Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0111.220211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2011 թվականի N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(21-րդ մաս)

 

|____|________________________________________________________________|

| 1  |                             2                                  |

|____|________________________________________________________________|

|19. |Տեխնիկական անվտանգության բնագավառում մատուցվող ծառայությունների |

|    |որակի բարձրացում, տնտեսավարող սուբյեկտների հետ շփումների        |

|    |կրճատում և  մեկ պատուհանի սկզբունքի կիրառում                    |

|    |                                                                |

|    |    Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող        |

|    |արդյունաբերական ձեռնարկություններում տեխնիկական վերազինման      |

|    |գործընթացը դեռ չի ավարտվել, ավելին` այն շարունակական գործընթաց  |

|    |է: Շահագործվող ձեռնարկություններում սարքավորումները հին են,     |

|    |բարոյապես և  ֆիզիկապես մաշված: Այս հանգամանքը բարձրացնում է     |

|    |տեխնածին վթարների ռիսկի աստիճանը:                               |

|    |    «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը մատուցում |

|    |է ծառայություններ տեխանվտանգության ոլորտում, մասնավորապես,      |

|    |տեխնիկական անվտանգության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի        |

|    |մշակում, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարում,        |

|    |տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացում, ոլորտի     |

|    |ինժեներատեխնիկական մասնագետների ուսուցում և  որակավորում: Իր    |

|    |գործունեության չորս տարիների ընթացքում Կենտրոնը հետևողականորեն  |

|    |ստեղծել է պայմաններ իր կողմից մատուցվող ծառայությունների        |

|    |իրականացման համար և  ունի համապատասխան ժամանակակից տեխնիկական   |

|    |միջոցներ և  սարքավորումներ, սակայն միջազգային լավագույն փորձը   |

|    |ներդնելու համար անհրաժեշտություն է առաջացել Կենտրոնը համալրել   |

|    |հավելյալ տեխնիկական միջոցներով, նորագույն սարքերով: Հաշվի       |

|    |առնելով նոր տեխնոլոգիաների և  սարքավորումների ներդրումն ու      |

|    |շահագործումը` անընդհատ զարգացող և  փոփոխվող միջավայրում         |

|    |ժամանակակից մարտահրավերներին ժամանակին և  համապատասխան          |

|    |արձագանքման հրամայականն անհրաժեշտ է դառնում Կենտրոնի            |

|    |ծառայությունների որակական մակարդակի շարունակական բարձրացման     |

|    |ապահովումը:                                                     |

|    |    Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերն են`                   |

|    |    - տեխնիկական անվտանգության փորձաքննության որակական մակարդակի|

|    |բարձրացումը,                                                    |

|    |    - արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց հետ      |

|    |իրականացվող գործառույթների առավել մատչելի և  դյուրին            |

|    |իրականացումը,                                                   |

|    |    - Կենտրոնի հետ շփման նվազեցումը, մեկ պատուհանի սկզբունքի    |

|    |կիրառումը,                                                      |

|    |    - Կենտրոնի աշխատանքային տարածքների վերանորոգումը,           |

|    |    - համալրումը տեխնիկական միջոցներով, շարժական լաբորատորիայով,|

|    |    - ճանաչողական այցերի կազմակերպումը,                         |

|    |    - Կենտրոնի մասնագետների որակավորումը և  ուսուցումն          |

|    |արտերկրում                                                      |

|    |    Տեխնիկական անվտանգության բնագավառում մատուցվող              |

|    |ծառայությունների որակի բարձրացումը և  տնտեսավարող սուբյեկտների  |

|    |հետ շփումների կրճատումը թույլ կտա`                              |

|    |    - կրճատել պետական ծառայողի և  քաղաքացու շփումը,             |

|    |    - նվազագույնի հասցնել այցերի արդյունքում առաջացող հնարավոր  |

|    |կոռուպցիոն ռիսկերը,                                             |

|    |    - բարելավել գործարար և  ներդրումային միջավայրը,             |

|    |    - առավելագույնս ապահովել տեխնիկական անվտանգության           |

|    |փորձաքննության ընթացքում տեխնիկական զննման, դիագնոստիկայի,      |

|    |փորձարկման համար ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումը`    |

|    |շարժական լաբորատորիաների միջոցով, տնտեսավարող սուբյեկտներին     |

|    |հարմար վայրում և  ժամկետներում,                                 |

|    |    - ներդնել միջազգային փորձը` Հայաստանի տեխնիկական            |

|    |անվտանգության ապահովման համակարգը միջազգային ստանդարտներին      |

|    |համապատասխանեցնելու և  հետագա ինտեգրման համար:                  |

|_____________________________________________________________________|

|      ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն            |

|_____________________________________________________________________|

|20. |Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի զարգացման ֆինանսավորման         |

|    |հայեցակարգը մշակելը և  ներկայացնելը                             |

|    |                                                                |

|    |    Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի համակարգի գործառնության և   |

|    |զարգացման համար ֆինանսավորման իրավական երաշխիքների ապահովումը.  |

|    |    Ֆիզիկական կուլտուրան և  սպորտը հասարակության կողմից         |

|    |օգտագործվում են մարդու հոգևոր  և  ֆիզիկական բազմակողմանի        |

|    |զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների            |

|    |կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման,  բնակչության հանգստի |

|    |ակտիվ կազմակերպման գործընթացում:                                |

|    |    Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի զարգացման ֆինանսավորման     |

|    |ռազմավարություն չլինելու, ինչպես նաև  մարզական                  |

|    |կազմակերպությունների ֆինանսավորումը չկանոնակարգված և  անհամաչափ |

|    |իրականացնելու պատճառով հանրապետությունում զարգացել են ոչ վարակիչ|

|    |հիվանդությունները, տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի         |

|    |մակարդակի անկում, բացակայում է բարձրագույն սպորտում             |

|    |մրցակցությունը, նկատվում է ֆիզիկական զարգացման և                |

|    |պատրաստականության, կյանքի տևողության  ցուցանիշների անկում:      |

|    |ՈՒսումնական հաստատություններում, ըստ բնակության վայրի,          |

|    |իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը   |

|    |ներկայումս արդյունավետ չի գործում, կրճատվել են ֆիզիկական        |

|    |կուլտուրայի և  սպորտի զարգացման համար նախատեսվող ֆինանսական     |

|    |միջոցների ծավալները, կրճատվել է ոլորտի մասնագետների թիվը: Նշվածը|

|    |վկայում է, որ կան ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի համալիր       |

|    |խնդիրներ, որոնք լուծման կարիք են զգում:                         |

|    |    Բնակչության ֆիզիկական դաստիարակությանը, ֆիզիկական           |

|    |կուլտուրայի մակարդակի բարձրացմանը և  ոչ վարակիչ                 |

|    |հիվանդությունների կանխարգելմանը խոչընդոտող խնդիրների լուծումը   |

|    |կարող է տալ դրական արդյունքներ` համակարգված պետական աջակցության`|

|    |ֆինանսավորման իրավական երաշխիքների ստեղծման և  ապահովման        |

|    |միջոցով:                                                        |

|    |    Միջազգային փորձը և  օրենսդրությունը ՀՀ օրենսդրությանը       |

|    |համապատասխանեցնելու և  տեղայնացնելու համար հանրապետության բոլոր |

|    |ուսումնական հաստատություններում, բացի Երևան  քաղաքից,           |

|    |մոնիթորինգի անցկացում, արդյունքների վերլուծում, ֆիզիկական       |

|    |պատրաստականության ներդրում:                                     |

|    |    «Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին» և  «Մանկապատանեկան  |

