Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 37

 

45. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

Կառույցների և շինությունների միավոր արժեք

._____________________________________________________________________.

|Կառույցի կամ շինության տեսակը և  կարգը       |Միավոր արժեք ՀՀ դրամ/մ2|

|_____________________________________________|_______________________|

|Հիմնական բնակելի և  բիզնես կառույցներ        |                       |

|_____________________________________________|_______________________|

|Քարե շենք` ցեմենտի շաղախով և  մետաղյա կտուրով|         167.247       |

|_____________________________________________|_______________________|

|Փայտյա շենք` ցեմենտի շաղախով և  մետաղյա      |          40.000       |

|կտուրով                                      |                       |

|_____________________________________________|_______________________|

|Մետաղյա կմախքով կառույց` մետաղյա կտուրով     |          26.977       |

|_____________________________________________|_______________________|

|Երկրորդային բնակելի և  բիզնես կառույցներ     |                       |

|_____________________________________________|_______________________|

|Քարե շենք` ցեմենտի շաղախով և  մետաղյա կտուրով|          97.701       |

|_____________________________________________|_______________________|

|Փայտյա շենք` ցեմենտի շաղախով և  մետաղյա      |          30.000       |

|կտուրով                                      |                       |

|_____________________________________________|_______________________|

|Մետաղյա կմախքով կառույց` մետաղյա կտուրով     |          25.723       |

|_____________________________________________|_______________________|

|Հատուկ կառույցներ                            |                       |

|_____________________________________________|_______________________|

|Բենզալցակայան` բետոնե հրապարակով, մետաղական  |         200.000       |

|բաքերով և  քարե գրասենյակով                  |                       |

._____________________________________________________________________.

 

Վերականգնման և վերաբնակեցման նպաստները

 

11. Ծրագրի շրջանակներում ազդեցության ենթարկվող ԱԵՏՏ-ները իրավունք կստանան վերականգնման, տարաբնակեցման փոխհատուցման, իսկ ծանր ազդեցություն կրող և խոցելի ԱԵՏՏ-ները` նպաստի իրավունք: Ստորև ներկայացված աղյուսակը ցույց է տալիս նպաստների չափսը` ըստ ազդեցության տեսակի:

 

Նպաստների բյուջեն

.__________________________________________________________________.

|Նպաստի տեսակը|Միավորի սահմանում                      |Միավոր արժեք|

|_____________|_______________________________________|____________|

|Վերաբնակեցում|1 ամիս տրանսպորտային և  ապրուստի ծախսեր|   140.000  |

|_____________|_______________________________________|____________|

|Ծանր         |6 ամիս նվազագույն աշխատավարձ` ամսեկան  |   180.000  |

|ազդեցություն |30.000 ՀՀ դրամ                         |            |

|_____________|_______________________________________|____________|

|Խոցելի ՏՏ    |1 ամիս տրանսպորտային և  ապրուստի ծախսեր|   140.000  |

.__________________________________________________________________.

 

Բողոքների ներկայացման և բավարարման գործընթացը

 

12. Բոլոր ԱԵԱ-ները իրավունք ունեն իրենց բողոքներն ու հարցերը ներկայացնել հողի օտարման, տարաբնակեցման և փոխհատուցման ցանկացած հարցի վերաբերյալ: Բողոքները ժամանակին և համապատասխան ձևով բավարարելու և հնարավոր եղանակները ԱԵԱ-ների համար հասանելի դարձնելու նպատակով սահմանվել է բողոքարկման հետևյալ մեխանիզմը`

ա) Քայլ 1: ԱԵԱ կամ ԱԵԱ-ները ներկայացնում են իրենց բողոքները ԾԻԳ ՀՕՏՎ

սոցիոլոգներին և տարաբնակեցման մասնագետներին` ոչ պաշտոնական

միջնորդների միջոցով: Բողոքը պետք է ստորագրվի ԱԵԱ կողմից` բացատրելով

բողոքի բնույթը, վայրը և բողոք ներկայացնողի ամբողջական հասցեն:

բ) Քայլ 2: ԾԻԳ-ի կողմից պաշտոնական պատասխանը կստացվի բողոքը

ներկայացնելու հետո` 30 օրվա ընթացքում: Պատասխանը հանդես կգա

փոխհատուցման առաջարկի, առանձին հանդիպման շրջանակներում տվյալ հարցը

կրկին քննարկելու հրավերի կամ բողոքի մերժման պատճառների բացատրության

ձևով:

գ) Քայլ 3: Եթե ԱԵԱ-ն համաձայն չէ ԾԻԳ առաջարկած փոխհատուցման կամ մերժման

պատճառների հետ, ապա նա պետք է բողոքը ներկայացնի Երևանի

Քաղաքապետարան` ԾԻԳ-ից պատասխան ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում

և ներկայացնի պահանջը հաստատող փաստաթղթեր:

դ) Քայլ 4: ԵՔ-ն պետք է խորհրդակցի ԾԿՀԽ հետ` հարցը ինքնուրույն լուծելու

կամ դատարան դիմելու վերաբերյալ: ԾԿՀԽ-ն պետք է պատասխան տա բողոքի

գրանցումից հետո` 15 օրվա ընթացքում: ԾԿՀԽ որոշումը պետք է

համապատասխանի ՀՕՏԾ պայմաններին:

ե) Քայլ 5: Եթե բողոքարկողը դեռ բավարարված չէ ԾԿՀԽ որոշմամբ և ուզում է

շարունակել բողոքարկումը, ապա պետք է այն ներկայացնի դատարան, որի

որոշումը կլինի վերջնական:

13. Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուր խնդիր ՀՕՏՎ/ԾԻԳ մակարդակում համայնքային խորհրդատվության միջոցով լուծելու համար: Դա հնարավոր չլինելու դեպքում պետք է փորձել խնդիրները լուծել ԾԿՀԽ մակարդակում` դատավարություններից խուսափելու և դատական գործընթացները հնարավորինս կրճատելու նպատակով: Բոլոր բողոքները և դրանց լուծումները պատշաճ կերպով կգրանցվեն փաստաթղթերում ՀՕՏՎ/ԾԻԳ-ի կողմից և հասանելի կլինեն վերանայման, մոնիտորինգի և գնահատման համար:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

նիստի

N 37 արձանագրային որոշման

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

 

ՓՈՒԼ 1

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՄԱՅՐՈՒՂԻ ՆԱԽԱԳԻԾ 1

 

ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԱՄՈՒՐՋ-ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂ.-ԱՇՏԱՐԱԿԻ ՄԱՅՐՈՒՂԻ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

 

Բովանդակություն

 

Գլուխ Վերնագիր
Հապավումներ

 

ՀՕՏ հասկացությունների սահմանումը

 

Ընդհանուր դրույթներ

Ներածություն և նախնական տվյալներ

Ազդեցությունների գնահատում և ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

Սոցիալ-տնտեսական հետազոտություն

Իրավական և քաղաքական շրջանակ և իրավունքներ

Հանրային խորհրդատվություն, մասնակցություն և փաստաթղթերի ներկայացում

Ինստիտուցիոնալ կազմակերպումը

Իրականացման ժամանակացույցը

Միավոր արժեքների գնահատում

Տարաբնակեցման ֆինանսավորում և բյուջե

Մոնիտորինգ և գնահատում

 

    1.      Նախաբան

    1.1     Ընդհանուր տեղեկություն

    1.2     ՀՕՏԾ մշակման ընթացքը

    1.3     ՀՕՏ-ին առնչվող ծրագրերի մշակման պահանջները

    1.4     Նախագծի տեղակայությունը և  նկարագրությունը

 

    2.      Ազդեցությունների գնահատում և  ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

    2.1     Ընդհանուր դիտարկում

    2.2     Հետազոտության աշխատանքները և  մեթոդոլոգիան

2.2.1   Մանրամասն չափագրումների հետազոտություն (ՄՉՀ)

2.2.2  ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

    2.3     Հողատարածքների, ակտիվների, եկամուտի ազդեցություններ

2.3.1   Հողի օտարում

2.3.1.1 Հողակտորների իրավական կարգավիճակը

2.3.2  Ազդեցությունը կառույցների և շինությունների վրա

2.3.2.1 Շինությունների ազդեցության ծավալը և տարաբնակեցման

ռազմավարությունը

2.3.3  Մշակաբույսեր

2.3.4  Պտղատու և դեկորատիվ ծառեր

2.3.5  Ազդեցություն ձեռնարկատիրությունների և զբաղվածության վրա

2.3.5.1 Ազդեցություններ աշխատողների վրա

    2.4     ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

2.4.1   Տարբեր տեսակի ազդեցություններ կրող ԱԵՏՏ/ԱԵԱ քանակը

2.4.2  Ծանր ազդեցություն կրող ԱԵՏՏ

2.4.3  Խոցելի ԱԵՏՏ

2.4.4  ԱԵԱ` ըստ սեռի

2.4.5  ԱԵԱ` ըստ ազգության

 

    3.      Սոցիալ-տնտեսական հետազոտություն

    3.1     Ընդհանուր

    3.2     Սոցիալ-տնտեսական հետազոտության մոտեցումը և  մեթոդոլոգիան

3.2.1   Փուլ 1: 25% նմուշի հետազոտության մոտեցումը և մեթոդաբանությունը

3.2.2  Փուլ 2: 100% նմուշի հետազոտության մոտեցումը և

մեթոդաբանությունը

    3.3     Դավթաշեն և  Աջափնյակ համայնքների սոցիալ-տնտեսական պատկերը

3.3.1   Ժողովրդագրական ամփոփ նկարագիր

3.3.2  Կրթություն

3.3.3  Առողջապահություն

3.3.4  Հողի սեփականություն

3.3.5  Կենցաղային պայմանները և հարմարությունները

3.3.6  Աշխատանք և ապրուստի միջոցներ

3.3.7  Եկամուտ և ծախսեր

3.3.8  Սեռային հավասարակշռությունը և կանանց ապրուստի հայթայթման

միջոցները

3.3.9  Արտագաղթից ստացվող եկամուտ

    3.4     Ընդհանուր թեմաներ

3.4.1   Աղքատություն

3.4.2  Սեռային քաղաքականություն

    3.5     ԱԵՏՏ/ԱԵԱ սոցիալ-տնտեսական պատկերը

3.5.1   Տնային տնտեսության կառուցվածքը և սոցիալ-տնտեսական կարգավիճակը

3.5.2  Սեռը

3.5.3  Տարիք

3.5.4  Կրթություն

3.5.5  Ազգություն

3.5.6  Զբաղվածություն և եկամուտի աղբյուրներ

 

    4.      Իրավական և  քաղաքական շրջանակ և  իրավունքներ

    4.1     Իրավական և  քաղաքական հիմքեր

4.1.1   Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության

օրենքները և կանոնակարգերը

4.1.2  Ոչ կամավոր տարաբնակեցման ԱԶԲ պահանջները

4.1.3  ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և

կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի տարաբնակեցման պահանջների

հետ

4.1.4  ՀՕՏՇ-ի` սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և

իրավունքները

    4.2     Փոխհատուցում ստանալու իրավունքներ

4.2.1   Փոխհատուցում ստանալու իրավունքները

    4.3     Սեփականության օտարման պայմանները

    4.4     Օրինականացման պայմանները և  մեխանիզմները

 

    5.      Հասարակական խորհրդատվություն, մասնակցություն և  փաստաթղթերի

            ներկայացում

    5.1     Ընդհանուր դրույթներ

    5.2     Հանրային խորհրդատվություն

5.2.1   Համայնքային հանդիպումներ

    5.3     Տեղեկատվություն

5.3.1   Հանրային տեղեկատվական բրոշյուր

    5.4     Բողոքարկման մեխանիզմ

 

    6.      Ինստիտուցիոնալ կազմակերպում

    6.1     Ընդհանուր դրույթներ

    6.2     ԵՔ/ԾԻԳ

    6.3     Խորհրդատուներ

    6.4     Այլ կառույցներ և  հաստատություններ

    6.5     ԱԶԲ

 

    7.      ՀՕՏԾ իրականացման գործընթացը

    7.1     Ընդհանուր դրույթներ

    7.2     ՀՕՏԾ նախապատրաստման աշխատանքները

    7.3     ՀՕՏԾ իրականացման գործընթացը

    7.4     ՀՕՏԾ իրականացման գրաֆիկ

 

    8.      Տարաբնակեցման ֆինանսավորում և  բյուջե

    8.1     Ընդհանուր նկարագրություն

    8.2     Ֆինանսավորման աղբյուրը և  դրա հատկացումը

    8.3     Փոխհատուցման միավոր արժեքի գնահատման մեթոդաբանություն

8.3.1   Նպաստների միավոր արժեքի գնահատում

    8.4     Բյուջե

8.4.1   Հողատարածք

8.4.2  Շենքեր և կառույցներ

8.4.3  Ծառեր

8.4.4  Ձեռնարկատիրական գործունեություն և զբաղվածություն

8.4.5  Նպաստներ

8.4.6  Ամփոփ բյուջեն

 

    9.      Մոնիտորինգ և  գնահատում

    9.1     Ընդհանուր նկարագրություն

    9.2     Ներքին մոնիտորինգ

    9.3     Արտաքին մոնիտորինգ

 

Հավելվածներ

Հավելված Ա. Նախագծի ազդեցությանը ենթարկվող ՏՏ ցուցակը և համապատասխան

ազդեցությունները

Հավելված Բ. Խորհրդատվական հանդիպումների արձանագրություններ

Հավելված Գ. Ազդեցությունների փոխհատուցում/ Վերականգնում: տեղեկատվական

թերթիկ

 

Հապավումներ

 

    ԱԶԲ        Ասիական Զարգացման Բանկ

    ԱԵՏՏ       Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն

    ԱԵԱ        ԱԵԱ

ՀԱՃ ՊՈԱԿ   Հայավտոճան ՊՈԱԿ

    ՄՉՀ        Մանրամասն չափագրումների հետազոտություն

    ԳՄ         Գործադիր մարմին

    ՀՆԱ        Համախառն ներքին արդյունք

    ԱՓ         Ազգային փոքրամասնություն

    ՀՀԿ        ՀՀ կառավարություն

    ԻԳ         Իրականացնող գործակալություն

    ԱՄԳ        Անկախ մոնիտորինգային գործակալություն

    ՏԲ         Տեղաբնիկներ

    ԱՍՀՆԳ      Աղքատության և  սոցիալական հարցերի նախնական գնահատում

    ՀՕՏ        Հողի օտարում և  տարաբնակեցում

    ՀՕՏՇ       Հողի օտարման և  տարաբնակեցման շրջանակներ

    ՀՕՏԾ       Հողի օտարման և  տարաբնակեցման ծրագիր

    ՀՕՏՎ       Հողի օտարման և  տարաբնակեցման վարչություն

    ԲՖԳ        Բազմափուլ ֆինանսավորման գործիք

    ԵՔ         Երևանի  քաղաքապետարան

    ՏԿՆ        Տրանսպորտի և  կապի նախարարություն

    ՀԿ         Հասարակական կազմակերպություն

    ԳՈՒ        Գործողությունների ուղեցույց

    ՊՖՀ        Պարբերական ֆինանսավորման հայտ

    ԾԿՀԽ       Ծրագրի կառավարման և  համակարգման խորհուրդ

    ԾՆՏԱ       Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցություն

    ԱԿՌ        Աղքատության կրճատման ռազմավարություն

    ԱՍՀԳ       Աղքատության և  սոցիալական հարցերի գնահատում

    ՀՀ         Հայաստանի Հանրապետություն

    ԿԶԾ        Կայուն զարգացման ծրագիր

    ՍՏՈՒ       Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն

    ՍՏՄ        Սոցիոլոգներ և  տարաբնակեցման մասնագետներ

 

ՀՕՏ հասկացությունների սահմանումը

 

Ազդեցության ենթարկված անձ (ԱԵԱ) - Ցանկացած անձ, ով տուժում է նախագծից բխող հողօգտագործման, ջրօգտագործման, այլ բնական ռեսուրսների օգտագործման փոփոխություններից կամ եկամտի կորստից:

Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ) - Մեկ տանիքի տակ բնակվող ծխի բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր, որը բացասական ազդեցության է ենթարկվում ամբողջ ծրագրի կամ նրա բաղադրիչների կողմից: Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ միջուկային ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից:

Փոխհատուցում - Օտարված ակտիվների վերականգնման արժեքի վճարում դրամական կամ ծախսերի փոխհատուցման այլ եղանակով:

Վերջնաժամկետ - վերջնաժամկետ, որից հետո անձը չի կարող համարվել փոխհատուցման իրավունք ունեցող, այսինքն` ներառված չէ վիճակագրությամբ սահմանված ազդեցության ենթարկված անձանց ցուցակում:

Իրավունքներ - Փոխհատուցում, եկամտի վերականգնում, վերաբնակեցման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթարկված անձանց` կախված նրանց կորուստների բնույթից` նրանց տնտեսական և սոցիալական հիմքերը վերականգնելու համար:

Հյուրընկալող բնակչություն - Այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները որպես ծրագրի մաս պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել:

Հարմարություններ - Անձի, տնային տնտեսության, հաստատության կամ կազմակերպության կողմից կառուցված կառույցներ (բնակելի օբյեկտ, ցանկապատ, ցախանոցներ, փարախներ, կոմունալ հարմարություններ, կոմունալ ծառայություններ, պահոցներ, պահեստներ և այլն) և տնկած մշակաբույսեր/բույսեր:

Հողի օտարում - Այն գործընթացը, որի միջոցով կառավարական գերատեսչությունները ստիպում են անձին փոխհատուցման դիմաց պետական կարիքների համար օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող հողը կամ հողի մի մասը և տալ կառավարական գերատեսչությանը որպես սեփականություն:

Մարզ - Հայաստանը բաժանված է 10 շրջանների` մարզերի: Մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է ՀՀ կառավարության կողմից: Մարզերը բաղկացած են համայնքներից: Յուրաքանչյուր համայնք ինքնակառավարվող է և բաղկացած է մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ: 2007 թ. դրությամբ Հայաստանում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը` գյուղական: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից:

Ռեաբելիտացիա/վերականգնում - Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում (այդ թվում` նաև վերաբնակեցման լրահատկացում), որը օտարված ակտիվների փոխհատուցման արժեքի վճարում չի ենթադրում:

Վերաբնակեցում - ԱԵԱ-ի/ԱԵՏՏ-ի ֆիզիկական տեղահանումը նախքան նախագծի իրականացումը նրա բնակավայրը հանդիսացող վայրից:

Փոխհատուցման արժեք - Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար արդարացի փոխհատուցում` հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի վրա, շենքերի և շինությունների փոխհատուցման արժեքը (շինանյութերի և աշխատուժի տվյալ պահի շուկայական իրական գինը` առանց ամորտիզացիոն մասհանումների կամ վերաօգտագործվող շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքը:

Տարաբնակեցում - բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմացնելու համար ԱԵԱ-երի սեփականության և/կամ ապրուստի վրա նախագծի թողած բացասական որևէ ազդեցությունը. ներառում է փոխհատուցումը, վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված ենթակառուցվածքների և սարքավորումների վերականգնումը:

Խոցելի խմբեր - Մարդկանց հատուկ խմբեր, որոնք տարաբնակեցման հետևանքով կարող են տուժել ավելի շատ: Դրանք աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող տնային տնտեսություններն են կամ կդառնան աղքատության սանդղակից ցածր գտնվող տնային տնտեսություններ` գույքի կամ ապրուստի միջոցի կորստի հետևանքով կամ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսություններ կամ հաշմանդամներ հանդիսանալու պատճառով:

 

Ընդհանուր դրույթներ

 

Ներածություն և նախնական տվյալներ

 

1. Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) ամփոփագիրը նախապատրաստվել է Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում իրականացվող Մայրուղիների նախագիծ 1-ի համար փոխհատուցման, տարաբնակեցման և իրավունքների վերականգնման պահանջները և միջոցառումները սահմանելու նպատակով: Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) համաձայնել է ՀՀ Կառավարությանը տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլար բազմափուլ վարկ Ծրագրի 1-ին փուլը ֆինանսավորելու համար: Ծրագրի 1-ին փուլն ընդգրկում է ենթածրագրեր, որոնք ուղղված են Երևանի արևմտյան շրջանցիկ մայրուղու բացակայող ճանապարհային հանգույցների կառուցմանը: Այս ենթածրագրերի թվին է դասվում Դավթաշենի կամուրջ - Հալաբյան փողոց - Աշտարակի մայրուղի 3,1 կմ երկարությամբ հատվածի կառուցումը, որը ստացել է Նախագիծ 1 անվանումը: Նախագիծ 1-ի տարածքը գտնվում է Երևան քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում` Դավթաշեն և Աջափնյակ համայնքների վարչական տարածքում: Նախագծով նախատեսվում է երկու մակարդակով տրանսպորտային ուղեանցի կառուցում, որը կլրացնի Դավթաշենի կառուցապատման շրջանի նախատեսվող տրանսպորտային հոսքերի կառուցվածքը:

2. Տվյալ ամփոփ ՀՕՏԾ-ն սահմանում է ա) կորուստների ծավալը, բ) փոխհատուցման վճարումների և վերաբնակեցման քաղաքականությունը և շրջանակը, գ) մասնակցության և իրականացման ինստիտուցիոնալ շրջանակ, և դ) իրականացման միջոցառումների վերահսկողության պարտականություններ: Նախագիծ 1-ի հաստատումը կապված է հետևյալից` ա) ԱԶԲ և Կառավարության կողմից տվյալ ՀՕՏԾ հաստատումից, բ) ազդեցության ենթարկված անձանց (ԱԵԱ) տվյալ ՀՕՏԾ ներկայացումից, գ) տվյալ ՀՕՏԾ թարմացումից` վերջնական նախագիծը և փոխհատուցման միավորի ընթացիկ գինը ապահովելու համար, ինչպես նաև տվյալ ՀՕՏԾ-ում ներկայացված փոխհատուցման ծրագրի լիակատար իրականացումից, այդ թվում` ԱԵԱ լիակատար փոխհատուցումը:

 

Ազդեցությունների գնահատում և ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

 

3. Նախագծի ՀՕՏ ազդեցությունների ծավալը ճշգրիտ գնահատելու համար իրականացվել է մանրամասն չափագրումների հետազոտություն (ՄՉՀ)` ազդեցությունների հատուկ տարածքը և տեղանքը չափագրելու նպատակով: Բացի այդ, իրականացվել է ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար` ԱԵՏՏ/ԱԵԱ թիվը և բնորոշ հատկանիշները պարզելու համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախագծի շրջանակներում օտարման ենթակա ընդհանուր տարածքը կազմում է 37,546 մ2 ընդհանուր տարածություն, որը ներառում է ազդեցության ենթարկվող 98 հողակտոր: Ազդեցության ենթարկվող շինությունները և կառույցները հանդիսանում են բնակելի և առևտրային կառույցներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 109: Նախագծի ազդեցությանը կենթարկվեն 70 տարբեր տեսակի սեփական պտղատու ծառեր և 32 դեկորատիվ ծառեր, որոնք կհատվեն: Նախագծի արդյունքում ազդեցության կենթարկվի 41 ոչ շարժական ձեռնարկատիրական գործունեություն, որոնք ենթակա են տեղափոխման: Գնահատվել է նաև աշխատողների/աշխատակիցների ազդեցությունը, որը կթարմացվի ՀՕՏԾ վերջնական` իրագործման ենթակա տարբերակի պատրաստման ժամանակ: Աշխատողները/աշխատակիցները և ձեռնարկատիրությունները կփոխհատուցվեն իրենց վրա կրող ազդեցության ծավալին համապատասխան:

4. Թվով 41 ԱԵՏՏ համարվում է ծանր ազդեցություն կրող` տարաբնակեցման անհրաժեշտության պատճառով: 10 ԱԵՏՏ համարվում է «խոցելի», քանի որ գտնվում են աղքատության շեմից ցածր կամ հանդիսանում են կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսություններ: Բոլոր ԱԵԱ ազգությամբ հայ են և լիովին ինտեգրված են ընդհանուր հասարակության մեջ: Ծրագրի շրջանակներում տարաբնակեցման ենթակա է 709 ԱԵԱ և 138 ԱԵՏՏ:

 

Սոցիալ-տնտեսական հետազոտություն

 

5. Առկա սոցիալ-տնտեսական միջավայրը և այնտեղ ընդգրկվող ԱԵԱ և ԱԵՏՏ խոցելիության մակարդակը պարզելու նպատակով իրականացվել է սոցիալ-տնտեսական հետազոտություն` երկու փուլով` i) Ազդեցության ենթարկվող հողատարածքների ՏՏ-ների ընդհանուր թվի 25%-ը և ii) ԱԵՏՏ/ԱԵԱ սոցիալ-տնտեսական պայմանների 100%-ը: 25%-անոց հետազոտության արդյունքում պարզվել է, որ Նախագծի տարածքի համայնքի բնակիչները համեմատաբար կիրթ են` ընդհանուր գրաճանաչ: Կրթական ծառայությունների որակը տարբեր է միջնակարգ դպրոց հաճախող հարցազրույցի մասնակիցների միայն մեկ երրորդի համար, որոնք «իսկապես» կամ «ընդհանուր առմամբ» բավարարված են իրենց տրամադրվող կրթական ծառայության որակից: Համայնքի 16 ՏՏ (64%) ունեն մեկ կամ ավելի անդամներ, որոնք մինչև 2010թ. մարտ ամիսը ընկած ժամանակահատվածից 12 ամսվա ընթացքում բժշկի հաճախելու կարիք են ունեցել, սակայն չեն այցելել: Նրանցից 21-ը (83%) դա պատճառաբանում է բուժման (պաշտոնական և ոչ պաշտոնական) բարձր գնով: Չնայած այս հանգամանքին բժշկական ծառայություններից օգտվողների մեծամասնությունը` 17-ը (68%), «իսկապես» կամ «ընդհանուր առմամբ» բավարարված են իրենց տրամադրվող բժշկական ծառայության որակից:

6. Հարցման մասնակից 6 ՏՏ (83%) տնօրինում է սեփական հողատարածք, և նրանցից 2-ը (33%) այն կիրառում է որպես սննդի կարևոր աղբյուր: 7 ՏՏ (28%) գտնում է, որ իրենց կենցաղային պայմանները լավ են կամ շատ լավ, և միայն 5-ն է (20%) գտնում է, որ իրենք ապրում են վատ կամ շատ վատ կենցաղային պայմաններում: 16 ՏՏ (64%) չունի գործող ջեռուցման համակարգ, իսկ 9-ը (36%)` տաք ջուր: Հարցման մասնակիցներից 28-ը (28%), որոնք աշխատունակ են, գործազուրկ են, իսկ 34-ը (34%)` վաստակում է եկամուտ: Տարածքի ՏՏ ընդհանուր միջին ամսեկան եկամուտը կազմում է 116.000 ՀՀ դրամ կամ 297 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ միջին ամսեկան ծախսերը կազմում են 563 ԱՄՆ դոլար: Կանանց 22%-ը ստանում է աշխատավարձ, և ՏՏ 31%-ի դեպքում կանայք ամենաշատ վաստակողն են:

7. 2010 թ. մարտ-ապրիլ ամիսներին իրականացրած սոցիալ-տնտեսական հետազոտությունը ցույց է տվել, որ ԱԵՏՏ անդամների միջին թիվը կազմում է 5 անձ` 2 տղամարդ և 3 կին: Նախագծի տարածքի ԱԵԱ չափահասներից 364-ը (65%) ամուսնացած է, 162-ը (29%)` ամուրի, 22-ը (4%)` այրի, իսկ 17-ը (3%)` ամուսնալուծված: ԱԵԱ միայն 10-ն է (7%) է գտնվում աղքատության շեմից ցածր մակարդակում (միայն 27 ԱԵՏՏ (160 ԱԵԱ) ներկայացրեց իր ամսեկան եկամուտը, որի մակարդակի վրա էլ կատարվել են հետագա հաշվարկները (աղքատության սահմանագիծը հիմնված է օրական 1.25 ԱՄՆ դոլար ցուցանիշի վրա), իսկ 3 ԱԵՏՏ (2%) հանդիսանում է այրիների կողմից ղեկավարվող և հետևաբար` խոցելի ԱԵՏՏ: Կանայք կազմում են նախագծի ազդեցության գոտու բնակչության 51%: ԱԵՏՏ 3-ը հանդիսանում է այրի կանանց կողմից ղեկավարվող: Հետազոտության ենթարկված բնակչության միջին տարիքը կազմում է 34,2` համեմատաբար երիտասարդ տարիքային կառուցվածք, քանի որ 149 ԱԵԱ (21%) 16 տարեկանից փոքր է: Ազդեցության գոտու բնակչության մեծամասնությունը` 681 անձ (96%) ունի առնվազն միջնակարգ, իսկ 284-ը (40%)`բարձրագույն կրթություն: ԱԵՏՏ ղեկավարներից 64-ը (46%) ապահովված է աշխատանքով, 37-ը (27%)` գործազուրկ է, իսկ մյուս ԱԵՏՏ ղեկավարները` թոշակառու են: Աշխատանքով ապահովված հարցման մասնակիցներից 15-ը (44%) աշխատում է հանրային սեկտորում, մյուս մասի մեծամասնությունը` 14 հոգի (41%), մասնավոր սեկտորում, իսկ 3-ը (9%)` զբաղվում է սեփական գործունեությամբ:

 

Իրավական և քաղաքական շրջանակ և իրավունքներ

 

8. ՀՀ-ում հողի օտարման և փոխհատուցման հարցերը քննարկվում են Հողային օրենսգրքի 102 և 104, Քաղաքացիական օրենսգրքի (2008 թ.) 218 հոդվածի փոփոխված տարբերակի և ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքում (այսուհետ` Պարտադիր գնման օրենք) (ընդունվել է 2006 թ. նոյեմբերի 27-ին): Օտարման ենթակա հողի/սեփականության փոխհատուցումը հաստատվում է ԵՔ և ԱԵԱ միջև կնքվող պայմանագրով` հաշվի առնելով ունեցվածքի շուկայական արժեքը և վնասները, ներառյալ հետևանքային վնասները: Այն կարող է նաև լինել հողի կամ գույքի փոխանակման ձևով: Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (Հոկտեմբեր 4, 2005 թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա. ա) ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի, բ) փոխհատուցման/ռեաբելիտացիայի չափը պետք է ապահովի ՏԱ-երի` ծրագրի իրականացումից առաջ ունեցած կենսամակարդակը, գ) ՏԱ-երին պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին, դ) ՏԱ-երի սոցիալ-մշակութային կառույցներին պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերվի; դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն, ե) փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով, զ) իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և/կամ ռեաբելիտացիայի գործընթացի իրականացման համար, է) առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունները և այլ խոցելի խմբերը: Նրանց պետք է համապատասխան աջակցություն ցուցաբերվի իրենց կարգավիճակը բարելավելու համար, ը) ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի օգուտներ-ծախսեր հաշվարկներում, թ) փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և քանդման իրավունքի տալը:

10. Ընդհանուր առմամբ, ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենքների/կանոնակարգերի և ԱԶԲ քաղաքականության միջև առկա են սկզբունքային շատ քիչ տարբերություններ, որոնք վերացնելու նպատակով ԵՔ-ը մշակել է ՀՕՏՇ սկզբունքներ և իրավունքներ` Ծրագրի ընթացքում կիրառելու համար: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ տարաբնակեցման պահանջների հիման վրա սույն Ծրագրի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են`

. Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է

հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի` ուսումնասիրելով

ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,

. Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է

ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ (ինչպիսին հետևյալն է), և ԱԵԱ պետք է

աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն

վերականգնեն ծրագրից առաջ ունեցած կենսամակարդակը,

. Պետք է ապահովել ԱԵԱ փոխհատուցման վերաբերյալ խորհրդատվության և

տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև

ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,

. Խոցելի և զգալիորեն ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել

հատուկ աջակցություն,

. Իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ (օրինակ` կացության որևէ կարգավիճակ

չունեցող բնակիչները կամ որևէ ազատ տարածք ինքնակամ զավթած անձինք, կամ

էլ այն ՏԱ-երը, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է

ստանան հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ապրուստի միջոցի նպաստ, և

հողից բացի` այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում,

. Այն ԱԵԱ, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել, պետք է օրինական

կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ

փոխհատուցվեն,

. Պետք է տրամադրվի եկամուտը վերականգնելու հնարավորություն,

. ՀՕՏԾ-ն պետք է ԱԵԱ տրամադրվի մայրենի լեզվով,

. Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է

ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է

ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից հողի փաստացի

ֆիզիկական տնօրինումը և նախքան որևէ կոնկրետ փաթեթի հիման վրա

շինարարական աշխատանքներ սկսելը, և

. Պետք է լինեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով

կլուծվեն ԱԵԱ բողոքները, եթե այդպիսիք լինեն:

11. Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող կամ իրավունքների վերականգնման/ռեաբելիտացիայի վերաբերյալ դրույթներից օգտվելու իրավունք ունեցող ԱԵԱ ցանկն ընդգրկում է հետևյալը` ա) Իրավական կարգավիճակ ունեցող և չունեցող հողօգտագործողներ, բ) Հաշվառված և ոչ լիարժեք գրանցում ունեցողները և վարձակալները; Շինությունների, բերքի, բույսերի կամ հողին ամրացված այլ առարկաների սեփականատերերը; և գ) այն ԱԵԱ, որոնք ձեռնարկատիրական գործունեության առումով կորուստ են կրում, կորցնում են աշխատավարձը և/կամ այլ եկամուտը: Փոխհատուցում ստանալու համար ընտրվելու իրավունքը պետք է սահմանափակվի վերջնաժամկետով, որը սահմանվել է ՄՉՀ-ն ավարտելու օրը` 14 ապրիլի 2010 թ.: Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում ստանալու համար ընտրվելու իրավունքի և այլ իրավունքների շրջանակին համապատասխան, որը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ Տ.2-ում:

 

Հանրային խորհրդատվություն, մասնակցություն և փաստաթղթերի ներկայացում

 

12. ԱԶԲ-ի քաղաքականության և ՀՕՏՇ համաձայն` ԱԵԱ կստանան լիարժեք խորհրդատվություն և հնարավորություն կունենան մասնակցելու հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների պլանավորմանը և իրականացմանը: Նրանց նաև ժամանակին և պատշաճ կերպով տեղեկություններ կտրամադրվեն` պլանավորման գործընթացի արդյունքների, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ: ՀՕՏՎ կողմից հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի բոլոր փուլերում իրականացվում է հանրային տեղեկատվության և խորհրդատվության քարոզարշավ: Բացի այդ, ՀՕՏՎ-ը կազմակերպում է նաև հանրային իրազեկման հանդիպումներ` ԱԵԱ մասնակցությունը ՏԾ-ի ամբողջական ներկայացումը և ԱԵԱ իրազեկումը փոխհատուցման վճարման և վերաբնակեցման ընթացակարգերի վերաբերյալ ապահովելու նպատակով:

13. 27/04/10 թ. նախագծի պաշտոնական հայտարարումից հետո Նախագծի համայնքի տարածքում` 2010 թ. մայիսի 6-ին` 12:00-14:00 ժամանակահատվածում տեղի ունեցավ հանդիպում համայնքի բնակիչների հետ: Հանդիպման նպատակն էր ազդեցության ենթարկվող անձանց տեղեկություններ տրամադրել նախագծի վերաբերյալ և ներկայացնել տվյալ ՀՕՏԾ-ն, քննարկել ծրագրի ազդեցությունները և ստուգել տվյալ ՀՕՏԾ ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև սկսել շահառուների շարունակական ներգրավումը, որը կշարունակվի ՀՕՏԾ իրականացման ողջ ընթացքում:

14. Առկա է բողոքների ներկայացման մեխանիզմ, որը հնարավորություն կտա ԱԵԱ բողոքարկել հողամասերի կամ այլ ակտիվների դիմաց փոխհատուցումից բխող ցանկացած անընդունելի որոշում, գործելակերպ կամ գործողություն: Բողոքների բավարարման գործընթացից խուսափելու համար անհրաժեշտ է կանխել բողոքները` աշխատանքների մանրակրկիտ իրականացման, ԱԵԱ լիարժեք մասնակցության և հանգամանալից խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության ենթարկվող համայնքների, ՀՕՏՎ, ԾԻԳ և ԵՔ միջև լայնածավալ հաղորդակցման և համագործակցման հաստատման միջոցով: Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուր խնդիր ՀՕՏՎ/ԾԻԳ մակարդակում համայնքային խորհրդատվության միջոցով լուծելու համար: Դա հնարավոր չլինելու դեպքում պետք է փորձել խնդիրները լուծել ԾԿՀԽ մակարդակում` դատավարություններից խուսափելու և դատական գործընթացները հնարավորինս կրճատելու նպատակով: Բոլոր բողոքները և դրանց լուծումները պատշաճ կերպով կգրանցվեն փաստաթղթերում ՀՕՏՎ/ԾԻԳ-ի կողմից և հասանելի կլինեն վերանայման, մոնիտորինգի և գնահատման համար:

 

Ինստիտուցիոնալ կազմակերպումը

 

15. Տվյալ ՀՕՏԾ-ում ներկայացված փոխհատուցման/վերականգնման ծրագիրը ներառում է հստակ գործընթացներ, դինամիկա և տարբեր դերակատարներ:

ա. ԵՔ-ը ընդհանուր գործառույթներ է իրականացնում Ծրագրի նկատմամբ`

ներառյալ բոլոր ՀՕՏ աշխատանքների նախապատրաստումը, իրականացումն ու

ֆինանսավորումը, ինչպես նաև տարբեր կառույցների գործողությունների

համակարգումը: ԵՔ-ը իր գործառույթները կիրականացնի ԵԿՆ ԾԻԳ-ի ՀՕՏՎ

միջոցով: ՀՕՏՎ կազմում կաշխատեն սոցիալական և տարաբնակեցման հարցերով

մասնագետներ (ՍՏՄ), որոնք հաշվետու կլինեն ԵԿՆ ԾԻԳ-ի ղեկավարին ՀՕՏ

աշխատանքների պլանավորման և իրականացման ընդհանուր կառավարումն

իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում կարևորագույն որոշումների

կայացման նպատակով (այդ թվում` ԱԵԱ բողոքարկման բացառիկ դեպքերի

քննարկման և որոշումների կայացման` նախքան գործը դատարան հանձնելը)

ձևավորվել է Ծրագրի կառավարման և համակարգման խորհուրդ (ԾԿՀԽ), որը

բաղկացած է քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ենթակա

հաստատությունների ղեկավարներից:

բ. Խորհրդատուներ, ներառյալ` ա) ԾՆՏԱ խորհրդատուներ, ովքեր իրականացրել են

տվյալ ՀՕՏԾ նախապատրաստելու համար անհրաժեշտ բոլոր դաշտային

հետազոտությունները; բ) նախագծման խորհրդատուներ, ովքեր կթարմացնեն

տվյալ ՀՕՏԾ այն իրականացնելու համար; գ) վերահսկման խորհրդատուներ,

ովքեր կաջակցեն ՀՕՏԾ իրականացմանը; դ) անկախ մոնիտորինգային

գործակալություն (ԱՄԳ), որին վարձել են ՀՕՏԾ-ի իրականացման արտաքին

մոնիտորինգն ու գնահատումն իրականացնելու համար; և ե) ակտիվների անկախ

գնահատողներ, որոնք հավատարմագրված մասնավոր ընկերություններ են`

վարձված ԾՆՏԱ-ի կամ նախագծման խորհրդատուների կողմից` ազդեցության

ենթարկված ակտիվները գնահատելու համար:

գ. Այլ կառույցներ և հաստատություններ, որոնք ներառում են` ա) ՀՀ

Ֆինանսների նախարարություն, որը կտրամադրի իրականացման համար

նախատեսված բյուջեները; բ) ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեն պատասխանատու է հողի սեփականությանը

վերաբերող իրավական հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և

սեփականության հաշվառման համար; գ) Տեղական դատարաններ, որոնք պետք է

դիտարկի սեփականազրկման դեպքերը, դատալսում իրականացնի և վճիռ

կայացնի սեփականազրկման և փոխհատուցման չափերի մասին:

դ. ԱԶԲ. Ծրագրի պարբերական վերահսկում իրականացնելուց բացի` ԱԶԲ-ն

վերանայում է տվյալ ՀՕՏԾ-ն և վերացնում պայմանագրերի կնքման և

շինարարական աշխատանքները սկսելու բոլոր խոչընդոտները:

 

Իրականացման ժամանակացույցը

 

16. Հողի օտարման, տարաբնակեցման և փոխհատուցման բոլոր գործողությունները պետք է ավարտվեն մինչև շինարարական աշխատանքների սկսելը: ՀՕՏԾ-ի նախապատրաստման, իրականացման և ետ-իրականացման աշխատանքների ժամկետները սահմանվել են տվյալ ՀՕՏԾ շրջանակներում իրականացվող տարբեր փուլերին համապատասխան, որոնք ներկայացված են ստորև բերված Տ.5 աղյուսակում:

 

Աղյուսակ S1. Փոխհատուցում ստանալու իրավունք և այլ իրավունքների շրջանակ

 

._____________________________________________________________________.

|Կորստի/      |Նկարագրություն|Ազդեցության|Փոխհատուցում ստանալու       |

|վերականգնման |              |ենթարկված  |իրավունքները                |

|տեսակը       |              |անձինք     |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|1. Գյուղա-   |ԱԵՏՏ-ներ,     |Սեփականատեր|Շուկայական արժեք գումարած   |

|տնտեսական    |որոնք կորցնում|           |15% դրամական փոխհատուցում   |

|հողերի       |են գյուղա-    |           |կամ փոխանակում ԱԵԱ համար    |

|կորուստ      |տնտեսական     |           |ընդունելի մեկ այլ           |

|             |հողերը անկախ  |           |հողակտորով:                 |

|             |ազդեցության   |___________|____________________________|

|             |աստիճանից     |Իրավական   |Փոխհատուցումը կիրականացվի   |

|             |              |կարգավիճակ |վերը նշված ձևով`  ԱԵԱ       |

|             |              |ստանալու   |Իրավական կարգավիճակ         |

|             |              |ենթակա     |ստանալուց հետո:             |

|             |              |հողօգտա-   |                            |

|             |              |գործող     |                            |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վարձակալ   |Հնարավորության դեպքում ԱԵՏՏ |

|             |              |           |պետք է ստանա սեփականության  |

|             |              |           |իրավունք և  ստանա լիարժեք   |

|             |              |           |փոխհատուցում` վերոհիշյալ    |

|             |              |           |սկզբունքով կամ նրան պետք է  |

|             |              |           |տրվի նոր վարձակալություն:   |

|             |              |           |Եթե դա հնարավոր չէ, ապա նա  |

|             |              |           |պետք է ստանա ազդեցության    |

|             |              |           |ենթարկված հողի շուկայական   |

|             |              |           |արժեքին համարժեք            |

|             |              |           |փոխհատուցում` գումարած 15%  |

|             |              |           |հետևյալ  մասնաբաժիններով`   |

|             |              |           |ելնելով վարձակալության      |

|             |              |           |մնացած տարիների հաշվարկից.  |

|             |              |           |1) 1 տարուց պակաս`          |

|             |              |           |փոխհատուցվող գումարի 5%, i2)|

|             |              |           |առնվազն մեկ տարի, բայց 15   |

|             |              |           |տարուց պակաս` տարի          |

|             |              |           |փոխհատուցվող գումարի 14%,   |

|             |              |           |3) առնվազն 15 տարի, բայց 25 |

|             |              |           |տարուց պակաս` տարի          |

|             |              |           |փոխհատուցվող գումարի 20%,   |

|             |              |           |4) առնվազն 25 տարի և  ավելի`|

|             |              |           |տարի փոխհատուցվող գումարի   |

|             |              |           |25%:                        |

|             |              |___________|____________________________|

|             |              |Առանց      |ԱԵԱ պետք է ստանան օրինական  |

|             |              |գրանցման/  |կարգավիճակ և  փոխհատուցվեն  |

|             |              |վարձակալու-|վերոնշյալ սկզբունքով: Եթե   |

|             |              |թյան/ համա-|նրանք ենթակա չեն            |

|             |              |պատասխան   |օրինականացման, ապա պետք է   |

|             |              |փաստաթղթերի|ստանան վերականգնման/        |

|             |              |ԱԵԱ        |աջակցության գումար`         |

|             |              |           |ազդեցության ենթարկված հողի  |

|             |              |           |կադաստրային արժեքին         |

|             |              |           |համապատասխան:               |

|_____________|______________|___________|____________________________|

|2. Ոչ գյուղա-|ԱԵՏՏ-ներ,     |Լրիվ       |Շուկայական արժեք գումարած   |

|տնտեսական    |որոնք կորցնում|գրանցում   |15% դրամական փոխհատուցում   |

|հողերի       |են իրենց      |ունեցող    |կամ փոխանակում ԱԵԱ համար    |

|կորուստ      |առևտրային     |սեփականատեր|ընդունելի մեկ այլ           |

|             |նշանակության  |           |հողակտորով:                 |

|             |կամ բնակելի   |___________|____________________________|

|             |հողերը        |Իրավական   |Փոխհատուցումը կիրականացվի   |

|             |              |կարգավիճակ |վերը նշված ձևով`  ԱԵԱ       |

|             |              |ստանալու   |Իրավական կարգավիճակ         |

|             |              |ենթակա     |ստանալուց հետո:             |

|             |              |հողօգտա-   |                            |

|             |              |գործող     |                            |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վարձակալ   |Հնարավորության դեպքում ԱԵՏՏ |

|             |              |           |պետք է ստանա սեփականության  |

|             |              |           |իրավունք և  ստանա լիարժեք   |

|             |              |           |փոխհատուցում` վերոհիշյալ    |

|             |              |           |սկզբունքով, կամ նրան պետք է |

|             |              |           |տրվի նոր վարձակալություն:   |

|             |              |           |Եթե դա հնարավոր չէ, ապա նա  |

|             |              |           |պետք է ստանա ազդեցության    |

|             |              |           |ենթակա հողի շուկայական      |

|             |              |           |արժեքին համարժեք            |

|             |              |           |փոխհատուցում` գումարած 15%  |

|             |              |           |հետևյալ  մասնաբաժիններով`   |

|             |              |           |ելնելով վարձակալության      |

|             |              |           |մնացած տարիների հաշվարկից.  |

|             |              |           |1) 1 տարուց պակաս`          |

|             |              |           |փոխհատուցվող գումարի 5%,    |

|             |              |           |2) առնվազն մեկ տարի, բայց 15|

|             |              |           |տարուց պակաս` փոխհատուցվող  |

|             |              |           |գումարի 14%,                |

|             |              |           |3) առնվազն 15 տարի, բայց 25 |

|             |              |           |տարուց պակաս` փոխհատուցվող  |

|             |              |           |գումարի 20%,                |

|             |              |           |4) առնվազն 25 տարի և  ավելի`|

|             |              |           |փոխհատուցվող գումարի 25%:   |

|             |              |___________|____________________________|

|             |              |Առանց      |ԱԵՏՏ հնարավորության դեպքում |

|             |              |գրանցման/  |պետք է ստանան օրինական      |

|             |              |վարձակալու-|կարգավիճակ և  փոխհատուցվեն  |

|             |              |թյան/ համա-|վերոնշյալ սկզբունքով: Եթե   |

|             |              |պատասխան   |նրանք ենթակա չեն            |

|             |              |փաստաթղթերի|օրինականացման, ապա պետք է   |

|             |              |ԱԵՏՏ       |ստանան վերականգնման/        |

|             |              |           |աջակցության գումար`         |

|             |              |           |ազդեցության ենթակա հողի     |

|             |              |           |կադաստրային արժեքին         |

|             |              |           |համապատասխան:               |

|_____________|______________|___________|____________________________|

|3. Բնակելի   |              |Բոլոր      |Շինության կորստի դեպքում`   |

|կառույցներ   |              |ԱԵՏՏ-ները` |դրամական փոխհատուցում       |

|             |              |անկախ սեփա-|փոխարինման ողջ արժեքը       |

|             |              |կանության  |գումարած 15%-ի չափով` առանց |

|             |              |իրավական   |ամորտիզացիոն մասնահանումների|

|             |              |գրանցման   |և  գործարքային ծախսերի:     |

|             |              |կարգա-     |Մասնակի ազդեցության դեպքում |

|             |              |վիճակից    |և  ԱԵՏՏ համաձայնությամբ`    |

|             |              |           |փոխհատուցում տրամադրվում է  |

|             |              |           |շինության միայն ազդեցության |

|             |              |           |ենթակա հատվածի, ինչպես նաև  |

|             |              |           |շինության վերանորոգման      |

|             |              |           |համար:                      |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վերաբնակեց-|Վերաբնակեցման և  զգալի      |

|             |              |վող        |ազդեցություն կրելու նպաստ`  |

|             |              |վարձակալ   |նշված սույն աղյուսակի 9 և   |

|             |              |           |10 կետերում:                |

|_____________|______________|___________|____________________________|

|4. Ոչ բնակելի|              |Օրինական   |Շինության կորստի դեպքում`   |

|կառույցներ/  |              |գրանցման   |դրամական փոխհատուցում       |

|ակտիվներ     |              |կարգավիճակ |փոխարինման ողջ արժեքը       |

|             |              |ունեցող    |գումարած 15%-ի չափով` առանց |

|             |              |ԱԵՏՏ       |ամորտիզացիոն մասնահանումների|

|             |              |           |և  գործարքային ծախսերի:     |

|             |              |           |Մասնակի ազդեցության դեպքում |

|             |              |           |և  ԱԵՏՏ-ի համաձայնությամբ`  |

|             |              |           |փոխհատուցում տրամադրվում է  |

|             |              |           |շինության միայն ազդեցության |

|             |              |           |ենթարկված հատվածի, ինչպես   |

|             |              |           |նաև  շինության վերանորոգման |

|             |              |           |համար:                      |

|             |              |___________|____________________________|

|             |              |Պաշտոնական |Փոխհատուցումը կիրականացվի   |

|             |              |գրանցում   |վերոհիշյալ սկզբունքով,      |

|             |              |կամ վարձա- |կառույցի օրինականացման/     |

|             |              |կալություն |գրանցման դեպքում:           |

|             |              |չունեցող   |                            |

|             |              |ԱԵՏՏ       |                            |

|             |              |___________|____________________________|

|             |              |Վերաբնակեց-|Վերաբնակեցման և  զգալի      |

|             |              |վող        |ազդեցություն կրելու նպաստ`  |

|             |              |վարձակալ   |նշված սույն աղյուսակի 9 և   |

|             |              |           |10 կետերում:                |

|_____________|______________|___________|____________________________|

|5. Ընդհանուր |Համայնքային/  |Համայնք/   |Համայնքի համաձայնությամբ    |

|սեփականության|հասարակական   |կառավարու- |կորցրած կառույցների         |

|միջոցների    |ակտիվներ      |թյուն      |վերակառուցում և  նրանց      |

|կորուստ      |              |           |գործառույթների վերականգնում:|

|_____________|______________|___________|____________________________|

|6. Բերքի     |Ազդեցության   |Բոլոր      |Բերքի դրամական փոխհատուցում |

|կորուստ      |ենթարկված     |ԱԵՏՏ-ները` |հաշվարկված շուկայական       |

|             |բերքի զանգված |անկախ      |գներով` ակնկալվող համախառն  |

|             |              |իրավական   |բերքի համար:                |

|             |              |գրանցման   |                            |

|             |              |կարգա-     |                            |

|             |              |վիճակից    |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|7. Ծառեր     |Ազդեցության   |Բոլոր      |Դրամական փոխհատուցում       |

|             |ենթարկված     |ԱԵՏՏ-ները` |շուկայական արժեքով` հիմնված |

|             |ծառեր         |անկախ      |ծառերի տեսակի, տարիքի և     |

|             |              |իրավական   |բերքատվության վրա:          |

|             |              |գրանցման   |                            |

|             |              |կարգա-     |                            |

|             |              |վիճակից    |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|8. Ձեռնարկա- |Ձեռնարկատիրու-|Բոլոր      |Ձեռնարկատեր/անհատ ձեռներեց. |

|տիրության/   |թյուն/գործա-  |ԱԵՏՏ-ները` |ա) (մշտական ազդեցություն)   |

|գործարարու-  |րարություն    |անկախ      |դրամական միանվագ            |

|թյան կորուստ |              |իրավական   |փոխհատուցում տարեկան զուտ   |

|             |              |գրանցման   |եկամտի չափով,               |

|             |              |կարգա-     |բ) (ժամանակավոր             |

|             |              |վիճակից    |ազդեցություն) զուտ եկամտի   |

|             |              |           |դրամական փոխհատուցում       |

|             |              |           |ձեռնարկատիրական             |

|             |              |           |գործունեության ընդհատման    |

|             |              |           |մինչև  1 տարի               |

|             |              |           |ժամանակահատվածի համար:      |

|             |              |           |Շարժական                    |

|             |              |           |ձեռնարկատիրությունները      |

|             |              |           |կստանան 1 ամսվա զուտ        |

|             |              |           |եկամուտ: Փոխհատուցումը      |

|             |              |           |հիմնված է հարկային          |

|             |              |           |հայտարարագրի վրա:           |

|             |              |           |Հայտարարագրի բացակայության  |

|             |              |           |դեպքում ԱԵՏՏ-ը կստանա       |

|             |              |           |վերականգնման նպաստ          |

|             |              |           |առավելագույն չհարկվող       |

|             |              |           |աշխատավարձի չափով`          |

|             |              |           |ձեռնարկատիրական             |

|             |              |           |գործունեության ընդհատվող    |

|             |              |           |ամիսների հաշվարկով` մինչև   |

|             |              |           |1 տարի: Առավելագույն        |

|             |              |           |չհարկվող աշխատավարձը        |

|             |              |           |հավասար է նվազագույն        |

|             |              |           |աշխատավարձին:               |

|_____________|______________|           |____________________________|

|Աշխատանքի    |              |           |Մշտական աշխատողներ/         |

|կորուստ      |              |           |աշխատակիցներ. ա) (մշտական   |

|             |              |           |ազդեցություն) վեց ամսվա     |

|             |              |           |կորցրած նվազագույն          |

|             |              |           |աշխատավարձի չափով գումարի   |

|             |              |           |տրամադրում, բ) (ժամանակավոր |

|             |              |           |ազդեցություն) մինչև  վեց    |

|             |              |           |ամիս նվազագույն աշխատավարձի |

|             |              |           |չափով գումարի տրամադրում`   |

|             |              |           |զբաղվածության ընդհատված     |

|             |              |           |ամիսների համար:             |

|_____________|______________|___________|____________________________|

|9. Օժանդակու-|> 10% գյուղա- |Զգալիորեն  |1) Ազդեցության ենթարկված    |

|թյուն էական  |տնտեսական     |տուժած     |գյուղատնտեսական հողի մեկ    |

|ազդեցություն-|եկամտի կորուստ|բոլոր ԱԵՏՏ,|տարվա բերքի չափով միանվագ   |

|ների դեպքում |և  վերա-      |ներառյալ   |փոխհատուցում:               |

|             |բնակեցում     |կացության  |____________________________|

|             |              |որևէ       |2) 6 ամսվա վերաբնակեցման    |

|             |              |կարգավիճակ |նպաստ վերաբնակեցման համար`  |

|             |              |չունեցող   |նվազագույն աշխատավարձի      |

|             |              |բնակիչները |չափով:                      |

|             |              |և  վերա-   |                            |

|             |              |բնակեցման  |                            |

|             |              |ենթակա վար-|                            |

|             |              |ձակալները  |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|10. Վերաբնա- |Տրանսպորտի և  |Տեղահանված |Տրանսպորտային և  մեկ ամսվա  |

|կեցման       |տեղափոխումների|բոլոր ԱԵՏՏ,|համար կենսաապահովման ծախսերը|

|նպաստներ     |ծախսեր        |ներառյալ   |հոգալու համար բավարար       |

|             |              |վարձակալ-  |գումարների տրամադրում`      |

|             |              |ները       |140.000 ՀՀ դրամ:            |

|_____________|______________|___________|____________________________|

|11 Խոցելի    |              |Աղքատության|6 ամսվա նվազագույն          |

|անձանց օժան- |              |սահմանագծից|աշխատավարձի չափով դրամական  |

|դակություն   |              |ցածր կենսա-|օժանդակության տրամադրում:   |

|             |              |մակարդակ   |Ծրագրի իրականացման հետ      |

|             |              |ունեցող և/ |կապված աշխատատեղերի համար   |

|             |              |կամ կանանց |ընտրություն կատարելիս այս   |

|             |              |կողմից     |անձանց պետք է               |

|             |              |ղեկավարվող |առաջնայնություն տալ:        |

|             |              |ԱԵՏՏ       |                            |

|_____________|______________|___________|____________________________|

|12. Ժամանակա-|              |Բոլոր ԱԵՏՏ |Պատշաճ վարձակալություն և    |

|վոր          |              |           |վերականգնման աջակցություն   |

|ազդեցություն |              |           |կտրամադրվի ժամանակավոր      |

|             |              |           |ազդեցություն կրող           |

|             |              |           |գույքի/սեփականության համար: |

|_____________|______________|___________|____________________________|

|13. Չնախատես-|              |           |Ծրագրի իրականացման ընթացքում|

|ված ազդեցու- |              |           |ԵՔ կանդրադառնա չնախատեսված  |

|թյուններ, եթե|              |           |ազդեցություններին և  կհոգա  |

|այդպիսիք     |              |           |դրանց հետ կապված            |

|լինեն        |              |           |փոխհատուցումը, ըստ          |

|             |              |           |վերոհիշյալ պայմանների:      |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 37
Արձանագրային որոշում