Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 37

 

45. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

17. Հողի, տան և եկամտի կորուստ կրող ԱԵԱ վերաբերող իրավունքի դրույթները և վերականգնման լրահատկացումները պետք է ներառեն հողի, շինությունների, բերքի և ծառերի մշտական և ժամանակավոր կորստի վերաբերյալ դրույթներ, վերաբնակեցման լրահատկացում, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության առումով կորստի նպաստ` հարկերի մասին հայտարարագրերի և/կամ միանվագ գումարների հիման վրա: Այս իրավունքները մանրամասնեցված են ստորև`

ա) Գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ազդեցությունը կփոխհատուցվի շուկայական արժեքով` ա) դրամական, ընթացիկ շուկայական արժեք` գումարած 15% օժանդակություն կամ բ) ԱԵԱ կողմից ընդունելի կորցրած հողամասին համարժեք բերքատվություն ունեցող հողով փոխարինելու միջոցով: Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ: Եթե տուժել է ԱԵԱ գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ն, ԱԵԱ (սեփականատերերը և վարձակալները) պետք է էական ազդեցության համար լրացուցիչ նպաստ ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան համախառն եկամտի շուկայական արժեքին: Գործարքի հարկերը և վճարները պետք է վճարվեն ԳՄ-ի կողմից, կամ էլ դրանց վճարում ընդհանրապես չպետք է պահանջվի: Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա է օրինականացման, օրինական կարգավիճակ պետք է ստանան, և նրանց կորուստները ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես իրավական կարգավիճակ ունեցող սեփականատերերինը: Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա չէ օրինականացման, պետք է միանվագ վերաբնակեցման նպաստի տեսքով դրամական փոխհատուցում ստանան, որը համարժեք է ազդեցության հողի կադաստրային արժեքին: Հնարավորության դեպքում վարձակալը պետք է ստանա սեփականության իրավունք և ստանա լիարժեք փոխհատուցում` վերոհիշյալ սկզբունքով կամ նրան պետք է տրվի նոր վարձակալություն: Եթե դա հնարավոր չէ, ապա նա պետք է ստանա ազդեցության ենթարկված հողի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում գումարած 15%` հետևյալ մասնաբաժիններով, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից`< 1 տարի փոխհատուցվող գումարի 5%, < 15 տարի փոխհատուցվող գումարի 14%, < 25 տարի փոխհատուցվող գումարի 20%, > 25 տարի փոխհատուցվող գումարի 25%:

բ) Ոչ գյուղատնտեսական (բնակելի/առևտրային նշանակության) հողեր. Իրավական կարգավիճակ ունեցող ԱԵԱ կփոխհատուցվեն փոխարինման դրույքաչափով` ա) դրամական, ընթացիկ շուկայական արժեք` գումարած 15% օժանդակություն կամ բ) ԱԵԱ կողմից ընդունելի հողակտորի տեսքով: Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ: Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա է օրինականացման, օրինական կարգավիճակ պետք է ստանան, և նրանց կորուստները ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես իրավական կարգավիճակ ունեցող սեփականատերերինը: Այն ԱԵԱ, որոնց կարգավիճակը ենթակա չէ օրինականացման, պետք է միանվագ վերաբնակեցման նպաստի տեսքով դրամական փոխհատուցում ստանան, որը համարժեք է ազդեցության ենթարկված հողի կադաստրային արժեքին: Հնարավորության դեպքում վարձակալը պետք է ստանա սեփականության իրավունք և ստանա լիարժեք փոխհատուցում` վերոհիշյալ սկզբունքով կամ նրան պետք է տրվի նոր վարձակալություն: Եթե դա հնարավոր չէ, ապա նա պետք է ստանա ազդեցության ենթարկված հողի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում գումարած 15%` հետևյալ մասնաբաժիններով, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից` 1) < 1 տարի փոխհատուցվող գումարի 5%, 2) < 15 տարի փոխհատուցվող գումարի 14%, 3) < 25 տարի փոխհատուցվող գումարի 20%, 4) > 25 տարի փոխհատուցվող գումարի 25%:

գ) Բնակելի շինությունների և կառույցների համար դրամական փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքով գումարած 15% օժանդակություն` անկախ ԱԵԱ գրանցման կարգավիճակից: Այնուամենայնիվ, գրանցում չունեցող ԱԵԱ պետք է օրինականացնեն իրենց շինությունը` փոխհատուցում ստանալու նպատակով: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց ամորտիզացիոն մասնահանումների և գործարքի համար ծախսերի` անկախ տուժած առարկայի հաշվառման կարգավիճակից: Մասնակիորեն ազդեցություն կրելու դեպքում և այն դեպքում, երբ սեփականատերը չի ցանկանում տեղափոխել շինությունը, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության տուժած մասը և այդ մասի լիարժեք վերականգնումը շահագործման համար պիտանիության նախկին վիճակին: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և զգալի ազդեցություն կրելու նպաստ (Տես ստորև):

դ) Ոչ բնակելի շինությունների և կառույցների համար ևս դրամական փոխհատուցում կտրամադրվի վերոհիշյալ ձևով միայն այն ազդեցության ենթարկված անձանց, ովքեր օրինական կարգով գրանցել են իրենց սեփականությունը (տես նախորդ կետը): Ազդեցության ենթարկված անձինք, ովքեր չունեն շինության/կառույցի գրանցում նույնպես կփոխհատուցվեն, բայց միայն դրանց օրինականացումից և գրանցումից հետ: Գրանցում չունեցող ԱԵԱ իրենց շինությունն օրինականացնելու համար պետք է վճարեն օրինականացման համար պահանջվող գումարները: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և զգալի ազդեցություն կրելու նպաստ (Տես ստորև):

ե) Բերք. Մեկ տարվա բերքի համախառն արժեքի շուկայական ընթացիկ դրույքաչափերին համապատասխան սահմանված պարտադիր փոխհատուցում: Բերքի դիմաց փոխհատուցում պետք է ստանան ինչպես սեփականատերերը, այնպես էլ կենվորները` իրենց վարձակալության պայմանագրերի հիման վրա:

զ) Ծառեր. Շուկայական դրույքաչափերին համապատասխան դրամական փոխհատուցում` հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության վրա:

է) Ձեռնարկատիրական գործունեություն. Եթե ձեռնարկատիրական գործունեության տվյալ հնարավորությունը կորում է մշտապես (մինչև 1 տարի), դրա դիմաց տրամադրվում է մեկ տարվա զուտ եկամտին համարժեք դրամական փոխհատուցում` հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա: Ձեռնարկատիրական գործունեության տվյալ հնարավորության ժամանակավոր կորստի դեպքում դրամական փոխհատուցում տրամադրվում է ամսեկան եկամտի չափով, հարկերի մասին հայտարարագրի հիման վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով (նման դեպքերում ենթադրվում է, որ ազդեցությունը կտևի երեք ամիս): Շարժական ձեռնարկատիրությունները կստանան մեկամսյա բիզնես նպաստ: Հարկերի մասին հայտարարագրի բացակայության դեպքում ԱԵԱ կփոխհատուցվի վերոնշյալ սկզբունքով` առավելագույն չհարկվող աշխատավարձի գումարի չափով (նվազագույն աշխատավարձ):

ը) Մշտական ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավված աշխատողներ. Ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակահատվածում առավելագույնը վեց ամսվա կորցրած աշխատավարձերի փոխհատուցում:

թ) Վերաբնակեցման լրահատկացում. Այն ԱԵԱ, որոնք հարկադրված են վերաբնակեցվել, պետք է ստանան տրանսպորտային և մեկ ամսվա ապրուստի ծախսերի համար բավարար վերաբնակեցման լրահատկացում:

ժ) Համայնքային կառույցներ և կենցաղային ծառայություններ. Ամբողջությամբ պետք է փոխարինվեն կամ վերականգնվեն այնպես, որ կարողանան իրականացնել ծրագրից առաջ ունեցած գործառույթները:

ի) Օժանդակություն զգալի ազդեցությունների դեպքում. Այս օժանդակությունը տրամադրվում է այն ԱԵՏՏ, որոնք կորցնում են գյուղատնտեսական եկամտի > 10% (Տես վերևում), կամ վերաբնակեցվող ԱԵՏՏ (ներառյալ վարձակալներին):

լ) Խոցելի անձանց կենսապահովում. Խոցելի անձանց (աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող ԱԵՏՏ, այրիների կամ տարեց մարդկանց կողմից ղեկավարվող տնտեսություններ) կտրվի նվազագույն աշխատավարձի չափով վեց ամսվա օժանդակություն, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն:

 

Միավոր արժեքների գնահատում

 

18. Ծրագրի շրջանակներում նախատեսվող նպաստների միավոր արժեքները ներկայացված են ստորև բերված Տ.2, S.3, S.4 աղյուսակներում:

 

Աղյուսակ S.2: Նպաստների միավոր արժեքները

._____________________________________________________________________.

|Նպաստի տեսակը|Ազդեցություն/ԱԵԱ   |Միավոր արժեք|Արժեքի      |Արժեքը ՀՀ|

|             |բնորոշ սկզբնական   |            |սահմանման   |դրամ/ամիս|

|             |ազդեցություն       |            |միավորը     |         |

|_____________|___________________|____________|____________|_________|

|Ծանր         |Վարձակալների       |6 ամիս      |Ամսեկան     | 30.000  |

|ազդեցության  |վերաբնակեցում      |նվազագույն  |նվազագույն  |         |

|նպաստ        |                   |աշխատավարձ  |աշխատավարձը |         |

|             |                   |            |21.04.10    |         |

|             |                   |            |դրությամբ   |         |

|_____________|___________________|____________|____________|_________|

|Վերաբնակեցման|Վարձակալների       |1 ամիս      |Տրանսպորտա- | 140.000 |

|նպաստ        |վերաբնակեցում      |            |յին և  կեն- |         |

|             |                   |            |սաապահովման |         |

|             |                   |            |ծախսեր      |         |

|_____________|___________________|____________|____________|_________|

|Խոցելի ԱԵԱ   |Աղքատության շեմից  |6 ամիս      |Ամսեկան     | 30.000  |

|նպաստ        |ցածր գտնվող, այրի  |նվազագույն  |նվազագույն  |         |

|             |կանանց կամ ծերերի  |աշխատավարձ  |աշխատավարձը |         |

|             |կողմից ղեկավարվող  |            |21.04.10    |         |

|             |ԱԵՏՏ վերաբնակեցում |            |դրությամբ   |         |

|             |(ներառյալ          |            |            |         |

|             |վարձակալները)      |            |            |         |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ S.3: Հողի միավոր արժեք

.___________________________________.

|Հողօգտագործման տեսակը|Միավոր արժեքը|

|                     |ՀՀ դրամ /մ2  |

|_____________________|_____________|

|Բնակելի              |   50.000    |

|_____________________|_____________|

|Առևտրային            |   60.000    |

|_____________________|_____________|

|Արդյունաբերական      |   77.000    |

.___________________________________.

 

Աղյուսակ S.4: Կառույցների և շինությունների միավոր արժեք

.________________________________________________________________.

|Կառույցի կամ շինության տեսակը և  կարգը             |Միավոր արժեք|

|                                                   |ՀՀ դրամ/մԱ  |

|___________________________________________________|____________|

|Հիմնական բնակելի և  բիզնես կառույցներ              |            |

|___________________________________________________|____________|

|Քարե շենք` ցեմենտի շաղախով և  մետաղյա կտուրով      |  167.247   |

|___________________________________________________|____________|

|Մետաղյա կմախքով կառույց` մետաղյա կտուրով           |  128.536   |

|___________________________________________________|____________|

|Երկրորդային բնակելի և  բիզնես կառույցներ           |            |

|___________________________________________________|____________|

|Քարե շենք` ցեմենտի շաղախով և  մետաղյա կտուրով      |   97.701   |

|___________________________________________________|____________|

|Մետաղյա կմախքով կառույց` մետաղյա կտուրով           |   25.723   |

|___________________________________________________|____________|

|Հատուկ կառույցներ                                  |            |

|___________________________________________________|____________|

|Բենզալցակայան` բետոնե հրապարակով, մետաղական բաքերով|  200.000   |

|___________________________________________________|____________|

|Գազի մատակարարման կայան                            |  200.000   |

|___________________________________________________|____________|

|Բետոնե լողավազան                                   |   50.000   |

|___________________________________________________|____________|

|Էլեկտրական ենթակայան                               |  200.000   |

.________________________________________________________________.

 

Աղյուսակ S.5: ՀՕՏԾ իրականացման ժամանակացույց

._____________________________________________________________________.

|No.|Գործողություն              |Պատասխանատվություն      |Օր          |

|_____________________________________________________________________|

|                       ա) ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ                              |

|_____________________________________________________________________|

| 1 |Հետազոտություն/            |Խորհրդատու              |Փետրվար-    |

|   |խորհրդատվություն/          |                        |ապրիլ '10   |

|   |գնահատում                  |                        |            |

|___|___________________________|________________________|____________|

| 2 |ՀՕՏԾ նախնական տարբերակի    |Խորհրդատու              |Ապրիլ '10   |

|   |պատրաստում                 |                        |            |

|___|___________________________|________________________|____________|

| 3 |ԱԶԲ դիտարկում              |ԱԶԲ                     |Ապրիլ '10   |

|___|___________________________|________________________|____________|

| 4 |ՀՕՏԾ հաստատումը` ԱԶԲ և     |ԱԶԲ/ԳՄ                  |Հուլիսի վերջ|

|   |Կառավարության կողմից       |                        |'10         |

|___|___________________________|________________________|____________|

| 5 |Տեղեկությունների տրամադրում|Խորհրդատու /ՀՕՏՎ/ԾԻԳ/ԱԶԲ|Օգոստոս '10 |

|___|___________________________|________________________|____________|

| 6 |Նախագծի գնահատում          |ԱԶԲ                     |Օգոստոսի    |

|   |                           |                        |վերջ '10    |

|___|___________________________|________________________|____________|

| 7 |Վարկի հաստատում            |ԱԶԲ                     |Սեպտեմբեր   |

|   |                           |                        |'10         |

|_____________________________________________________________________|

|                 բ) ՀՕՏԾ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ/ԹԱՐՄԱՑՈՒՄ                        |

|_____________________________________________________________________|

| 1 |Վերահսկողության            |ԱԶԲ                     |Սեպտեմբերի  |

|   |խորհրդատուների վարձում     |                        |վերջ '10    |

|___|___________________________|________________________|____________|

| 2 |Ամփոփիչ ուսումնասիրություն |Խորհրդատու              |Հոկտեմբեր   |

|   |                           |                        |'10         |

|___|___________________________|________________________|____________|

| 3 |Իրավական կարգավիճակի       |ԾԻԳ                     |Հոկտեմբեր - |

|   |շնորհում                   |                        |նոյեմբեր '10|

|___|___________________________|________________________|____________|

| 4 |Գնահատման ընդհանուր        |Խորհրդատու              |Դեկտեմբեր   |

|   |ամփոփում                   |                        |'10         |

|___|___________________________|________________________|____________|

| 5 |Իրավունքների վերջնական     |Խորհրդատու              |Հունվար '11 |

|   |սահմանում                  |                        |            |

|___|___________________________|________________________|____________|

| 6 |ՀՕՏԾ թարմացում             |Խորհրդատու              |Հունվար '11 |

|___|___________________________|________________________|____________|

| 7 |ՀՕՏ ֆոնդերի բաշխում        |ԳՄ                      |Փետրվար '11 |

|___|___________________________|________________________|____________|

| 8 |Թարմացված ՀՕՏԾ հաստատում   |ԱԶԲ                     |Փետրվար '11 |

|___|___________________________|________________________|____________|

| 9 |Թարմացված ՀՕՏԾ ներկայացում |Խորհրդատու /ՀՕՏՎ/ԾԻԳ/ԱԶԲ|Մարտ '11    |

|___|___________________________|________________________|____________|

|10 |ԱՄԳ վարձում                |ԱԶԲ                     |Մարտ '11    |

|___|___________________________|________________________|____________|

|11 |Պայմանագրի ստորագրում      |ԱԶԲ/ԾԻԳ                 |Մարտ '11    |

|_____________________________________________________________________|

|                      գ) ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ                            |

|_____________________________________________________________________|

| 1 |ՀՕՏԾ իրականացման պլան      |Խորհրդատու/ԱԶԲ          |Մարտի վերջ  |

|   |                           |                        |'11         |

|___|___________________________|________________________|____________|

| 2 |Փոխհատուցման գումարների    |ՀՕՏՎ/ԵՔ                 |Ապրիլ-մայիս |

|   |տրամադրում                 |                        |'11         |

|___|___________________________|________________________|____________|

| 3 |Մոնիտորինգ                 |ԱՄԳ/ԱԶԲ                 |Հունիս-     |

|   |                           |                        |օգոստոս '11 |

|___|___________________________|________________________|____________|

| 4 |Համապատասխանության         |ԱՄԳ                     |Հուլիս '11  |

|   |հաշվետվությունների         |                        |            |

|   |նախապատրաստում             |                        |            |

|___|___________________________|________________________|____________|

| 5 |Շինարարական աշխատանքների   |Շինարարության կապալառու |Օգոստոսից   |

|   |մեկնարկ                    |                        |հետո        |

._____________________________________________________________________.

 

Տարաբնակեցման ֆինանսավորում և բյուջե

 

19. ՀՕՏԾ -ի նախապատրաստման և իրականացման բոլոր ծախսերը, ներառյալ փոխհատուցման և ՀՕՏ-ի վարչարարության արժեքը, կհամարվեն ծրագրի արժեքի անբաժանելի մասը և կտրամադրվեն Հայաստանի կառավարության, մասնավորապես` ԵՔ-ի կողմից` որպես հակառակ կողմի ֆինանսավորում: Արտաքին մոնիտորինգի գործառույթների և ուսումնասիրությունների նախապատրաստման ծախսերը կարող են հատկացվել վարկի շրջանակներում: Լինելով ծրագրի պատասխանատուն` ԵՔ-ը պատասխանատու է ՀՕՏԾ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսների ժամանակին հատկացման համար: Հատկացումները պետք է վերանայվեն տարին երկու անգամ` հիմնվելով ՀՕՏԾ-ում նշված բյուջետային պահանջների վրա: Համաձայն ՀՕՏ-ի ֆինանսական հոսքերի` փոխհատուցման և վերականգնման բյուջեն պետք է ԵՔ-ի կողմից վճարվի անմիջապես ԱԵԱ:

20. Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միավորի դիմաց փոխհատուցման դրույքաչափերը գնահատվել են հավաստագրված անկախ գնահատողի կողմից` ԱԶԲ-ի կողմից ընդունելի հստակ և թափանցիկ մեթոդաբանության հիման վրա, որն ընդգծված է ՀՕՏԾ-ում:

21. Վերաբնակեցման, ծայրահեղ ազդեցության ենթարկվող և խոցելի տնային տնտեսություններին հատկացվող փոխհատուցման նպաստների ընդհանուր գումարը կազմում է 14.52 մլն ՀՀ դրամ` ինչպես ներկայացված է ստորև` աղյուսակ S.6-ում:

 

Աղյուսակ S.6: Նպաստների բյուջեն

._____________________________________________________________________.

|Նպաստի տեսակը|Միավորի սահմանում         |Միավոր արժեք|ԱԵՏՏ|Ընդամենը  |

|             |                          |            |թիվը|          |

|_____________|__________________________|____________|____|__________|

|Վերաբնակեցում|1 ամիս տրանսպորտային և    |   140.000  | 41 | 5.740.000|

|             |ապրուստի ծախսեր           |            |    |          |

|_____________|__________________________|____________|____|__________|

|Ծանր         |6 ամիս նվազագույն         |   180.000  | 41 | 7.380.000|

|ազդեցություն |աշխատավարձ` ամսեկան 30.000|            |    |          |

|             |ՀՀ դրամ                   |            |    |          |

|_____________|__________________________|____________|____|__________|

|Խոցելի ՏՏ    |1 ամիս տրանսպորտային և    |   140.000  | 10 | 1.400.000|

|             |ապրուստի ծախսեր           |            |    |          |

|_____________|__________________________|____________|____|__________|

|             |                          |Ընդամենը`   | 92 |14.520.000|

._____________________________________________________________________.

 

22. Փոխհատուցման և նպաստների ընդհանուր գումարը կազմում է 4.418 միլիոն ՀՀ դրամ կամ 11.18 միլիոն ԱՄՆ դոլար: Արտաքին մոնիտորինգային գործակալության, վարչական և չնախատեսված ծախսերի ընդգրկման արդյունքում ՀՕՏԾ վերջնական բյուջեն կազմում է 5.059 միլիոն ՀՀ դրամ կամ 12.81 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՕՏԾ բյուջեն ամփոփված է ստորև բերված Աղյուսակ Տ.7-ում:

 

Աղյուսակ S.7: Բյուջեի ամփոփում

.____________________________________________________________________.

|ՄԻԱՎՈՐ                                     |ԸՆԴԱՄԵՆԸ                |

|                                           |________________________|

|                                           |ՀՀ դրամ      |ԱՄՆ դոլար |

|___________________________________________|_____________|__________|

|Հող (Ազդեցության ենթարկվող հողատարածքների  |2.165.879.000| 5.483.238|

|փոխհատուցման հաշվարկված գումարը չի ներառում|             |          |

|ամբողջ հողակտորը:)                         |             |          |

|___________________________________________|_____________|__________|

|Կառույցներ և  շինություններ                |2.028.042.202| 5.134.284|

|___________________________________________|_____________|__________|

|Ծառեր                                      | 41.264.600  |  104.467 |

|___________________________________________|_____________|__________|

|Ձեռնարկատիրական գործունեություն            | 168.000.000 |  425.316 |

|___________________________________________|_____________|__________|

|Ընդամենը`                                  |4.403.185.802|11.147.306|

|___________________________________________|_____________|__________|

|Նպաստներ                                   | 14.520.000  |   36.759 |

|___________________________________________|_____________|__________|

|Ընդամենը (Փոխհատուցում)`                   |4.417.705.802|11.184.065|

|___________________________________________|_____________|__________|

|Արտաքին մոնիտորինգային գործակալություն     | 126.400.000 |  320.000 |

|___________________________________________|_____________|__________|

|Վարչական ծախսեր                            |  55.300.000 |  140.000 |

|___________________________________________|_____________|__________|

|Փոխհատուցման, կառավարման և  մոնիտորինգի    |4.599.405.802|11.644.065|

|ընդհանուր ծախսեր`                          |             |          |

|___________________________________________|_____________|__________|

|Չնախատեսված ծախսեր 10%                     | 459.940.580 | 1.164.407|

|___________________________________________|_____________|__________|

|Հողի օտարման և  տարաբնակեցման ընդհանուր    |5.059.346.382|12.808.472|

|բյուջե`                                    |             |          |

.____________________________________________________________________.

 

Մոնիտորինգ և գնահատում

 

23. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի գործառույթները պետք է ենթարկվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մոնիտորինգի: Ներքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏՎ կողմից: Արտաքին մոնիտորինգի իրականացման պարտականությունը պետք է վերապահվի անկախ մոնիտորինգային մարմնին, որը պետք է վարձվի ԵՔ-ի և հաստատվի ԱԶԲ-ի կողմից: ԱՄԳ-ը պետք է ընտրվի հասարակական կազմակերպությունների (ՀԿ), գիտական հաստատությունների կամ խորհրդատվական ընկերությունների շրջանակից: ԱԶԲ-ն ծրագրի իրականացման գործընթացը սկսելուց հետո ԵՔ-ին խորհրդատվություն կտրամադրի ԱՄԳ-ի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ:

 

1. Նախաբան

 

1.1 Ընդհանուր տեղեկություն

 

1. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) համաձայնել է ՀՀ Կառավարությանը տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլար բազմափուլ վարկ` Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորելու համար: Ծրագիրը, որը պետք է իրականացվի հինգ տարի ժամկետում Երևանի քաղաքապետարանի (որպես գործադիր մարմին) և և Երևանի կառուցապատման ԾԻԳ, ընդգրկում է երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տարբեր նախագծեր, այդ թվում` Երևան քաղաքի ճանապարհների և մայրուղիների վերականգնման և շինարարական աշխատանքներ: Ծրագրի 1-ին փուլն ընդգրկում է չորս ենթածրագրեր, որոնցից երեքը վերաբերում են Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի բացակայող հանգույցների շինարարությանը, որոնցից յուրաքանչյուրն առաջ կբերի տարաբնակեցման ազդեցություններ և պահանջում է առանձին ՀՕՏԾ: Չորրորդ ենթածրագիրը ներառում է մետրոյի կայարանի նոր մուտքի կառուցում և չի պարունակում տարաբնակեցման ազդեցություններ` ինչպես ցույց է տալիս պատշաճ ուսումնասիրության հաշվետվությունը: Տարաբնակեցման ազդեցություններ պարունակող և առանձին ՀՕՏԾ-ներ պահանջող ենթածրագրերը հետևյալն են`

. Ենթածրագիր 1` 3.1 կմ ընդհանուր երկարությամբ` Դավթաշենի

կամուրջ-Հալաբյան փող.-Աշտարակի մայրուղի ճանապարհային հատվածի

կառուցում;

. Ենթածրագիր 2` 1.5 կմ ընդհանուր երկարությամբ` Շիրակի փող.-Արգավանդի

խճուղի ճանապարհային հատվածի, այդ թվում` կամրջի կառուցում;

. Ենթածրագիր 3` 2.8 կմ ընդհանուր երկարությամբ` Արշակունյաց

պողոտա-Արտաշատի մայրուղու կառուցում;

Տարաբնակեցման ազդեցություններ չպարունակող և առանձին ՀՕՏԾ չպահանջող ենթածրագիրը հետևյալն է`

. Ենթածրագիր 4` Օպերայի տան հարևանության մետրոյի մուտքի կառուցում

(Երիտասարդական):

2. 1-րդ ենթածրագրի (Դավթաշենի կամուրջ - Հալաբյան փողոց - Աշտարակի մայրուղի) այս ՀՕՏԾ-ն նախապատրաստվել է ԳՄ կողմից` որպես ենթածրագրի տեխնիկատնտեսական վերլուծության մի մաս: Այն կազմվել է Ծրագրի` ՄԳ և ԱԶԲ կողմից արդեն իսկ հաստատված ՀՕՏՇ հիման վրա և ԱԶԲ տարաբնակեցման քաղաքականության պահանջների համաձայն, որոնք ընդգրկված են ԱԶԲ Սոցիալական պաշտպանության քաղաքականության մեջ արտացոլված ոչ կամավոր տարաբնակեցման պահանջներում:

3. Տվյալ փաստաթղթի նպատակն է բավարարել ԱԶԲ ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության պահանջները: Փաստաթղթում մանրամասն կերպով ներկայացվում են ազդեցությունները, փոխհատուցման իրավունքները, ծախսերը, կազմակերպչական համակարգը և տրամադրվում է ՀՕՏ ազդեցությունների իրականացման և Ծրագրի վերականգնման գործողությունների պլանը, որը լիովին օժանդակվում է Երևանի քաղաքապետարանի կողմից:

4. Նախքան Ծրագրի հաստատումը տվյալ ՀՕՏԾ-ն կթարգմանվի հայերեն և հասանելի կլինի ԵՔ կայքում: ՀՕՏԾ անգլերեն տարբերակը կտեղադրվի ԱԶԲ կայքում:

 

1.2 ՀՕՏԾ մշակման ընթացքը

 

5. Տվյալ ՀՕՏԾ-ն մշակվել է աշխատանքային նախագծերի հիման վրա: ՀՕՏԾ մշակման ընթացքում իրականացվել են բոլոր ազդեցությունների ՄՉՀ, ԱԵՏՏ-ների և ԱԵԱ մարդահամար և ակտիվների գնահատման հետազոտության հիման վրա կատարվել է փոխհատուցման և նպաստների ծախսերի նախնական գնահատում: ՀՕՏԾ նախապատրաստման ամբողջ ընթացքում ազդեցության ենթարկվող բոլոր համայնքներում անց են կացվել մանրամասն տեղեկատվական և խորհրդատվական միջոցառումներ:

6. Նախքան ԱԶԲ ՀՕՏԾ իրականացումը և պայմանագրերի ստորագրումը` ԵՔ փոխհատուցման/ վերականգնման ծրագրին և գնահատմանը զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել հետևյալը` իրականացման ենթակա ՀՕՏԾ նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար`

. Կվերանայվի ՄՉՀ և ԱԵՏՏ մարդահամարը և անհրաժեշտության դեպքում

կփոփոխվի վերահսկողության խորհրդատուի կողմից` ապահովելու համար, որ

ազդեցությունները և ԱԵՏՏ-ները ճշգրիտ կերպով ընդգրկված են ՀՕՏԾ-ում:

. Կվերանայվեն միավորի փոխհատուցման դրույքաչափերը և ազդեցության

ենթարկվող առարկաների վերջնական գնահատումը շուկայական գներով` անկախ

գնահատողի կողմից հողամասերի` առանձին-առանձին մանրամասն գնահատման

հիման վրա. անհրաժեշտության դեպքում կհամապատասխանեցվի ՀՕՏԾ վերջնական

բյուջեն:

. Իրավական կարգավիճակ ստանալու հնարավորություն ունեցող ԱԵԱ ցուցակը

կսահմանվի կադաստրային տվյալների հիման վրա և կհաստատվի ԾԻԳ-ի և այլ

համապատասխան մարմինների կողմից, որոնք համապատասխան ԱԵԱ-ներին

կտրամադրեն անհրաժեշտ փաստաթղթերը:

. Կվերանայվի ազդեցության ենթարկվող, ձեռնարկատիրական գործունեություն

վարող անձանց և նրանց աշխատակիցների ցուցակը` հարկային դեկլարացիաներով

և առանց դրանց:

. Կառավարությունը կտրամադրի ՀՕՏԾ բյուջեն:

 

1.3 ՀՕՏ-ին առնչվող ծրագրերի մշակման պահանջները

 

7. Հիմնվելով ԱԶԲ ԲՖԳ գործընթացների վրա` Ծրագրի/1-ին փուլի այնպիսի ենթածրագրերի հաստատումը, ինչպիսին Նախագիծ 1-ն է, պայմանագրերի շնորհումը և համապատասխան շինարարական աշխատանքների իրականացումը պետք է ենթարկվեն ՀՕՏ-ին առնչվող հետևյալ պայմաններին`

. ԲՖԳ և այս ենթածրագրի հաստատում. Պայմանավորված է` ա) ԱԶԲ և

կառավարության կողմից տվյալ ՀՕՏԾ-ի հաստատմամբ և բ) հանրությանը այս

ՀՕՏԾ-ի և տեղեկատվական բրոշյուրի ներկայացմամբ, ինչպես նշված է 5-րդ

գլխում:

. Պայմանագրերի ստորագրում. ա) այս ՀՕՏԾ-ի վերանայումը և թարմացումը

որպես իրականացման ենթակա փաստաթուղթ; բ) ԱԶԲ և կառավարության կողմից

վերջնական նախագծի հաստատում; գ) հանրությանը իրականացման ենթակա

փաստաթուղթի և համապատասխան բրոշյուրի ներկայացում, ինչպես նշված է

5-րդ գլխում; դ) Անկախ մոնիտորինգային գործակալության վարձում և ե)

ՀՕՏԾ ֆինանսական միջոցների տրամադրում:

. ՀՕՏ ազդեցություններ կրող ճանապարհային հատվածների երկայնքով

աշխատանքներ իրականացնող կապալառուներին ծանուցման ուղարկում.

Պայմանավորված է համապատասխան ենթածրագրի ՀՕՏԾ-ի լրիվ իրականացմամբ

(փոխհատուցման լրիվ տրամադրում և ռեաբելիտացիայի լրիվ իրականացում)`

փաստագրված ԱՄԳ համապատասխանության հաշվետվությամբ: Այսպիսի պայմանը

պարզ կշարադրվի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրում:

 

1.4 Նախագծի տեղակայությունը և նկարագրությունը

 

8. Նախագծի տարածքը գտնվում է ՀՀ մայրաքաղաքի` Երևանի հյուսիս-արևելյան հատվածում: ՀՀ-ն չորս կողմից ցամաքով շրջապատված` Սև և Կասպից ծովերի միջև տեղակայված երկիր է, որը հյուսիսից սահմանակցում է Վրաստանին, արևելքից` Ադրբեջանին, հարավից` Իրանին, իսկ արևմուտքից` Թուրքիային` ինչպես երևում է 1.1 պատկերում:

 

Պատկեր 1.1: ՀՀ և Երևանի տեղակայությունը

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

9. Երևան քաղաքը ունի 260 կմ2 տարածք, 18 կմ հյուսիս-հարավ և 16 կմ արևելք-արևմուտք ընդարձակմամբ. ընդ որում` քաղաքի կենտրոնական և հարավային հատվածքները գտնվում են համեմատաբար ցածր աշխարհագրական մակարդակի վրա: Ծրագրի չորս ենթածրագրերի տեղակայությունը ցույց է տրված 1.2 պատկերում:

 

Պատկեր 1.2: Երևան քաղաքի քարտեզը, որը ցույց է տալիս Ծրագրի նախագծերի տեղակայությունը

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

10. Նախագծի 1-ի տարածքը գտնվում է Դավթաշեն և Աջափնյակ համայնքների վարչական տարածքում: Առաջարկվող 3,1 կմ երկարությամբ ճանապարհային հատվածը ներառում է Եղվարդի խճուղու ընդլայնում դեպի Հալաբյան փողոց` Հանրապետական հիվանդանոցի և Դավթաշեն գյուղի տարածքում: Դավթաշեն գյուղից այն Մելքումով փողոցին զուգահեռ կհասնի մինչև Մելքումով և Չաուշի փողոցների խաչմերուկ: Նախագծի տեղակայությունը և գլխավոր ազդեցությունները (ինչպես մանրամասն նկարագրված է Գլուխ 2-ում) ցույց է տրված հետևյալ 1.3 պատկերում:

 

Պատկեր 1.3: Նախագիծ 3-ի մայրուղու տեղակայման վայրը

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

11. Մայրուղիների Նախագիծ 1-ի նպատակն է ապահովել Աջափնյակի համայնքից դեպի Աշտարակի մայրուղի տրանսպորտային հարմարավետ և անխախտ հոսքը` նոր տրանսպորտային հանգույցի միջոցով: Աշտարակի մայրուղին հանդիսանում է Խանջյան, Հերացի, Սարալանջի և Վաղարշյան փողոցներով անցնող գլխավոր մայրուղու բաղկացուցիչ մասը: Նախագիծը նախատեսում է երկու մակարդակով տրանսպորտային ուղեանցի կառուցում, որը Դավթաշենի կառուցապատման գոտին կդարձնի ավարտուն:

 

2. Ազդեցությունների գնահատում և ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

 

2.1 Ընդհանուր դիտարկում

 

12. ՀՕՏ փոխհատուցման վճարումները և կենսամակարդակի վերականգնման միջոցառումները պետք է հիմնված լինեն ԱԵՏՏ և ԱԵԱ վրա Նախագծի ազդեցության ճշգրիտ ըմբռնման վրա: Նախագծի ՀՕՏ ազդեցությունների ծավալը ճշգրիտ գնահատելու համար ԳՄ անունից իրականացվել են ազդեցությունների հետևյալ հետազոտությունները`

. Մանրամասն չափագրումների հետազոտություն (ՄՉՀ)` ազդեցության ենթարկվող

հողի և շինության ընդհանուր տարածքը չափագրելու և մասնավոր և

համայնքային սեփականության ակտիվների թիվը և տեսակները պարզելու

նպատակով:

. ԱԵՏՏ/ ԱԵԱ մարդահամար` փոխհատուցման ենթակա հողերի, շինությունների և

ակտիվների բնութագիրը պարզելու և գնահատելու նպատակով, ինչպես նաև

ԱԵԱ, ԱԵՏՏ և ազդեցության ենթարկվող ձեռնարկատերերի սոցիալ-տնտեսական

տվյալները (100% նմուշով) հավաքագրելու համար:

. Փոխհատուցման դրույքաչափերի նախնական գնահատում` ակտիվների, եկամուտի և

կենսաապահովման այլ աղբյուրների կորստի փոխհատուցման ծախսերի,

վերաբնակեցման և ռեաբիլիտացիայի նպաստների հավանական գնահատման

նպատակով` ՀՕՏԾ նախնական բյուջեի մշակման համար:

. Իրավական կարգավիճակ ստանալու հնարավորություն ունեցող ԱԵՏՏ/ԱԵԱ ցուցակի

կազմում և ձեռնարկատիրական գործունեության հարկերի գրանցում` պարզելու

համար ՀՕՏԾ իրականացման ընթացքում հողի սեփականաշնորհման հարցում

օժանդակության կարիք ունեցող ԱԵՏՏ/ԱԵԱ թիվը և առնչվող ծախսերը, ինչպես

նաև այն ձեռնարկատիրական գործունեությունների թիվը, որոնք հարկային

վկայագրերի միջոցով պաշտոնականացվելու կարիք ունեն:

13. Այս հատվածը ներկայացնում է հետազոտության մոտեցումը և մեթոդոլոգիան, ինչպես նաև ազդեցությունների տեսակների և ծավալների ուսումնասիրության արդյունքները` ներառյալ յուրաքանչյուր դասի ազդեցության ենթարկվող ԱԵՏՏ/ԱԵԱ թիվը:

 

2.2 Հետազոտության աշխատանքները և մեթոդոլոգիան

 

14. Ազդեցության հետազոտությունների աշխատանքներն իրականացվել են ԵՔ կողմից տրամադրված կադաստրային հետազոտության տվյալների հիման վրա: ԾԻԳ-ը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից (կադաստրային հետազոտության տվյալները թարմացվում են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 4-5 տարին մեկ: Տվյալ նախագծի համար ձեռք բերված տվյալները վերջին անգամ թարմացվել են 26.01.2010 թ.:) ձեռք է բերել կադաստրային տվյալները և քարտեզները` Ծրագրի ազդեցության ենթարկվող հողատարածքների/շինությունների կարգավիճակը և դրանց տերերի ցուցակի նախնական կազմման նպատակով:

 

2.2.1 Մանրամասն չափագրումների հետազոտություն (ՄՉՀ)

 

15. 2010 թ. փետրվարի 28-ից ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է ազդեցության ենթարկվող բոլոր հողատարածքների ՄՉՀ (այս վերջին ամսաթիվը համարվում է փոխհատուցման իրավունքի հաստատման վերջնաժամկետ): ՄՉՀ իրականացվել է երկու թիմի կողմից` յուրաքանչյուրը բաղկացած երկու բարձր որակավորում ունեցող մասնագետներից, որոնք չափել են ազդեցության ենթարկվող տարածքներ` ազդեցության ենթարկվող հողակտորների, շինությունների և համայնքային ռեսուրսների ու ակտիվների բնութագիրը պարզելու համար: ՄՉՀ ընդգրկել է նաև կադաստրային հետազոտությամբ սահմանված անձանց, որոնք ունեն փոխհատուցման իրավունք (իրավական կարգավիճակ ունեցող ԱԵԱ) և իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ (վարձակալներ և անօրինական բնակիչներ), որոնք ընդգրկված չեն կադաստրային տվյալներում: Հավաքագրված տվյալները գրանցվել են ազդեցության ենթարկվող յուրաքանչյուր տարածքի և ակտիվների աղյուսակում` ազդեցությունները ցույց տվող համապատասխան քարտեզներով:

16. ՀՄՉ աշխատանքների միջոցով պարզվել են ազդեցության ենթարկվող հետևյալ տարածքների և ակտիվների գտնվելու վայրը, բնութագիրը և օրինական սեփականության կարգավիճակը`

. Բնակելի և առևտրային հողակտորների տարածքներ;

. Բնակելի և ձեռնարկատիրական շինություններ` ըստ շենքի դասի և կառույցի

տեսակի;

. ԱԵԱ զբաղեցրած հողի իրավական կարգավիճակը;

. Մշակաբույսերի տարածքը և տեսակը;

. Ծառերի թիվը և տեսակը;

. Ազդեցության ենթարկվող ձեռնարկատիրություններ և գնահատված կորուստներ;

. Ձեռնարկատիրությունների իրավական կարգավիճակը; և

. Ընդհանուր սեփականություն, համայնքային կամ հանրային ակտիվներ` ըստ

տեսակի:

17. Շինությունների ներքին տարածության մանրամասն չափագրումներ չեն իրականացվել: Ազդեցության ենթարկվող շինության ընդհանուր տարածքը գնահատվել է շինության արտաքին տրամագծի չափման հիման վրա` տրամագծի թիվը բազմապատկելով հարկերի թվով:

 

2.2.2 ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

 

18. Ըստ չափագրումների տնային տնտեսությունների և անհատների վրա ազդեցությունները պարզելու և գնահատելու համար 2010 թ. մարտի 23-ից ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար, որն իրականացվել է ՄՉՀ թիմի հետ սերտ խորհրդատվության միջոցով և ՄՉՀ նախնական արդյունքների հիման վրա` երեք թիմերի կողմից: Վերջիններիցս յուրաքանչյուրը ներառել է մասնագիտական բարձր որակավորմամբ գույքի մեկ գնահատող և համալսարանական որակավորմամբ երկու սոցիոլոգ հետազոտողներ: Թիմերը ղեկավարվել են «Գնահատողների ասոցիացիա» ՓԲԸ տնօրենի կողմից, ով կիրառել է որակի վերահսկողության համակարգ` ապահովելու համար, որ յուրաքանչյուր ԱԵՏՏ կատարվել է այցելություն, անցկացվել է հարցազրույց բոլոր ԱԵՏՏ/ԱԵԱ հետ և լրացվել ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամարի հարցաթերթիկը:

19. ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամարի հարցաթերթիկը մշակվել և կիրառվել է նրբանկատ ձևով` ԱԵՏՏ/ԱԵԱ սոցիալ-տնտեսական բնութագիրը և խոցելիությունը գնահատելու նպատակով: Ազդեցության ենթարկվող տնային տնտեսությունների, անհատների և ձեռնարկատիրությունների հետ հարցումները են հետևյալի մասին`

. Տնային տնտեսության կառուցվածքը և սոցիալ-տնտեսական բնութագիրը (տարիք,

ազգություն, կրթություն, սեռ և այլն);

. Տնային տնտեսության զբաղվածությունը և եկամուտի աղբյուրները;

. Սեփական/զբաղեցրած հողատարածք և գյուղատնտեսական գործունեություն;

. Ձեռնարկատիրական գործունեություն` ներառյալ եկամուտը, ծախսերը և

եկամտաբերության գնահատումը; և

. Փոխհատուցման նախապատվություն և կենսամակարդակի վերականգնման

օժանդակություն:

20. ՄՉՀ և ԱԵՏՏ/ ԱԵԱ մարդահամարի իրականացման համապատասխանությունը և ճշգրտությունը վերահսկվել է ԾՆՏԱ խորհրդատուների և ԾԻԳ կողմից: Հետազոտությունների արդյունքում պարզված ազդեցությունների բնույթը ամփոփված և ներկայացված է ստորև:

 

2.3 Հողատարածքների, ակտիվների, եկամուտի ազդեցություններ

 

2.3.1 Հողի օտարում

 

21. Ինչպես ցույց է տալիս 2.1 աղյուսակը, Նախագծի շրջանակներում ազդեցության կենթարկվի ընդհանուր թվով 98 հողատարածք (այս թիվը չի ներառում պետական հողերը), որոնք ընդգրկում են 37.546 մ2 ընդհանուր տարածք: Ինչպես և սպասելի է Նախագծի տեղանքի դիրքից, այս հողերի մեծ մասը Կառավարության կողմից դասակարգված է որպես «բնակավայր»` բնակելի համայնքներով և դրանք սպասարկող տեղական ձեռնարկատիրություններով: 2.1 աղյուսակում այս տարածքները ներկայացված են որպես «բնակելի» (28 հողակտոր) և «առևտրային» (68 հողակտոր): Արդյունաբերական հողատարածքները, որոնք 2-ն են, օգտագործվում են Նախագծի տարածքի մեծ արդյունաբերական գործարանների համար: Պետական հողերը ընդգրկում են համայնքային հողեր, գազի մատակարարման կայան և էլեկտրական ենթակայան:

 

Աղյուսակ 2.1: Հողի կորուստը ըստ կարգի և իրավական կարգավիճակի

.____________________________________________________________________.

|Հողի տեսակը            |Հողի ընդհանուր տարածքը (մ2)                 |

|                       |____________________________________________|

|                       |Հողակտորների|Տարածքը (մ2)   |Ազդեցության    |

|                       |քանակը      |               |ենթարկվող      |

|                       |            |               |տարածքը (մ2)   |

|_______________________|____________|_______________|_______________|

|Բնակելի                |     28     |     22.379    |     11.029    |

|_______________________|____________|_______________|_______________|

|Առևտրային              |     68     |     61.934    |     25.140    |

|_______________________|____________|_______________|_______________|

|Արդյունաբերական        |      2     |      2.048    |      1.377    |

|_______________________|____________|_______________|_______________|

|Կառավարությանը պատկանող|     (4)    |     (1.825)   |     (681)     |

|պետական հողեր          |            |               |               |

|_______________________|____________|_______________|_______________|

|Ընդհանուրը`            |  98 (102)  |86.361 (88.186)|37.546 (38.227)|

.____________________________________________________________________.

 

2.3.1.1 Հողակտորների իրավական կարգավիճակը

 

22. Այս հողակտորների մեծամասնության տերերը պնդում են, որ հանդիսանում են դրանց օրինական սեփականատերերը: Այնուամենայնիվ, հետազոտության ժամանակ շատ ԱԵՏՏ-ներ չկարողացան ներկայացնել դա վկայող հողի սեփականության վկայագրերը: Հողակտորների իրավական սեփականատիրության կարգավիճակը կճշգրտվի տվյալ ՀՕՏԾ թարմացման ընթացքում` հողի սեփականության վկայագրերի ուսումնասիրության միջոցով` այն իրականացման ենթակա դարձնելու համար: Այս փուլում հողակտորները կբաժանվեն «օրինականի», «անօրինականի», «օրինական կարգավիճակ ստանալու ենթակա»: Հողատարածքների ընդհանուր թվից 4-ը պատկանում է պետությանը:

23. Եթե որևէ հողակտոր համարվի անօրինական, ապա հավանաբար դրանք կօրինականացվեն, քանի որ դրանք չեն գտնվում կարմիր գոտում (ՀՀ Կառավարությունը դասակարգում է որոշ հողեր որպես «Կարմիր գոտիներ», որոնք պաշտոնապես պահպանված են պետության կարիքների համար` ռազմական, կրթական կամ առողջապահական նպատակով կիրառվելու համար, կամ պիտանի չեն բնակատեղիի համար, ինչպես օրինակ` գետի հուները, ռադիոակտիվ տեղանքները կամ այլ վտանգավոր կամ էկոլոգիապես անհամապատասխան հողերը): Օրինականացման ենթակա հողերի ԱԵԱ-ների համար օրինականացման գործընթացը կսկսի համապատասխան կանոնակարգի համաձայն: ԳՄ կաջակցի ԱԵԱ-ների հողի օրինականացման գործընթացում և այն առավել դյուրին դարձնել: Օրինականացման գործընթացի ծախսերը կհանվեն փոխհատուցման գումարից:

 

2.3.2 Ազդեցությունը կառույցների և շինությունների վրա

 

24. Նախագծի շրջանակներում ազդեցության կենթարկվեն թվով 109 շինություն և կառույց, որոնք ընդգրկում են 15.396 մ2 տարածք` ինչպես ամփոփված է 2.2 աղյուսակում: Այս շինություններից թվով 38-ը հիմնական շինություններ են, որոնք գտնվում են տան կամ բիզնեսի համար նախատեսված հողի վրա, իսկ մնացած 65-ը երկրորդ կարգի շինություններ են` ավտոտնակ, պահեստ և այլն: Կա 6 «հատուկ» կառույց, որոնք շինություններ չեն և գնահատվում են այլ կերպ: Դրանք են` բենզալցակայաններ, գազի մատակարարման կայան և էլեկտրական ենթակայան: Կառավարությանը կամ համայնքին պատկանող շինությունները չեն ենթարկվում ազդեցության: Ազդեցության ենթարկվող բոլոր կառույցները հիմնական շինություններ են, որոնք ֆիզիկապես չեն կարող տեղափոխվել առանց քանդվելու:

25. Կադաստրային տվյալների առկայության դեպքերում շինությունների տարածքը հաշվարկվել և ճշտվել է տեղանքում պաշտոնական չափումներով: Նման դեպքերում շինությունների ընդհանուր տարածքը հաշվարկվել է շինության արտաքին տրամագիծը շինության հարկերի թվով բազմապատկելու միջոցով: Տվյալ ՀՕՏԾ-ն իրականացման համար վերջնական տեսքի բերելու ժամանակ մանրամասն չափագրումները կճշգրտվեն ԵՔ պաշտոնական հետազոտության տվյալների համեմատությամբ:

26. Ազդեցության ենթարկվող շինությունների մեծ մասը (92 հիմնական և երկրորդային կառույցներ) կառուցված են տուֆից, ցեմենտի շաղախից և մետաղյա կտուրից: Մնացած կառույցները երկրորդային շինություններ են` ամբողջովին մետաղից:

 

Աղյուսակ 2.2: Ազդեցությունը շինությունների և կառույցների վրա

.____________________________________________________________________.

|Կառույցի/շինության տեսակը և   |Հարկերի թիվը|Շինությունների|Ընդհանուր|

|շինանյութը                    |____________|ընդհանուր թիվը|տարածքը, |

|                              | 1  | 2 | 3 |              |մ2       |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Հիմնական բնակելի և  բիզնես    |    |   |   |              |         |

|կառույցներ                    |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Քարե շենք` ցեմենտի շաղախով և  | 26 | 14| 3 |      43      |  8,891  |

|մետաղյա կտուրով               |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Մետաղյա կմախքով կառույց`      |  6 | 0 | 0 |       6      |   792   |

|մետաղյա կտուրով               |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Երկրորդային բնակելի և  բիզնես |    |   |   |              |         |

|կառույցներ                    |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Քարե շենք` ցեմենտի շաղախով և  | 18 | 0 | 0 |       18     |  1,103  |

|մետաղյա կտուրով               |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Մետաղյա կմախքով կառույց`      |  2 | 0 | 0 |        2     |    61   |

|մետաղյա կտուրով               |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|                     Ընդամենը`| 29 | 0 | 0 |       29     |  1.586  |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Հատուկ կառույցներ             |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Էլեկտրական ենթակայան          |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Բենզալցակայան` բետոնե         |  1 | 0 | 0 |       1      |   132   |

|հրապարակով, մետաղական բաքերով |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Գազի մատակարարման կայան       |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|Բետոնե լողավազան              |    |   |   |              |         |

|______________________________|____|___|___|______________|_________|

|                     Ընդամենը`|  1 | 0 | 0 |       1      |   132   |

|______________________________|____|___|___|______________|_________|

|                   Ընդհանուրը`| 64 | 14| 3 |      81      | 11.436  |

.____________________________________________________________________.

 

2.3.2.1 Շինությունների ազդեցության ծավալը և տարաբնակեցման ռազմավարությունը

 

27. Լրիվ կամ մասամբ ազդեցության ենթարկվող բոլոր շինությունների փոխհատուցումը կիրականացվի ՀՀ օրենսդրության վերահսկողությամբ` անկախ այն հանգամանքից արդյոք տվյալ շենքում բնակվող կամ աշխատող ԱԵՏՏ-ները վերաբնակեցման ենթակա են, թե ոչ: Այնուամենայնիվ, ազդեցությունից հետո մասամբ ազդեցության ենթարկվող տնային տնտեսության ցանկությամբ այն կարող է մնալ ավելի փոքր հողատարածքում կամ այնտեղ կառուցել ավելի փոքր շինություն և մնալ նույն տարածքում` խուսափելով վերաբնակեցումից: Նախագծի համար ընդունված տարաբնակեցման ռազմավարությունը հիմնված է տարահանման արժեքի առձեռն փոխհատուցման վրա (շինանյութերի շուկայական գին, աշխատուժի և շինանյութերի փոխադրման արժեք)` գումարած 15% վերաբնակեցման աջակցության առձեռն փոխհատուցում: ԱԵԱ-ները իրենք կընտրեն թե ուր տեղափոխվեն և ինչպես կառուցեն իրենց շենքերը:

28. Տարաբնակեցման ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ները, որոնց հիմնական կառույցը` տունը կամ բիզնես տարածքը, ազդեցություն կրող է, վերաբնակեցման նպաստ ստանալու իրավունք ունեն: Ծրագրի ազդեցության ենթարկվող բոլոր 41 ԱԵՏՏ-ները` ներառյալ 1 վարձակալ, հիմնական բնակելի շինությամբ և բիզնես տարածքով, ենթակա են տարաբնակեցման:

 

2.3.3 Մշակաբույսեր

 

29. Նախագիծը չի ազդի որևէ գյուղատնտեսական հողի, առևտրային կամ սեփական սպառման բերքերի վրա:

 

2.3.4 Պտղատու և դեկորատիվ ծառեր

 

30. Նախագծի շրջանակներում հատման ենթակա է թվով 70 տարբեր տեսակի պտղատու և 32 դեկորատիվ ծառեր: Այդ ծառերի սեփականատերերը փոխհատուցում կստանան առանց ազդեցության ենթարկվող ծառի փայտանյութի արժեքը հանելու: 2.3 և 2.4 աղյուսակները մանրամասն ներկայացնում են ազդեցության ենթարկվող պտղատու և դեկորատիվ ծառերի քանակը` համապատասխանաբար: Համայնքին պատկանող ազդեցության ենթարկվող ծառեր չկան, քանի որ ԵՔ-ը Նախագծի տարածքում ծառերի տնկում չի իրականացրել: Ազդեցության ենթարկվող խաղողի ծառերը գտնվում են բնակելի հողակտորներում և չեն օգտագործվում վաճառքի նպատակով: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր թուփ զբաղեցնում է 4,55 մ2 տարածություն (2.200 թուփ/1 հա):

 

Աղյուսակ 2.3: Պտղատու ծառերի կարուստներ

.__________________________________________________.

|Ծառի տեսակը      |Քանակը                 |Ընդամենը|

|                 |_______________________|        |

|                 |Տնկի|Դեռևս     |Պտղատու|        |

|                 |    |ոչ-պտղատու|       |        |

|_________________|____|__________|_______|________|

|Խաղող            | 11 |    18    |   29  |   58   |

|_________________|____|__________|_______|________|

|Ծիրան            | 48 |    46    |   57  |   151  |

|_________________|____|__________|_______|________|

|Խնձոր            | 30 |    34    |   6   |   70   |

|_________________|____|__________|_______|________|

|Բալ              | 79 |    39    |   50  |   168  |

|_________________|____|__________|_______|________|

|Սալոր            | 32 |    22    |   22  |   76   |

|_________________|____|__________|_______|________|

|Դեղձ             | 8  |    14    |   7   |   29   |

|_________________|____|__________|_______|________|

|Թութ             | 16 |     9    |   19  |   44   |

|_________________|____|__________|_______|________|

|Ընկույզ          | 20 |    16    |   13  |   49   |

|_________________|____|__________|_______|________|

|Թուզ             |  5 |     3    |   0   |    8   |

|_________________|____|__________|_______|________|

|Ընկույզ անտառային|  5 |     5    |   2   |   12   |

|_________________|____|__________|_______|________|

|Տանձ             |  2 |     8    |   2   |   12   |

|_________________|____|__________|_______|________|

|Նուշ             |  4 |     1    |   1   |    6   |

|_________________|____|__________|_______|________|

|Նուռ             |  4 |     1    |   1   |    6   |

|_________________|____|__________|_______|________|

|Սերկևիլ          |  5 |     6    |   1   |   12   |

|_________________|____|__________|_______|________|

|Ընդամենը`        | 269|    222   |  210  |   701  |

.__________________________________________________.

 

Աղյուսակ 2.4: Դեկորատիվ ծառերի կորուստը

._______________________________________.

|Ծառատեսակը     |Փոքր|Միջին|Մեծ|Ընդամենը|

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 1` բարդի |  0 |  0  | 1 |   1    |

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 2` սոճի  |  0 |  1  | 0 |   1    |

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 3` Ակացիա|  0 |  5  | 0 |   5    |

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 4` Հացենի| 14 |  0  | 0 |   14   |

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 5` Թզենի |  0 |  5  | 0 |   5    |

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 6` Կաղնի |  0 |  3  | 0 |   3    |

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 7` ՈՒռենի|  1 |  0  | 0 |   1    |

|_______________|____|_____|___|________|

|Տեսակ 8` Եղևնի |  2 |  0  | 0 |   2    |

|_______________|____|_____|___|________|

|Ընդամենը`      | 17 |  14 | 1 |   32   |

._______________________________________.

 

2.3.5 Ազդեցություն ձեռնարկատիրությունների և զբաղվածության վրա

 

31. Ըստ ձեռնարկատիրության գործունեության տեսակի և ծավալի սահմանվել է կորուստի հետևյալ երկու տեսակը, որոնք կփոխհատուցվեն իրենց տեսակի և կրած ազդեցության համաձայն`

. Ժամանակավոր կորուստներ`ընդգրկում է այն ժամանակավոր կորուստները, որոնք

կկրեն փոխհատուցման իրավունք ունեցող շարժական ձեռնարկատիրությունները,

որոնց գույքը հնարավոր է տեղափոխել կամ եթե այն տեղակայված է անշարժ

շինության ներսում, աշխատողներին և գործունեությունը կարելի է

հեշտությամբ տեղափոխել մոտակա տարածք և այնտեղ վերսկսել իրենց

գործունեությունը:

. Մշտական կորուստներ` ընդգրկում է փոխհատուցման իրավունք ունեցող

ձեռնարկատիրությունները, որոնք տեղակայված են մշտական ազդեցություն կրող

կամ ոչ շարժական կառույցներում/շինություններում:

32. Նախագծի ազդեցությանը կենթարկվեն ընդհանուր թվով 41 ձեռնարկատիրություններ (ներառյալ բիզնես շինության 5 վարձակալ), որոնք ոչ շարժական բիզնեսներ են և ենթակա են տեղափոխման` ինչպես ցույց է տրված 2.5 աղյուսակում: Այս բիզնեսների մեծամասնությունը տարբեր տեսակի արհեստանոցներ են (11), մթերային խանութներ (10) և ավտոտեխսպասարկման կետեր (ավտոտնակներ) (4):

 

Աղյուսակ 2.5: Ազդեցությունները ձեռնարկատիրությունների վրա

.__________________________________________________.

|Ազդեցության ենթարկվող ձեռնարկատիրություններ|Քանակը|

|___________________________________________|______|

|Արհեստանոց                                 |  11  |

|___________________________________________|______|

|Մթերային խանութ                            |  10  |

|___________________________________________|______|

|Ավտոտեխսպասարկման կետ                      |  4   |

|___________________________________________|______|

|Շինանյութի խանութ                          |  2   |

|___________________________________________|______|

|Գրասենյակ                                  |  5   |

|___________________________________________|______|

|Անվտանգության ծառայություններ              |  1   |

|___________________________________________|______|

|Գործարան                                   |  1   |

|___________________________________________|______|

|Ավտոլվացման կետ                            |  1   |

|___________________________________________|______|

|Բենզալցակայան                              |  2   |

|___________________________________________|______|

|Հացաբուլկեղենի խանութ                      |  1   |

|___________________________________________|______|

|Ռեստորան                                   |  2   |

|___________________________________________|______|

|Ավտոպահեստամասերի խանութ                   |  1   |

|___________________________________________|______|

|Ընդամենը`                                  |  41  |

.__________________________________________________.

 

2.3.5.1 Ազդեցություններ աշխատողների վրա

 

33. Ինչպես ներկայացված է 2.6 աղյուսակում ընդհանուր թվով 39 աշխատող կենթարկվի մշտական ազդեցության` բիզնեսի փակման կամ տեղափոխման հետևանքով: Իրականում ազդեցության ենթարկվող աշխատողների թիվն ավելի մեծ է, սակայն նրանք պաշտոնապես գրանցված չեն որպես հարկ վճարող աշխատողներ, աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի և չեն ցանկանում որևէ տեղեկություն տրամադրել: Աշխատողների վերջնական թիվը կճշգրտվի ՀՕՏԾ վերանայման ժամանակ` իրականացման ենթակա տարբերակում:

 

Աղյուսակ 2.6: Աշխատանքի կորուստ

.________________________________.

|Ազդեցության բնույթը |Ազդեցության|

|                    |ենթարկվող  |

|                    |աշխատողների|

|                    |թիվը       |

|____________________|___________|

|Մշտական ազդեցություն|     39    |

|____________________|___________|

|Ընդամենը`           |     39    |

.________________________________.

 

2.4 ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամար

 

2.4.1 Տարբեր տեսակի ազդեցություններ կրող ԱԵՏՏ/ԱԵԱ քանակը

 

34. Հետազոտությունների արդյունքում պարզվել է 1 էլեկտրական ենթակայան, 1 գազի մատակարարման կայան, համայնքային 2 հողատարածք և ընդհանուր թվով 138 ԱԵՏՏ` ներառյալ 709 ԱԵԱ (կախված ԱԵՏՏ ղեկավարից), որոնք Նախագծի շրջանակներում կենթարկվեն ՀՕՏ ազդեցությունների: Այս թիվը չի ընդգրկում ազդեցության ենթարկվող աշխատողներին: ԱԵՏՏ և ԱԵԱ մանրամասն ցուցակը ներկայացված է Հավելված Ա-ում և 2.7 աղյուսակում, որոնք ամփոփում են ԱԵՏՏ/ԱԵԱ տեսակները` ըստ ազդեցության բնույթի, ինչպես նաև ներկայացնում են զուտ թվերը` առանց կրկնակի հաշվարկի:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 37
Արձանագրային որոշում