|    |սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների|

|    |համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի     |

|    |հետագա զարգացման և  նրա արդյունավետ գործունեության և  պայմանների|

|    |ստեղծման համար ֆինանսավորման համաչափ բաշխման հայեցակարգի        |

|    |մշակում:                                                        |

|    |    «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի        |

|    |Հանրապետության օրենքի համապատասխանեցում»Ֆիզիկական կուլտուրայի և |

|    |սպորտի մասին» և  «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի        |

|    |Հանրապետության օրենքներին:                                      |

|    |    Բնակչության ֆիզիկական դաստիարակությանը, ֆիզիկական           |

|    |կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, սպորտի զարգացմանը և  ոչ      |

|    |վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը խոչընդոտող խնդիրների    |

|    |լուծումը պետական աջակցության` ֆինանսավորման իրավական երաշխիքների|

|    |ստեղծման միջոցով:                                               |

|____|________________________________________________________________|

|21. |ՀՀ Նախագահի մրցանակի համար»Լավագույն ընտանիք» մրցույթի          |

|    |կազմակերպում և  անցկացում                                       |

|    |                                                                |

|    |    Գերակա խնդրի նպատակը ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի դերի և |

|    |մակարդակի բարձրացումը, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ         |

|    |զարգացումը, բնակչության առողջության ամրապնդումը, առողջ          |

|    |ապրելակերպի ձևավորումը,  բնակչության ֆիզիկական                  |

|    |դաստիարակությունը, ֆիզիկական կուլտուրայի շարժման քարոզչությունը:|

|    |    ՀՀ Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի |

|    |և  սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ        |

|    |հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության համաձայն 2004 թվականին   |

|    |մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, 2005 թ.-ին` 82-ը, 2006 թ.-ին` |

|    |84 թ.-ը, 2007 թ.-ին 107 ընտանիք, 2008 թ.-ին 126, 2009 թ.-ին` 171|

|    |ը, 2010 թ.-ին` 347 ընտանիք: 2011 թվականին նախատեսվում է մրցույթն|

|    |անցկացնել 3 տարիքային խմբով:                                    |

|    |    Պատշաճ մակարդակով չի կատարվում ֆիզիկական կուլտուրայի        |

|    |քարոզչությունը:                                                 |

|    |    Մրցումները տարիքային երեք խմբերով Հայաստանի Հանրապետության  |

|    |և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքների, Երևանի  վարչական |

|    |տարածքների միջև,  ինչպես նաև  գյուղական համայնքներում և         |

|    |մարզերում մեկ փուլով, իսկ Երևան  քաղաքում երկու փուլով          |

|    |անցկացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ,   |

|    |այդ թվում` նաև  մարզերում համապատասխան բակերի և  մարզադահլիճների|

|    |վերանորոգման համար:                                             |

|    |    «Լավագույն ընտանիք» մրցույթի կազմակերպման և  անցկացման      |

|    |միջոցով բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական        |

|    |կուլտուրայի մակարդակի բարձրացման, ֆիզիկական կուլտուրայի շարժման |

|    |քարոզչության իրականացում:                                       |

|    |    Ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացում, մարդկանց        |

|    |մրցունակության նկատմամբ հետաքրքրությունների առաջացում, հաղթող   |

|    |ընտանիքներին մրցանակների բաշխում:                               |

|____|________________________________________________________________|

|22. |Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական              |

|    |քաղաքականության զարգացման ուղղությամբ առաջարկություններ         |

|    |ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության երիտասարդության |

|    |շրջանում համապարփակ ուսումնասիրությունների իրականացում          |

|    |                                                                |

|    |    Գերակա խնդրի նպատակը հանրապետության երիտասարդության շրջանում|

|    |բազմակողմանի և  համապարփակ ուսումնասիրությունների իրականացում,  |

|    |որոնց արդյունքների և  ազգային վիճակագրական տվյալների համադրումը |

|    |հիմք կարող է հանդիսանալ երիտասարդական պետական քաղաքականության   |

|    |երկարաժամկետ ռազմավարության մշակման համար:                      |

|    |    2006 թվականի վերջին, ի կատարումն Հայաստանի Հանրապետության   |

|    |կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի նիստի N 6 արձանագրային       |

|    |որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության         |

|    |երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007 թվականների      |

|    |ռազմավարության դրույթների` մշակվեց Հայաստանի երիտասարդության    |

|    |ազգային զեկույցը (այսուհետ` զեկույց)` Եվրախորհրդի և  ՄԱԿ-ի      |

|    |զարգացման ծրագրերի փորձագիտական և  տեխնիկական օժանդակութամբ:    |

|    |2007 թվականին փաստաթուղթը տպագրվեց և  ներկայացվեց լայն          |

|    |հասարակությանը: Զեկույցը մինչ այդ Հայաստանի երիտասարդության     |

|    |ընդհանուր վիճակի առավել խորը ուսումնասիրության ամենածավալուն    |

|    |փորձն էր, որը վիճակագրական տվյալների և  սոցիոլոգիական           |

|    |հարցումների համադրմամբ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության |

|    |երիտասարդության առկա վիճակը, հրատապ խնդիրները և  հիմք է         |

|    |հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի  |

|    |սեպտեմբերի 25-ի N 39 նիստի N 21 արձանագրային որոշմամբ հաստատված`|

|    |Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության  |

|    |2008-2012 թվականների ռազմավարության և  Հայաստանի Հանրապետության |

|    |կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 13 նիստի N 16           |

|    |արձանագրային որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության       |

|    |երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների      |

|    |ռազմավարության կատարումն ապահովող 2009-2012 թվականների          |

|    |գործողությունների ծրագրի և  միջոցառումների ցանկի մշակման համար: |

|    |    Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական              |

|    |քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության դրույթներում|

|    |և  դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրում (Հայաստանի |

|    |Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 13 նիստի |

|    |N 16 արձանագրային որոշման N 1 հավելվածի 4.5 կետ) առանձնակի      |

|    |կարևորություն  է տրվում Հայաստանի երիտասարդության շրջանում      |

|    |պարբերական հետազոտությունների իրականացմանը և  դրանց արդյունքների|

|    |ու վիճակագրական տվյալների համադրման հիման վրա պետական           |

|    |երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:         |

|    |    2012 թվականին շահագրգիռ պետական կառավարման մարմինների և     |

|    |հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի       |

|    |Հանրապետության սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարության  |

|    |կողմից նախատեսվում է նոր` Երիտասարդական պետական քաղաքականության |

|    |2013-2018 թվականների ռազմավարության և  ռազմավարության կատարումն |

|    |ապահովող գործողությունների և  միջոցառումների ծրագրի մշակում:    |

|    |    Նշված փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանի |

|    |երիտասարդության վերաբերյալ նոր` համապարփակ ու բազմակողմանի      |

|    |ուսումնասիրություններ և  վիճակագրական անհրաժեշտ ցուցանիշներ:    |

|    |Ցավոք, մինչ այժմ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական  |

