040.0111.220211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2011 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(22-րդ մաս)
|____|________________________________________________________________|
| 1 | 2 |
|_____________________________________________________________________|
| ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
|_____________________________________________________________________|
|40. |Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում |
| | |
| | Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է |
| |երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում, մինչդեռ |
| |հանրապետության շատ համայնքներում դեռևս չկան նախադպրոցական |
| |կրթական ծառայություններ: Նախադպրոցական ծառայությունների |
| |մատչելիությունը խիստ անհավասար է Հայաստանի տարբեր տարածքներում: |
| | Նախադպրոցական կրթության համակարգի ուսումնասիրությունն ու |
| |արդի վիճակի նկարագիրը թույլ է տալիս առանձնացնել համակարգում առկա|
| |հետևյալ հիմնական խնդիրները. երեխաների ընդգրկվածության ցածր |
| |մակարդակը, նախադպրոցական հաստատությունների անբավարար ցանցը, |
| |մատուցվող ծառայությունների ոչ բավարար որակը և դրանց |
| |անմատչելիությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների |
| |համար: |
| | Համակարգի մատչելիության բարձրացման և երեխաների |
| |ընդգրկվածության մեծացման համար, համաձայն ՀՀ նախադպրոցական |
| |կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագրի, |
| |նախատեսվում է քիչ ծախսատար նախադպրոցական կրթական |
| |ծառայությունների ներդրման միջոցով բարձրացնել նախադպրոցական |
| |կրթության մատչելիությունը` հատկապես բնակչության առավել անապահով |
| |խավերի համար: |
| | Համաձայն»ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008 - |
| |2015 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին» |
| |ՀՀ կառավարության 16.06.2009 թ. N 29 որոշման` նախատեսվում է |
| |նախադպրոցական հաստատություններ չունեցող շուրջ 70 համայնքներում |
| |կազմակերպել ոչ ծախսատար նախադպրոցական ծառայություններ` ուղղված |
| |դպրոցին նախապատրաստմանն ու կրթության հավասար մեկնարկային |
| |հնարավորությունների ապահովմանը: |
| | Ակնկալվում է 2011 թվականին նախադպրոցական կրթության մեջ շուրջ|
| |2000 երեխաների ընդգրկում: |
|____|________________________________________________________________|
|41. |Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ |
| | |
| | Համաձայն»Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` 2010-2012 թթ. |
| |գերակա ուղղություններն են 12-ամյա կրթության դասագրքերի, |
| |ուսումնաօժանդակ գրականության ստեղծման և ներդրման աշխատանքները, |
| |ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների |
| |ղեկավարների հավաստագրումը և ուսուցիչների ատեստավորումը: |
| |Հանրակրթության որակի բարելավման տեսանկյունից կարևորվում են |
| |տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդիրները: |
| | Ոլորտի զարգացման կարևոր խնդիրներից է 12-ամյա կրթության |
| |առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման |
| |ուղղությամբ տարվող աշխատանքների, տեղեկատվական տեխնոլոգիաների |
| |ներդրման արդյունավետության բարձրացումը, դպրոցների կառավարման |
| |համակարգում կադրային քաղաքականության իրականացումը: |
| | Հանրակրթության ոլորտում շարունակվելու է 12-ամյա կրթության |
| |ուսումնական պլանի, ինչպես նաև առարկայական նոր ծրագրերի և |
| |չափորոշիչների ներդրումը: 2011 թվականին շարունակվելու է եռամյա |
| |ավագ դպրոցի ծրագրի ներդրումը, որի հաջողությամբ է մեծապես |
| |պայմանավորված հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլը: |
| |Դրան համապատասխան շարունակվելու է ավագ դպրոցի դասագրքերի |
| |տպագրության գործընթացը, միաժամանակ` կարևորելով տեղեկատվական |
| |տեխնոլոգիաների ներդրումն ու ուսումնական հաստատությունների |
| |տեխնիկական համալրումը, առանձին գործող ավագ դպրոցների ցանցի |
| |ամբողջականացումը: 2011 թվականին կիրականացվեն նաև հանրակրթական |
| |ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման և |
| |ուսուցիչների ատեստավորման գործընթացները: |
| | Կարգավորման առարկան է հանրակրթական բարեփոխումների |
| |համատեքստում ուսուցման բովանդակության |
| |համապատասխանեցում»Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին:|
| | Ակնկալվում է հանրակրթության բովանդակությունը սահմանող |
| |առարկայական ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ գրականության |
| |որակի բարձրացում: 13 նոր ավագ դպրոցների կազմավորում, առանձին |
| |գործող ավագ դպրոցների ցանցի ամբողջացում: |
| | Եվս 414 դպրոցի ընդգրկում Հայաստանի դպրոցների ինտերնետային |
| |ցանցում: 50 հանրակրթական ուսումնական հաստատությունների |
| |համակարգչային ուսումնական կենտրոնների վերազինում և նորարարական |
| |տեխնոլոգիաների ներդրման նպատակով տարբեր հանրակրթական ուսումնական|
| |հաստատություններում 5 նեթբուքային դասարանների հիմնում: |
| | Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների |
| |20%-ի ատեստավորում և տարակարգ ստացած ուսուցիչների աշխատավարձի |
| |հավելավճարների տրամադրում: |
| | Հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 500 |
| |տնօրենների հավաստագրում: |
| | Վայոց ձորի մարզի ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված |
| |դպրոցահասակ մոտավորապես 2600 երեխաների դպրոցական հագուստի և |
| |կոշիկի տրամադրում: |
|____|________________________________________________________________|
|42. |Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական |
| |կրթության զարգացում |
| | |
| | Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա |
| |փուլում էական նշանակություն ունի նախնական (արհեստագործական) և |
| |միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը, որի |
| |ապահովումն ու մատչելիությունը հանրապետության տնտեսական աճի, |
| |աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն |
| |գործոններից է: |
| | Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին|
| |մասնագիտական կրթության համակարգի հետագա զարգացումներն ապահովելու|
| |և ոլորտը կարգավորելու նպատակով մշակվել և հաստատվել են մի շարք |
| |նորմատիվ փաստաթղթեր: Սակայն բարեփոխումները հիմնականում |
| |իրականացվել են օրենսդրական դաշտի, անձնակազմի վերապատրաստումների,|
| |ուսումնամեթոդական նյութերի արդիականացման ուղղությամբ, իսկ |
| |նյութատեխնիկական բազայի հարստացման և վերազինման ուղղությամբ |
| |իրականացված բարեփոխումները դեռևս շատ հեռու են արդիական |
| |լինելուց, ինչը հանդիսանում է ուսումնական գործընթացի |
| |կազմակերպման, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան|
| |մասնագետների պատրաստման կարևորագույն գործոններից մեկը: |
| | Առաջարկվող լուծումներն են` |
| | - կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում, |
| | - կրթական ծրագրերի համապատասխանեցում տնտեսական զարգացման |
| |պահանջներին, |
| | - ուսուցման կարճաժամկետ ծրագրերի մշակում և ներդրում, |
| | - դասավանդող կադրերի կարողությունների հզորացում, |
| | - համակարգի մասնագետների տեղեկացվածության օտարերկրյա |
| |պետությունների փորձի և լավագույն ձեռքբերումների վերաբերյալ |
| |բարձրացում, |
| | - միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների |
| |ուսումնանյութական բազայի բարելավում, |
| | - համակարգի օպտիմալացում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ: |
| | Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին |
| |մասնագիտական կրթության ոլորտում գործունեության հիմնական |
| |նպատակներն են եղել որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց |
| |մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի |
| |համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին,|
| |կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության|
| |և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև |
| |մատչելիության և հավասարության ապահովումը: |
| | 2011 թ. ընթացքում նախատեսվում է` |
| | - նախնական և միջին մասնագիտական կրթության 19 միասնական |
| |չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակում ու ներդրում, |
| | - 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական |
| |հաստատությունների շենքային պայմանների բարելավում, |
| | - 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական |
| |հաստատություններում լաբորատորիաների, համակարգչային լսարանների |
| |նորացում և վերազինում: |
|____|________________________________________________________________|
|43. |Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի |
| |հիմնական ուղղությունների |
| | |
| | 2005 թ. Հայաստանը պաշտոնապես միացել է Բոլոնիայի գործընթացին`|
| |ստանձնելով պատասխանատվություն` իրականացնելու Բոլոնիայի |
| |գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ |
| |գործողությունների առանձին ուղղությունների և մասը դառնալ |
| |կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ): |
| | Գործող համակարգը չի ապահովում բյուջետային միջոցների |
| |օգտագործման բարձր արդյունավետություն, այն հիմնականում |
| |պայմանավորված է պետության կողմից բուհերին ըստ |
| |մասնագիտությունների տրվող չափաքանակների սահմանման և բաշխման |
| |գործընթացով, ինչպես նաև պետական կրթաթոշակների և ուսանողական |
| |նպաստների ձևավորման և հատկացման սկզբունքների անկատարությամբ: |
| | ՀՀ բարձրագույն կրթական համակարգում իրականացվող |
| |բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը ֆինանսավորման |
| |համակարգն է, որի նպատակն է ձևավորել և ներդնել բարձրագույն |
| |կրթության արդյունավետ և կայուն ֆինանսավորման համակարգ` դրանով |
| |իսկ մեծացնելով բարձրագույն կրթության մատչելիությունն ու որակը: |
| | Մինչև 2013 թ. Որակավորումների ազգային համակարգը պետք է |
| |դառնա Հայաստանում կրթության և ուսուցման համընդհանուր համակարգի |
| |բաղկացուցիչ մաս, իսկ շնորհված որակավորումների որակը պետք է |
| |ապահովված լինի պետական չափորոշիչներով, որոնք անցել են եվրոպական |
| |վերլուծության քննությունը, և պետք է նպաստի աշխատուժի |
| |շարժունակությանը` տեղական և միջազգային մակարդակում: |
| | Կարգավորման առարկան է` |
| | - կայուն ֆինանսավորման ռազմավարության մշակում, |
| | - բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների մշակում, |
| | - ուսանողական վարկերի համակարգի սկզբունքների մշակում, |
| | - որակավորումների ազգային համակարգի հայեցակարգի մշակում: |
| | Ակնկալվում է` |
| | - բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների |
| |բարելավում, ինչը կնպաստի բուհերին և ուսանողներին տրամադրվող |
| |պետական ֆինանսական աջակցության արդյունավետության ու |
| |օբյեկտիվության բարձրացմանը, կայուն ֆինանսավորման ռազմավարության |
| |հաստատում, |
| | - ուսանողական վարկերի համակարգի հայեցակարգի սկզբունքների |
| |մշակումը, ինչը համակարգի ներդրումից հետո հնարավորություն կտա |
| |ուսանողներին մատչելի պայմաններով ստանալու ֆինանսավորում ուսման |
| |վարձերը վճարելու և ապրուստի կարիքները հոգալու համար, |
| | - առնվազն 2 մասնագիտական ուսումնական հաստատության |
| |ինստիտուցիոնալ փորձաքննության իրականացում և այդ ուսումնական |
| |հաստատություններում առնվազն 2 մասնագիտության կրթական ծրագրերի |
| |հավատարմագրման փորձարկում, |
| | - բուհերի կամ դրանց մասնագիտությունների թվի նվազում` առնվազն|
| |7-10-ով. բուհերի միավորման համար նպաստավոր պայմանների ապահովում |
| |և բուհերում մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման |
| |պայմանների ու պահանջների ապահովման նպատակով 30 |
| |հաստատություններում ուսումնասիրությունների իրականացում: |
| | Հայաստանի որակավորումների ազգային համակարգը նշանակալի |
| |ներդրում է ունենալու մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում և |
| |դրանով իսկ նպաստելու է տեղական և միջազգային ճանաչում ունեցող |
| |որակավորումների մակարդակների շրջանակում մատչելիությանը, |
