Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0111.220211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2011 թվականի N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(19-րդ մաս)

 

|____|________________________________________________________________|

| 1  |                             2                                  |

|_____________________________________________________________________|

|     ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության       |

|                        պետական կոմիտե                               |

|_____________________________________________________________________|

|142.|«2012-2016 թվականներին ՋՕԸ-ներին ընթացիկ դրամաշնորհների տեսքով  |

|    |պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի            |

|    |կանոնակարգման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                          |

|    |    «2012-2016 թթ. ՋՕԸ-ներին ընթացիկ դրամաշնորհների տեսքով      |

|    |պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի            |

|    |կանոնակարգման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նպատակ   |

|    |ունի նպաստել ոռոգման ծառայությունների մատուցման                 |

|    |արդյունավետության բարձրացմանն ու շարունակականության ապահովմանը, |

|    |ինչպես նաև  աջակցել ջրօգտագործողների ընկերություններին`         |

|    |ֆինանսական վիճակի բարելավման ու ինստիտուցիոնալ կարողությունների |

|    |հետագա հզորացման հարցերում:                                     |

|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    Հաշվի առնելով ՋՕԸ-ների ֆինանսական վիճակի զգայունության      |

|    |նշանակալի աստիճանը և  նպատակ ունենալով նպաստել ՋՕԸ-ների         |

|    |ֆինանսական դիրքի կայությանը` դրամաշնորհների տեսքով պետական      |

|    |ընթացիկ ֆինանսական աջակցության ծավալների կրճատմանը զուգընթաց ՀՀ |

|    |կառավարությունը մտադիր է 2012 թվականից ներդնել կրեդիտորական     |

|    |պարտավորությունների կրճատման նպատակով ՋՕԸ-ներին բյուջետային     |

|    |փոխառությունների տրամադրման պրակտիկան:                          |

|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Նախագծի ընդունումը հնարավորություն կտա պետական ընթացիկ      |

|    |ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով բարձրացնել ոռոգման  |

|    |ջրի մատչելիությունը` կրճատելով ոռոգելի հողատարածքների նվազման   |

|    |հավանական ռիսկերն ու նպաստել փաստացի ոռոգվող հողատարածքների     |

|    |ավելացմանը:                                                     |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Կարգավորման առարկան ոռոգման ծառայությունների մատուցման      |

|    |արդյունավետության բարձրացման ու շարունակականության ապահովումն է:|

|    |    3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը        |

|    |    ՋՕԸ-ների ֆինանսական վիճակի բարելավում` ամրապնդելով ընթացիկ  |

|    |ծախսածածկման հնարավորինս բարձր մակարդակի ապահովման նախադրյալներ:|

|    |Նախագծի ընդունումը նաև  հնարավորություն կտա բարելավել ոռոգման   |

|    |համակարգին առնչվող առանցքային խնդիրները` հստակեցնելով հարկային  |

|    |վարչարարությունն ու ընթացակարգերը, ինչպես նաև  լուծել հարկային  |

|    |հարաբերություններին առնչվող առանցքային խնդիրները:               |

|____|________________________________________________________________|

|143.|«Սևանա  լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացման մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման                         |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                          |

|    |    «Սևանա  լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացման մասին» ՀՀ   |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա |

|    |լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և      |

|    |օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու  |

|    |մասին» ՀՀ օրենքով:                                              |

|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 667-Ա որոշմամբ  |

|    |ոռոգման նպատակով Սևանա  լճից ջրառի առավելագույն չափաքանակ է     |

|    |սահմանվել 144.5 մլն խոր. մետր: ՀՀ կառավարության 2010 թ.         |

|    |սեպտեմբերի 9-ի N 1158-Ա որոշմամբ ընդունվել է «ՀՀ կառավարության  |

|    |2010 թվականի հունիսի 3-ի N 667-Ա որոշման մեջ փոփոխություններ    |

|    |կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվել է   |

|    |Սևանա  լճից ոռոգման նպատակով բաց թողնել 168.9 մլն խոր. մետր     |

|    |ջրաքանակ:                                                       |

|    |    2010 թ. նոյեմբերի 15-ի դրությամբ Սևանա  լճից բաց է թողնվել  |

|    |156.44 մլն խոր. մետր ջուր: Սևան-Հրազդան  էներգետիկ-իրիգացիոն    |

|    |համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողերը   |

|    |ոռոգելու համար անհրաժեշտ է Սևանա  լճից բաց թողնել համապատասխան  |

|    |ջրաքանակ:                                                       |

|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով        |

|    |պահանջարկի բավարարում:                                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Սևան-Հրազդան  իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման  |

|    |համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող        |

|    |գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի ապահովման գործընթացի  |

|    |իրականացում:                                                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում:  |

|____|________________________________________________________________|

|144.|«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ՈՒՄ մասնավոր կառավարման գործընթացի       |

|    |շարունակության ապահովման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի|

|    |                                                                |

|    |    1.Իրավական ակտի անհրաժեշտությունը                           |

|    |    Կառավարության որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է,       |

|    |որպեսզի իրականացվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող   |

|    |ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման հետագա       |

|    |ընթացքը:                                                        |

|    |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը |

|    |2004 թվականի օգոստոս ամսվանից իրականացնում է ֆրանսիական ՍԱՈՒՐ   |

|    |Ս.Ա ընկերությունը:  Կառավարման պայմանագրի ավարտից հետո անհրաժեշտ|

|    |է որոշել կառավարման գործընթացի հետագա ընթացքը, որը              |

|    |հնարավորություն կտա որոշել պետական և  մասնավոր հատվածների       |

|    |համագործակցության արդյունավետ տարբերակը:                        |

|    |    1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    ՀՀ կառավարության որոշման ընդունումը նպատակաուղղված է        |

|    |ջրամատակարարման և  ջրահեռացման ոլորտում իրականացվող             |

|    |բարեփոխումների շարունակմանը, ջրային համակարգերի կառավարման      |

|    |գործում մասնավոր հատվածի մասնակցության հետագա խորացմանը և       |

|    |սպառողներին մատուցվող ջրամատակարարման և  ջրահեռացման            |

|    |ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացմանը:        |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Կարգավորման առարկան «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից         |

|    |օգտագործվող ջրային համակարգերի արդյունավետ կառավարումն է:       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում          |

|    |ակնկալվում է շարունակել ջրային տնտեսության ոլորտի կառավարման    |

|    |բարեփոխումները, բարելավել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից       |

|    |սպառողներին մատուցվող ջրամատակարարման և  ջրահեռացման            |

|    |ծառայությունների որակը, ինչպես նաև  բարձրացնել ջրային           |

|    |համակարգերի օգտագործման արդյունավետությունը:                    |

|_____________________________________________________________________|

|                      ՀՀ կենտրոնական բանկ                            |

|_____________________________________________________________________|

|145.|«Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային հավաստագրերի ներդրման |

|    |և  գրանցման գործընթացի էլեկտրոնայնացման միջոցով հիփոթեքային     |

|    |վարկերի փոխանցման գործընթացի բարեփոխման մասին հայեցակարգը       |

|    |հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման|

|    |նախագծի                                                         |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |

|    |    Հիփոթեքային վարկերի փոխանցման ժամանակ իրավունքների գրանցման |

|    |գործընթացի բարեփոխումը պայմանավորված է ներկա պայմաններում       |

|    |երկրորդային հիփոթեքային շուկայի ստեղծման, մասնավորապես,         |

|    |հիփոթեքային վարկերի արժեթղթավորման անհրաժեշտությամբ: Հիփոթեքային|

|    |արժեթղթավորման ժամանակ ենթադրվում է մեծ թվով վարկերի պորտֆելի   |

|    |անընդհատ փոխանցում, ինչը հնարավոր է միայն գործընթացի դյուրին    |

|    |լինելու դեպքում:                                                |

|    |    Ներկայումս հիփոթեքային վարկերի փոխանցման և  գրանցման        |

|    |գործընթացն իրականացվում է բացառապես թղթային տարբերակով:         |

|    |Մասնավորապես, համաձայն ՀՀ օրենսդրության` պահանջի իրավունքի      |

|    |զիջման արդյունքում` որպես դրա հետևանք,  նոր պարտատիրոջն         |

|    |(վարկատուին) են փոխանցվում հիփոթեքային վարկի ապահովման միջոց    |

|    |հանդիսացող իրավունքները, այսինքն` անշարժ գույքի նկատմամբ գրավի  |

|    |իրավունքը` առանց հավելյալ գրավի իրավունքի փոխանցման պայմանագիր  |

|    |կնքելու: Այդ իրավունքը, ինչպես անշարժ գույքի հետ կապված ցանկացած|

|    |իրավունք, պետք է գրանցվի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի|

|    |կադաստրի պետական կոմիտեի կողմից: ՀՀ կառավարությանն առընթեր      |

|    |անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տվյալ իրավունքը   |

|    |գրանցելու համար նոր պարտատերը (վարկատուն) պետք է թղթային        |

|    |տարբերակով ներկայացնի պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը,     |

|    |գրավի վկայականի համար պետական տուրքի վճարման անդորրագիրը և  այլ |

|    |թղթային փաստաթղթեր, որի արդյունքում 3 աշխատանքային օրվա         |

|    |ժամկետում նոր պարտատերը կստանա գրավի նոր վկայական:              |

|    |    Արժեթղթավորման ժամանակ ենթադրվում է մեծ թվով վարկերի        |

|    |պորտֆելի փոխանցում, որը ներկայումս գործող համակարգի դեպքում     |

|    |ժամանակատար և  ծախսատար գործընթաց է, որն էլ անհնարին է դարձնում |

|    |այդ վարկերի արագ և  արդյունավետ փոխանցումը:                     |

|    |    Հետևաբար  անհրաժեշտ է հնարավորինս ստանդարտացնել հիփոթեքային |

|    |վարկերի գծով պահանջի զիջման գործընթացում օգտագործվող փաստաթղթերը|

|    |և  ընթացակարգերը, որը հիմքեր կստեղծի գործընթացի էլեկտրոնայնացման|

|    |համար:                                                          |

|    |    Բացի նշվածից` հիփոթեքային վարկերի փոխանցման ժամանակ պահանջի |

|    |իրավունքի զիջման վերաբերյալ ընդհանուր դրույթները կիրառելիս      |

|    |առաջանում են մի շարք պրակտիկ խոչընդոտներ` հիմնականում կապված    |

|    |փոխանցվող իրավունքների ծավալի, նոր պարտատիրոջ նկատմամբ պարտապանի|

|    |պահանջների և  իրավունքների փոխանցման վավերության հետ, որոնք պետք|

|    |է հաշվի առնվեն բարեփոխման ժամանակ:                              |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Սույն իրավական ակտով ներկայացվելու են հիփոթեքային           |

|    |հավաստագրերի ներդրման և  գրանցման գործընթացի էլեկտրոնայնացման   |

|    |համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի|

|    |փոխանցման ժամանակ պահանջի իրավունքի զիջման հետ կապված           |

|    |խոչընդոտները, ոլորտի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և    |

|    |ՀՀ-ում առաջարկվող մոդելի նկարագրությունը և  ակնկալվող           |

|    |արդյունքները:                                                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ-ում ներդնել  |

|    |հիփոթեքային հավաստագրերի միջոցով հիփոթեքային վարկերի փոխանցման  |

|    |էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա`                 |

|    |    1) ստանդարտացնել նշված գործընթացը.                          |

|    |    2) նվազեցնել գրանցման հետ կապված ծախսատարությունը և         |

|    |ժամանակատարությունը.                                            |

|    |    3) խուսափել բոլոր այն հիմնական պրակտիկ թերություններից,     |

|    |որոնք առկա են պահանջի իրավունքի զիջման կիրառվող ընդհանուր       |

|    |դրույքների ժամանակ:                                             |

|    |    Նշված համակարգի ներդրումը խթան է հանդիսանալու ՀՀ հիփոթեքային|

|    |երկրորդային շուկայի ձևավորման  և  կայացման համար:               |

|____|________________________________________________________________|

|146.|«Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության զարգացման|

|    |հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության          |

|    |կառավարության որոշման նախագծի                                   |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |

|    |    Բժշկական ապահովագրության իրականացման անհրաժեշտությունը      |

|    |ՀՀ-ում պայմանավորված է այն խնդիրներով, որոնք առկա են ՀՀ         |

|    |ապահովագրական և  առողջապահական համակարգերում, մասնավորապես,     |

|    |բժշկական ապահովագրության մշակույթի բացակայություն,              |

|    |առողջապահության ոլորտի անարդյունավետ ֆինանսավորման համակարգի    |

|    |առկայություն, մասնավոր հատվածի կողմից «գրպանից» ծախսերի         |

|    |իրականացում, առողջապահության ոչ արդյունավետ համակարգ:           |

|    |    Այս հայեցակարգի հիմնական նպատակը ՀՀ ապահովագրական և         |

|    |առողջապահական համակարգերում առկա խնդիրների վերացումն է,         |

|    |մասնավորապես`                                                   |

|    |    1. Բժշկական ապահովագրության թերզարգացած համակարգի           |

|    |առկայություն.                                                   |

|    |    Ներկայումս ՀՀ-ում կամավոր բժշկական ապահովագրության միջոցով  |

|    |ֆինանսավորվում է ընդհանուր առողջապահական ծախսերի 0.24%-ը, որը   |

|    |ենթադրում է բժշկական ապահովագրության նկատմամբ բավարար պահանջարկի|

|    |բացակայություն:  Միևնույն  ժամանակ, ՀՀ-ում կայացած չէ           |

|    |ապահովագրության իրականացման մշակույթը, որի պայմաններում հնարավոր|

|    |չէ ապահովել կայուն բժշկական ապահովագրության համակարգի           |

|    |էվոլյուցիոն զարգացում:                                          |

|    |    1. Առողջապահության ոլորտում որակի կառավարման համակարգի      |

|    |բացակայություն.                                                 |

|    |    Բժշկական ապահովագրության զարգացումը էապես կնպաստի           |

|    |առողջապահության ոլորտում որակի բարձրացմանը, քանի որ միաժամանակ  |

|    |և  ապահովագրված անձինք, և  ապահովագրական ընկերությունները կսկսեն|

|    |վերահսկել ապահովագրական փաթեթի շրջանակում մատուցվող             |

|    |առողջապահական ծառայությունների որակը:                           |

|    |    3. Պետական առողջապահական հստակ քաղաքականության իրականացման  |

|    |հնարավորության սահմանափակում.                                   |

|    |    Այս խոչընդոտը պայմանավորված է ֆինանսական հոսքերի            |

|    |անկանխատեսելիությամբ, ռիսկերի օպտիմալ բաշխման անհնարինությամբ,  |

|    |ինչպես նաև  ապահովագրական ընկերությունների կողմից հնարավոր      |

|    |չարաշահումներով:                                                |

|    |    4. Համապատասխան առողջապահական ինստիտուտների և  ապահովագրական|

|    |ընկերությունների միջև  թերի համագործակցություն.                 |

|    |    Բժշկական ապահովագրության համակարգի զարգացումը Հայաստանում   |

|    |կնպաստի առողջապահական և  ապահովագրական ընկերությունների միջև    |

|    |համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև     |

|    |նշված ոլորտների մասնակիցների գործունեության բարելավմանը:        |

|    |    Ինչպես վկայում է բժշկական ապահովագրության զարգացման         |

|    |միջազգային փորձի ուսումնասիրությունը, կամավոր հիմունքներով      |

|    |բժշկական ապահովագրության զարգացումը գրեթե անհնար է: ՈՒստի       |

|    |բժշկական ապահովագրության զարգացման հայեցակարգի մշակումը, ինչպես |

|    |նաև  այդ ուղղությամբ գործնական միջոցառումների իրականացումը      |

|    |դառնում է հրատապ և  շատ կարևոր:                                 |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Սույն իրավական ակտով ներկայացվելու են բժշկական              |

|    |ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ոլորտի    |

|    |վերաբերյալ միջազգային լավագույն փորձը, ՀՀ առողջապահական         |

|    |համակարգի նկարագրությունը, ՀՀ-ում առաջարկվող մոդելի             |

|    |նկարագրությունը, առաջարկվող մոդելի ներդրման հնարավոր            |

|    |մոտեցումները և   յուրաքանչյուր մոտեցման դեպքում ակնկալվող       |

|    |արդյունքները:                                                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության       |

|    |զարգացման հայեցակարգի իրականացումը կնպաստի`                     |

|    |    1) բժշկական ապահովագրության մշակույթի զարգացմանը.           |

|    |    2) առողջապահության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության   |

|    |բարձրացմանը.                                                    |

|    |    3) պետության առանցքային սոցիալական խնդրի լուծմանը, այն է`   |

|    |բնակչության առողջության պահպանմանը.                             |

|    |    4) առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը:        |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2011
N 111-Ն
Որոշում