|    |ծառայության կողմից հրապարակվող փաստաթղթերում չեն առանձնացվում   |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի  |

|    |14-ի N 798 որոշմամբ հաստատված` Երիտասարդական պետական            |

|    |քաղաքականության հայեցակարգով սահմանված երիտասարդական պետական    |

|    |քաղաքականության սուբյեկտները: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել |

|    |նաև  Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային        |

|    |երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի հունիսի 19-ի |

|    |նիստում, որի»Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային|

|    |երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի              |

|    |գործունեության ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ            |

|    |միջոցառումների մասին» N 3 որոշման 1-ին կետով համապատասխան       |

|    |առաջարկ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ազգային          |

|    |վիճակագրական ծառայությանը:                                      |

|    |    Առկա խնդիրների առաջարկվող լուծումներն են`                   |

|    |    - 2011 թվականին Հայաստանի երիտասարդության նոր ազգային       |

|    |զեկույցի մշակում,                                               |

|    |    - Երիտասարդական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ      |

|    |վիճակագրական ցուցանիշների վարում, համակարգում, ամփոփում:        |

|    |    Կարգավորման առարկան է հանդիսանում`                          |

|    |    - հանրապետության երիտասարդության շրջանում բազմակողմանի և    |

|    |համապարփակ ուսումնասիրությունների իրականացում, և  արդյունքում,  |

|    |Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի պատրաստում ու        |

|    |հրապարակում,                                                    |

|    |    - համապատասխան երիտասարդական վիճակագրության բարելավման      |

|    |նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական          |

|    |ծառայության կողմից իրականացվող հետազոտությունների և  տվյալների  |

|    |հրապարակումների ժամանակ երիտասարդական պետական քաղաքականության   |

|    |սուբյեկտների հստակորեն առանձնացում:                             |

|    |    Ակնկալվող արդյունքն է` Հայաստանի Հանրապետությունում         |

|    |երիտասարդական պետական քաղաքականության արդյունավետության         |

|    |ապահովման և  զարգացման համար անհրաժեշտ երիտասարդության          |

|    |վերաբերյալ համապարփակ տեղեկատվության և  հետազոտությունների      |

|    |առկայություն:                                                   |

|_____________________________________________________________________|

|                  ՀՀ սփյուռքի նախարարություն                         |

|_____________________________________________________________________|

|23. |Նպաստել հայապահպանությանը, հայկական համայնքների                 |

|    |ինքնակազմավորմանը, միջհամայնքային և  Հայաստան-սփյուռք կապերի    |

|    |զարգացմանը                                                      |

|    |                                                                |

|    |    Հայ ժողովրդի 2/3-ը բնակվում է հայրենիքից դուրս և            |

|    |համաշխարհայնացման ու ազատականացման գործընթացներն ազդում են      |

|    |ուծացման արագացման վրա, քանի որ արժեհամակարգերի                 |

|    |տարբերությունները և  օտար արժեքների գերակայությունը, ինչպես     |

|    |քարոզչության, այնպես էլ պարտադրանքի միջոցով, ինքնըստինքյան      |

|    |բերում են ազգային արժեքների` աստիճանաբար երկրորդ պլան մղվելուն, |

|    |իսկ այնուհետև`  նաև  մոռացությանն ու կորստին:                   |

|    |    Այս առումով առաջին պլան են մղվում հայապահպանության          |

|    |հիմնախնդիրները Հայաստանի պետության և  սփյուռքյան կառույցների    |

|    |կողմից:                                                         |

|    |    Խնդրի լուծման կարևորագույն  ուղղություններն են կրթական և    |

|    |մշակութային ծրագրերի իրականացումը, տեղեկատվության փոխանակումը,  |

|    |մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնումը, հայկական տուրիզմի խթանումը |

|    |և  աշխարհասփյուռ հայ երիտասարդության կապերի ամրապնդումը պատմական|

|    |հայրենիքի հետ:                                                  |

|____|________________________________________________________________|

|24. |Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի համախմբում և  նրա      |

|    |ներգրավում Հայաստանի զարգացման գործընթացում                     |

|    |                                                                |

|    |    Աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին, հատկապես     |

|    |գիտության, նորարարության և  տարբեր մասնագիտական ոլորտների       |

|    |զարգացումներին տեղյակ լինելու, նոր գաղափարները գործնականում     |

|    |կիրառելու, նույն բնագավառի հայ մասնագետներին սփյուռքի և         |

|    |Հայաստանի, սփյուռքը սփյուռքի հետ կապելու և  ծագած խնդիրների     |

|    |լուծմանը ներգրավելու համար անհրաժեշտ է հայտնաբերել և  համախմբել |

|    |հայկական մասնագիտական ներուժը` ի նպաստ Հայաստանի տնտեսական,     |

|    |սոցիալական և  քաղաքական հզորացմանը և  Հայաստան-սփյուռք          |

|    |գործակցության զարգացմանը:                                       |

|    |    100-ից ավելի երկրներում գոյություն ունեն հայկական           |

|    |համայնքներ, որոնցից ոչ բոլորն են կազմակերպված` չունեն դպրոցներ, |

|    |մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, մարզական, հասարակական       |

|    |կազմակերպություններ: Հայկական ինքնության շուրջ սփյուռքի         |

|    |համայնքների միավորման ու համախմբման, ինչպես նաև                 |

|    |Հայաստան-սփյուռք գործուն կապերի ամրապնդման համար խիստ           |

|    |կարևորվում  են համայնքային ինքնակառավարման կառույցների          |

|    |ստեղծումը, գործող և  ձևավորվող  կառույցների շուրջ համայնքների   |

|    |համախմբումը:                                                    |

|____|________________________________________________________________|

|25. |Ազգահավաքի և  հայրենադարձության խթանում                         |

|    |                                                                |

|    |    Խոշոր սփյուռք ունենալու դեպքում հայրենադարձության խթանումն  |

|    |իրոք գերակա հարց է: Հայրենադարձությունը նաև  հայապահպանությունը |

|    |խթանող միջոց է: Հայրենադարձությունը կնպաստի Հայաստանի           |

|    |ժողովրդագրական և  տարածքային-ռազմավարական խնդիրների լուծմանը:   |

|    |    Հայրենադարձությունը գործընթաց է, որը պահանջում է երկարատև   |

|    |նախապատրաստական աշխատանքներ` նպատակային քարոզչությունից սկսած   |

|    |մինչև  օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացում:   |

|    |    Հայրենադարձությունը նաև  պահանջ է առաջադրում Հայաստան երկիրը|

|    |բոլոր առումներով գրավիչ դարձնելու:                              |

|    |    Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, որոնք        |

|    |ցանկություն ունեն հաստատվել ՀՀ-ում, սակայն ակնկալում են         |

|    |պետության աջակցությունը:                                        |

|_____________________________________________________________________|

|               ՀՀ առողջապահության նախարարություն                     |

|_____________________________________________________________________|

|26. | 2011 թվականին համավճարի համակարգի ներդրում անհետաձգելի և       |

|    |գինեկոլոգիական բժշկական օգնության և  սպասարկման բնագավառներում  |

|    |                                                                |

|    |    ՀՀ առողջապահության համակարգի ֆինանսավորման բարեփոխումները   |

|    |նպատակ ունեն առավել օպտիմալ դարձնելու բժշկական հիմնական         |

|    |ծառայությունների փաթեթը, բարձրացնելու առողջապահության ոլորտում  |

|    |ֆինանսավորման գործող մոտեցումների և  մեխանիզմների               |

|    |արդյունավետությունը և  հասցեականությունը, մշակելու և            |

|    |աստիճանական ներդնելու պետության կողմից ֆինանսավորվող            |

|    |ծառայությունների իրական ինքնարժեքի վրա հիմնված գներ: Նշված գները|

|    |կիրառելու նպատակով 2011 թ.  անհետաձգելի և  գինեկոլոգիական       |

|    |բժշկական օգնության և  սպասարկման ծրագրերում նախատեսվում է       |

|    |պետության կողմից իրականացվող ֆինանսավորման հետ մեկտեղ ներդնել   |

|    |նաև  համավճարային մեխանիզմներ, ինչը նախատեսում է ծառայության    |

|    |փոխհատուցման հարցում բնակչության մասնակցությունը:               |

|    |    Գործող գների անհամապատասխանությունն առողջապահական շուկայում |

|    |գործող ծառայությունների գների հետ պատճառ է հանդիսանում ստվերային|

|    |շրջանառության առաջացման համար, ինչը միտված է լինում ծածկելու    |

|    |գների առկա տարբերությունը:  Մասնավորապես, ուսումնասիրությունները|

|    |ցույց են տալիս, որ այդ տարբերությունն առողջապահության տարբեր    |

|    |ոլորտներում տատանվում է միջինում 70-100% -ի շրջանակներում:      |

|    |    Բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային         |

|    |մեխանիզմների ներդրման ընդլայնում հանրապետության այլ բժշկական    |

|    |հաստատություններում ևս,  այդ թվում` տարբեր, այլ մեխանիզմների    |

|    |կիրառմամբ: Մասնավորապես, համավճարի չափը սահմանվելու է բժշկական  |

|    |ծառայությունների իրական ինքնարժեքի և  պետության կողմից սահմանված|

|    |գնի տարբերությամբ: Համավճարի չափը դիֆերենցված է լինելու ըստ     |

|    |մարզերի և  Երևանի`  նպատակ ունենալով ՀՀ մարզերում բնակչության   |

|    |մասնակցությունը համավճարի ձևով  համամասնորեն սահմանել ավելի     |

|    |ցածր, քան Երևան  քաղաքում: 2011 թ. նախատեսվում է ծրագիրն        |

|    |իրականացնել ամբողջ հանրապետության տարածքով` անհետաձգելի և       |

|    |գինեկոլոգիական բժշկական օգնության և  սպասարկման ծրագրերով:      |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում բժշկական      |

|    |ծառայությունների ինքնարժեքի և  իրական գների մշակումը, որի       |

|    |արդյունքում ներդրվելու են համավճարային մեխանիզմները:            |

|    |    Համավճարային համակարգի ներդրման ընդլայնումը հանրապետության  |

|    |ամբողջ տարածքով հավասար պայմաններ կստեղծվի բժշկական օգնություն  |

|    |իրականացնողների համար և  համավճարի չափի դիֆերենցված սահմանումը  |

|    |հաշվի է առնում ազգաբնակչության վճարունակության մակարդակը:       |

|    |Համավճարի ներդրման արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները     |

|    |նպաստելու են բուժօգնության ծառայությունների որակի, բժշկական     |

|    |հաստատությունում ֆինանսական հոսքերի կառավարման բարելավմանը,     |

|    |բնակչության համար ֆինանսական ծախսերի կանխատեսելիության          |

|    |ավելացմանը: Նշված միջոցներն ուղղվելու են նաև  բուժանձնակազմի    |

|    |աշխատավարձերի բարձրացմանը, որի նպատակով նաև  սահմանվելու է      |

|    |բուժանձնակազմի վարձատրման հստակ կարգ:                           |

|____|________________________________________________________________|

|27. |Առողջության առաջնային պահպանման օղակում ըստ կատարողականի        |

|    |(խրախուսական)` ֆինանսավորման կարգի հաստատում և  ներդրում        |

|    |                                                                |

|    |    Ըստ կատարողականի (խրախուսական)` ֆինանսավորման և             |

|    |վարձատրության համակարգի ներդրումը նպատակ ունի վերացնելու        |

|    |համահարթեցումը բժշկական հաստատությունների և  բժիշկների միջև,    |

|    |բժշկական հաստատություններին հատկացնելու խրախուսական             |

|    |ֆինանսավորում, իսկ բժիշկներին համապատասխան խրախուսական          |

|    |վարձատրություն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված|

|    |գործունեության ցուցանիշների գնահատականից ելնելով:               |

|    |    Ներկայումս ԱԱՊ ծառայություններ մատուցողների ֆինանսավորումն  |

|    |իրականացվում է ըստ մարդաշնչի ֆինանսավորման սկզբունքով: Այսինքն, |

|    |ԱԱՊ մատուցող բժշկական հաստատությունների պայմանագրային գումարները|

|    |հաշվարկվում, և  ֆինանսավորումն իրականացվում է իրենց կցագրված    |

|    |բնակչության թվից ելնելով: ԱԱՊ ծառայություններ իրականացնող       |

|    |բժիշկներն էլ վարձատրվում են համապատասխանաբար իրենց կցագրված     |

|    |բնակչության թվից ելնելով: Այսինքն, ուղղակիորեն հաշվի չի առնվում |

|    |բժշկական հաստատությունների և  բժիշկների կողմից մատուցվող        |

|    |ծառայությունների քանակական և  որակական ցուցանիշները:            |

|    |    ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների և   |

|    |բժիշկների կողմից իրականացվող ծառայությունների քանակական և       |

|    |որակական ցուցանիշների կատարողականների գնահատման, դրանց հիման վրա|

|    |բժշկական հաստատությունների և  բժիշկներին լրացուցիչ խրախուսական  |

|    |ֆինանսավորման և  վարձատրման համակարգի ներդրման նպատակով         |

|    |անհրաժեշտ է մշակել և  ներդնել ըստ կատարողականի (խրախուսական)`   |

|    |ֆինանսավորման և  վարձատրության, ինչպես նաև  բժշկական            |

|    |հաստատությունների կողմից ներկայացված և  ըստ կատարողականի        |

|    |(խրախուսական)` ֆինանսավորման և  վարձատրության հիմք հանդիսացող   |

|    |հաշվետվությունների մոնիթորինգի իրականացման կարգերը:             |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկան ԱԱՊ ծառայություններ        |

|    |իրականացնող բժշկական հաստատությունների և  բժիշկների գործող      |

|    |ֆինանսավորման և  վարձատրության նոր մոտեցումների սահմանումն է:   |

|    |    Ըստ կատարողականի (խրախուսական)` ֆինանսավորման և             |

|    |վարձատրության կարգի մշակման և  հաստատման միջոցով հնարավոր կլինի |

|    |ֆինանսապես խրախուսել այն բժշկական հաստատությունների և           |

|    |բժիշկներին, որոնց գործունեության արդյունքները գնահատվել են      |

|    |հաստատված չափաբաժիններով, ինչը զգալիորեն կբարձրացնի բժշկական    |

|    |հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը,      |

|    |հնարավորություն կտա գնահատելու ԱԱՊ ծառայություններ մատուցող     |

|    |բժիշկների աշխատանքը` ելնելով որոշակի առողջապահական              |

|    |ցուցանիշներից:                                                  |

|____|________________________________________________________________|

|28. |Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի ներդրման ծրագրի|

|    |մշակում և  իրականացում                                          |

|    |                                                                |

|    |    Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է մանկական     |

|    |հիվանդանոցային ծառայությունների մատչելիության և  որակի          |

|    |բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հրատապ          |

|    |անհրաժեշտությամբ:                                               |

|    |    Առողջապահության բնագավառում մտահոգության առարկա է դառնում   |

|    |մանկական հիվանդանոցային օգնության մատչելիության ու որակի անկման |

|    |միտումը, ինչպես նաև  երեխաների հիվանդանոցային մահաբերության     |

|    |ցուցանիշի աճը, հատկապես, մարզային մակարդակում:                  |

|    |    Ներկայումս մանկական հիվանդանոցային բուժօգնության ոլորտում   |

|    |առկա են հետևյալ  խնդիրները`                                     |

|    |    1) երեխաների հիվանդանոցային, հատկապես, մինչշուրջօրյա        |

|    |մահաբերության բարձր մակարդակ, ինչը հիմնականում պայմանավորած է   |

|    |մանկական հիվանդանոցային, մասնավորապես, վերակենդանացման և        |

|    |անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ցածր մատչելիությամբ  |

|    |և  որակով.                                                      |

|    |    2) երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների     |

|    |փոխհատուցման արժեքը ցածր է այդ բուժօգնության դիմաց ծախսվող      |

|    |իրական արժեքից.                                                 |

|    |    3) բուժաշխատողների ցածր աշխատավարձերն անուղղակիորեն նպաստում|

|    |են մանկական հիվանդանոցային հաստատություններում առկա վճարումների |

|    |ստվերային շրջանառությանը.                                       |

|    |    4) մանկական հիվանդանոցային ծառայությունում առկա որակյալ     |

|    |աշխատանքի ոչ բավարար մոտիվացիան բերում է մարդկային ռեսուրսների  |

|    |արտահոսքին:                                                     |

|    |    Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի            |

|    |շարունակականությունն ապահովելու նպատակով` Մոր և  մանկան         |

|    |առողջության պահպանման 2011 թ. պետական նպատակային ծրագրի         |

|    |շրջանակներում 2011 թ. հունվարի 1-ից առաջարկվում է է իրականացնել |

|    |0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրում:            |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում երեխաների     |

|    |հիվանդանոցային բուժման մատչելիության և  որակի բարելավումը:      |

|    |    Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմամբ ակնկալվում |

|    |է ապահովել երեխաների հիվանդանոցային ծառայությունների իրական     |

|    |մատչելիությունը և  որակը, նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ     |

|    |պաշտոնական վճարումների գործելակերպը, բարելավել բժիշկ-պացիենտ    |

|    |հարաբերությունները` բարձրացնելով բուժաշխատողների աշխատավարձերը  |

|    |և  նպաստելով բուժաշխատողների որակյալ աշխատանքի մոտիվացիայի      |

|    |ձևավորմանը,  իրականացնել պետության կողմից անվճար բուժօգնության  |

|    |համար երեխաներին տրված երաշխիքները և  սոցիալական արդարության    |

|    |սկզբունքները, նվազեցնել երեխաների հիվանդանոցային մահաբերությունը|

|    |և  կրճատել հանրապետությունում մանկական մահացության ցուցանիշը:   |

|____|________________________________________________________________|

|29. |Շտապ բժշկական օգնության և  սպասարկման հայեցակարգի ներդրում,     |

|    |շտապօգնության ծառայությունների որակի և  մատչելիության բարելավում|

|    |                                                                |

|    |    Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ           |

|    |կառավարության 15.07.2010 թ. N 894-Ն որոշմամբ հաստատված`         |

|    |Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության    |

|    |արդիականացման ռազմավարության ներդրման և  շտապ օգնության         |

|    |ծառայությունների որակի, տեխնոլոգիական հագեցվածությունն          |

|    |արդիականացնելու անհրաժեշտությամբ:                               |

|    |    Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության|

|    |արդիականացման ռազմավարությունը նպատակ ունի բարելավելու          |

|    |հանրապետության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնության և     |

|    |սպասարկման ծառայությունների որակն և  մատչելիությունը` դրանով    |

|    |ապահովելով կյանքին սպառնացող վիճակներում շտապ բժշկական օգնության|

|    |ծառայության արդյունավետ կազմակերպումը Հայաստանի Հանրապետության  |

|    |ամբողջ տարածքում:                                               |

|    |    Ներկայումս`                                                 |

|    |    1) շտապ օգնության ծառայության ավտոպարկը հին է, անբավարար    |

|    |հագեցվածությամբ և  միայն վերջին երկու տարում է, որ              |

|    |հանրապետության մարզերի որոշ բժշկական հաստատություններին         |

|    |տրամադրվել են շտապօգնության նոր մեքենաներ.                      |

|    |    2) շտապ օգնության կանչերն ընդունվում են»1-03»               |

|    |հեռախոսահամարով:  Հեռախոսակապը Երևանում  իրականացվում է         |

|    |կենտրոնացված ենթակարգավարական ծառայության միջոցով, որն ստացված  |

|    |կանչերը փոխանցում է ենթակայաններին: ՈՒնեն ռադիոկապ, որը բավական |

|    |հնամաշ է (60-ական թթ.-ի), կատարվում է կանչերի                   |

|    |աուդիոձայնագրություն: Հայաստանի Հանրապետության մարզերում շտապ   |

|    |օգնության կանչերը, ինչպես նաև  մարզերից արտագնա անհետաձգելի     |

|    |բուժօգնության ծառայության կանչերը հիմնականում ստացվում են       |

|    |հեռախոսակապի միջոցով, ռադիոկապ չկա, աուդիոգրանցում չի           |

|    |իրականացվում, այլ միայն կատարվում են գրառումներ` ծառայության    |

|    |հատուկ մատյաններում: Վատ է հեռախոսակապը մարզերի գյուղական       |

|    |բնակավայրերի հետ, որոնցից շատերի բուժկետերն ընդհանրապես         |

|    |հեռախոսակապ չունեն.                                             |

|    |    3) Երևանի»Շտապ  բժշկական օգնության» կենտրոնը կարիք ունի     |

|    |որակյալ վերակենդանացման մասնագետների, իսկ Հայաստանի             |

|    |Հանրապետության մարզերում շտապ օգնության ծառայությունն ունի      |

|    |մասնագետների պահանջարկ` ծառայությունն իրականացնող բժիշկները մեծ |

|    |մասամբ համատեղողներ են` այն հիվանդանոցներից, որոնց կազմում      |

|    |գործում է շտապ օգնությունը.                                     |

|    |    4) ծառայության ֆինանսավորումը և  մասնագետների               |

|    |վարձատրությունը կարիք ունի վերանայման և  հետագա բարելավման, քանի|

|    |որ այն հիմք է հանդիսանալու հանրապետության մարզային շտապ         |

|    |օգնության ծառայությունների համալրման համար:                     |

|    |    Առաջարկվող լուծումներն են`                                  |

|    |    1) շտապ օգնության ծառայության ավտոպարկի նորացումը.          |

|    |ժամանակակից սարքավորումներով և  պարագաներով հագեցումն           |

|    |իրականացվելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ապրանքային |

|    |դրամաշնորհի շրջանակներում.                                      |

|    |    2) շտապ բժշկական օգնության և  սպասարկման կանչերի ընդունման  |

|    |միասնական համակարգի ներդրում. ստեղծվելու է միասնական            |

|    |դիսպետչերական կենտրոն: Կանչերի ընդունումն իրականացվելու է GPRS  |

|    |արբանյակային կապի միջոցով, որը հնարավորություն կընձեռի արագ     |

|    |արձագանքման, ինչպես նաև  առավելագույնը վերահսկելի դարձնել       |

|    |կանչերի իրականացման ընթացքում մեքենաների տեղաշարժը, գտնվելու    |

|    |կոնկրետ վայրը, կանչի տևողությունը,  կատարված ծախսերը            |

|    |(վառելանյութ, դեղեր և  այլն).                                   |

|    |    3) կադրային վերազինում. ծառայության վերակենդանացման         |

|    |բրիգադների համալրման նպատակով իրականացվելու է առաջատար          |

|    |կլինիկաների բժիշկ-ռեանիմատոլոգների և  կլինիկական օրդինատորների  |

|    |ներգրավում շտապ օգնության համապատասխան բրիգադներում: Համաձայն   |

|    |նախապես կազմված ժամանակացույցի և  կրթական ծրագրերի`             |

|    |իրականացվելու է մասնագետների վերապատրաստում (բժիշկներ,          |

|    |բուժքույրեր, վարորդ-սանիտարներ).                                |

|    |    4) ծառայության ֆինանսավորման և  մասնագետների վարձատրության  |

|    |սկզբունքների վերանայում, զգալիորեն բարձրանալու է մասնագետների   |

|    |վարձատրության չափը, ինչը հնարավորություն կընձեռի մասնագետներին: |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում շտապ և        |

|    |անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների                 |

|    |արդիականացումը,տեխնիկական և  կադրային վերազինումը:              |

|    |    Գերակա խնդրի իրականացման արդյունքում ակնկալվում է շտապ և    |

|    |անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների որակի և         |

|    |մատչելիության էական բարելավում:                                 |

|_____________________________________________________________________|

|             ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                    |

|_____________________________________________________________________|

|30. |Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների           |

|    |կազմակերպում                                                    |

|    |                                                                |

|    |    2011 թվականի գերակա խնդիր հանդիսացող` Վանաձոր-Ֆիոլետովո նոր |

|    |երկաթգծի շինարարության ֆինանսավորման, նախագծային-նախահաշվային   |

|    |փաստաթղթերի նախապատրաստման և  շինարարական աշխատանքների          |

|    |իրականացմանն ուղղված իրավական ակտերի ընդունումը, պայմանավորված է|

|    |Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական և  տնտեսական մեծ    |

|    |նշանակություն ունեցող Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի            |

|    |շինարարության ծրագրի իրականացման հետ կապված հարցերի կարգավորման |

|    |և  հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից: Նոր երկաթգիծը     |

|    |կոչված է միացնելու Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Երևան   երկաթուղային   |

|    |ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ  |

|    |և  դրանով ապահովելու ինչպես միջմարզային, այնպես էլ              |

|    |միջհանրապետական փոխադրումների հեռավորությունների և  արժեքի զգալի|

|    |կրճատում:                                                       |

|    |    Կարգավորման կարիք ունեն նոր երկաթգծի շինարարության Հայաստանի|

|    |Հանրապետության կողմից ֆինանսավորման մասնակցության, ընտրված      |

|    |ծրագծի վրա հնարավոր հիմնախնդիրների լուծման և  այլ հարցեր:       |

|    |    Նոր երկաթգծի շինարարության ֆինանսավորման խնդիրն առաջարկվում |

|    |է լուծել շահավետ պայմաններով վարկային միջոցների հաշվին, իսկ     |

|    |ընտրված ծրագրի հետ կապված հիմնախնդիրները պետք է լուծվեն գործող  |

|    |օրենսդրության շրջանակներում:                                    |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում               |

|    |Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի շինարարության ֆինանսավորման,     |

|    |նախագծային-նախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և            |

|    |շինարարական աշխատանքների իրականացման հարցերը:                   |

|    |    Ակնկալվող արդյունքն է ռազմավարական և  տնտեսական             |

|    |նշանակություն ունեցող` Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի           |

|    |շինարարության ֆինանսավորման, նախագծային-նախահաշվային փաստաթղթերի|

|    |նախապատրաստման և  շինարարական աշխատանքների անխափան իրականացումը:|

|____|________________________________________________________________|

|31. |Հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման         |

|    |աշխատանքների կազմակերպում                                       |

|    |                                                                |

|    |    2011 թվականի գերակա խնդիր հանդիսացող` Հյուսիս-հարավ նոր     |

|    |երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման աշխատանքների      |

|    |իրականացման մրցույթի կազմակերպման, պայմանագրի ստորագրման և      |

|    |նախապատրաստական այլ աշխատանքների կազմակերպմանն ուղղված իրավական |

|    |ակտերի ընդունումը պայմանավորված են Հայաստանի Հանրապետության     |

|    |ազգային անվտանգության համար ռազմավարական և  տնտեսական առաջնային |

|    |նշանակություն ունեցող` Հյուսիս-հարավ նոր երկաթգծի շինարարության |

|    |ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների լուծման և  կարգավորման  |

|    |անհրաժեշտությունից: Նոր երկաթգիծը կոչված է կապելու Պարսից Ծոցի  |

|    |նավահանգիստները Սևծովյան  նավահանգիստների հետ` ապահովելով       |

|    |միջպետական մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, և  հետագայում         |

|    |ունենալով մեծ նշանակություն` Հայաստանը երկաթուղային տարանցիկ    |

|    |երկիր դարձնելու գործում:                                        |

|    |    Առաջնային կարգավորման կարիք ունի նոր երկաթգծի               |

|    |տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման աշխատանքների իրականացման   |

|    |մրցույթի կազմակերպման և  պայմանագրի ստորագրման հարցը:           |

|    |    Նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման հարցն     |

|    |առաջարկվում է լուծել շահավետ պայմաններով` վարկային միջոցների    |

|    |հաշվին և  աշխատանքների իրականացման համար մրցույթի կազմակերպման  |

|    |միջոցով:                                                        |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում Հյուսիս-հարավ |

|    |նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման աշխատանքների  |

|    |իրականացման մրցույթի կազմակերպման, պայմանագրի ստորագրման և      |

|    |նախապատրաստական այլ աշխատանքների կազմակերպման հարցերը:          |

|    |    Ակնկալվող արդյունքն է Ազգային անվտանգության համար           |

|    |ռազմավարական և  տնտեսական առաջնային նշանակություն ունեցող`      |

|    |Հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման |

|    |աշխատանքների իրականացման մրցույթի կազմակերպման, պայմանագրի      |

|    |ստորագրման և  նախապատրաստական այլ աշխատանքների կազմակերպման     |

|    |իրագործումը:                                                    |

|____|________________________________________________________________|

|32. |Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 1, Տրանշ 2 և  Տրանշ 3 |

|    |շինարարական աշխատանքների նախապատրաստում և  կազմակերպում         |

|    |                                                                |

|    |    2011 թվականին հաստատվելու է ՊՖՀ-2 (պարբերական ֆինանսավորման |

|    |հայտ), որի հիման վրա ստորագրվելու է Տրանշ 2 վարկային            |

|    |պայմանագիրը: Ծրագրի իրականացումը պայմանավորված է Հայաստանի      |

|    |Հանրապետության համար ռազմավարական և  տնտեսական մեծ նշանակություն|

|    |ունեցող` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցման և    |

|    |անվտանգության բարձրացման, ինչպես նաև  ծրագրի հարցերի կարգավորման|

|    |և  հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից: Ծրագրի իրականացման|

|    |արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանը կունենա կրկնապատկված    |

|    |արտահանում և  մոտավորապես 1.8 անգամ ավելի ներմուծում մինչև      |

|    |2017 թ-ը, նվազելու է միջանցքով ճանապարհորդելու ժամանակը 4-ից    |

|    |մինչև  2 օր, կրկնապատկվելու է օրական միջին երթևեկության         |

|    |ցուցանիշը 3000-ից մինչև  6000, 2017 թ.-ին, միջանցքի երկայնքով   |

|    |ստեղծվելու է ենթակառուցվածք, այսինքն` նոր աշխատատեղեր,          |

|    |եկամուտներ, նվազելու են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը |

|    |և  ճանապարհի ու տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը:      |

|    |    Առաջին տրանշի (փուլի) շինարարական աշխատանքների              |

|    |վերահսկողության և  երկրորդ ու երրորդ փուլերի ծրագրի             |

|    |նախապատրաստական աշխատանքներն իրականացնող խորհրդատուն ներկայումս |

|    |ճշգրտում է ճանապարհի ուղեծիրը և  նախագիծը` պատրաստելով երկրորդ  |

|    |տրանշի մանրամասն նախագիծ: Կարևորագույն  խնդիրներից է երկրորդ    |

|    |տրանշի վարկային համաձայնագրի ստորագրման խնդիրը:                 |

|    |Առաջիկայում» Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային   |

|    |ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը խնդիր ունի 2011     |

|    |թվականին կազմակերպել և  ապահովել բազմափուլ ծրագրի Տրանշ 2-ի և   |

|    |Տրանշ 3-ի նախագծման և  շինարարական աշխատանքները:                |

|    |    Առկա խնդիրները կարգավորելու նպատակով նախատեսվում է 2011     |

|    |թվականին կատարել 1-ին, 2-րդ և  3-րդ տրանշերի շինարարների        |

|    |ընտրությունը:                                                   |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում Հյուսիս-հարավ |

|    |ճանապարհային միջանցքի շինարարության իրականացում,                |

|    |նախագծային-նախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և            |

|    |շինարարական աշխատանքների անխափան իրականացման հարցերը:           |

|    |    Ակնկալվող արդյունքն է ռազմավարական և  տնտեսական             |

|    |նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 2011  |

|    |թվականին ծրագրավորված խնդիրների լուծումների արդյունքում         |

|    |կունենանք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին երեք       |

|    |տրանշերի շինարարական աշխատանքների կատարման ընթացքը:             |

|____|________________________________________________________________|

|33. |Փոստի կառավարման նոր մոդելի ներդրման վերաբերյալ                 |

|    |                                                                |

|    |    Փոստի կառավարման նոր մոդելի ներդրումը պայմանավորված է ՀՀ    |

|    |վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 706-Ա որոշմամբ»Հայփոստ» |

|    |փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային       |

|    |կառավարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված            |

|    |աշխատանքային խմբի կողմից ներկայացված ուսումնասիրության          |

|    |արդյունքներով, ինչպես նաև  ներկայումս գործող կառավարման մոդելում|

|    |առկա բացթողումների վերացման անհրաժեշտությամբ:                   |

|    |    Կառավարման նոր մոդելի ներդրումը հնարավորություն կընձեռի     |

|    |ապահովելու ներդրումային ծրագրերի և  նրանց կատարման ժամկետների   |

|    |առավել արդյունավետ կիրառումը, կապահովի»Հայփոստ» փակ բաժնետիրական|

|    |ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը,      |

|    |արդիականացումը և  բարելավումը, ինչպես նաև  հնարավորություն      |

|    |կընձեռի բարեփոխելու փոստային կապի բնագավառի զարգացման           |

|    |քաղաքականությունը:                                              |

|    |    Կառավարման նոր մոդելի ներդրումը հնարավորություն կտա         |

|    |երկարաժամկետ և  ավելի մեծ ծավալի ֆինանսական ներդրումների        |

|    |միջոցով»Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից փոստային   |

|    |կապի ծառայությունների մատուցումն իրականացնել միջազգային նորմերին|

|    |համապատասխան:                                                   |

|_____________________________________________________________________|

|               ՀՀ քաղաքաշինության նախարարություն                     |

|_____________________________________________________________________|

|34. |Բնակարանային ապահովում` աղետի գոտու բնակավայրերում իրականացվող  |

|    |բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված       |

|    |բնակարանների (բնակելի տների) հատկացման միջոցով                  |

|    |                                                                |

|    |    Բնակարանային ապահովում` աղետի գոտու բնակավայրերում          |

|    |իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում     |

|    |կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման միջոցով ծրագիրը|

|    |որպես 2011 թվականի գերակա խնդիր դիտարկելու առաջարկությունը      |

|    |պայմանավորված է ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի      |

|    |N 878-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2008-2012 թթ..     |

|    |գործունեության միջոցառումների ծրագրի դրույթների ապահովման       |

|    |անհրաժեշտությամբ:                                               |

|    |    ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով աղետի գոտու        |

|    |բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության           |

|    |ուղղությամբ նախատեսվող 25973.081 մլն դրամ միջոցների հաշվին      |

|    |ակնկալվում է լուծել 3131 ընտանիքների բնակարանային խնդիրները:    |

|____|________________________________________________________________|

|35. |Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի     |

|    |օրենսդրության կատարելագործում և  ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական|

|    |գործունեության հատուկ կարգավորում                               |

|    |                                                                |

|    |    Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի |

|    |օրենսդրության կատարելագործման և  ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական|

|    |գործունեության հատուկ կարգավորման գործընթացների իրականացումը    |

|    |պայմանավորված է ՀՀ բնակավայրերում (այդ թվում` Երևան  քաղաքում)  |

|    |քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների      |

|    |քաղաքաշինական հիմնախնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված        |

|    |ենթաօրենսդրական ակտերի ներդրման միջոցով կանոնակարգելու, ՀՀ      |

|    |բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման  |

|    |տարածքների առանձնացման, քաղաքաշինական գործունեության հատուկ     |

|    |կարգավորման առանձին տարածքներում կառուցապատման չափորոշիչների,   |

|    |տարածքների զարգացմանը նպատակաուղղված առանձին ներդրումային       |

|    |ծրագրերի մշակման անհրաժեշտությամբ:                              |

|____|________________________________________________________________|

|36. |Հայաստանի Հանրապետությունում տարածական պլանավորման համակարգի    |

|    |բարեփոխում, քաղաքաշինության ոլորտում համայնքների ինստիտուցիոնալ |

|    |կարողությունների զարգացում                                      |

|    |                                                                |

|    |    Տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթղթերի |

|    |մշակման և  հաստատման իրավական հիմքերի արդիականացման, կարգավորման|

|    |ենթակա խնդիրների բացահայտման, նոր ընթացակարգերի մշակման, ՀՀ     |

|    |համայնքների պատվիրատվությամբ ծրագրային փաստաթղթերի մշակման      |

|    |աշխատանքների համակարգման և  տարածքային ու տեղական               |

|    |ինքնակառավարման մարմիններին աջակցության գործառույթների          |

|    |իրականացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2009 թվականի      |

|    |սեպտեմբերի 3-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հաստատված` ՀՀ   |

|    |համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի  |

|    |մշակման և  հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգային       |

|    |դրույթների, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի|

|    |22-ի N 1064-Ա որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը        |

|    |վերապահված լիազորությունների իրագործման անհրաժեշտությամբ:       |

|____|________________________________________________________________|

|37. |ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության հիմնախնդիրների լուծման      |

|    |միջոցառումների իրագործում                                       |

|    |                                                                |

|    |    ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի             |

|    |հիմնախնդիրների լուծման միջոցառումների իրագործումը պայմանավորված |

|    |է 2010 թվականի փետրվարի 11-ի ՀՀ կառավարության նիստի N 5         |

|    |արձանագրության 18-րդ կետի 2-րդ ենթակետով, համաձայն որի անհրաժեշտ|

|    |է մշակել և  ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ տարածքում|

|    |ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման       |

|    |հայեցակարգային դրույթների (միջոցառումների) իրագործման           |

|    |ժամանակացույցը:                                                 |

|    |    Վերջիններիս իրագործմամբ ակնկալվում է բարձրացնել ինքնակամ    |

|    |շինարարության դեմ պայքարի արդյունավետությունը, ոլորտի նկատմամբ  |

|    |պետական վերահսկողություն և  հսկողություն իրականացնող պետական և  |

|    |տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ու         |

|    |պարտականությունների հստակեցման, ինքնակամ շինարարություն         |

|    |իրականացնողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման,      |

|    |ինքնակամ շինարարության օրինականացման գործընթացի սահմանափակման,  |

|    |ինքնակամ շինարարության օրինականացման և  տնօրինման կարգերում     |

|    |ինքնակամ շինարարությանը նպաստող պայմանների վերացման միջոցով:    |

|____|________________________________________________________________|

|38. |Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման        |

i

|    |մեխանիզմների կանոնակարգում                                      |

|    |                                                                |

|    |    Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման    |

|    |մեխանիզմների կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրագործումը  |

|    |պայմանավորված է 2010 թվականի դեկտեմբերի 2-ի մշտապես գործող      |

|    |տարածքային զարգացման և  բնապահպանական նախարարական կոմիտեի նիստի |

|    |N 24.11/55051-10 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի         |

|    |հանձնարարականով, համաձայն որի նախատեսվում է մշակել օպտիմալացված |

|    |ընթացակարգեր համայնքի ղեկավարների կողմից տրվող                  |

|    |թույլտվությունների տրամադրման մատչելիության ապահովման և         |

|    |սահմանված ժամկետների կրճատման նպատակով:                         |

|    |    Մասնավորապես, ըստ առաջնահերթության, նախատեսվում է ՀՀ        |

|    |կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի»Հայաստանի Հանրապետության |

|    |համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի  |

|    |օգտագործման օրինակելի նախագծերի և  դրանց կատալոգի ներդրման ու   |

|    |կիրառման կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշմամբ հաստատված     |

|    |կարգում կատարել համապատասխան փոփոխություններ` կառուցապատողի     |

|    |կողմից տարածքի հետ տեղակապված ու համաձայնեցված բնակելի տան      |

|    |նախագծի, շինարարության թույլտվության, ինչպես նաև  ավարտված      |

|    |շինարարության շահագործման ակտի փաստագրման ձեռքբերումը` սահմանված|

|    |ժամկետների կրճատմամբ, էլեկտրոնային թույլտվությունների           |

|    |մեխանիզմների ներդրման միջոցով ապահովելու համար:                 |

|____|________________________________________________________________|

|39. |«Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային դասակարգման սանդղակում  |

|    |Հայաստանի դիրքի բարելավում                                      |

|    |                                                                |

|    |    Տնտեսության զարգացման կարևորագույն  նախապայմանը երկրում     |

|    |գործարարության զարգացումն է: Գործարարությանն առնչվող            |

|    |ընթացակարգերն իրենց պարզությամբ և  թափանցիկությամբ դեռևս  հեռու |

|    |են բավարար լինելուց: Գործարարության զարգացման և  օտարերկրյա     |

|    |ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է     |

|    |առավելագույնս բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել |

|    |ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական        |

|    |ընթացակարգերի առավելագույնս պարզեցմանը, սպառողների շահերի       |

|    |արդյունավետ պաշտպանությանը:                                     |

|    |    Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է»Հայաստանի     |

|    |գործարար և  ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն»      |

|    |համազգային ծրագրի հայեցակարգի և  Գործարար միջավայրի բարելավման  |

|    |միջոցառումների ծրագրի, ինչպես նաև  տեսչական բարեփոխումների      |

|    |շարունակական իրականացումը:                                      |

|    |    Աշխատանքներ կտարվեն»Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման   |

|    |համար հիմք հանդիսացող բաղադրիչների բարելավման ուղղությամբ,      |

|    |մասնավորապես, քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման       |

|    |մեխանիզմների կատարելագործում, շինարարական թույլտվությունների    |

|    |ստացման ժամկետների կրճատում և  այլն:                            |

|    |    Գործարարությամբ զբաղվելու համար Հայաստանը տարածաշրջանային   |

|    |գերազանցության կենտրոն դարձնելու խնդիրը ՀՀ Նախագահի նախընտրական |

|    |ծրագրի և  ՀՀ կառավարության հռչակած համազգային նախագծերից մեկն է,|

|    |որի հետևողական  իրականացումը ՀՀ հեռանկարային զարգացման          |

|    |երաշխիքներից է: Արդյունքում, ակնկալվում է Հայաստանի             |

|    |Հանրապետությունը դարձնել տարածաշրջանում գործարար և  ներդրումային|

|    |լավագույն միջավայր ունեցող երկիր, մասնավորապես, բարելավել       |

|    |Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի և  Միջազգային ֆինանսական    |

|    |կորպորացիայի կողմից հրապարակվող»Գործարարությամբ զբաղվելը»       |

|    |դասակարգման մեջ:                                                |

|_____________________________________________________________________|

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2011
N 111-Ն
Որոշում