| |փոխադրմանն ու առաջխաղացմանը: Առանձնահատուկ կկարևորվի |
| |բարձրագույն կրթության համակարգի գրավչության բարձրացմանը միտված |
| |տեղեկատվական նյութերի ստեղծումն ու տարածումն արտերկրում: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|_____________________________________________________________________|
|44. |Հանրապետության 5 համայնքում բնական կերահանդակների (արոտավայրերի,|
| |խոտհարքների) կառավարման փորձնական ծրագրի իրականացում |
| | |
| | Հանրապետության բնական կերահանդակների արդյունավետ կառավարման |
| |փորձնական ծրագրի նպատակն է բնական կերահանդակների լիարժեք |
| |ներգրավումն արտադրական շրջանառության մեջ, արոտավայրերի |
| |բարելավման համալիր միջոցառումների իրականացումը և դրանց |
| |օգտագործման արդյունավետության բարձրացումը: |
| | Գյուղատնտեսության զարգացման ներկա փուլում անբավարար է |
| |օգտագործվում բնական կերահանդակները: Վերջիններս զբաղեցնում են |
| |հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի 58,7 տոկոսը, սակայն |
| |այդ ռեսուրսներն օգտագործվում են ոչ արդյունավետ: Համատարած բնույթ|
| |է կրում այդ ռեսուրսի անհավասար օգտագործումը: Մասնավորապես, |
| |գյուղամերձ արոտավայրերն օգտագործվում են չափազանց գերբեռնված, իսկ|
| |հեռագնա արոտները` թերբեռնված: Երկու դեպքում էլ դրանք հանգեցնում |
| |են արոտավայրերի դեգրադացման: Չեն իրականացվել բնական |
| |կերահանդակների բարելավման, ջրարբիացման, արոտների ճանապարհների |
| |վերականգնման աշխատանքներ: Ստեղծված վիճակը բացասաբար է ազդում |
| |անասնապահության ճյուղի արդյունավետության վրա: Հետևաբար |
| |բնագավառի կարգավորման հիմնական խնդիրներն են` |
| | - արոտավայրերի կառավարման համալիր ծրագրի մշակում և |
| |արոտավայրերի օգտագործման սխեմաների հաստատում, |
| | - վարձակալական հիմունքներով արոտավայրերի առաջնահերթ |
| |տրամադրում անասնապահական կոոպերատիվներին, ֆերմերային խմբերին և |
| |ասոցիացիաներին, |
| | - արոտավայրերի օգտագործման հնարավորությունների բարելավման |
| |նպատակով ջրարբիացման համակարգերի վերականգնում, |
| |հողաշինարարական-նախագծային աշխատանքների իրականացում և |
| |ճանապարհների վերանորոգում: |
| | Առկա խնդիրների լուծմանը կնպաստի հետևյալ քայլերի |
| |իրականացումը` |
| | - հանրապետության 5 համայնքի համար 2011 թ. կմշակվեն և |
| |կիրականացվեն արոտների կառավարման ծրագրեր: Միաժամանակ, 2012 թ. |
| |իրականացնելու նպատակով կմշակվի ևս 21 համայնքի բնական |
| |կերահանդակների կառավարման ծրագիր և կտրվի դրանց մեկնարկը, |
| |այսինքն, ընտրված համայնքներում կիրականացվեն նախապատրաստական |
| |աշխատանքներ, |
| | - կստեղծվեն արոտ օգտագործողների ասոցիացիաներ (ֆերմերային |
| |տնտեսությունների միավորումներ), որոնց գործունեությունը |
| |կնպատակաուղղվի գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման |
| |արդյունավետության բարձրացմանը, |
| | - կմեկնարկվեն առաջնահերթ ներդրումային ծրագրեր ջրարբիացման, |
| |արոտների ճանապարհների վերականգնման, արոտների բարելավման, |
| |դաշտային կերարտադրության զարգացման և այլ ուղղություններով: |
| | Ակնկալվում է ՀՀ Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և |
| |Տավուշի մարզերի մեկական համայնքներում (համապատասխանաբար` |
| | Ավան, Լորուտ, Բերդաշեն, Գորայք և Ներքին Ծաղկավան) շուրջ |
| |25000 հա արոտավայրերի և 3200 հա խոտհարքների կառավարման ծրագրերի|
| |մշակում, ջրարբիացում, ճանապարհային ցանցի վերանորոգում և |
| |արոտավայրերի մակերեսային բարելավում: Այս միջոցառումների |
| |արդյունքում արոտավայրերի և խոտհարքների բերքատվությունը |
| |կբարձրանա 25-30 տոկոսով, իսկ նպատակային օգտագործման ցուցանիշը |
| |կկազմի 85-90 տոկոս: Շնորհիվ նշված որակական փոփոխությունների` |
| |անասունների մթերատվությունը կբարձրանա 12-15 տոկոսով, և միավոր |
| |արտադրանքի հաշվով անասնակերի ծախսը կկրճատվի շուրջ 20 տոկոսով: |
|____|________________________________________________________________|
|45. |Հանրապետության առնվազն 40 համայնքում գյուղատնտեսական |
| |կոոպերացիայի զարգացում |
| | |
| | Գերակա խնդրի նպատակը փոքր գյուղացիական տնտեսությունների |
| |կամավոր միավորման, շահույթ ստանալու նպատակով համագործակցության |
| |զարգացման միջոցով առկա արտադրական ներուժի արդյունավետ |
| |օգտագործման, արտադրողականության և եկամտաբերության |
| |բարձրացումն է: |
| | Հողի սեփականաշնորհման և տնտեսավարման բազմաձևության անցման |
| |շուրջ երկու տասնամյակների ընթացքում ի սկզբանե հիմնված կոլեկտիվ |
| |գյուղացիական տնտեսությունները քայքայվել են, և գյուղատնտեսության|
| |ոլորտում տիրապետող են դարձել շուրջ 340 հազար գյուղացիական |
| |տնտեսությունները: Վերջիններիս զարգացման ներուժը, առաջադիմական |
| |տեխնոլոգիաների և նոր տեխնիկայի օգտագործման հնարավորությունները |
| |խիստ սահմանափակ են, որի հետևանքով արտադրական շրջանառությունից |
| |դուրս է մնում հողային ռեսուրսների շուրջ մեկ երրորդը, ցածր են |
| |գյուղատնտեսական արտադրության արդյունքային ցուցանիշները և |
| |վերարտադրական կարողությունները: |
| | Այս իրավիճակի հաղթահարման խնդիրներն են` |
| | ա. կոոպերացիայի տարբեր ձևերի զարգացման միջոցով արտադրական, |
| |սպասարկման, շուկայահանման և այլ ոլորտներում գյուղացիական |
| |տնտեսությունների ռեսուրսների միավորում և մրցակցային |
| |առավելությունների ձեռքբերում, |
| | բ. պետության և դոնոր համայնքի միջոցով ցուցաբերվող |
| |աջակցության ուղղորդում կոոպերացվող գյուղացիական տնտեսությունների|
| |խթանմանը և գործող կոոպերատիվների կարողությունների հզորացմանը, |
| | գ. կոոպերացվող միավորների գործունեության գնահատում, առաջավոր|
| |փորձի տարածում և աջակցության ծրագրերի շարունակականության |
| |ապահովում: |
| | Առաջարկվում է` |
| | 1) կոոպերացիայի սկզբունքների և առավելությունների |
| |քարոզչություն, առաջավոր փորձի տարածում, կոոպերատիվների |
| |կազմակերպման ճանապարհային քարտեզի և մեթոդական ուղեցույցի |
| |հրապարակում. |
| | 2) ճապոնական դրամաշնորհի հաշվին, Գյուղատնտեսական |
| |բարեփոխումների աջակցության ծրագրի (ԳԲԱԾ), Գյուղական |
| |ձեռնարկությունների և փոքր առևտրային գյուղատնտեսության |
| |զարգացման ծրագրի համայնքային աջակցության բաղադրիչով ձեռքբերված |
| |գյուղատնտեսական տեխնիկայի հատկացում կոոպերատիվ սկզբունքներով |
| |գործող գյուղատնտեսական սուբյեկտներին: Վերջիններիս ներգրավում |
| |մրցակցային ներդրումների և նպատակային այլ ծրագրերում |
| |(սերմնաբուծության զարգացում, տոհմային կազմի բարելավում և այլն).|
| | 3) կառավարման լիազոր մարմնի և համապատասխան հասարակական |
| |կազմակերպությունների ներկայացուցիչներից գյուղատնտեսական |
| |կոոպերացիայի աջակցության աշխատանքային խմբի ձևավորում, որը |
| |կապահովի` |
| | ա. կոոպերացիայի զարգացմանն ուղղորդող ռեսուրսների նպատակային |
| |և հրապարակային տրամադրում, |
| | բ. գործող և ձևավորվող կոոպերատիվների, ինչպես նաև |
| |համագործակցության պայմանագրով միավորված ֆերմերային խմբերի |
| |գործունեության գնահատում և վերջիններիս արդյունքներով ծրագրի |
| |շարունակականության առաջարկություններ ներկայացնելը: |
| | Ակնկալվում է հանրապետության առնվազն 40 համայնքում նոր |
| |կոոպերատիվների կամ համագործակցության պայմանագրով միավորված |
| |խմբերի ստեղծմանն աջակցություն: |
| | Նշված միավորների բազմակողմանի տեխնիկական աջակցություն և |
| |առաջավոր փորձի տարածում: |
| | Կոոպերացիայի զարգացման շնորհիվ միավորվող սուբյեկտների |
| |արտադրական ներուժի լիարժեք օգտագործում և արտադրողականության |
| |20-25 տոկոսով բարձրացում: Կոոպերացված միավորների միջոցով |
| |արտադրատեխնիկական սպասարկման, մարքեթինգային և այլ |
| |ծառայությունների մատուցում: |
|____|________________________________________________________________|
|46. |Ագրարային ոլորտի տեղեկատվական և խորհրդատվական համակարգի |
| |բարեփոխումների միջոցով ծառայությունների մատուցման |
| |արդյունավետության բարձրացում |
| | |
| | Գերակա խնդրի նպատակն է գյուղատնտեսական գործունեություն |
| |իրականացնող սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական |
| |ծառայությունների մատուցման համակարգի բարելավում: |
| | Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական |
| |և խորհրդատվական գործառույթները հիմնականում իրականացվում են |
| |ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի միջոցով, որը սահմանափակում է մրցակցային |
| |հնարավորությունները և չի նպաստում ծառայությունների որակի |
| |բարձրացմանը: Հետևաբար անհրաժեշտ է անցում կատարել |
| |ծառայությունների գնման ընթացակարգերով առավել արդյունավետ |
| |գործունեություն իրականացվող սուբյեկտների ընտրությանը և |
| |համապատասխան կառուցվածքային փոփոխությունների միջոցով բարձրացնել |
| |համակարգի արդյունավետությունը: |
| | Առաջարկվում է` |
| | 1) հստակեցնել ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի գործառույթները. |
| | 2) ըստ մարզերի և տարածաշրջանների` տարեկան կտրվածքով |
| |սահմանել խորհրդատվական կարիքները և գնահատել դրանց բավարարման |
| |ֆինանսական հնարավորությունները. |
| | 3) ըստ խորհրդատվական ծառայության ուղղությունների` սահմանել |
| |տեխնիկական առաջադրանք, մրցութային կարգով ընտրել ծառայություն |
| |մատուցող սուբյեկտներին, կնքել պայմանագրեր և ապահովել կատարման |
| |նկատմամբ մոնիթորինգ. |
| | 4) ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) |
| |աջակցությամբ ավարտին հասցնել Հայաստանում խորհրդատվության և |
| |տեղեկատվության վիրտուալ ցանցի հիմնման ուղղությամբ տարվող |
| |աշխատանքները: |
| | Ակնկալվում է` |
| | 1) ներկայումս մշտապես գործող գյուղական 132 խորհրդատուի |
| |կրճատման արդյունքում գոյացած գումարը կնպատակաուղղվի մրցութային |
| |կարգով ընտրված խորհրդատուների կողմից նպատակային խորհրդատվական |
| |ծառայությունների մատուցմանը. |
| | 2) Հայաստանում խորհրդատվության և տեղեկատվության վիրտուալ |
| |ցանցի հիմնումը հնարավորություն կընձեռի արտադրող սուբյեկտներին |
| |համացանցի միջոցով օգտվելու միջազգային և հայաստանյան |
| |գյուղատնտեսական հետազոտական կազմակերպությունների, Հայաստանի |
| |պետական ագրարային համալսարանի, ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի վեբ-կայքերում |
| |տեղադրված բազմաբնույթ տեղեկատվությունից, և հետադարձ կապով |
| |ներկայացնելու իրենց խորհրդատվական կարիքները: Բացի դրանից` ցանցը |
| |նշված կազմակերպություններին կընձեռի արտաբյուջետային միջոցների |
| |ներգրավման բիզնես հնարավորություններ. |
| | 3) ԳԱՀԿ-ի գործառույթները հիմնականում կուղղորդվեն այսպես |
| |կոչված»խորհրդատուի խորհրդատվության» մատուցմանը, ԳԱՄԿ-երի միջոցով|
| |առաջադիմական տեխնոլոգիաների ներդրմանը և ծառայությունների գնման |
| |համակարգի կազմակերպմանը` որը հնարավորություն կընձեռի նրանց |
| |աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել 25-30 տոկոսով: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ մշակույթի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|47. |Մշակութային ժառանգության պահպանության հիմքերի ապահովում |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Մշակութային ժառանգության վերականգնման ուսումնական |
| |տարածաշրջանային կենտրոնի ստեղծմամբ պատմամշակութային |
| |հուշարձանների և մշակութային արժեքները վերականգնման աշխատանքների|
| |համար անհրաժեշտ կադրերի պատրաստման և վերապատրաստման պայմանների |
| |ստեղծում: |
| | ՀՀ-ում ներկա պահին մոտավորապես 24000 հուշարձաններից մեծ մասն|
| |ունի հրատապ վերականգնման կարիք: Թանգարանային ֆոնդերում պահվող |
| |մոտավորապես 1738678 թանգարանային միավոր առարկաների մեծ մասը |
| |նույնպես ունի վերականգնման կարիք: Համապատասխան մասնագետների |
| |պակասը հնարավորություն չի ընձեռում իրականացնել մշակութային |
| |արժեքների ժամանակին վերականգնումը: Լաբարատորիաների և |
| |ժամանակակից վերականգնման տեխնոլոգիաների պակասը նույնպես |
| |հանդիսանում է խոչընդոտ: Առկա մասնագետների շրջանում |
| |անհրաժեշտություն է առաջացել նաև իրականացնել վերապատրաստման |
| |դասընթացներ, ինչպես նաև պատրաստել երիտասարդ մասնագետներ: |
| | Անհրաժեշտություն է առաջացել նաև միջազգային փորձի |
| |ուսումնասիրումը և համատեղ սեմինարների կազմակերպումն արտերկրի |
| |մասնագետների հետ: |
| | Առաջարկվող լուծումներն են կենտրոնի ստեղծումը և |
| |նյութատեխնիկական բազայի համալրումը, լաբորատորիայի հիմնումը, |
| |վերապատրաստման և վերաորակավորման դասընթացների կազմակերպումը, |
| |այդ թվում` հնագիտական, ճարտարապետական և գեղանկարչական |
| |վերականգնողների, ինչպես նաև շինարարական աշխատանքների համար |
| |նախատեսվող վարպետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ: |
| | Կենտրոնի ստեղծումից հետո նախատեսվում է այն դարձնել |
| |տարածաշրջանային կենտրոն, որտեղ կիրականացվեն միջազգային փորձի |
| |ուսումնասիրություն, համատեղ դասընթացներ և սեմինարներ, ինչպես |
| |նաև պատրաստման և վերապատրաստման դասընթացներին կներգրավվեն նաև |
| |արտերկրի մասնագետները: |
| | Կարգավորման առարկան է հուշարձանների վերականգնման բնագավառում|
| |աշխատող մասնագետների, վարպետների պատրաստման և վերապատրաստման |
| |հիմքերի ստեղծումը: |
| | Կենտրոնի ստեղծմամբ կապահովվի մշակութային արժեքների որակյալ |
| |վերականգնումը և պահպանումը: |
|____|________________________________________________________________|
|48. |Մշակութային ժառանգության հանրահռչակման ապահովում |
| | |
| | Գերակա խնդրի նպատակն է թանգարանների ցուցադրությունների |
| |ընդլայնումը ժամանակակից տեխնիկական սարքերի միջոցով: |
| | Թանգարանները ցուցադրական տարածքների սղության պատճառով |
| |հանրությանը ներկայացնում են իրենց հավաքածուների մոտավորապես |
| |2.57%: Հիմնական խնդիր է դարձել հանրությանը ցուցադրել նաև |
| |պահոցներում գտնվող թանգարանային առարկաները, ինչի համար անհրաժեշտ|
| |է ժամանակակից էլեկտրոնային տեխնիկական սարքերի ներդրում, որոնց |
| |միջոցով կընդլայնվեն ցուցադրության շրջանակները և լրացուցիչ |
| |տեղեկատվություն կտրամադրվի այցելուներին թանգարանի ֆոնդերում |
| |պահվող և չցուցադրվող մշակութային ժառանգության վերաբերյալ: |
| | ՀՀ մշակույթի նախարարության թանգարանների թանգարանային |
| |առարկաների էլեկտրոնային ցուցադրության կազմակերպում` ծրագրային |
| |ապահովում, ծրագրային պահանջներին համապատասխան նյութերի |
| |թվանշանացում (2 թանգարաններում մոտավորապես 6000 ցուցանմուշ): |
| | Կարգավորման առարկան է թանգարանային առարկաների հանրահռչակման |
| |ընդլայնումը: |
| | Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է թանգարանային ֆոնդի|
| |հանրահռչակում` մշտական ցուցադրություններում չգտնվող առարկաների |
| |հասանելիության ապահովում: |
|____|________________________________________________________________|
|49. |Մշակութային ծառայություններում սպասարկման գործառույթի բարելավում|
| | |
| | Գերակա խնդրի նպատակն է թատերահամերգային և թանգարանային |
| |կազմակերպությունների տոմսային տնտեսությունում ժամանակակից |
| |տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տոմսերի էլեկտրոնային |
| |վաճառքի միասնական համակարգի ներդրումը: |
| | Տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգը նախատեսվում|
| |է ներդնել 41 թանգարաններում, 16 համերգային և 16 թատերական |
| |պետական կազմակերպություններում և նրանց մասնաճյուղերում: |
| |Ներկայումս տոմսերի ձեռքբերումն իրականացվում է ավանդական |
| |եղանակով, ինչն արդյունավետ չէ ժամանակի և հաշվառման առումով: |
| |Հիմնական խնդիրն է տոմսերի վաճառքն առավել մատչելի դարձնել և |
| |ժամանակի խնայողության, և առավել հասանելիության առումով: |
| | Տոմսերի էլեկտրոնային համակարգի ներդրումը ենթադրում է նաև |
| |էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի պարբերաբար տեխնիկական |
| |համալրում և թարմացում, ինչպես նաև միասնական էլեկտրոնային ցանցի|
| |ստեղծում: |
| | Առաջարկվող լուծումներն են թատերահամերգային և թանգարանային |
| |կազմակերպությունների մուտքի տոմսերի էլեկտրոնային վաճառքի |
| |միասնական համակարգի ներդրման և սպասարկող օպերատորի ընտրության |
| |համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերի և տեխնիկական առաջադրանքի |
| |կազմումը և հաստատումը, սպասարկող օպերատորի ընտրության նպատակով |
| |մրցույթի անցկացումը, տեխնիկական առաջադրանքով նախատեսված |
| |աշխատանքների իրականացումը: |
| | Կարգավորման առարկան է թատերահամերգային և թանգարանային |
| |կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններում |
| |սպասարկման գործառույթների արդիականացումը: |
| | Տոմսերի վաճառքի միասնական համակարգի ներդրմամբ կբարելավվի |
| |տոմսերի վաճառքի գործընթացը, հնարավորություն կտրվի առավել |
| |արդյունավետ և վերահսկելի դարձնելու տոմսերի հաշվառումը և |
| |ֆինանսական մուտքերն ու ելքերը: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|50. |Կենսաթոշակային բարեփոխումների իրականացում |
| | |
| | ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն |
| |որոշմամբ հաստատվել են կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և |
| |կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող |
| |միջոցառումների ժամանակացույցը, որոնց իրականացումը կրում է |
| |շարունակական բնույթ: |
| | Անցած ժամանակահատվածում, համաձայն նշված ծրագրի և |
| |միջոցառումների ժամանակացույցի` |
| | 1) մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել կենսաթոշակային|
| |բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը.|
| | 2) մշակվել են եկամտային հարկի և կուտակային վճարի |
| |անձնավորված հաշվառման համակարգի բիզնես-գործընթացները, եկամտային |
| |հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի |
| |համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերն ու տեխնիկական |
| |առաջադրանքը. |
| | 3) գնահատվել են կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին |
| |ներգրավված պետական կառավարման մարմինների նյութատեխնիկական |
| |կարիքներն ու լրացուցիչ հաստիքները. |
| | 4) մշակվել և ՀՀ կառավարության 2009 թ. սեպտեմբերի 23-ի N 39 |
| |արձանագրային որոշմամբ հաստատվել են կենսաթոշակային բարեփոխումների|
| |լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության |
| |մասնակցության գործընթացի ծրագիրը և կենսաթոշակային |
| |բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական |
| |հասարակության մասնակցության գործընթացի միջոցառումների ցանկը և |
| |այլն: |
| | 2010 թ. հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային |
| |ժողովն 1-ին ընթերցմամբ ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների |
| |իրականացումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում|
| |է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման փուլային սցենար` ըստ|
| |հետևյալի` |
| | 1) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը,»Ներդրումային |
| |ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը և»Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ |
| |օրենքի` կամավոր կենսաթոշակային ապահովագրությանը վերաբերող |
| |դրույթներն ուժի մեջ են մտնում 2011 թվականին. |
| | 2) «Եկամտային հարկի մասին» և»Կուտակային վճարի և եկամտային |
| |հարկի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներն ուժի մեջ են |
| |մտնում 2013 թվականի հունվարի 1-ին. |
| | 3) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` պարտադիր |
| |կուտակային վճարի կատարմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են |
| |մտնում 2014 թվականի հունվարի 1-ին: |
| | Հաշվի առնելով առկա իրավիճակը` նախատեսվում է 2011 թվականին |
| |ամբողջացնել կամավոր կենսաթոշակային ապահովագրության իրականացումն |
| |ապահովող կառուցակարգերը (համապատասխան ենթաօրենսդրական և |
| |գերատեսչական իրավական ակտերի մշակում, կամավոր կենսաթոշակային |
| |ապահովագրություն իրականացնող կազմակերպությունների |
| |(կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների) լիցենզավորում և այլն), |
| |որի արդյունքում 2011 թվականից կգործարկվի կամավոր կենսաթոշակային |
| |ապահովագրության համակարգը: |
| | Միաժամանակ, նախատեսվում է սկսել կենսաթոշակային հաշիվների |
| |վարման տեղեկատվական համակարգի, ինչպես նաև եկամտահարկի և |
| |կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի մշակման |
| |աշխատանքները` հիմք ընդունելով ՀՀ կառավարության հաստատած` |
| |կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող |
| |միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև մշակել և ընդունել |
| |բաշխողական բաղադրիչի գործունեությունն ապահովող ենթաօրենսդրական |
| |իրավական ակտերը: |
| | Լայնամասշտաբ բնույթ կկրի նաև կենսաթոշակային բարեփոխումների |
| |հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը` համաձայն ՀՀ |
| |կառավարության հաստատած ծրագրի: |
|____|________________________________________________________________|
|51. |Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման |
| | համակարգի ներդրում |
| | |
| | ՀՀ կառավարության 2008 թ. ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ |
| |հաստատված, ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած` ՀՀ |
| |կառավարության ծրագրի 4.4.2.»Սոցիալական պաշտպանությունը» բաժնում |
| |ՀՀ կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը |
| |սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրումն է` |
| |գործընթացին մասնակից դարձնելով մասնավոր հատվածին: |
| | ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի նիստի N 21 |
| |արձանագրությամբ հավանության է արժանացել Ինտեգրված սոցիալական |
| |ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգը:|
| | Արձանագրային որոշմամբ հանձնարարվել է կազմակերպել հայեցակարգի|
| |հանրային քննարկումներ, Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել |
| |ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի |
| |միասնական կառուցվածքագործառութային մոդելը, իրականացնել մոդելի |
| |կիրարկման փորձնական ծրագիր և ծրագրի արդյունքների հաշվառմամբ ՀՀ |
| |կառավարություն ներկայացնել մոդելի ներդրման միջոցառումների |
| |ծրագիր-ժամանակացույց: |
| | Անցած ժամանակահատվածում նախարարությունը, համագործակցելով |
| |ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի հետ, կազմակերպել |
| |է կլոր սեղաններ, որին մասնակցել են այն պետական մարմինների և |
| |կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ընգրկվելու են |
| |ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում: |
| | ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ |
| |կառավարության»Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման |
| |միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի |
| |հայեցակարգային մոտեցումներին հավանություն տալու մասին» |
| |արձանագրային որոշման նախագիծը` նպատակ ունենալով ճշտելու |
| |ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական |
| |համակարգի կառուցվածքագործառութային մոդելի հանգուցային հարցերը, |
| |ընտրել սկզբունքային մոտեցումները, ինչպես նաև սահմանել մշակված |
| |մոդելի փորձնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ |
| |տեխնիկատնտեսական բավարար պայմանները: |
| | Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի |
| |ներդրման համար նախատեսվում է 2011 թվականի ընթացքում ՀՀ |
| |կառավարություն ներկայացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների|
| |տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների |
| |ծրագիր-ժամանակացույցը, որում ներառվելու են իրականացվելիք |
| |միջոցառումներ հետևյալ ուղղություններով` |
| | 1) իրավիճակային վերլուծություններ, ուսումնասիրություններ, |
| |հետազոտություններ և գործող, ինչպես նաև ներդրվող համակարգի |
| |բիզնես-գործընթացների նկարագրություններ. |
| | 2) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային |
| |մարմինների շենքային պայմանների գույքագրում և դրանց (այդ թվում` |
| |միասնական ընդունարանների) վերաբերյալ առաջարկություններ |
| |ներկայացնելը ՀՀ կառավարություն. |
| | 3) ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման |
| |համակարգի միասնական կառուցվածքագործառութային մոդելի մշակում և |
| |առաջարկություններ ներկայացնելը ՀՀ կառավարություն, առնվազն 2 |
| |մարզում փորձնական ծրագրի իրականացում, այդ թվում` ինտեգրված |
| |սոցիալական ծառայությունների տրամադրման (սոցիալական գործի վարման)|
| |փորձնական ծրագրի իրականացում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երևանյան |
| |գրասենյակի աջակցությամբ. |
| | 4) Սոցիալական աշխատանքի ինստիտուտի կարողությունների |
| |հզորացում և մասնագիտական ուսուցման ստանդարտների սահմանում, |
| | 5) ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման |
| |համակարգի ներդրումն ապահովող համապատասխան իրավական հենքի |
| |ձևավորում, մասնավորապես,»Սոցիալական աջակցության մասին» ՀՀ |
| |օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ |
| |օրենքի նախագիծը ներկայացնելը ՀՀ կառավարության աշխատակազմ: Այս |
| |նախագծով կիրացվեն տարվա ընթացքում իրականացված միջոցառումների |
| |արդյունքների գնահատմամբ ձևավորված առաջարկությունները: |
|____|________________________________________________________________|
|52. |Սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների |
| |արդիականացում |
| | |
| | Պետական կառավարման ոլորտում քաղաքացիների և |
| |կազմակերպությունների փոխհարաբերությունների որակի և |
| |արդյունավետության բարելավման համար կարևորագույն գործոն է |
| |նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես, ժամանակակից |
| |տեխնոլոգիաների հիման վրա մշակված տեղեկատվական բազաների |
| |շահագործումը: |
| | Պետության կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին |
| |էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացում կարևոր |
| |բաղկացուցիչ է ինտերնետային կապի ապահովումը: |
| | Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվել և կիրառվում են |
| |տասնյակից ավելի տեղեկատվական համակարգեր: 2010 թվականին |
| |Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման |
| |վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել է սոցիալական |
| |պաշտպանության ոլորտում գործող տեղեկատվական համակարգերի և |
| |համապատասխան գործընթացների գնահատում, որի արդյունքում |
| |արդիականացվել են հետևյալ տեղեկատվական համակարգերը` |
| | 1) սոցիալական ապահովության քարտերի. |
| | 2) աշխատանք փնտրողների հաշվառման»Գործ». |
| | 3) կենսաթոշակառուների հաշվառման»Արաքս». |
| | 4) ընտանիքի անապահովության գնահատման»Նպաստ». |
| | 5) մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների |
| |հաշվառման»Նպաստ-2». |
| | 6) աշխատանքի պետական տեսչության. |
| | 7) բարեգործական ծրագրերի հաշվառման: |
| | Մշակվել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման տեղեկատվական |
| |համակարգը, որը հնարավորություն է տալիս ոլորտի |
| |կազմակերպությունների տվյալներն ստանալ անմիջապես առաջնային |
| |աղբյուրից: |
| | Ըստ էության, մշակվել են նոր համակարգեր, որոնք հիմնված են |
| |նորագույն տեխնոլոգիաների և լուծումների վրա: 2011 թ. նախատեսվում|
| |է իրականացնել արդեն մշակված տեղեկատվական համակարգերի ներդրում: |
| | Նախարարությունում գործում է ՏՀՏ-ի ներդրման և զարգացման |
| |աշխատանքային խումբ` բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ: |
| | Առկա իրավիճակում ոլորտի հետագա զարգացման |
| |առաջնահերթություններն են` |
| | - Արդիականացված տեղեկատվական համակարգերի ներդրում, |
| |մասնավորապես` |
| | . փորձնական գործարկում` ընտրված տարածքային մարմիններում, |
| | . փորձարկման արդյունքների հիման վրա ծրագրային ապահովման |
| |լրամշակում, |
| | . հիմնական գործարկում սոցիալական պաշտպանության ոլորտի |
| |կենտրոնական և համապատասխան տարածքային մարմիններում, |
| | . տարածքային մարմինների աշխատողների վերապատրաստում: |
| | - Նոր տեղեկատվական համակարգերի մշակում և ներդրում, այդ |
| |թվում` |
| | . ֆինանսական կառավարման համակարգ, |
| | . հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց |
| |պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, ինչպես նաև |
| |սայլակների և լսողական սարքերի տրամադրման: |
| | - Տեղեկատվության ավտոմատ փոխանակության համակարգի ներդրում: |
| |2010 թ. մշակվել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգը, |
| |որի ներդրման և հիմնական գործարկման աշխատանքները նախատեսվում է |
| |իրականացնել 2011 թ.: |
| | - Սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունների |
| |ինտերնետ/ինտրանետ կապի ապահովում: |
| | - Էլեկտրոնային առաջնահերթ ծառայությունների մշակում: |
| | - Ծառայությունների մատուցման միասնական համալիր կենտրոնների |
| |ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական, ծրագրային և ցանցային |
| |ապահովում: |
| | Իրականացվող միջոցառումների արդյունքում` |
| | - ոլորտի շահառուների հաշվառման գործող գործընթացների |
| |զարգացում և արդիականացում, |
| | - տեղեկատվության ամբողջականության և հավաստիության |
| |ապահովում, |
| | - տեղեկատվության ուղղակի հասանելիություն կամ կիրառում` |
| |ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից, |
| | - կառավարման թափանցիկության ապահովում, |
| | - վերահսկելիության մակարդակի բարձրացում, |
| | - աշխատակազմի որակի, աշխատանքի արդյունավետության բարձրացում,|
| | - իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացում: |
|____|________________________________________________________________|
|53. |Մանկատների բեռնաթափում |
| | |
| | Մանկատների բեռնաթափման անհրաժեշտությունը պայմանավորված է |
| |երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ: |
| | Հանրապետությունում մանկատներ և երեխաների խնամքի ու |
| |պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ երեխաների |
| |ընդունելությունը և խնամքը իրականացվում է ՀՀ կառավարության 2005 |
| |թվականի մարտի 24-ի»Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք |
| |և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, |
| |դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և |
| |Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի |
| |26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու |
| |մասին» N 381-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2005 թվականի |
| |սեպտեմբերի 8-ի N 1646-Ն որոշմամբ հաստատված կարգերով: |
| | Մանկատներում խնամվող երեխաների մեծ մասը չունի առանց ծնողական|
| |խնամքի մնացած երեխայի կարգավիճակ և գտնվում է մանկատներում |
| |սոցիալական տարբեր պատճառներով: |
| | Առկա խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ |
| |օրենսդրության մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, |
| |մասնավորապես, ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ՀՀ կառավարության 2005 |
| |թվականի մարտի 24-ի»Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք |
| |և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, |
| |դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և |
| |Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի |
| |26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու |
| |մասին» N 381-Ն որոշումների մեջ: |
| | ՈՒսումնասիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
| |նախարարության համակարգի մանկատներում խնամվող երեխաների |
| |կարգավիճակներն ու նրանց ընտանիքները (առկայության դեպքում): |
| | Իրականացնել մանկատան վերակազմակերպման գործընթացը: |
| | Մանկատների բեռնաթափում (վերադարձնել կենսաբանական ընտանիք, |
| |հանձնել` որդեգրման, խնամատար ընտանիք, խնամակալության, տեղավորել |
| |երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, |
| |ցերեկային կենտրոններ և այլ այլընտրանքային ծառայություններ): |
| | Կարգավորման առարկան է երեխաների խնամքն ու դաստիարակությունը |
| |հնարավորինս ընտանիքում ապահովելը և մանկատանն այլընտրանք |
| |համարվող ծառայությունների ստեղծումը և զարգացումը: |
| | Մանկատների բեռնաթափման արդյունքում ակնկալվում է կրճատել |
| |մանկատներում խնամվող երեխաների, ինչպես նաև մանկատների թիվը, |
| |հստակեցնել պետական մանկատներում խնամվող երեխաների |
| |կարգավիճակները: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|54. |Սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության |
| |ուղղորդում |
| | |
| | ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակն |
| |ամրագրվում է Կայուն զարգացման ծրագրով: Համաշխարհային |
| |ֆինանսատնտեսական ճգնաժամը որոշակի ճշգրտումներ մտցրեց զարգացման |
| |քաղաքականության մեջ: Համաշխարհային տնտեսության զարգացման |
| |միտումներն ու ներկա մարտահրավերները պահանջում են ճկուն և |
| |ադեկվատ արձագանքներ` տնտեսական առաջընթացի և հետճգնաժամային |
| |զարգացման համար: Առավել քան հրատապ է գործարար միջավայրի |
| |բարեփոխումների իրագործումը` որպես տնտեսական աճի և զարգացման |
| |առանցքային գործոն: Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է|
| |վերանայել Կայուն զարգացման ծրագիրը` ամրագրելով տնտեսական |
| |զարգացման իրատեսական նպատակադրումներ և թիրախներ, երկարաժամկետ |
| |ռազմավարության ներքո ոլորտային մարտավարություններ` առանձնահատուկ|
| |լիցք հաղորդելով գործարար միջավայրի բարեփոխումներին: Սույն խնդրի |
| |կարգավորման առարկան առնչվում է ՀՀ կառավարության 2008 թվականի |
| |հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն զարգացման |
| |ծրագրին: |
| | Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նոր շրջանակի |
| |ամրագրումով ակնկալվում է ապահովել իրականացվող քաղաքականության |
| |կենսունակությունը, ինչպես նաև բարեփոխումների շարունակականության|
| |ապահովմամբ Հայաստանը դարձնել տարածաշրջանում լավագույն գործարար |
| |և ներդրումային միջավայր ունեցող երկիր: |
|____|________________________________________________________________|
|55. |«Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային դասակարգման սանդղակում |
| |Հայաստանի դիրքի բարելավում |
| | |
| | Տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմանը երկրում |
| |գործարարության զարգացումն է: Գործարարությանն առնչվող |
| |ընթացակարգերն իրենց պարզությամբ և թափանցիկությամբ դեռևս հեռու |
| |են բավարար լինելուց: Գործարարության զարգացման և օտարերկրյա |
| |ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է |
| |առավելագույնս բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել |
| |ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական |
| |ընթացակարգերի առավելագույնս պարզեցմանը, սպառողների շահերի |
| |արդյունավետ պաշտպանությանը: |
| | Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է»Հայաստանի |
| |գործարար և ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն» |
| |համազգային ծրագրի հայեցակարգի և Գործարար միջավայրի բարելավման |
| |միջոցառումների ծրագրի, ինչպես նաև տեսչական բարեփոխումների |
| |շարունակական իրականացումը: |
| | Աշխատանքներ կտարվեն»Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման |
| |համար հիմք հանդիսացող բոլոր 10-ը բաղադրիչների բարելավման |
| |ուղղությամբ, մասնավորապես, ընկերության հիմնադրման համար»մեկ |
| |կանգառի պատուհան» սկզբունքի ներդրում, հարկային և մաքսային |
| |գործընթացների պարզեցում և թափանցիկության բարձրացում, փոքր |
| |ներդրողների պաշտպանություն, քաղաքաշինական թույլտվությունների |
| |տրամադրման մեխանիզմների կատարելագործում և այլն: |
| | Գործարարությամբ զբաղվելու համար Հայաստանը տարածաշրջանային |
| |գերազանցության կենտրոն դարձնելու խնդիրը ՀՀ Նախագահի նախընտրական |
| |ծրագրի և ՀՀ կառավարության հռչակած համազգային նախագծերից մեկն է,|
| |որի հետևողական իրականացումը ՀՀ հեռանկարային զարգացման |
| |երաշխիքներից է: Արդյունքում` ակնկալվում է Հայաստանի |
| |Հանրապետությունը դարձնել տարածաշրջանում գործարար և ներդրումային|
| |լավագույն միջավայր ունեցող երկիր, մասնավորապես, բարելավել |
| |Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական |
| |կորպորացիայի կողմից հրապարակվող»Գործարարությամբ զբաղվելը» |
| |դասակարգման մեջ: |
|____|________________________________________________________________|
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում