակերպությունների հավատարմագրումը.                           |
|    |    5) չափումների միասնականության ապահովման և  տեխնիկական       |
|    |անվտանգության ոլորտներում կատարվում է կրկնօրինակում:            |
|    |Ստուգաճշտման լաբորատորիաների դեպքում փաստաթղթերի                |
|    |փորձաքննությունը կատարում է հավատարմագրման գործակալությունը,    |
|    |որոշումն ընդունում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, տեխնիկական |
|    |անվտանգության ոլորտում` փաստաթղթային փորձաքննությունը կատարում է|
|    |հավատարմագրման գործակալությունը, որոշումն ընդունում է ՀՀ        |
|    |արտակարգ իրավիճակների նախարարության կազմում ստեղծված            |
|    |հավատարմագրման խորհուրդը                                        |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    1) խուսափել հավատարմագրման ծառայությունների ավելորդ         |
|    |տարանջատումից և  կրկնօրինակումից.                               |
|    |    2) պահպանել միջազգային ստանդարտներով սահմանված              |
|    |հավատարմագրման գործընթացի կազմակերպման միասնական պահանջները.    |
|    |    3) անդամակցել տարածաշրջանային, եվրոպական և  միջազգային      |
|    |հավատարմագրման կազմակերպություններին.                           |
|    |    4) կնքել հավատարմագրման արդյունքների փոխճանաչման երկկողմանի |
|    |և  բազմակողմանի համաձայնագրեր:                                  |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    Սույն օրենքի կարգավորման առարկա հավատարմագրման բնագավառի    |
|    |պետաիրավական ձևի  և  օրենսդրական դաշտի փոփոխությունն է:         |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքներն են`   |
|    |    1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման մասին նոր    |
|    |օրենքում համապատասխանության գնահատման, չափումների               |
|    |միասնականության ապահովման, տեխնիկական անվտանգության ոլորտներում |
|    |միջազգային պահանջներին համաձայն հավատարմագրման կարգի,           |
|    |հավատարմագրման սկզբունքների ներառումը.                          |
|    |    2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման մասին նոր    |
|    |օրենքի ներդաշնակեցումը եվրոպական ու միջազգային հավատարմագրման   |
|    |համագործակցությունների կողմից սահմանված չափանիշներին            |
|____|________________________________________________________________|
|106.|«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու     |
|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի            |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի   |
|    |նախագծի ընդունումը պայմանավորված է ստանդարտացման գործընթացը     |
|    |միջազգային գործելաոճին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:    |
|    |    Օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնելու գործող ՀՀ   |
|    |օրենքն Առևտրի  համաշխարհային կազմակերպության առևտրում           |
|    |տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրին և  Եվրամիության  |
|    |նոր մոտեցման դիրեկտիվներին:                                     |
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    Համաձայն ներկայումս գործող ՀՀ օրենքի` ստանդարտների կիրառումը|
|    |համարվում է կամավոր գործընթաց` բացառությամբ այն դեպքերի, երբ    |
|    |ստանդարտների ցանկը սահմանված է տեխնիկական կանոնակարգերով:       |
|    |    Նշված դրույթը հակասության մեջ է ինչպես Առևտրի  համաշխարհային|
|    |կազմակերպության առևտրում  տեխնիկական խոչընդոտների վերացման      |
|    |համաձայնագրին, այնպես էլ Եվրամիության նոր մոտեցումներին,        |
|    |համաձայն որի տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են            |
|    |անվտանգության պահանջներ, որոնք պետք է հստակ տարանջատվեն կամավոր |
|    |կիրառվող ստանդարտներից:                                         |
|    |    Ստանդարտացման գործունեության կառավարման երկաստիճան մոդելը   |
|    |(ստանդարտացման ազգային մարմին և  ստանդարտների ազգային ինստիտուտ)|
|    |հնարավոր չի լինում արդյունավետ կերպով ստանդարտացման             |
|    |աշխատանքներին ներգրավել համապատասխան շահագրգիռ կողմերին, քանի որ|
|    |ամբողջ գրագրությունը կատարվում է ազգային մարմնի կողմից, մինչդեռ |
|    |այդպիսի գրագրության պահանջը ներկայացվում է ստանդարտների ազգային |
|    |ինստիտուտի կողմից: Միաժամանակ, Ստանդարտացման միջազգային         |
|    |կազմակերպությունը (ԻՍՕ), Միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեն   |
|    |(ՄԷԿ), Եվրոպական ստանդարտացման կոմիտեն և  այլ միջազգային        |
|    |ստանդարտացման կազմակերպությունները համաձայն գործող միջազգային   |
|    |կանոնակարգերի որպես ստանդարտացման ազգային մարմին մշտապես ճանաչել|
|    |և  համագործակցել են Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ,        |
|    |մինչդեռ, օրինակ, ԱՊՀ երկրների ստանդարտացման, չափագիտության և    |
|    |սերտիֆիկացման միջպետական խորհուրդն ուղղակիորեն համագործակցել է  |
|    |ստանդարտացման ազգային մարմնի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, |
|    |որի հետևանքով  Ստանդարտների ազգային ինստիտուտի                  |
|    |համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում թույլ և         |
|    |անարդյունավետ բնույթ է կրել:                                    |
|    |    Ներկայիս գործող օրենքի համաձայն ստանդարտացման գործունեության|
|    |ֆինանսավորման աղբյուրներն են ՀՀ պետական բյուջեից ստացվող        |
|    |միջոցները և  ազգային ստանդարտների, դասակարգիչների իրացումից     |
|    |ստացված միջոցները: Մինչդեռ, ՀՀ պետական բյուջեի և  վաճառքից      |
|    |ստացվող մուտքերի սուղ միջոցները չեն կարող բավարարել             |
|    |ստանդարտացման մարմնի կայուն գործունեության ապահովումը:          |
|    |Ֆինանսավորման աղբյուրները պետք է զգալիորեն ընդլայնվեն, օրինակ,  |
|    |ուսուցման ծառայությունների մատուցումից, անդամավճարներից,        |
|    |համապատասխանության գնահատման ոլորտում որոշակի առևտրային  բնույթի|
|    |ծառայություններ իրականացնելուց ստացվող միջոցների հաշվին:        |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Օրենքի նախագծում նախատեսում է կատարել տարանջատում տեխնիկական|
|    |կանոնակարգերի և  դրանց պահանջների կատարումն ապահովող            |
|    |ստանդարտների ցանկի մասով:                                       |
|    |    Նոր օրենքի նախագծով ստանդարտացման ազգային մարմնի            |
|    |պարտավորությունները պետք է դրվեն ստանդարտների ազգային ինստիտուտի|
|    |վրա: Այս առումով անհրաժեշտ է հստակ սահմանել Ստանդարտների ազգային|
|    |ինստիտուտի կառուցվածքը և  կառավարման մոդելը, դրան տալով հանրային|
|    |կառավարման սուբյեկտի կարգավիճակ: Այսպիսի մոդելի դեպքում նախ,    |
|    |կապահովվի ստանդարտացման մարմնի գործունեության անկախությունը,    |
|    |երկրորդ, կապահովվի այդ մարմնի կառավարմանը շահագրգիռ բոլոր       |
|    |կողմերի ներգրավվածությունը:                                     |
|    |    Նոր օրենքի նախագիծը նախատեսում է, որ ստանդարտների ընդունումը|
|    |(հաստատումը) իրականացնելու է նորաստեղծ ստանդարտացման մարմինը,   |
|    |իսկ դրանց մշակումն իրականացնելու են կազմակերպությունները,       |
|    |ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, ստանդարտների ազգային  |
|    |ինստիտուտը, իրավաբանական և  ֆիզիկական անձինք, հասարակական       |
|    |կազմակերպությունները:                                           |
|    |    Հստակ սահմանելով ստանդարտների կիրառման կամավորության        |
|    |սկզբունքը` ստանդարտացման կանոնների, ուղեցույցների, ազգային      |
|    |ստանդարտների, տեխնիկական պայմանների և  դրանց փոփոխությունների   |
|    |գրանցման գործառույթը պետք է վերապահվի ստանդարտների ազգային      |
|    |ինստիտուտին:                                                    |
|    |    Նոր օրենքի նախագծով պետք է հստակ կանոնակարգվեն նաև          |
|    |ստանդարտացման միջազգային կազմակերպություններում ստանդարտացման   |
|    |մարմնի անդամակցության մոտեցումները, ստանդարտացման միջազգային    |
|    |տեխնիկական հանձնաժողովներում մասնակցության հնարավորությունները  |
|    |և  այդ անդամակցությունների ու աշխատանքների ֆինանսավորման        |
|    |աղբյուրները:                                                    |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    Օրենքի նախագծի կարգավորման առարկան Հայաստանի                |
|    |Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական        |
|    |հիմքերը, ստանդարտացման մարմնի կազմակերպչական կառուցվածքը և  դրա |
|    |մասնակիցների իրավասությունը սահմանելն է, ինչպես նաև             |
|    |ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման և  կիրառման          |
|    |սկզբունքները կանոնակարգելն է:                                   |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    Նոր օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները հանդիսանում |
|    |են ժամանակակից, շուկայական կողմնորոշմամբ տնտեսական համակարգերի  |
|    |կարևորագույն  գործոն, որի հիման վրա պետք է կառուցվի ազգային     |
|    |ստանդարտացման (ինչպես իրավաբանական, այնպես էլ ինստիտուցիոնալ)   |
|    |ամբողջ համակարգը:                                               |
|____|________________________________________________________________|
|107.|«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծին |
|    |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման |
|    |նախագծի                                                         |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի      |
|    |նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում գործող չափումների|
|    |միասնականության ապահովման համակարգի` միջազգային և  եվրոպական    |
|    |նմանատիպ համակարգերին ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:          |
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    Ներկայումս ՀՀ որակի ենթակառուցվածքի (ստանդարտացում,         |
|    |չափագիտություն, հավատարմագրում, տեխնիկական կանոնակարգում)       |
|    |համակարգը բարեփոխման անհրաժեշտություն ունի: Համակարգի կարևոր    |
|    |տարր է հանդիսանում չափումների միասնականության ապահովման         |
|    |չափագիտության համակարգը (այսուհետ` չափագիտություն): Բարեփոխման  |
|    |փուլերից են գործող օրենսդրության համապատասխանեցումը և           |
|    |ներդաշնակեցումը ԵՄ ընդհանուր օրենսդրությանը: Բացի դրանից`       |
|    |չափագիտության համակարգի կողմից մատուցված ծառայությունները լիովին|
|    |չեն նպաստում սպառողների իրավունքների պաշտպանությանը: Առաջարկվող |
|    |օրենսդրական փոփոխությունը դրական ազդեցություն կունենա սպառողների|
|    |պաշտպանության ոլորտի վրա այն առումով, որ Հայաստանում կգործեն    |
|    |չափագիտության հուսալի ծառայություններ, որոնք կապահովեն          |
|    |սպառողական ապրանքների անվտանգության վերահսկողությունը:          |
|    |Չափագիտության համակարգի կողմից տրվող սերտիֆիկատները չեն         |
|    |ճանաչվում արտասահմանյան երկրներում: ԵՄ-ի պահանջներին ներդաշնակ  |
|    |պայմանների առկայությունը կապահովի համակարգի միջազգային          |
|    |ճանաչմանը, ուստի համակարգի կողմից տրամադրվող սերտիֆիկատները     |
|    |կճանաչվեն ԵՄ-ի երկրներում:                                      |
|    |    Ներկայումս Հայաստանում զարգացած չեն նաև  ստուգաճշտման       |
|    |աշխատանքները (ինստիտուտը), ինչը ևս  խոսում է գործող օրենքի      |
|    |անկատարության մասին: Զարգացած չէ նաև  գիտական և  արդյունաբերական|
|    |չափագիտությունը, ինչը խոչընդոտ է հանդիսանում ընդհանուր          |
|    |չափագիտության զարգացմանը:                                       |
|    |    Չափագիտության համակարգը ներկայումս ոչ լիովին է              |
|    |համապատասխանում ԵՄ-ի երկրների նմանատիպ համակարգերին, ուստի      |
|    |համակարգի համար անհրաժեշտ է նոր իրավական հիմք, որը կշտկի այդ    |
|    |օրենսդրական բացթողումները, այդ թվում` նաև  ինստիտուցիոնալ       |
|    |կառուցվածքի փոփոխությունը: Այն նաև  կնախատեսի չափագիտության     |
|    |ենթակառուցվածքի զարգացում:                                      |
|    |    «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ նոր օրենքի  |
|    |ընդունումն էական նշանակություն ունի նաև  ԽՀԱԱՀ-ի կնքման         |
|    |նախապատրաստական աշխատանքների համար:                             |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Չափագիտության ոլորտում հարկավոր է տարբերակել հետևյալ        |
|    |սուբյեկտներին` չափագիտության ազգային ինստիտուտ, որը, որպես      |
|    |կանոն, պետական կազմակերպություն է: Այս ինստիտուտը կարող է այլ   |
|    |ինստիտուտների փոխանցել չափագիտական որոշ առաջադրանքներ: Այս      |
|    |դեպքում համակարգը կոչվում է չափագիտության բաշխված համակարգ,     |
|    |ստուգաճշտման լաբորատորիաներ, որոնք հիմնականում մասնավոր են,     |
|    |օրենսդրական չափագիտության համապատասխանության գնահատման          |
|    |մարմիններ, որոնց մեծ մասը դեռևս  պետական կազմակերպություններ են,|
|    |չափագիտական վերահսկողության պետական մարմիններ:                  |
|    |    Քանի որ ներկայիս Չափագիտության ազգային ինստիտուտը, չնայած իր|
|    |անվանմանը, ունի օրենսդրական չափագիտության ոլորտում              |
|    |համապատասխանության գնահատման գործառույթներ և  կարողություններ,  |
|    |ապա առկա տարբերակները հետևյալն  են`                             |
|    |    1) ունենալ երկու մարմիններ` վերանվանելով գործող ինստիտուտը, |
|    |որը կզբաղվի օրենսդրական (իրավական) չափագիտությամբ, և  ստեղծել   |
|    |նոր Չափագիտության ազգային ինստիտուտ.                            |
|    |    2) բարեփոխել գործող ինստիտուտն այնպես, որ այն միաժամանակ    |
|    |կատարի թե Չափագիտության ազգային ինստիտուտի, և  թե օրենսդրական   |
|    |չափագիտության մասով համապատասխանության գնահատման մարմնի դեր:    |
|    |    Նոր Չափագիտության ազգային ինստիտուտի հիմնադրման դեպքում միակ|
|    |տրամաբանական կազմակերպաիրավական ձևը  պետական ոչ առևտրային       |
|    |կազմակերպությունն (ՊՈԱԿ) է: Գործող ինստիտուտի բարեփոխման դեպքում|
|    |այն նույնպես պետք է դառնա պետական ոչ առևտրային                  |
|    |կազմակերպություն: Երկու տարբերակների դեպքում էլ հնարավոր է      |
|    |«Ա. Ի. Ալիխանյանների անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի  |
|    |կողմից չափագիտության ազգային ինստիտուտի դերի ստանձնումը:        |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    ՀՀ-ում գործող չափագիտության համակարգը:                      |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքներն են`   |
|    |    1)արդյունաբերական չափագիտության մեջ առավել արագ առաջընթացի  |
|    |հնարավորությունը.                                               |
|    |    2) գիտական չափագիտության առանձին կարողությունների զարգացման |
|    |հնարավորությունը.                                               |
|    |    3) պետության և  սպառողների շահերի պաշտպանության             |
|    |արդյունավետության բարձրացումը.                                  |
|    |    4) չափագիտության ոլորտի կողմից մատուցված ծառայությունների   |
|    |որակի բարձրացումը.                                              |
|    |    5) համակարգի միջազգային ճանաչումը:                          |
|____|________________________________________________________________|
|108.|«Հեղինակային իրավունքի և  հարակից իրավունքների մասին» ՀՀ        |
|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ      |
|    |օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության      |
|    |արձանագրային որոշման նախագծի                                    |
|    |                                                                |
|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |
|    |    Օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու            |
|    |անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքում    |
|    |բացակայում են` գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով     |
|    |կառավարող կազմակերպությունների հավատարմագրման համակարգի         |
|    |մեխանիզմը և  արբանյակային հեռարձակման վերաբերյալ դրույթները,    |
|    |ինչպես նաև  ԵՄ-ի դիրեկտիվների որոշ դրույթներ: Օրենքում          |
|    |առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են նաև |
|    |հեղինակների գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով        |
|    |կառավարման կատարելագործման և  համապատասխան կազմակերպությունների |
|    |գործունեության վերահսկման մեխանիզմների սահմանման                |
|    |անհրաժեշտությամբ:                                               |
|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |
|    |խնդիրները                                                       |
|    |    Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում այդպիսի    |
|    |կազմակերպությունների գործունեությունն իրականացվում է            |
|    |համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից թույլտվություն        |
|    |ստանալուց հետո` որոշակի պայմաններ բավարարելու դեպքում:          |
|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |
|    |    Հստակ պետք է սահմանվեն հավատարմագիր ստանալու համար անհրաժեշտ|
|    |պայմանները, հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, ինչպես|
|    |նաև  կազմակերպության կողմից իր կանոնադրության կամ իր            |
|    |անդամ-իրավատերերի կողմից տրված լիազորությունների հնարավոր       |
|    |խախտումների դեպքում սահմանված որոշակի ժամկետը` այդ խախտումները  |
|    |վերացնելու նպատակով:                                            |
|    |    Կսահմանվեն նաև  այդպիսի կազմակերպությունների գործունեության |
|    |նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմները, մասնավորապես,    |
|    |կազմակերպության անդամակցող իրավատերերին իրավունք կվերապահվի     |
|    |ստուգել տարեկան հաշվետվությունները, ծանոթանալ իրենց հասանելիք   |
|    |հոնորարների հաշվարկման-բաշխման փաստաթղթերին: Կազմակերպության    |
|    |գործունեության վերահսկողության իրավունք պետք է վերապահվի նաև    |
|    |պետական լիազոր մարմնին` տեղեկություններ պահանջելու և  աուդիտ    |
|    |պատվիրելու, ինչպես նաև  կազմակերպության ժողովներին և  խորհրդի   |
|    |նիստերին մասնակից-ներկայացուցիչ ունենալու եղանակով: Արբանյակային|
|    |հեռարձակման վերաբերյալ դրույթների, ինչպես նաև  ԵՄ-ի դիրեկտիվների|
|    |որոշ դրույթների ներառումն օրենքում պայմանավորված է ԵՄ-ի         |
|    |պահանջներով:                                                    |
|    |    2. Կարգավորման առարկան                                      |
|    |    Օրինագծի կարգավորումը ներառում է գույքային իրավունքները,    |
|    |կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների            |
|    |հավատարմագրման համակարգի մեխանիզմը և  արբանյակային հեռարձակման  |
|    |վերաբերյալ դրույթները, ինչպես նաև  ԵՄ-ի դիրեկտիվների որոշ       |
|    |դրույթներ:                                                      |
|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |
|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքներն են`   |
|    |    1) գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող   |
|    |կազմակերպությունների հավատարմագրման համակարգի ներդրումը.        |
|    |    2) արբանյակային հեռարձակման վերաբերյալ դրույթների           |
|    |հստակեցումը.                                                    |
|    |    3) օրենքի մոտարկում եվրախորհրդի դիրեկտիվներին:              |
|____|________________________________________________________________|
 
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում