Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 37

 

45. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

3.5.6 Զբաղվածություն և եկամուտի աղբյուրներ

 

81. 3.18 աղյուսակը ցույց է տալիս նախագծի ազդեցության գոտում գտնվող ԱԵՏՏ-ների զբաղվածության կարգավիճակը և թիվը` ԱԵՏՏ ղեկավարներից 63-ը (40%) աշխատում է, իսկ 38-ը (24%)` գործազուրկ է: Աշխատանք ունեցող ԱԵՏՏ-ների 88%-ի եկամուտի հիմնական աղբյուրը աշխատավարձն է:

 

Աղյուսակ 3.18: ԱԵՏՏ/ԱԵԱ զբաղվածության կարգավիճակը

.___________________________________________________________.

|Զբաղվածության կարգավիճակը|ԱԵՏՏ (ՏՏ|Ընդհանուր|ԱԵԱ |Ընդհանուր|

|                         |ղեկավար)|ԱԵՏՏ %-ը |թիվը|ԱԵԱ %-ը  |

|                         |թիվը    |(ՏՏ      |    |         |

|                         |        |ղեկավար) |    |         |

|_________________________|________|_________|____|_________|

|Աշխատող                  |   63   |   40    | 165|    25   |

|_________________________|________|_________|____|_________|

|Կենսաթոշակառու           |   52   |   33    | 87 |    13   |

|_________________________|________|_________|____|_________|

|ՈՒսանող, աշակերտ         |    0   |    0    | 87 |    13   |

|_________________________|________|_________|____|_________|

|Տնային տնտեսուհի         |    5   |    3    | 73 |    11   |

|_________________________|________|_________|____|_________|

|Գործազուրկ               |   38   |   24    | 160|    24   |

|_________________________|________|_________|____|_________|

|Զինծառայող               |    0   |    0    | 13 |    2    |

|_________________________|________|_________|____|_________|

|Կիրառելի չէ              |    0   |    0    | 80 |    12   |

|_________________________|________|_________|____|_________|

|Ընդամենը`                |   158  |   100   | 665|    100  |

.___________________________________________________________.

 

4. Իրավական և քաղաքական շրջանակ և իրավունքներ

 

4.1 Իրավական և քաղաքական հիմքեր

 

4.1.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության

օրենքները և կանոնակարգերը

 

82. ՀՀ Սահմանադրությունը (1995) ճանաչում և պաշտպանում է սեփականատիրության իրավունքը: Միաժամանակ այն հայտարարում է, որ մասնավոր սեփականությունը կարող է սահմանափակվել «հասարակական շահերի գերակայության բացառիկ դեպքերում», հաստատված ընթացակարգի և նախապես տրամադրված համարժեք փոխհատուցման հիմքերով: Հողի օտարման և փոխհատուցման ընդհանուր բնույթի հարցերը քննարկված են ՀՀ Հողային օրենսգրքի (2001 թ) 102, 104, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (1998 թ.) 218 հոդվածի խմբագրված տարբերակում, ինչպես նաև ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքում (2006 թ., նոյեմբերի 27):

83. Համաձայն ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի ՀՀ կառավարությունը որոշում է կայացնում բացառիկ գերակա հանրային և պետական շահի ճանաչման վերաբերյալ` հիմնվելով համապատասխան պետական գործակալության հայցի վրա: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են`

. այն բացառիկ` գերակա հանրային շահը, որի համար պետք է օտարվի

սեփականությունը;

. օտարվող սեփականության ձեռքբերողը;

. օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ

գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը

տարբերվում է այլ սեփականությունից); և

. սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետները:

84. ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքը քննարկում է իրավական կարգավիճակ ունեցող հողատերերի և անշարժ գույքի սեփականատերերի` հասարակական նպատակներով հողի և այլ սեփականության օտարման և փոխհատուցման ընթացակարգային հարցերը: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն տեղեկությունը ստանալուց հետո` տաս օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան:

85. Օտարման ենթակա հողի/սեփականության փոխհատուցումը հաստատվում է ԵՔ և ԱԵԱ միջև կնքվող պայմանագրով` հաշվի առնելով շուկայական արժեքը և վնասները, ներառյալ հետևանքային վնասները, և կարող է լինել հողի/սեփականության փոխանակման ձևով: Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին (Հոկտեմբեր 4, 2005 թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

4.1.2 Ոչ կամավոր տարաբնակեցման ԱԶԲ պահանջները

 

86. ԱԶԲ ՍՊՔ ոչ կամավոր տարաբնակեցման պահանջները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա`

. Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն

այն հասցնել նվազագույնի,

. Փոխհատուցման/ռեաբելիտացիայի չափը պետք է ապահովի ԱԵԱ` ծրագրի

իրականացումից առաջ ունեցած կենսամակարդակը:

. ԱԵԱ պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի

ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:

. ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին պետք է հնարավորինս աջակցություն

ցուցաբերվի: Դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն:

. Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց

իրավահավասարության սկզբունքով:

. Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա

փոխհատուցման և/կամ ռեաբելիտացիայի գործընթացի իրականացման համար:

. Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան կանանց կողմից ղեկավարվող

տնտեսությունները և այլ խոցելի խմբերը: Նրանց պետք է համապատասխան

աջակցություն ցուցաբերվի իրենց կարգավիճակը բարելավելու համար:

. ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման

ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի օգուտներ-ծախսեր

հաշվարկներում:

. Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ

տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և քանդման

իրավունքի տալը:

 

4.1.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և

կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի տարաբնակեցման պահանջների հետ

 

87. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված 4.1 աղյուսակում:

 

Աղյուսակ 4.1: Տարաբնակեցման վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի համեմատությունը

._____________________________________________________________________.

|ՀՀ օրենքներն ու կանոնակարգերը    |ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության     |

|                                 |քաղաքականությունը                  |

|_________________________________|___________________________________|

|Հողի դիմաց փոխհատուցում          |Հողի սեփականության վերաբերյալ      |

|նախատեսված է միայն հողի` իրավական|իրավական կարգավիճակի               |

|կարգավիճակ ունեցող սեփականատերերի|բացակայությունը չպետք է խոչընդոտի  |

|համար:                           |փոխհատուցման և/կամ  ռեաբելիտացիայի |

|                                 |գործընթացի իրականացմանը: Իրավական  |

|                                 |կարգավիճակ չունեցող                |

|                                 |հողօգտագործողները նույնպես պետք է  |

|                                 |ստանան փոխհատուցում:               |

|_________________________________|___________________________________|

|Ծրագրով պատճառված վնասի/քանդման  |Համաձայն ԱԶԲ քաղաքականության`      |

|դիմաց փոխհատուցում է նախատեսվում |գրանցում չունեցող առևտրային        |

|միայն անշարժ գույքի պետական      |շինություններին ծրագրով պատճառված  |

|կադաստրում գրանցված տների/       |վնասի/քանդման դիմաց ևս  տրամադրվում|

|շինությունների համար: Չգրանցված  |է փոխհատուցում:                    |

|առևտրային  շինությունների համար  |                                   |

|փոխհատուցում չի նախատեսվում:     |                                   |

|_________________________________|___________________________________|

|Բերքի կորստի դիմաց փոխհատուցում  |Բերքի կորստի դիմաց փոխհատուցում    |

|տրամադրվում է միայն հողի         |տրամադրվում է բոլոր ԱԵԱ:           |

|հաշվառված սեփականատերերին:       |                                   |

|_________________________________|___________________________________|

|Հողի գնահատումը հիմնվում է       |Հողի գնահատումը հիմնվում է ընթացիկ |

|ընթացիկ շուկայական արժեքի վրա և  |շուկայական դրույքաչափերի/փոխարինման|

|փոխհատուցումն իրականացվում է     |արժեքի վրա:                        |

|շուկայական արժեքի 15 տոկոսի      |                                   |

|հավելումով:                      |                                   |

|_________________________________|___________________________________|

|Ազդեցության հնարավոր չափի/արժեքի,|Նույնը:                            |

|փոխհատուցման ու ֆինանսական       |                                   |

|աջակցության պայմանների, ինչպես   |                                   |

|նաև  նրանց իրավունքների          |                                   |

|վերաբերյալ տեղեկությունները պետք |                                   |

|է տրամադրվեն ազդեցության         |                                   |

|ենթարկված անձանց նախքան գնահատման|                                   |

|իրականացումը:                    |                                   |

|_________________________________|___________________________________|

|Զգալիորեն ազդեցության ենթարկված  |ԱԶԲ-ի քաղաքականությամբ զգալի       |

|անձանց և  խոցելի խմբերի համար    |կորուստների դեպքում պահանջվում է   |

|եկամտի/ապրուստի միջոցների        |եկամտի/ապրուստի միջոցների          |

|վերականգնման միջոցառումներ,      |վերականգնում, ինչպես նաև  և  ԱԵԱ   |

|փոխհատուցման կամ տարաբնակեցման   |կողմից վերաբնակեցման ընթացքում կրած|

|ծախսեր նախատեսված չեն:           |ծախսերի հատուցում:                 |

._____________________________________________________________________.

 

88. Ընդհանուր առմամբ, ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենքների/կանոնակարգերի և ԱԶԲ քաղաքականության միջև սկզբունքային տարբերություններ չկան: Այնուամենայնիվ, ՀՀ օրենքները և կանոնակարգերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ վերականգնումը: Մեկ այլ խնդիր է այն, որ համաձայն ԱԶԲ քաղաքականության փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն սեփականության իրավունք ունեցող և չունեցող քաղաքացիները, ինչպես նաև գրանցված և չգրանցված բնակիչները: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության այս տարբերությունները վերացնելու նպատակով ԵՔ-ը Ծրագրի համար մշակել է ՀՕՏՇ` ապահովելով բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված բիզնես ունեցողների համար իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ը նախատեսում է նաև վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և զգալի ազդեցություն կրող ԱԵԱ:

89. Որոշման համաձայն Ծրագիրը սահմանվել է որպես պետական կարիքների ծրագիր: Օրենքի համաձայն հողի օտարումը, այդպիսով, իրականացվում է պետության կողմից հողի հարկադիր օտարման իրավունքի հիման վրա` հետևյալ քառափուլ գործընթացով`

. Առաջին, որպես ծրագրի որոշման սահմանման պայման հողերի կառավարման

գրասենյակը իրականացնում է ազդեցության ենթարկվող հողատարածքների,

հողերի սեփականատերերի և հողերի կադաստրային արժեքի

ուսումնասիրություն;

. Երկրորդ, իրականացվում է ազդեցության ենթարկվող հողակտորների մանրամասն

հետազոտություն և անկախ գնահատողի կողմից գնահատված հետազոտության

հիման վրա սահմանված շուկայական գների հիման վրա փոխհատուցման արժեքի

վերագնահատում;

. Երրորդ, յուրաքանչյուր հողակտորի վերջնական արժեքը վերջնականորեն

ճշգրտվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ բանակցությունների

արդյունքում` արտացոլելով յուրաքանչյուր հողակտորի առանձնահատուկ բնորոշ

հատկանիշները:

. Չորրորդ, ԳՄ և ԱԵԱ ստորագրում են համաձայնության պայմանագիր`

հաստատելով ԱԵԱ կողմից հողի հանձնումը և համապատասխան փոխհատուցման

ընդունումը: ԱԵԱ մերժման դեպքում սկսում է օտարման գործընթացը:

 

4.1.4 ՀՕՏՇ-ի` սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

 

90. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ տարաբնակեցման պահանջների հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են`

. Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է

հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի` ուսումնասիրելով

ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,

. Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է

ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ (ինչպես տվյալ ՀՕՏԾ-ն), և ԱԵԱ պետք է

աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն

վերականգնեն ծրագրից առաջ ունեցած կենսամակարդակը,

. Պետք է ապահովել ԱԵԱ փոխհատուցման վերաբերյալ խորհրդատվության և

տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև

ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,

. Խոցելի և զգալիորեն ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել

հատուկ աջակցություն,

. Իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ (օրինակ` կացության որևէ կարգավիճակ

չունեցող բնակիչները կամ որևէ ազատ տարածք ինքնակամ զավթած անձինք, կամ

էլ այն ՏԱ-երը, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է

ստանան հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ապրուստի միջոցի նպաստ, և

հողից բացի` այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում,

. Այն ԱԵԱ, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել, պետք է օրինական

կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ

փոխհատուցվեն,

. Պետք է տրամադրվի եկամուտը վերականգնելու հնարավորություն,

. ՀՕՏԾ-ն պետք է ԱԵԱ տրամադրվի մայրենի լեզվով,

. Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է

ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է

ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից հողի փաստացի

ֆիզիկական տնօրինումը և նախքան որևէ կոնկրետ փաթեթի հիման վրա

շինարարական աշխատանքներ սկսելը, և

. Պետք է լինեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով

կլուծվեն ԱԵԱ բողոքները, եթե այդպիսիք լինեն:

 

4.2 Փոխհատուցում ստանալու իրավունքներ

 

91. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում ստանալու իրավունքի և այլ իրավունքների շրջանակին համապատասխան, որը համահունչ է ինչպես Հայաստանի օրենքներին և կանոնակարգերին, այնպես էլ ԱԶԲ-ի քաղաքականությանը: Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող կամ իրավունքների վերականգնման/ռեաբելիտացիայի վերաբերյալ դրույթներից օգտվելու իրավունք ունեցող ԱԵԱ-ները հետևյալն են`

. Իրավական կարգավիճակ ունեցող և չունեցող հողօգտագործողներ

. Հաշվառված և ոչ լիարժեք գրանցում ունեցող և վարձակալները,

. Շինությունների, բերքի, բույսերի կամ հողին ամրացված այլ առարկաների

սեփականատերերը, և

. Այն ԱԵԱ, որոնք ձեռնարկատիրական գործունեության առումով կորուստ են

կրում, կորցնում են աշխատավարձը և/կամ այլ եկամուտը:

92. Փոխհատուցում ստանալու իրավունքը պետք է սահմանափակվում է վերջնաժամկետով, որը համարվում է ՏՉՀ ավարտելու օրը` 2 ապրիլի 2010 թ.: Այն ԱԵԱ-ները, ովքեր բնակություն են հաստատում տուժած տարածքներում կամ ընդլայնում են իրենց շինության տարածքները վերջնաժամկետից հետո, փոխհատուցման իրավունք չունեն: Այնուամենայնիվ, նրանց պետք է նախօրոք ծանուցում ուղարկել` խնդրելով նախքան ծրագրի իրականացումը ազատել տարածքները և քանդել կառույցները: Նրանց քանդած կառույցների շինանյութը չի բռնագրավվում, նրանք որևէ տուգանք չեն վճարում, և նրանց նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում:

 

4.2.1 Փոխհատուցում ստանալու իրավունքները

 

93. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում ստանալու իրավունքի և այլ իրավունքների շրջանակին համապատասխան, որը համահունչ է ինչպես Հայաստանի օրենքներին և կանոնակարգերին, այնպես էլ ԱԶԲ-ի քաղաքականությանը: Իրավունքների ամփոփ սխեմայի նկարագիրը ներկայացված է ստորև բերված 4.2 աղյուսակում:

 

Աղյուսակ 4.2: Իրավունքների սխեմա

._____________________________________________________________________.

|Կորստի/      |Նկարագրություն|Ազդեցության|Փոխհատուցում ստանալու       |

|վերականգնման |              |ենթարկված  |իրավունքները                |

|տեսակը       |              |անձինք     |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|1. Գյուղա-   |ԱԵՏՏ-ներ,     |Սեփականատեր|Շուկայական արժեք գումարած   |

|տնտեսական    |որոնք կորցնում|           |15% դրամական փոխհատուցում   |

|հողերի       |են գյուղատնտե-|           |կամ փոխանակում ԱԵԱ համար    |

|կորուստ      |սական հողերը  |           |ընդունելի մեկ այլ           |

|             |անկախ         |           |հողակտորով:                 |

|             |ազդեցության   |___________|____________________________|

|             |աստիճանից     |Իրավական   |Փոխհատուցումը կիրականացվի   |

|             |              |կարգավիճակ |վերը նշված ձևով`  ԱԵԱ       |

|             |              |ստանալու   |Իրավական կարգավիճակ         |

|             |              |ենթակա     |ստանալուց հետո:             |

|             |              |հողօգտագոր-|                            |

|             |              |ծող        |                            |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վարձակալ   |Հնարավորության դեպքում ԱԵՏՏ |

|             |              |           |պետք է ստանա սեփականության  |

|             |              |           |իրավունք և  ստանա լիարժեք   |

|             |              |           |փոխհատուցում` վերոհիշյալ    |

|             |              |           |սկզբունքով կամ նրան պետք է  |

|             |              |           |տրվի նոր վարձակալություն:   |

|             |              |           |Եթե դա հնարավոր չէ, ապա նա  |

|             |              |           |պետք է ստանա ազդեցության    |

|             |              |           |ենթարկված հողի շուկայական   |

|             |              |           |արժեքին համարժեք            |

|             |              |           |փոխհատուցում` գումարած 15%  |

|             |              |           |հետևյալ  մասնաբաժիններով`   |

|             |              |           |ելնելով վարձակալության      |

|             |              |           |մնացած տարիների հաշվարկից.  |

|             |              |           |1) 1 տարուց պակաս`          |

|             |              |           |փոխհատուցվող գումարի 5%,    |

|             |              |           |2) առնվազն մեկ տարի, բայց 15|

|             |              |           |տարուց պակաս` փոխհատուցվող  |

|             |              |           |գումարի 14%,                |

|             |              |           |3) առնվազն 15 տարի, բայց 25 |

|             |              |           |տարուց պակաս` փոխհատուցվող  |

|             |              |           |գումարի 20%,                |

|             |              |           |4) առնվազն 25 տարի և  ավելի`|

|             |              |           |փոխհատուցվող գումարի 25%:   |

|             |              |___________|____________________________|

|             |              |Առանց      |ԱԵԱ պետք է ստանան օրինական  |

|             |              |գրանցման   |կարգավիճակ և  փոխհատուցվեն  |

|             |              |(վարձակալու|վերոնշյալ սկզբունքով: Եթե   |

|             |              |թյան) համա-|նրանք ենթակա չեն            |

|             |              |պատասխան   |օրինականացման, ապա պետք է   |

|             |              |փաստաթղթերի|ստանան վերականգնման/        |

|             |              |ԱԵԱ        |աջակցության գումար`         |

|             |              |           |ազդեցության ենթակա հողի     |

|             |              |           |կադաստրային արժեքին         |

|             |              |           |համապատասխան:               |

|_____________|______________|___________|____________________________|

|2. Ոչ        |ԱԵՏՏ-ներ,     |Սեփականատեր|Շուկայական արժեք գումարած   |

|գյուղատնտեսա-|որոնք կորցնում|           |15% դրամական փոխհատուցում   |

|կան հողերի   |են իրենց      |           |կամ փոխանակում ԱԵԱ համար    |

|կորուստ      |առևտրային     |           |ընդունելի մեկ այլ           |

|             |նշանակության  |           |հողակտորով:                 |

|             |կամ բնակելի   |___________|____________________________|

|             |հողերը        |Իրավական   |Փոխհատուցումը կիրականացվի   |

|             |              |կարգավիճակ |վերը նշված ձևով`  ԱԵԱ       |

|             |              |ստանալու   |Իրավական կարգավիճակ         |

|             |              |ենթակա     |ստանալուց հետո:             |

|             |              |հողօգտագոր-|                            |

|             |              |ծող        |                            |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վարձակալ   |Հնարավորության դեպքում ԱԵՏՏ |

|             |              |           |պետք է ստանա սեփականության  |

|             |              |           |իրավունք և  ստանա լիարժեք   |

|             |              |           |փոխհատուցում` վերոհիշյալ    |

|             |              |           |սկզբունքով կամ նրան պետք է  |

|             |              |           |տրվի նոր վարձակալություն:   |

|             |              |           |Եթե դա հնարավոր չէ, ապա նա  |

|             |              |           |պետք է ստանա ազդեցության    |

|             |              |           |ենթակա հողի շուկայական      |

|             |              |           |արժեքին համարժեք            |

|             |              |           |փոխհատուցում` գումարած 15%  |

|             |              |           |հետևյալ  մասնաբաժիններով`   |

|             |              |           |ելնելով վարձակալության      |

|             |              |           |մնացած տարիների հաշվարկից.  |

|             |              |           |1) 1 տարուց պակաս`          |

|             |              |           |փոխհատուցվող գումարի` 5%;   |

|             |              |           |2) առնվազն մեկ տարի, բայց 15|

|             |              |           |տարուց պակաս` փոխհատուցվող  |

|             |              |           |գումարի 14%;                |

|             |              |           |3) առնվազն 15 տարի, բայց 25 |

|             |              |           |տարուց պակաս` փոխհատուցվող  |

|             |              |           |գումարի 20%,                |

|             |              |           |4) առնվազն 25 տարի և  ավելի`|

|             |              |           |փոխհատուցվող գումարի 25%:   |

|             |              |___________|____________________________|

|             |              |Առանց      |ԱԵՏՏ հնարավորության դեպքում |

|             |              |գրանցման   |պետք է ստանան օրինական      |

|             |              |(վարձակալու|կարգավիճակ և  փոխհատուցվեն  |

|             |              |թյան) համա-|վերոնշյալ սկզբունքով: Եթե   |

|             |              |պատասխան   |նրանք ենթակա չեն            |

|             |              |փաստաթղթերի|օրինականացման, ապա պետք է   |

|             |              |ԱԵՏՏ       |ստանան                      |

|             |              |           |վերականգնման/աջակցության    |

|             |              |           |գումար` ազդեցության         |

|             |              |           |ենթարկված հողի կադաստրային  |

|             |              |           |արժեքին համապատասխան:       |

|_____________|______________|___________|____________________________|

|3. Բնակելի   |              |Բոլոր      |Շինության կորստի դեպքում`   |

|կառույցներ   |              |ԱԵՏՏ-ները` |դրամական փոխհատուցում       |

|             |              |անկախ սեփա-|փոխարինման ողջ արժեքը       |

|             |              |կանության  |գումարած 15%-ի չափով` առանց |

|             |              |իրավական   |ամորտիզացիոն մասնահանումների|

|             |              |գրանցման   |և  գործարքային ծախսերի:     |

|             |              |կարգա-     |Մասնակի ազդեցության դեպքում |

|             |              |վիճակից    |և  ԱԵՏՏ համաձայնությամբ`    |

|             |              |           |փոխհատուցում տրամադրվում է  |

|             |              |           |շինության միայն ազդեցության |

|             |              |           |ենթարկված հատվածի, ինչպես   |

|             |              |           |նաև  շինության վերանորոգման |

|             |              |           |համար:                      |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վերաբնակեց-|Վերաբնակեցման և  զգալի      |

|             |              |վող        |ազդեցություն կրելու նպաստ`  |

|             |              |վարձակալ   |նշված սույն աղյուսակի 9 և   |

|             |              |           |10 կետերում:                |

|_____________|______________|___________|____________________________|

|4. Ոչ բնակելի|              |Օրինական   |Շինության կորստի դեպքում`   |

|կառույցներ/  |              |գրանցման   |դրամական փոխհատուցում       |

|ակտիվներ     |              |կարգավիճակ |փոխարինման ողջ արժեքը       |

|             |              |ունեցող    |գումարած 15%-ի չափով` առանց |

|             |              |ԱԵՏՏ       |ամորտիզացիոն մասնահանումների|

|             |              |           |և  գործարքային ծախսերի:     |

|             |              |           |Մասնակի ազդեցության դեպքում |

|             |              |           |և  ԱԵՏՏ-ի համաձայնությամբ`  |

|             |              |           |փոխհատուցում տրամադրվում է  |

|             |              |           |շինության միայն ազդեցության |

|             |              |           |ենթակա հատվածի, ինչպես նաև  |

|             |              |           |շինության վերանորոգման      |

|             |              |           |համար:                      |

|             |              |___________|____________________________|

|             |              |Պաշտոնական |Փոխհատուցումը կիրականացվի   |

|             |              |գրանցում   |վերոհիշյալ սկզբունքով,      |

|             |              |կամ վարձա- |կառույցի օրինականացման/     |

|             |              |կալություն |գրանցման դեպքում:           |

|             |              |չունեցող   |                            |

|             |              |ԱԵՏՏ       |                            |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վերաբնակեց-|Վերաբնակեցման և  զգալի      |

|             |              |վող        |ազդեցություն կրելու նպաստ`  |

|             |              |վարձակալ   |նշված սույն աղյուսակի 9 և   |

|             |              |           |10 կետերում:                |

|_____________|______________|___________|____________________________|

|5. Ընդհանուր |Համայնքային/  |Համայնք/   |Համայնքի համաձայնությամբ    |

|սեփականության|հասարակական   |կառավարու- |կորցրած կառույցների         |

|միջոցների    |ակտիվներ      |թյուն      |վերակառուցում և  նրանց      |

|կորուստ      |              |           |գործառույթների վերականգնում:|

|_____________|______________|___________|____________________________|

|6. Բերքի     |Ազդեցության   |Բոլոր      |Բերքի դրամական փոխհատուցում |

|կորուստ      |ենթարկված     |ԱԵՏՏ-ները` |հաշվարկված շուկայական       |

|             |բերքի զանգված |անկախ      |գներով` ակնկալվող համախառն  |

|             |              |իրավական   |բերքի համար:                |

|             |              |գրանցման   |                            |

|             |              |կարգա-     |                            |

|             |              |վիճակից    |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|7. Ծառեր     |Ազդեցության   |Բոլոր      |Դրամական փոխհատուցում       |

|             |ենթարկված     |ԱԵՏՏ-ները` |շուկայական արժեքով` հիմնված |

|             |ծառեր         |անկախ      |ծառերի տեսակի, տարիքի և     |

|             |              |իրավական   |բերքատվության վրա:          |

|             |              |գրանցման   |                            |

|             |              |կարգա-     |                            |

|             |              |վիճակից    |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|8. Ձեռնարկա- |Ձեռնարկատիրու-|Բոլոր      |Ձեռնարկատեր/անհատ ձեռներեց. |

|տիրության/   |թյուն/գործա-  |ԱԵՏՏ-ները` |ա) (մշտական ազդեցություն)   |

|գործարարու-  |րարություն    |անկախ      |դրամական միանվագ            |

|թյան կորուստ |              |իրավական   |փոխհատուցում տարեկան զուտ   |

|             |              |գրանցման   |եկամտի չափով,               |

|             |              |կարգա-     |բ) (ժամանակավոր             |

|             |              |վիճակից    |ազդեցություն) զուտ եկամտի   |

|             |              |           |դրամական փոխհատուցում       |

|             |              |           |ձեռնարկատիրական             |

|             |              |           |գործունեության ընդհատման    |

|             |              |           |մինչև  1 տարի               |

|             |              |           |ժամանակահատվածի համար:      |

|             |              |           |Շարժական                    |

|             |              |           |ձեռնարկատիրությունները      |

|             |              |           |կստանան 1 ամսվա զուտ        |

|             |              |           |եկամուտ: Փոխհատուցումը      |

|             |              |           |հիմնված է հարկային          |

|             |              |           |հայտարարագրի վրա:           |

|             |              |           |Հայտարարագրի բացակայության  |

|             |              |           |դեպքում ԱԵՏՏ-ը կստանա       |

|             |              |           |վերականգնման նպաստ          |

|             |              |           |առավելագույն չհարկվող       |

|             |              |           |աշխատավարձի չափով`          |

|             |              |           |ձեռնարկատիրական             |

|             |              |           |գործունեության ընդհատվող    |

|             |              |           |ամիսների հաշվարկով` մինչև  1|

|             |              |           |տարի: Առավելագույն չհարկվող |

|             |              |           |աշխատավարձը հավասար է       |

|             |              |           |նվազագույն աշխատավարձին:    |

|_____________|______________|           |____________________________|

|Աշխատանքի    |              |           |Մշտական աշխատողներ/         |

|կորուստ      |              |           |աշխատակիցներ. ա) (մշտական   |

|             |              |           |ազդեցություն) վեց ամսվա     |

|             |              |           |կորցրած նվազագույն          |

|             |              |           |աշխատավարձի չափով գումարի   |

|             |              |           |տրամադրում, բ) (ժամանակավոր |

|             |              |           |ազդեցություն) մինչև  վեց    |

|             |              |           |ամիս նվազագույն աշխատավարձի |

|             |              |           |չափով գումարի տրամադրում`   |

|             |              |           |զբաղվածության ընդհատված     |

|             |              |           |ամիսների համար:             |

|_____________|______________|___________|____________________________|

|9. Օժանդա-   |> 10% գյուղա- |Զգալիորեն  |1) Ազդեցության ենթարկված    |

|կություն     |տնտեսական     |տուժած     |գյուղատնտեսական հողի մեկ    |

|էական ազդե-  |եկամտի կորուստ|բոլոր ԱԵՏՏ,|տարվա բերքի չափով միանվագ   |

|ցությունների |և             |ներառյալ   |փոխհատուցում:               |

|դեպքում      |վերաբնակեցում |կացության  |____________________________|

|             |              |որևէ       |2) 6 ամսվա վերաբնակեցման    |

|             |              |կարգավիճակ |նպաստ վերաբնակեցման համար`  |

|             |              |չունեցող   |նվազագույն աշխատավարձի      |

|             |              |բնակիչները |չափով:                      |

|             |              |և  վերա-   |                            |

|             |              |բնակեցման  |                            |

|             |              |ենթակա վար-|                            |

|             |              |ձակալները  |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|10. Վերաբնա- |Տրանսպորտի և  |Տեղահանված |Տրանսպորտային և  մեկ ամսվա  |

|կեցման       |տեղափոխումների|բոլոր ԱԵՏՏ,|համար կենսաապահովման ծախսերը|

|նպաստներ     |ծախսեր        |ներառյալ   |հոգալու համար բավարար       |

|             |              |վարձակալ-  |գումարների տրամադրում:      |

|             |              |ները       |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|11. Խոցելի   |              |Աղքատության|6 ամսվա նվազագույն          |

|անձանց օժան- |              |սահմանագծից|աշխատավարձի չափով դրամական  |

|դակություն   |              |ցածր կենսա-|օժանդակության տրամադրում:   |

|             |              |մակարդակ   |Ծրագրի իրականացման հետ      |

|             |              |ունեցող և/ |կապված աշխատատեղերի համար   |

|             |              |կամ կանանց |ընտրություն կատարելիս այս   |

|             |              |կողմից     |անձանց պետք է               |

|             |              |ղեկավարվող |առաջնայնություն տալ:        |

|             |              |ԱԵՏՏ       |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|12. Ժամանակա-|              |Բոլոր ԱԵՏՏ |Պատշաճ վարձակալություն և    |

|վոր          |              |           |վերականգնման աջակցություն   |

|ազդեցություն |              |           |կտրամադրվի ժամանակավոր      |

|             |              |           |ազդեցություն կրող           |

|             |              |           |գույքի/սեփականության համար: |

|_____________|______________|___________|____________________________|

|13. Չնախա-   |              |           |Ծրագրի իրականացման ընթացքում|

|տեսված ազդե- |              |           |ԵՔ կանդրադառնա չնախատեսված  |

|ցություններ, |              |           |ազդեցություններին և  կհոգա  |

|եթե այդպիսիք |              |           |դրանց հետ կապված            |

|լինեն        |              |           |փոխհատուցումը, ըստ          |

|             |              |           |վերոհիշյալ պայմանների:      |

._____________________________________________________________________.

 

94. Հողի, տան և եկամտի կորուստ կրող ԱԵԱ վերաբերող իրավունքի դրույթները և վերականգնման լրահատկացումները պետք է ներառեն հողի, շինությունների, բերքի և ծառերի մշտական և ժամանակավոր կորստի վերաբերյալ դրույթներ, վերաբնակեցման լրահատկացում, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության առումով կորստի նպաստ` հարկերի մասին հայտարարագրերի և/կամ միանվագ գումարների հիման վրա: Այս իրավունքները մանրամասնեցված են ստորև`

ա) Գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ազդեցությունը կփոխհատուցվի

շուկայական արժեքով` ա)դրամական, ընթացիկ շուկայական արժեք` գումարած

15% օժանդակություն կամ բ) ԱԵԱ կողմից ընդունելի կորցրած հողամասին

համարժեք բերքատվություն ունեցող հողով փոխարինելու միջոցով: Հողի

անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից

հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան ևս կներառվեն

հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ: Եթե տուժել է ԱԵԱ

գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ն, ԱԵԱ

(սեփականատերերը և վարձակալները) պետք է էական ազդեցության համար

լրացուցիչ նպաստ ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան

համախառն եկամտի շուկայական արժեքին: Գործարքի հարկերը և վճարները

պետք է վճարվեն ԳՄ-ի կողմից, կամ էլ դրանց վճարում ընդհանրապես չպետք է

պահանջվի: Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա է օրինականացման,

օրինական կարգավիճակ պետք է ստանան, և նրանց կորուստները

ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես իրավական կարգավիճակ

ունեցող սեփականատերերինը: Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա չէ

օրինականացման, պետք է միանվագ վերաբնակեցման նպաստի տեսքով դրամական

փոխհատուցում ստանան, որը համարժեք է ազդեցության ենթարկված հողի

կադաստրային արժեքին: Հնարավորության դեպքում վարձակալը պետք է ստանա

սեփականության իրավունք և ստանա լիարժեք փոխհատուցում` վերոհիշյալ

սկզբունքով կամ նրան պետք է տրվի նոր վարձակալություն: Եթե դա հնարավոր

չէ, ապա նա պետք է ստանա ազդեցության ենթակա հողի շուկայական արժեքին

համարժեք փոխհատուցում գումարած 15%`հետևյալ մասնաբաժիններով, ելնելով

վարձակալության մնացած տարիների հաշվարկից` 1) < 1 տարի փոխհատուցվող

գումարի 5%, 2) < 15 տարի փոխհատուցվող գումարի 14%, 3) < 25 տարի

փոխհատուցվող գումարի 20%, 4) > 25 տարի փոխհատուցվող գումարի 25%:

բ) Ոչ գյուղատնտեսական (բնակելի/առևտրային նշանակության) հողեր. Իրավական

կարգավիճակ ունեցող ԱԵԱ կփոխհատուցվեն փոխարինման դրույքաչափով` ա)

դրամական, ընթացիկ շուկայական արժեք` գումարած 15% օժանդակություն կամ

բ) ԱԵԱ կողմից ընդունելի հողակտորի տեսքով: Հողի անուղղակի

ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո

դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան ևս կներառվեն հողի

ազդեցության ենթարկված հատվածի մեջ: Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա

է օրինականացման, օրինական կարգավիճակ պետք է ստանան, և նրանց

կորուստները ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես

իրավական կարգավիճակ ունեցող սեփականատերերինը: Այն ԱԵԱ, որոնց

կարգավիճակը ենթակա չէ օրինականացման, պետք է միանվագ վերաբնակեցման

նպաստի տեսքով դրամական փոխհատուցում ստանան, որը համարժեք է

ազդեցության ենթարկված հողի կադաստրային արժեքին: Հնարավորության

դեպքում վարձակալը պետք է ստանա սեփականության իրավունք և ստանա

լիարժեք փոխհատուցում` վերոհիշյալ սկզբունքով կամ նրան պետք է տրվի նոր

վարձակալություն: Եթե դա հնարավոր չէ, ապա նա պետք է ստանա ազդեցության

ենթակա հողի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում գումարած 15%`

հետևյալ մասնաբաժիններով, ելնելով վարձակալության մնացած տարիների

հաշվարկից` 1) < 1 տարի փոխհատուցվող գումարի 5%, 2) < 15 տարի

փոխհատուցվող գումարի 14%, 3) < 25 տարի փոխհատուցվող գումարի 20%,

4) > 25 տարի փոխհատուցվող գումարի 25%:

գ) Բնակելի շինությունների և կառույցների համար դրամական փոխհատուցում

պետք է տրամադրվի փոխարինման արժեքով գումարած 15% օժանդակություն`

անկախ ԱԵԱ գրանցման կարգավիճակից: Այնուամենայնիվ, գրանցում չունեցող

ԱԵԱ պետք է օրինականացնեն իրենց շինությունը` փոխհատուցում ստանալու

նպատակով: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց ամորտիզացիոն

մասնահանումների և գործարքի համար ծախսերի` անկախ տուժած առարկայի

հաշվառման կարգավիճակից: Մասնակիորեն ազդեցություն կրելու դեպքում և

այն դեպքում, երբ սեփականատերը չի ցանկանում տեղափոխել շինությունը,

ազդեցությունները կընդգրկեն միայն շինության տուժած մասը և այդ մասի

լիարժեք վերականգնումը շահագործման համար պիտանիության նախկին վիճակին:

Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և զգալի

ազդեցություն կրելու նպաստ (Տես ստորև):

դ) Ոչ բնակելի շինությունների և կառույցների համար ևս դրամական

փոխհատուցում կտրամադրվի վերոհիշյալ ձևով միայն այն ազդեցության

ենթարկված անձանց, ովքեր օրինական կարգով գրանցել են իրենց

սեփականությունը (տես նախորդ կետը): Ազդեցության ենթարկված անձինք,

ովքեր չունեն շինության/կառույցի գրանցում նույնպես կփոխհատուցվեն,

բայց միայն դրանց օրինականացումից և գրանցումից հետ: Գրանցում

չունեցող ԱԵԱ իրենց շինությունն օրինականացնելու համար պետք է վճարեն

օրինականացման համար պահանջվող գումարները: Վերաբնակեցվող

վարձակալներին կտրվի վերաբնակեցման և զգալի ազդեցություն կրելու նպաստ

(Տես ստորև):

ե) Բերք. Մեկ տարվա բերքի համախառն արժեքի շուկայական ընթացիկ

դրույքաչափերին համապատասխան սահմանված պարտադիր փոխհատուցում: Բերքի

դիմաց փոխհատուցում պետք է ստանան ինչպես սեփականատերերը, այնպես էլ

կենվորները` իրենց վարձակալության պայմանագրերի հիման վրա:

զ) Ծառեր. Շուկայական դրույքաչափերին համապատասխան դրամական փոխհատուցում`

հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության վրա:

է) Ձեռնարկատիրական գործունեություն. Եթե ձեռնարկատիրական գործունեության

տվյալ հնարավորությունը կորում է մշտապես (մինչև 1 տարի), դրա դիմաց

տրամադրվում է մեկ տարվա զուտ եկամտին համարժեք դրամական փոխհատուցում`

հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա: Ձեռնարկատիրական

գործունեության տվյալ հնարավորության ժամանակավոր կորստի դեպքում

դրամական փոխհատուցում տրամադրվում է ամսեկան եկամտի չափով, հարկերի

մասին հայտարարագրի հիման վրա` ձեռնարկատիրական գործունեության

ընդհատված ամիսների հաշվարկով (ազդեցությունը կտևի երեք ամիս):

Շարժական ձեռնարկատիրությունները կստանան մեկամսյա բիզնես նպաստ:

Հարկերի մասին հայտարարագրի բացակայության դեպքում ԱԵԱ կփոխհատուցվի

վերոնշյալ սկզբունքով` առավելագույն չհարկվող աշխատավարձի գումարի

չափով (նվազագույն աշխատավարձ):

ը) Մշտական ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավված աշխատողներ.

Ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակահատվածում

առավելագույնը վեց ամսվա կորցրած աշխատավարձերի փոխհատուցում:

թ) Վերաբնակեցման լրահատկացում. Այն ԱԵԱ, որոնք հարկադրված են

վերաբնակեցվել, պետք է ստանան տրանսպորտային և մեկ ամսվա ապրուստի

ծախսերի համար բավարար վերաբնակեցման լրահատկացում:

ժ) Համայնքային կառույցներ և կենցաղային ծառայություններ. Ամբողջությամբ

պետք է փոխարինվեն կամ վերականգնվեն այնպես, որ կարողանան իրականացնել

ծրագրից առաջ ունեցած գործառույթները:

ի) Օժանդակություն զգալի ազդեցությունների դեպքում. Այս օժանդակությունը

տրամադրվում է այն ԱԵՏՏ, որոնք կորցնում են գյուղատնտեսական եկամտի

> 10% (Տես վերևում), կամ վերաբնակեցվող ԱԵՏՏ (ներառյալ

վարձակալներին):

լ) Խոցելի անձանց կենսապահովում. Խոցելի անձանց (աղքատության սահմանագծից

ցածր կենսամակարդակ ունեցող ԱԵՏՏ, այրիների կամ տարեց մարդկանց կողմից

ղեկավարվող տնտեսություններ) կտրվի նվազագույն աշխատավարձի չափով վեց

ամսվա օժանդակություն, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող

աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն:

 

4.3 Սեփականության օտարման պայմանները

 

95. Հողի ձեռքբերումը սեփականության օտարման վարույթով կապված է երկար ընթացակարգերի հետ և հաճախ կարող է դիմադրության հանդիպել: Նախագծի շրջանակներում նման մոտեցմամբ պետք է գործել միայն ծայրահեղ դեպքերում, երբ ԱԵԱ և ԵՔ-ի միջև բանակցությունները ձախողվում են, և չկա մատչելի այլընտրանքային հող: Այնուամենայնիվ, նման դեպքերում, ԵՔ-ը չպետք է զբաղեցնի անհրաժեշտ հողամասերը մինչև ա) օրենքով սահմանված կարգով համապատասխան դատական վարույթ չսկսվի, բ) դատական արգելք չսահմանվի, և դրա մասին ըստ սահմանված կարգի չտեղեկացվի ԱԵԱ և գ) փոխհատուցման/վերականգնման գումարները չմուծվեն պայմանական դեպոզիտային հաշվին:

 

4.4 Օրինականացման պայմանները և մեխանիզմները

 

96. Սկզբունքորեն սեփականության իրավունք/գրանցում/փաստաթղթեր չունեցող բոլոր ԱԵԱ կարող են օրինականացնել իրենց գույքը/սեփականությունը, եթե նրանց սեփականությունը չի գտնվում այսպես կոչված «կարմիր գոտում» (վայրեր, որոնք պետականորեն նախատեսված/ճանաչված են հանրային օգտագործման համար` ռազմական նպատակով օգտագործվող տարածքներ, հիվանդանոցներ, դպրոցներ, կամ վայրեր, որոնք նախատեսված չեն բնակության համար (գետի հուն, ռադիոակտիվ նյութերով հարուստ կամ այլ վտանգավոր կամ բնապահպանական տեսանկյունից անհամապատասխան վայրեր): Նույն սկզբունքը գործում է մինչև 300 քառակուսի մետր բնակելի տների սեփականատերերի համար: Ավելի մեծ հողատարածքներ ունեցող ԱԵԱ ևս կարող են օրինականացնել իրենց գույքը/սեփականությունը, բայց նրանք պետք է վճարեն օրենքով սահմանված գումարը: Որպեսզի ԱԵԱ օրինականացնեն իրենց ունեցվածքը, անհրաժեշտ է որպեսզի նրանք նախաձեռնեն այդ գործընթացը` համաձայն գործող կանոնակարգի: ԳՄ կաջակցի այն ԱԵԱ, որոնք կսկսեն օրինականացման գործընթացը:

 

5. Հասարակական խորհրդատվություն, մասնակցություն և փաստաթղթերի

ներկայացում

 

5.1 Ընդհանուր դրույթներ

 

97. ԱԶԲ քաղաքականության և հողի օտարման ու տարաբնակեցման շրջանակների (ՀՕՏՇ) համաձայն` ազդեցության ենթարկված անձանց (ԱԵԱ) պետք է լիարժեք խորհրդատվություն տրամադրել և հնարավորություն ընձեռել մասնակցելու հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների պլանավորմանը և իրականացմանը: Նրանց նաև պետք է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկություններ տրամադրել պլանավորման գործընթացի արդյունքների, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ. ՀՕՏՎ կողմից հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի բոլոր փուլերում պետք է իրականացնել հանրային տեղեկատվության և խորհրդատվության քարոզարշավ: Բացի այդ, ՀՕՏՎ-ը պետք է կազմակերպի նաև հանրային իրազեկման հանդիպումներ` ԱԵԱ մասնակցությունը ՏՉՀ-ին, ՏԾ-ի ամբողջական բացահայտումը և ԱԵԱ իրազեկումը փոխհատուցման վճարման և վերաբնակեցման ընթացակարգերի վերաբերյալ ապահովելու նպատակով:

98. Այս գլուխը ներկայացնում է ԱԵԱ-ի հետ հասարակական խորհրդատվական գործընթացի մեխանիզմը, ՀՕՏԾ-ի բացահայտումը տեղեկատվական նյութերի տարածման միջոցով` տեղեկացվածություն ստեղծելու համար ազդեցության ենթարկվածների միջև` իրենց իրավունքների, փոխհատուցման վճարումների գործընթացի և բողոքների բավարարման մեխանիզմների վերաբերյալ:

 

5.2 Հանրային խորհրդատվություն

 

99. Ի հավելումն` ԱԵԱ-ի, ԾԻԳ-ի աշխատակազմի և մյուս շահագրգիռ կողմերի միջև ամենօրյա հանդիպումների մասին տեղեկացնելու համար պաշտոնական խորհրդատվության գործընթացը նախագծի տարածքում շարունակում է արդեն մի քանի ամիս և հանձն են առնվել և ԳՄ-ի, և ԾՆՏԱ-ի խորհրդատուների կողմից`

. Համայնքային հանդիպումների և

. ԳՄ-ի պաշտոնյաների բարձր մակարդակի հանրային խորհրդատվության միջոցով:

100. Բոլոր այս մեխանիզմները/մոտեցումները արդյունավետ ձևով օգտագործվել են հիմքային սոցիալ-տնտեսական տեղեկատվությունները նախագծի տարածքի համար հավաքագրելու նպատակով. ՀՕՏԾ-ի նախապատրաստում և բացահայտում ԱԵԱ-ի համար, ինչպես նշված է ստորև:

 

5.2.1 Համայնքային հանդիպումներ

 

101. Հաջորդելով 27/04/10 նախագծի պաշտոնական հայտարարությանը` համայնքային հանդիպումները տեղի ունեցան 11/05/10 12:00-ի և 14:00-ի միջև Շենգավիթ համայնքում գտնվող դպրոցում, որը տեղակայված էր նախագծի տարածքին մոտ: Այդ հանդիպման նպատակն էր բացահայտել տեղեկատվություն նախագծի մասին և ՀՕՏԾ-ն ԱԵԱ-ին, քննարկել ազդեցությունը և ստուգել ստացած տեղեկատվությունը ՀՕՏԾ-ի մասին և սկսել կողմերի հանդիպումների գործընթացը, որը կշարունակվի ՀՕՏԾ-ի իրականացման միջոցով:

102. Խորհրդատուների, ԾԻԳ-ի և ԱԵԱ-ի միջև ոչ պաշտոնական համագործակցության միջոցով: Բոլոր ԱԵԱ-ները տեղեկացվել էին մասնակցության մասին, և 135 մասնակիցները ցուցակագրվել են:

103. Հանդիպումը նախաձեռնվել էր ԳՄ-ի և ԾՆՏԱ-ի խորհրդատուների կողմից, որոնք ներկայացրել են նախագծի ընդհանուր պատկերը, ՀՕՏԾ-ի սկզբունքները, գործընթացը, նախնական ստացված տվյալները և տեխնիկական մասնագրերը` ոչ տեխնիկական պայմաններում, որոնց հաջորդեցին հարց ու պատասխանները:

104. Այս հանդիպման արձանագրությունը ներկայացված է Հավելված Բ-ում, իսկ հիմնական օրակարգը ու բարձրացված հարցերը հակիրճ ներկայացված են ստորև բերված 5.1 աղյուսակում:

 

Աղյուսակ 5.1: Նախնական ՀՕՏԾ-ի խորհրդատվական հանդիպման ամփոփ նկարագրությունը

.____________________________________________________________________.

|Օրակարգի կետերը           |Հիմնական խնդիրները/ԱԵԱ բարձրացրած հարցերը|

|__________________________|_________________________________________|

|1. Ներկայացում/նախագծի    |Հիմնական հարցերից առաջնահերթայինը ԱԶԲ-ի  |

|ընդհանուր նկարագրություն  |դերն է և  նրա հարաբերակցությունը         |

|                          |Քաղաքապետարանի հետ:                      |

|__________________________|_________________________________________|

|2. ՀՕՏՇ սկզբունքների,     |ԱԵԱ-ի կողմից բարձրացված հիմնական         |

|գործընթացի (ժամկետների)   |խնդիրներն ու հարցերը վերաբերում էին      |

|ամփոփ ներկայացում         |նախագծի ժամկետներին և  կադաստրային գնի   |

|                          |սահմանմանը:                              |

|__________________________|_________________________________________|

|3. Նախնական ՀՕՏԾ տվյալների|Ինչպես բոլոր խորհրդատվական հանդիպումների |

|և  տեխնիկական պայմանների  |ժամանակ, ԱԵԱ-ի հիմնական հարցերից էին նաև |

|ամփոփ նկարագրությունը,    |հողի և  սեփականության օրինականացմանը,    |

|ներառյալ                  |որոնցից շատերը գործընթացում էին, իսկ     |

|                          |որոշները մերժվել էին Քաղաքապետարանի      |

|                          |կողմից:                                  |

|__________________________|_________________________________________|

|4. Բողոքարկման գործընթացի |Թեև  բողոքարկման գործընթացը ներկայացվել է|

|ամփոփ նկարագրությունը     |պրեզենտացիայի ժամանակ, սակայն ԱԵԱ-ների   |

|                          |մեծ մասը բողոքեցին, որ գործնականում դա չի|

|                          |գործի, շատերը ապարդյուն դիմել են         |

|                          |Քաղաքապետարան հողի և  ունեցվածքի         |

|                          |օրինականացման համար:                     |

|__________________________|_________________________________________|

|5. Հարց ու պատասխան       |Հարցերի հիմնական մասը առնչվում էր        |

|                          |օրինականացման գործընթացին և  հնարավոր    |

|                          |փոխհատուցումների սահմանմանը:             |

.____________________________________________________________________.

 

105. Համայնքային հանդիպումները օգտագործվել են և կօգտագործվեն որպես օժանդակ մեխանիզմ ՀՕՏԾ-ի նախապատրաստման և դրա արդյունավետ իրականացման համար` ըստ ցուցակի և նախատեսված բյուջեով: Նախնական ՀՕՏԾ-ն ներկայացվել է և կներկայացվի համայնքային հանդիպումների ժամանակ: ԾԻԳ-ի և ԳՄ-ի անձնակազմը ակտիվորեն հաճախում են այդ հանդիպումներին և բացատրում հողի օտարման և տարաբնակեցման գործընթացը, որը հաստատվել է ԳԱ-ի կողմից այս նախագծի ԱԵԱ-ների համար: ԳԱ-ն կիսում է ԱԵԱ-ների բարձրացրած բողոքներն ու հարցերը և կառաջնորդվի դրանցով` երկկողմանի վստահություն և հարմարավետություն ստեղծելու համար:

 

5.3 Տեղեկատվություն

 

106. Նախագծի տարբեր փուլերում (նախագծման, իրականացման և մոնիտորինգ) նախատեսվում է հետևյալ տեղեկությունների տրամադրումը`

. բաժանել հասարակության իրազեկման հայերեն բրոշյուրներ և գրքույկներ,

(ինչպես քննարկվում է 5.3.1. բաժնում ստորև),

. ՀՕՏԾ հայերեն տարբերակները տրամադրել համայնքապետարաններին

. Անգլերենով ՀՕՏԾ-ները տեղադրել ԱԶԲ կայքի տարաբնակեցման բաժնում:

107. Ընթացիկ բազմակողմանի տեղեկատվության և խորհրդատվության գործընթացում բոլոր ԱԵԱ-ները տեղեկացվել են փոխհատուցման, ազդեցության և հողի ազատման ժամկետների մասին: Ստեղծվել է ՀՕՏՎ, որը փոխհատուցման կտրոնների վճարման համար մշակել և հաստատել է կանոնակարգ/գործընթաց: Խորհրդատվությունը վերաբնակեցման գործընթացի անբաժանելի մասն է և կշարունակվի ամբողջ նախագծի ընթացքում:

108. ՀՕՏՎ-ն պետք է ապահովի, որ բոլոր ԱԵԱ-ները հասկանան ՀՕՏԾ հետևանքները և փոխհատուցման եղանակները: ԳՄ-ն ԱԵԱ-ին տեղեկացված կպահի և կաջակցի բողոքարկմանը: ԱԵԱ-ն կմասնակցի ՀՕՏԾ շրջանակներում ընդունվող բոլոր որոշումներին և իրականացվող գործողություններին: Բացի այդ, ԱԵԱ-ները կներառվեն Բողոքների բավարարման գործընթացում (ինչպես քննարկվել է ստորև` 5.4 բաժնում), որպեսզի վերանայեն և լուծում տան յուրաքանչյուր վիճարկմանը, ինչը վերաբերում է փոխհատուցումներին և վերաբնակեցմանը վերաբերող այլ հարցերին: Այսպիսով, որպեսզի ԱԵԱ-ները ստանան իրենց համապատասխան փոխհատուցման իրավունքները/առավելությունները, տեղանքում իրականացվող խորհրդատվությունները շարունակական բնույթ կկրեն: Նրանք գրավոր ծանուցում կստանան իրենց հասանելի փոխհատուցման գումարի չափի և վճարման գրաֆիկի մասին` ներառյալ իրենց կտրոնները ներկայացնելու օրը, ժամը և տեղը, ինչպես նաև տարածքը ազատելու/փոխելու ժամկետը:

 

5.3.1 Հանրային տեղեկատվական բրոշյուր

 

109. Այս ՀՕՏԾ ամփոփ տարբերակը մշակվել է հատուկ տեղեկատվության նպատակով` հանրային տեղեկատվական բրոշյուրի տեսքով, որը ներկայացված է Հավելված 3-ում: Այն կթարգմանվի հայերեն և կներկայացվի բոլոր ԱԵԱ-ներին, որպեսզի վերջիններս և տեղական համայնքները ինքնուրույն տեղեկանան նախագծի` տարբեր ԱԵԱ-ների համար նախատեսվող առավելությունների/փոխհատուցման մասին, ինչպես ներկայացված է փոխհատուցման իրավունքների սխեմայի մեջ: Բրոշյուրի մեջ ներկայացվում է խորհրդատվական ծրագրի մեխանիզմներն ու գործընթացը և տարաբնակեցման աշխատանքներում ու ընդհանուր գործընթացում ԱԵԱ-ների ներգրավման կարգը: Այն նաև պարունակում է բողոքարկման մեխանիզմի մանրամասներ, որոնք գործածվել են նախագծում:

110. ԳՄ անձնակազմը և ԾՆՏԱ խորհրդատուները բրոշյուրները կբաժանեն համայնքային խորհրդատվական հանդիպումների միջոցով և պատճենները կթողնեն համայնքային տարածքներում, ինչպես օրինակ` Շենգավիթ համայնքի դպրոցը:

 

5.4 Բողոքարկման մեխանիզմ

 

111. Առկա է բողոքների ներկայացման մեխանիզմ, որը հնարավորություն կտա ԱԵԱ բողոքարկել հողամասերի կամ այլ ակտիվների դիմաց փոխհատուցումից բխող ցանկացած անընդունելի որոշում, գործելակերպ կամ գործողություն: Բողոքների բավարարման գործընթացից խուսափելու համար անհրաժեշտ է կանխել բողոքները` աշխատանքների մանրակրկիտ իրականացման, ԱԵԱ լիարժեք մասնակցության և հանգամանալից խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության ենթարկվող համայնքների, ՀՕՏՎ, ԾԻԳ և ԵՔ միջև լայնածավալ հաղորդակցման և համագործակցման հաստատման միջոցով: Կկազմվի բոլոր շահառուների` ՀՕՏՎ, ԾԻԳ, ԵՔ և ԱԵԱ ներկայացուցիչներից բաղկացած բողոքների բավարարման գործընթացը վարող հանձնաժողով:

112. Նույնիսկ նախազգուշական միջոցների և ճշտակատարության պայմաններում կարող են առաջ գալ տարաձայնություններ: Նման իրավիճակում (օրինակ, երբ ԱԵԱ-ն բավարարված չէ որոշման արդյունքներով կամ փոխհատուցման փաթեթով) լուծում գտնելու նպատակով կիրականացվի բողոքի բավարարման մեխանիզմ: Տարաձայնությունների միջնորդության և բողոքների բավարարման մեխանիզմի առկայության հիմնական նպատակներն են`

. կայացնել երկու կողմերին` Նախագծի ներկայացուցիչներին և ԱԵԱ-ներին

բավարարող փոխհամաձայնեցված որոշում,

. կարճեցնել դատական գործընթացները և

. կանխել նախագծի իրականացման հետաձգումը:

113. Բոլոր ԱԵԱ-ները իրավունք ունեն իրենց բողոքներն ու հարցերը ներկայացնել հողի օտարման, տարաբնակեցման և փոխհատուցման ցանկացած հարցի վերաբերյալ: Բողոքները ժամանակին և համապատասխան ձևով բավարարելու և հնարավոր եղանակները ԱԵԱ-ների համար հասանելի դարձնելու նպատակով սահմանվել է բողոքարկման հետևյալ մեխանիզմը`

ա) Քայլ 1: ԱԵԱ կամ ԱԵԱ-ները ներկայացնում են իրենց բողոքները ԾԻԳ ՀՕՏՎ

սոցիոլոգներին և տարաբնակեցման մասնագետներին` ոչ պաշտոնական

միջնորդների միջոցով: Բողոքը պետք է ստորագրվի ԱԵԱ կողմից`

բացատրելով բողոքի բնույթը, վայրը և բողոք ներկայացնողի ամբողջական

հասցեն:

բ) Քայլ 2: ԾԻԳ-ի կողմից պաշտոնական պատասխանը կստացվի բողոքը

ներկայացնելու հետո` 30 օրվա ընթացքում: Պատասխանը հանդես կգա

փոխհատուցման առաջարկի, առանձին հանդիպման շրջանակներում տվյալ հարցը

կրկին քննարկելու հրավերի կամ բողոքի մերժման պատճառների

բացատրության ձևով:

գ) Քայլ 3: Եթե ԱԵԱ-ն համաձայն չէ ԾԻԳ առաջարկած փոխհատուցման կամ

մերժման պատճառների հետ, ապա նա պետք է բողոքը ներկայացնի Երևանի

Քաղաքապետարան` ԾԻԳ-ից պատասխան ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում

և ներկայացնի պահանջը հաստատող փաստաթղթեր:

դ) Քայլ 4: ԵՔ-ն պետք է խորհրդակցի ԾԿՀԽ հետ` հարցը ինքնուրույն

լուծելու կամ դատարան դիմելու վերաբերյալ: ԾԿՀԽ-ն պետք է պատասխան տա

բողոքի գրանցումից հետո` 15 օրվա ընթացքում: ԾԿՀԽ որոշումը պետք է

համապատասխանի ՀՕՏԾ պայմաններին:

ե) Քայլ 5: Եթե բողոքարկողը դեռ բավարարված չէ ԾԿՀԽ որոշմամբ և ուզում

է շարունակել բողոքարկումը, ապա պետք է այն ներկայացնի դատարան, որի

որոշումը կլինի վերջնական:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 37
Արձանագրային որոշում